Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/551

Այս էջը սրբագրված է

10 կմ։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Զ․ դ․ Բալխաշ–Ալակոլյան գոգավորությունը կապում է Զունգարական հարթավայրի հեա։

ՋՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Զունգարական իջվածք։ Զունգարիա, Չինաստանի հս–արմ–ում։ Տարածությունը մոա 700 հզ․ կմ է, միջին բարձրությունը՝ 600–800 մ։ Հս–ում շրջապատված է Մոնղոլական Ալթայով, հվ–ում՝ Արևելյան Տյան Շանի լեռնաշղթաներով։ Կազմված է փխրուն նստվածքներից։ Ռելիեֆում տիրապետում են ոչ բարձր բլրաշարերն ու մանրաբլուրները, բարխաններով ու ավազային թմբաշարերով անապատները։ Հարուստ է նավթի պաշարներով։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հաճախակի են ուժեղ քամիները։ Տարեկան տեղումները 150–200 մմ են, լեռներում՝ մինչե 800 մմ։ Գետային ցանցը խիտ չէ, արմ–ում կան մի քանի խոշոր լճեր (էբի Նուր, Մանաս, Ուլյունգուր)։ Բուսածածկույթը անապատային է, խիստ նոսրացած։ Արմ–ում տարածված են չոր տափաստանները։ Զբաղվում են արոտային անասնապահությամբ, ծայրամասերում՝ ոռոգվող հողագործությամբ։

ՋՈՒՆԳԼԻՆԵՐ (անգլ․ Jungle < ջանգալ, հինդի և մարատհի լեզուներով՝ անտառ, խիտ մացառուտներ), ծառաթփուտային մացառուտներ՝ բարձր, կոշտ ցողունավոր խոտերի համակցությամբ։ Զ․ են կոչվում նաև ծառային լիաններով միահյուսված անանցանելի խիտ անտառներն ու թփուտները։ Տարածված են արեադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող վայրերի ճահճապատ հողերում (առավելապես Հնդկաստանում, Հնդկաչինում, Զոնդյան կղզիներում և այլուր)։ Բնորոշ են ակացիաները, ստերկուլիան, ռոտանգովյան արմավենին, հսկա բամբուկները, բարձրախոտերը և այլ ծառատեսակներ։

ՋՈՒՆԴԻԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարապետ։ Ըստ շինարարական արձանագրության, Զւսքարե Բ Մեծի հրամանով 1206-ին Անիում կառուցել է բուրգեր և դարպաս։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՋՈՒՋԱՆ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դիադին գավառում։ 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՋՈՒՋԵՎԱՆ, գյուղ ՀՍՄՀ Նոյեմբերյանի շրջանում, Բաղանիս գետի վերին հոսանքի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հվ–արլ․։ Անասնապահական–ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (Զուջեվանք, XIX դ․), մատուռ (XII–XIII դդ․), գյուղատեղի, գերեզմանոցներ։ Հիմնադրվել է 1874-ին։

ՋՈՒՎԵՅՆԻ Ալա ադ Դին Աթա Մալիք բին Մուհամադ (1226–1283), պարսիկ մատենագիր։ Մերում էր ազնվական ընտանիքից, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել իլխանների արքունիքում։ 1262-ից եղել է Բաղդադի, Իրաքի և Խուժաստանի կուսակալ։ 1260-ին ավարտել է դասական ներբողային ոճով գրված «Թարիխ–ե ջհանգոշա» («Աշխարհակալի պատմություն») եռահատոր աշխատությունը։ Առաջին հատորը բովանդակում է մոնղոլների պատմությունը մինչե XIII դ․ կեսը, երկրորդը՝ Չինգիզ խանի արշավանքների, Միջին Ասիայի, Իրանի և Անդրկովկասի նվաճման, երրորդը՝ Հուչավուի հիմնած իչխանության պատմությունը։ Երկրորդ և երրորդ հատորներում կարեոր տեղեկություններ կան իլխանության ժամանակաշրջանի Հայաստանի հասարակականանա․ և քաղ․ պատմության վերաբերյալ։

Գրկ․ Մանանդյան Տ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1977։ Հ․ Փափազյան,

ՋՈՒՏ (Corchorus), կորքոր, լորենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ, որոնք աճում են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի արեադարձային շրջաններում։ Հայրենիքը Հնդկաստանն է։ Մանածագործական հումքի համաշխարհային արտադրանքի մեջ Զ․ բամբակենուց հետո երկրորդ տեղն է գրավում։ Թելի համար մշակվում է երկու միամյա տեսակ՝ երկարապտուղ Զ․ (c․ olitorius) և կարճապտուղ Զ․ (с․ сарsularis)։ Բույսերի բարձրությունը մինչև 3,5 մ է՝ կանգուն, ճյուղավոր ցողունով։ Արմատը առանցքային է։ Տերեները՝ երկար կոթուններով օվալանշւոարաձև, ատամնաեզր։ Ծաղիկները մանր են, երկսեռ, դեղնագույն, ունեն կարճ ծաղկակոթուններ։ Պտուղը տուփիկ է, հասունանալիս բացվում է 5–7 փեղկով։ Մերմերը մանր են՝ մոխրականաչ կամ շագանակագույն։ 1000 սերմի զանգվածը 1,5– 2,5 գ է։ Հասունացած սերմերը պարունակում են մինչե 14% յուղ, թունավոր են։ Զ․ ջերմա–, լուսա– և խոնավասեր բույս է։ Հիմնականում ինքնափոշոտվող է։ Զ–ի թելը օգտագործում են տեխ․, փաթեթավորման նպատակով, կահույքի, գործվածքների ու գորգերի արտադրության մեջ։ Թելի ելքը չոր ցողուններում 20– 25% է։ Թելի համար բերքը հավաքում են, երբ բույսերի 50%–ի վրա սկսում են առաջանալ առաջին տուփիկները, իսկ սերմի համար՝ երբ բույսերի 75% –ի ներքևի տուփիկներից 1–2-ը գորշանում են։ Մերմի բերքը 2–4 ց/հա է։

ՋՈՒՐ, ջրածնի օքսիդ, H20, ջրածնի և թթվածնի պարզագույն, սովորական պայմաններում կայուն միացությունը։ Մոլեկուլային զանգվածը՝ 18,0152։ Պարունակում է 11,9% ջրածին և 88,81% թթվածին (ըստ գանվածի)։ Զրածնի և թթվածնի իզոտոպների գոյության պատճառով առաջացնում է իզոտոպային 18 տարատեսակ, որոնցից 9-ը հանդիպում են բնության մեջ՝ Н2160 (99,73%, ըստ մոլերի թվի), Н1/ 0(0,04), HJ8 Օ (0,20), HD160(0,03), HD170, HD180, DfO, D՝/O, և D^O (ընդամենը 10՜5–10՜1Տ%)։ Գերծանր Զ–ի (T20 են) պարունակությունը երկրային Զ–երում աննշան է (13–20 կգ)։

Ջ․ օրգանիզմի հիմնական միջավայրն է (ներբջջային և արւոաբջջային), որտեղ ընթանում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների նյութափոխանակությունը։ Ֆոտոսինթեզի պրոցեսում Զ․ ածխաթթու գազի հետ առաջացնում է օրգ․ միացություն, դրանով հիմք հանդիսանում երկրի վրա կենդանի նյութի գոյացման համար։ Զ, ապահովում է հյուսվածքների տուրգորը, սննդանյութերի, արյան, ավիշի, բուսական հյութերի տեղաշարժը, ֆիզիկ, ջերմակարգավորումը (տես Տրանսպիրացիա, Քրտնարտադրություն) և այլ կենսական պրոցեսներ։՝ Կյանքը, ամենայն հավանականությամբ, առաջացել է Զ–ում, սակայն էվոլյուցիայի ընթացքում տարբեր ջրային կենդանիներ ու բույսեր դուրս են եկել ցամաք և աստիճանաբար հարմարվել ցամաքային կենսակերպին։ Դրանց համար ես Ջ․ շրջապատող միջավայրի կարևորագույն բաղադրամաս է։ Կյանքն անհնար է առանց Զ–ի։ Միայն հանգստի վիճակում գտնվող կենսաձևերը՝ սպորները, սերմերը լավ են դիմանում երկարատև ջրազրկմանը։ Զ–ի պակասից բույսերը թառամում են և կարող են չորանալ, սակայն տարբեր բույսերի պահանջկոտությունը Զ–ի նկատմամբ տարբեր է (տես Երաշտակայունություն, Քսերոֆիտներ, Մեզոֆիտներ)։ Կենդանիներն առանց Զ–ի արագ մահանում են․ գեր շունը կարող է ապրել առանց սննդի մինչե 100 օր, առանց Զ–ի՝ 10 օրից պակաս։ Օրգանիզմների հեղուկներում, միջբջջային տարածություններում, ավիշում,