առկայությամբ։ Բնական Ջ․ մաքուր չէ՝ պարունակում է լուծված աղեր, օրգ․ և այլ նյութեր, մանրէներ ու այլ կենդանի օրգանիզմներ։ Կալցիումի ն մագնեզիումի լուծված աղերը (կարբոնատներ նն) պայմանավորում են Ջ–ի կոշտությունը, որը մասամբ վերանում են Ջ․ եռացնելիս։ Մնացած՝ մշտական կոշտությունը վերացնում են քիմ․, ֆիզիկ, և իոնափոխանակային եղանակներով։ Կարեոր է խմելու, օգտագործվող և թափվող արտադր․ Ջ–երի մաքրումը։ Քիմիապես մաքուր Ջ–ի ստացումը չափազանց դժվար է․ մաքրության աստիճանը որոշում են չափելով էլեկտրահաղորդականությունը (մաքուր Ջ․՝ ~10~8 օհմ՜1 «ւ/՜1, թորած Ջ․՝ 10~6 օհմ՜1 սմ՜1)։ Մագնիսական դաշտի ազդեցությամբ մեծանում է Ջ–ի թրջելու ունակությունը, լուծված նյութերի բյուրեղացման և ադսորբվելու արագությունը են։ Այդ հատկությունները, որոնք գործնական կիրառություն ունեն (ֆլոտացում, կախույթներից Ջ–ի մաքրում են), 10–25 ժամվա ընթացքում ինքնաբերաբար վերանում են։ Ջ․ ամենաշատ օգտագործվող նյութն Է։ Որպես լուծիչ, լվացող, քիմ․ ռեակցիաների և եփելու միջավայր, ջերմափոխանակիչ (տաքացնող և սառեցնող), աշխատող մարմին, ճնշման և հզորության հաղորդիչ, Էներգիայի և ջերմության կրող, քիմ․ ռեագենտ․ օգտագործվում է տնտեսության և արդյունաբերության բոլոր բնագավառներում։ Ջ․ ելանյութ է ջրածնի, թթվածնի, ալկալիների, թթուների, հանգած կրի, սպիրտների, ալդեհիդների և բազմաթիվ այլ նյութերի ստացման համար, ւցայմանավորում է ցեմենտի, գիպսի և կապակցվող այլ նյութերի կպչելու և պնդանալու ունակությունը, օգտագործվում է ջրաէներգետիկայում, ջերմային և ատոմական էլեկտրակայաններում, լեռնային գործում, հանքերի հարստացման, ապարների լվացման, ջեռուցման համար, շոգեմեքենաներում, հիդրավլիկ մամլիչներում և այլուր։ Միայն ՍՍՀՄ–ում արդյունաբերությունը տարեկան ծախսում է 37 մլրդ մ³ Ջ․ (1965), իսկ ողջ աշխարհում վերամշակվող բոլոր նյութերի (հանքանյութեր, քարածուխ, նավթ, միներալներ են) ընդհանուր քանակությունը 4 մլրդ մ³ է։ Մեծ է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող Ջ–ի քանակը։ Ոռոգումը ցանքատարածությունների ընդլայնման, բարձր և կայուն բերքատվության կարեոր պայմանն է։ Ջ․ օգտագործվում է խմելու (1 անձին օրական 3–6 չ), սան․ և կենցաղային այլ կարիքների համար (տես աղյուսակ 1)։ Խմելու համար օգտագործվող Ջ․ պետք է ունենա դուրեկան համ, չպարունակի թունավոր նյութեր և մանրէներ։ Խմելու Ջ–ի կոշտությունը (7 մգէ/վ/չ), համային և հոտային հատկությունները պայմանավորող (հալոգենիդներ, երկաթի, պղնձի, մանգանի միացություններ են) և այլ նյութերի (հիդրատներ, կապար, մկնդեղ, մակերեութաակտիվ և այլ սինթետիկ նյութեր, թունաքիմիկատներ են) պարունակությունը (տես աղյուսակ 2) նորմավորվում է պետ․ ստանդարտով (ՍՍՀՄ–ում ГОСТ –2873–74)։ Խստորեն վերահըսկվում է մանրէների բացակայությունը, որը համաճարակային հիվանդությունների կանխման գլխ․ նախապայմանն է։ ՀՍՍՀ աղբյուրների Ջ–երը մեծ մասամբ բավարարում են խմելու Զ–ին ներկայացնող պահանջները, թեե նրանցից շատերը աղքատ են ֆտորով և յոդով, որոնց պակասն անհրաժեշտ է լրացնել արհեստականորեն։
Գրկ. Фюрон Р․, Проблемы воды на земном шаре, (Пер․ с франц․), Л․, 1966; Эйзенберг Д․Дауцман В․, Структура и свойства воды, пер․ с англ․, Л․, 1975; Кульский Л․ А․, Даль В․ В․, Чистая вода и перспективы ее сохранения, Киев, 1978; Дерпгольц В․ Ф․, Мир воды, Л․, 1979․ Մ․ Շահպարոնյան
ՋՈՒՐԱԿԵՆՑ, Ջրակույս, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Սպեր գավառում։ 1909-ին ուներ 105 հայ բնակիչ (15 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՋՈՒՐԵՍԿՈՒ(Giurescu) Կոստանդին (1901 –1977), ռումին պատմաբան, Ռումինիայի ակադեմիայի ակադեմիկոս։ Դասախոսել է Բուխարեստի համալսարանում։ Հայտնի է իր «Ռումինների պատմություն» մենագրությամբ (հ․ 1–2, 1935–1937)։ «Մոլդովական ավանները կամ քաղաքները և բերդերը X-ից մինչե XVI դարի կեսերը (1967), «Բուխարեստի պատմությունը հնագույն ժամանակներից մինչե մեր օրերը» (1968), «Բրըիլա քաղաքի պատմությունը» (1968) և այլ աշխատություններում անդրադարձել է Ռումինիայի հայկ․ գաղութների պատմությանը, երկրի կյանքում հայերի խաղացած դերին։ Ս․ Քոչանջյան
ՋՈՒՐՋՈՎ, Զուրջով Մենտ Միկլոշ․ (Gyergyo-Szent-Miklos), քաղաք կենտրոնական Ռումինիայում, Հարգիտա գավառում։ Այժմ՝ Գեորգենի։ Հայերը Ջ–ում հաստատվել են 1654-ին և 1658-ին։ Հայկ․ գաղթավայր է դարձել 1672-ից, երբ Մոլդովայի հայերը գաղթել են Տրանսիլվանիա։ Նրանցից շատերը ապաստանել են սահմանամերձ Զ–ում, Տրանսիլվանիայի իշխան Միքայել I Ապաֆիի 1680-ի հոկտ․ 30-ի հրովարտակով ստացել Տրանսիլվանիայում առետուր անելու իրավունք։ XVII դ․ վերջին Զ–ի հայերն ընդվզել են կաթոլիկացման՝ Օգսենտ վարդապետ Վրզյանի քարոզչության դեմ։ XVIII դ․ սկզբին Ջ–ի հայերի քանակը նվազել է՝ կապված Գեռղայի հիմնադրման հետ։ 1715-ին, ավստր․ իշխանությունների ճնշման և արտաքսման վտանգի ներքո, Ջ–ի հայերն ստիպված ընդունել են կաթոլիկություն, սակայն պահպանել են իրենց ինքնավարությունը, ունեցել են