սեփական քաղաքային վարչություն (12 ղաաավորից), ընարովի բիրով (քաղաքապետ–դատավոր), որոնք վարել են հայերին վերաբերող վեճերն ու դատական գործերը (բացառությամբ՝ մահապատժի)։ 1733-ին կառուցվել է Ս․ Աստվածածին եկեղեցին, 1734-ին՝ զանգակատունը։ Գաղութում գործել է հայկ․ դպրոց (մինչև 1880-ը), որտեղ առժամանակ դա սա վանգել է Զ–ում ծնված Ս․ Գ․ Ագոնցը։
1676-ից Զ․ եղել է հայ գրչության կենտրոն։ Զ–ում ընդօրինակված ձեռագրերը պահվում են Վենետիկի, Երուսաղեմի, Հռոմի հայկ․ հավաքածուներում։ Զ–ի հայոց հոգեոր առաջնորդ Սիմեոն Թորոսյանը (XVIII դ․ առաջին կես) գրել է քարոզագիրք, ինչպես նաև Զ–ում հայերի հաստատման, եկեղեցու կառուցման պատմությունը։ Զ–ի հայերից ոմանք ստացել են ազնվականական կոչումներ։ Զ–ի հայ առետրականները զբաղվել են անասունների (հիմնականում արտահանվել է Արեմտյան Եվրոպա), փայտեղենի վաճառքով։ Հայտնի են եղել հայ կաշեգործները, որոնց արտադրանքը, ներքին շուկայից բացի, արտահանվել է Հունգարիա։ Հայ կաշեգործներն ունեցել են իրենց եղբայրությունը («Եղբայրություն վերափոխման ամենօրհնյալ սուրբ կուսին Մարիամա Աստվածածին, այսինքն սուրոլկճոց»)։ Եղել են նաև կտրիճվորաց և հոգեոր եղբայրություններ։ 1727-ին այդ եղբայրությունների կանոնադրությունները վերանայել և թարմացրել է Սաեփանոս Ռոշքան։ 1780-ին Ջ–ում բնակվել է 2 հզ․ հայ։ Ջ–ի հայերից շատերը մասնակցել են 1848–49-ի հեղափոխական շարժումներին։ XIX դ․ վերջին հայերի քանակը նվազել է (1896-ին՝ 615 հայ)։ XX դ․ առաջին կեսին Ջ–ում գործել են հայկ․ ծերանոց և երիտասարդական միությունը։ 1950-ական թթ․ Ջ–ում հայերի թիվը կազմել է 350 մարդ։ Ս․ Քոլանջյան