Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/558

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Բազմաթիվ պրոբլեմներ առաջադրում են կենսաբանությունն ու բժշկությունը (աես նաև Իոնացում, Իոնացման պոտենցիալ, Իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցություն, Ռադիոկենսաբանություն, ճառագայթային հիվանդություն)։

Գրկ․ Верещинский И․ В․, Пикаев А․ К․, Введение в радиационную химию, М․, 1963; Пшежецкий С․ Я․, Механизм и кинетика радиационно-химических реакций, 2 изд․, М․, 1967․

ՌԱԴԻՇՉԵՎ Ալեքսանդր Նիկոլաևիչ [20(31)․8․1749, Մոսկվա –12(24)․9․1802, Պետերբուրգ], ռուս գրող, հեղափոխական, փիլիսոփա։ Ծնվել է հարուստ կալվածատիրոջ ընտանիքում։ Ընդհանուր կրթությունն ստացել է Պետերբուրգի Պաժերի դպրոցում (1762–66)։ Այնուհետև ուղարկվել է Լայպցիգի համալսարան՝ իրավաբանական բարձրագույն կրթություն ստանալու (1767–71)։ Այստեղ Ռ․ ուսանել է նաև գրականություն, պատմություն, փիլիսոփայություն, բժշկություն, օտար լեզուներ, ծանոթացել ֆրանս․ լուսավորիչների գաղափարներին, դա նշանակալի դեր է խաղացել նրա աշխարհայացքի ձեավորման մեջ։ 1771-ին Ռ․ վերադարձել է Ռուսաստան։ Վարելով զանազան պաշտոններ (Մենատի արձանագրող–քարտուղար, Պետերբուրգում՝ Ֆինլանդական դիվիզիայի շտաբի իրավախորհրդատու, մաքսատան կառավարիչ)՝ չի դադարել հասարակական բարեփոխումներ երազելուց։ Այս շրջանում էլ սկսվել է Ռ–ի գրական գործունեությունը։ 1773-ին նրա թարգմանությամբ տպագրվել է Մաբլիի «Խորհրդածություններ հունական պատմության մասին» երկը, որին կցած իր ծանոթագրություննեում Ռ․ խիստ քննադատական վերաբերմունք է դրսեորել ինքնակալության նկատմամբ։ Նույն տարում սենտիմենտալիզմի ոգով գրած «Մեկ շաբաթվա օրագիր» հոգեբանական, հուզական ակնարկում Ռ․ երգել է բարեկամությունն ու ընկերական հարաբերությունները։ 1780-ական թթ․ Ռ–ի ստեղ ծագործությունը ծաղկում է ապրել, նա գրել է «Աշխարհի արարումը» (մոտ 1779– 1782, անավարտ), «խոսք Լոմոնոսովի մասին» (1780), «Նամակ Տոբոլսկում ապրող ընկերոջս» (1782) հրապարակախոսական ակնարկները, «Ֆեոդոր Վասիլեիչ Ուշակովի վարքը» (1788, հրտ․ 1789) վիպակը։ 1783-ին ստեղծել է իր նշանավոր «Ազատություն» ներբողը (հեղափոխական բովանդակությամբ առաջին բանաստեղծությունը Ռուսաստանում), որը ներառվել է նրա «ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» (1790, հայ․ հրտ․ 1950) նշանավոր երկի մեջ։ Վերջինս աչքի է ընկնում ռուս, իրականության լայն ընդ գրկումով, ժամանակի սոցիալական, քաղ․, բարոյական և փիլ․ խնդիրների առաջադրման և լուծման սրությամբ ու համարձակությամբ։ Պատկերելով գյուղացիների դաժան շահագործման դրվագներ, ցուցադրելով կալվածատեր–ճորտատերերի անմարդկայնությունը, ինքնակալական–բյուրոկրատական պետության մեջ իշխող կամայականությունը՝ Ռ․ միաժամանակ ցույց է տվել ռուս ժողովրդի բարոյական առողջությունն ու ֆիզիկական գեղեցկությունը, նրա աշխատասիրությունն ու տաղանդը։ Կարեկցելով ճնշված գյուղացիությանը՝ նա ոչ միայն ընդունել է պայքարելու, բռնությանը բռնությամբ պատասխանելու նրա իրավունքը, այլև ապստամբության, հեղափոխության կոչ է արել։ «ճանապարհորդություն․․․»-ը տպագրվել է Ռ–ի սեփական տպարանում և հրատարակվել անանուն, բայց շուտով հեղինակը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Դիրքը բռնագրավվել է, իսկ Ռ․ դատապարտվել մահվան, որը Եկատերինա II (վերջինս Ռ–ին անվանել է «Պուգաչովից էլ վատթար խռովարար») փոխարինել է 10 տարվա աքսորով՝ Միբիր։ 1797-ին, Պավել I-ի օրոք, Ռ–ին թույլատրվել է ապրել հայրական գյուղում՝ ոստիկանության հսկողության տակ, իսկ Ալեքսանդր I, գահ բարձրանալով, «ներել» է նրան և աշխատանքի նշանակել օրենքներ կազմող հանձնաժողովում։ Ռ․ եռանդով գործի է անցել, կազմել ազատ օրենսդրության նախագծեր, փորձել է դրանք կենսագործել։ Նրան սպառնացել են նորից աքսորել։ Ի նշան բողոքի՝ Ռ․ ինքնասպան է եղել (թունավորվել է)։ Որպես փիլիսոփա Ռ․ իմացաբանության հարցերը քննարկել է մատերիալիստական դիրքերից, իմացության աղբյուր է համարել իրականության զգայական ընկալումը։ Մատերիալիզմի դիրքերից է լուծել նաև փիլ–յան հիմնական հարցը։ Նրա մատերիալիզմը, այսուամենայնիվ, պատմական սահմանափակվածության հետեանքով եղել է մետաֆիզիկական։ Կյանքի վերջին շրջանում է Ռ․ գրել իր լավագույն բանաստեղծություններից մեկը՝ «Տասնութերորդ հարյուրամյակ»-ը, «Մարդու, նրա մահկանացու և անմահ լինելու մասին» (1792–95) փիլ․ տրակտատը, «Հուշարձան դաքտիլ–քորեյական դյուցազնին» (1801–02) հոդվածը՝ գիտ․ տաղաչափության վերաբերյալ, ինչպես նաև տնտեսագիտ․ և պատմ․ բնույթի մի շարք աշխատություններ։ Ռ–ի գաղափարները մեծ ազդեցություն են գործել ռուս հեղափոխականների հետագա բոլոր սերունդների վրա, ռուս, պոեզիայի և ռուս գրականության մեջ ռեալիզմի զարգացման վրա։

Երկ․ Полн․ собр․ соч․, т․ 1–3, М․–Л․, 1938-52․

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Վելիկոռուսների ազգային հպարտության մասին, Երկ․ լիակա․ ժող․, հ․ 26։ Այվազյան Ղ․, Ռուս առաջին գրող–ռեոլյուցիոներ Ա․ Ն․ Ռադիշչեը, Ե․, 1949։ Макогоненко Г․ П․, Радищев и его время, М․, 1956; Благой Д․ Д․, История русской литературы XVIII века, М․, 1960; Кулакова Л․И․, Западов В․А․, А․ Н․ Радищев․ «Путешествие из Петербурга в Москву»․ Комментарий, Л․, 1974․ Գ․ Թաթոսյան

ՌԱԴԻՈ (< լատ․ radiare – ճառագայթել, արձակել ճառագայթներ, radius – ճառագայթ), 1․ հեռավորության վրա առանց հաղորդալարերի ռադիոալիքների մի ջոցով հաղորդագրություններ հաղորդելու եղանակ։ Հայտնագործել է Ա․ Ա․ Պոպովը (1895)։ 2․ Դիտության և տեխնիկայի բնագավառ, որը կապված է այդ եղանակի հիմքում ընկած ֆիզիկական երեույթների ուսումնասիրման (ռադիո ֆիզիկա) և կապի (ռադիոկապ), ձայնի հաղորդման (ռադիոհաղորդում), պատկերների հաղորդման (հեռուստատեսություն), ազդանշանման, վերահսկման ու կառավարման (ռադիոհեռուստամեխանիկա), տարբեր օբյեկտների հայտնաբերման ու դիրքորոշման (ռադիոչոկացիա) և բազմաթիվ այլ նպատակների (տես Ռադիոտեխնիկա) համար այդ եղանակի օգտագործման հետ։ 3․ Նեղ իմաստով՝ ռադիոհաղորդ ու մ (ինֆորմացիայի տարածման միջոցներից)։ «Ռ․», տերմինը կիրառվում է 1910-ական թթ․։

ՌԱԴԻՈ․․․, բարդ բառերի մաս, որ ցույց է տալիս ռադիոյի (օրինակ, ռադիոալիքներ) կամ ռադիոակտիվության (օրինակ, ռադիոկենսաբանություն, ռադիոմետր) հետ այդ բառերի ունեցած կապը։ Երկրորդ իմաստով «Ռ․․․»-ի հայերեն համարժեքը «ճառագայթա․․․» մասնիկն է։

ՌԱԴԻՈԱԼԻՔՆԵՐԻ ՆՎԱՂՈՒՄ, ֆեդինգ, տես Նվաղում ռադիոազ դանշանի և Տարափող ընդունում։

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՈՒՄ կենսոլորտի, միջուկային պայթյունների, շրջապատող միջավայր ռադիոակտիվ մնացուկների դուրս բերման և ատոմային ձեռնարկություններում վթարների հետեվանքով կենդանի օրգանիզմներում և դրանց բնակության միջավայրում (մթնոլորտ, ջրոլորտ, հող) ռադիոակտիվ նյութերի հայտնվելը։ Ռ․ ա․ են առաջացնում միջուկների (օրինակ, 90Sr, 137Cs, 144Ce) տրոհման արգասիքները, որոնք մակած վում են ռադիոակտիվ նուկլիդներով (3H, 24Na, 59Fe են), բնական ռադիոակտիվ ծանր մետաղներով (Ս, Th, Ra են) և արհեստական անդրուրանային տարրերով (Pu, Am, Cm են)։

Ռ․ ա–ման չափը որոշում են ռադիո քիմիայի, ռադիոմետրիայի, սպեկտրո մետրիայի ու ավտոռադիոլոգիայի մեթոդներով և քանակապես արտահայտում են ռադիոակտիվության միավորներով։

Ռ․ ա–ման հետևանքներից է ճառագայթային հիվանդությունը։

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ, նույնն են, ինչ Ռադիոակտիվ շարքերը։ Տես նաև Ռադիոակտիվություն։

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊՆԵՐ, քիմիական տարրերի անկայուն իզոտոպներ, որոնք ինքնակամ փոխակերպվում են այլ նուկլիդների։ Այն Ռ․ ի․, որոնց կյանքի տևողությունը համեմատելի է Արեգակնային համակարգի տարիքի հետ, կոչվում են բնական Ռ․ ի․։ Դրանցից երեքը՝ 238Ս (կիսատրոհման պարբերությունը՝ Ti/2=4,5 • 109 տարի), 235Ս (T 1/2=7,13*108 տարի) և 232Th (T1/2= 1,41 1010 տարի), կազմում են երեք ռադիոակտիվ ընտանիքների տոհմասկիզբ, որոնց տրոհման վերջնական արդյունքը կապարի կայուն իզո–