Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/562

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րության ժամանակ։ Սակայն կանոնավոր հետազոտությունները սկսվեցին միայն XX դ․ 40-ական թթ․ վերջից, երբ ստեղծվեցին համեմատաբար մեծ ուղղվածության ռադիոանտենաներ և մեծ զգայնության ռադիոընդունիչներ։ Արդեն առաջին իսկ հայտնագործությունները ցույց տվեցին ռադիոաստղագիտական դիտումների կարևորությունը, և շատ երկրներում ստեղծվեցին ռադիոասաղադիաարաններ։

Ռադիոաստղագիտական դիտումների շնորհիվ հայտնաբերվեցին մի շարք նոր տիպի տիեզերական օբյեկտներ, որոնց էներգիայի զգալի մասը ճառագայթվում է ռադիոալիքներով։ Դրանցից են ռադիոգաւակտիկաները (հզոր ռադիոճառագայթումով օժտված գաչակտիկաներ)։ 1963-ին հայտնաբերվեցին քւ(ազարները, որոնց ռադիոճառագայթման հզորությունը հարյուրավոր ու հազարավոր անգամ գերազանցում է ռադիոգալակտիկաների ռադիո ճառագայթման հզորությունը, իսկ գծային չափերը չափազանց փոքր են (երբեմն մեկ ւուսաաարուց էլ փոքր)։ Շատ մեծ հեռավորությունների վրա գտնվող քվազարների գծային չափերը, մեծ մասամբ, որոշվում են դրանց ռադիոճառագայթման հզորության փոփոխության տևողությամբ։ Ռադիոգալակտիկաների ու քվազարների ռադիոճառագայթումը ջերմային չէ, այն պայմանավորված է մագնիսական դաշտերում ռելյատիվիստական էլեկտրոնների (լույսի արագության հետ համեմատելի արագությամբ շարժվող) սինխրոտրոնային ճառագայթումով։ Այդ ռադիոճառագայթման սպեկտրը որոշակիորեն տարբերվում է ջերմային ռադիոճառագայթման սպեկտրից, եթե վերջինիս դեպքում ճառագայթման հզորությունն աճում է ալիքի երկարության նվազման հետ, ապա սինխրոտրոնային ռադիոճառագայթման դեպքում ճառագայթման հզորությունը նվազում է։ Նույն բնույթի ռադիոճառագայթում ունեն նաև որոշ այսպես կոչված նորմալ գալակտիկաների կորիզները։

Չեզոք ջրածնի մեներանգ ռադիոճառագայթման դիտումները հնարավորություն տվեցին ընդլայնել մեր պատկերացումները Գալակտիկայի կառուցվածքի մասին։ Բանն այն է, որ Գալակտիկայի կառուցվածքը որոշող չեզոք ջրածինը ալիքների օպտիկական տիրույթում չի ճառագայթում, ուստի մինչ այդ չէր դիտվում։ Մյուս կողմից միջաստղային փոշին չի կլանում իր միջով անցնող ռադիոճառագայթումը, որի հետևանքով հնարավոր եղավ հայտնաբերել և ուսումնասիրել նաև մեծ հեռավորությունների վրա գտնվող իոնացված ջրածնային ամպեր, որոնց արձակած լույսը կլանման պատճառով մեզ չի հասնում։ Ռադիոաստղագիտական դիտումների միջոցով մեր Գալակտիկայում հայտնաբերվեցին հարյուրից ավելի գերնոր աստղերի մնացուկներ, այն դեպքում, երբ մինչ այդ արձանագրվել էր մոտ 10 գերնորի բռնկում։ Գերնոր աստղերից անջատված թաղանթների ռադիոճառագայթման բնույթը ջերմային չէ, այնպես որ սպեկտրային ուսումնասիրությունների միջոցով գերնոր աստղերի մնացուկ ները հեշտությամբ տարբերվում են ջերմային ռադիոճառագայթում ունեցող իոնացված ջրածնային ամպերից։ Ռադիոաստղագիտական դիտումների միջոցով հայտնաբերվեցին նաև էցուչսարները, որոնք իմպուլսային ռադիոճառագայթում ունեն։ Համարվում է, որ պուլսարները նեյտրոնային աստղեր են։

Եթե օպտիկական դիտումները բացահայտել էին մի քանի պարզ, երկատոմ մոլեկուլների գոյությունը միջաստղային տարածությունում, ապա ռադիոաստղագիտական մեթոդներով արդեն հայտնաբերվել են 40-ից ավելի, երբեմն շատ բարդ՝ մինչև ինը ատոմից բաղկացած մոլեկուլներ և այդ թվում նաև օրգանական մոլեկուլներ։

Չեզոք ջրածնի դիտումները հնարավորություն տվեցին որոշել նրանցում գտնվող գազի քանակը, այն չնչին է էլիպսաձև գալակտիկաներում և հասնում է գալակտիկայի ընդհանուր զանգվածի շուրջ 10%-ին՝ անկանոն գալակտիկաներում։ Այդ դիտումները հնարավորություն տվեցին նաև ուսումնասիրել գալակտիկաների ծայրամասերի պտույտը ևս, մինչդեռ օպտիկական դիտումներով նյութի շարժումն ուսումնասիրվում է միայն կենտրոնական, պայծառ տիրույթներում։

Գրկ․ Թովմասյան Հ. Մ․, Ռադիոաստղագիտություն, Ե․, 1976։ Галактическая и внегалактическая радиоастрономия, под․ ред․ Г․ Л․ Верскера, К․ И․ Келяерманна, лерс англ․, М․, 1976․ Հ․ Թովմասյան

ՌԱԴԻՈԱՍՏՂԱԴԻՏԱԿ, ռադիոդիտակ, երկնային մարմինների ռադիոճառագայթումը դիտելու սարք։ Բաղկացած է երկու հիմնական մասից, անտենային համակարգից, որն ընդունում է ռադիոճառագայթումը, և ռադիոընդունիչ սարքից՝ ռադիոմետրից, որն ուժեղացնում և արձանագրում է այն։ Ռ–ի անտենաների հիմնական մասը մեծ մասամբ պարաբոլական մետաղական հայելին՝ ոադիոհայեչին է։ Ռադիոալիքների տիրույթում որպես հայելի կարող է ծառայել մետաղական ցանցը (եթե նրա անցքերի չափերն ու մակերևույթի անճշտությունները չեն գերազանցում անտենայից անդրադարձող ալիքների երկարության մոտ մեկ տասներորդը)։ Հայելու մակերեսի մեծացմանը զուգընթաց աճում է կիզակետում հավաքվող էներգիայի քանակը, որը հնարավոր է դարձնում ավելի թույլ ազդանշանների ընդունումն ու արձանագրումը։ Հայելու չափերից կախված է նաև Ռ–ի տարածական լուծողուժը (տես Լուծունակություն)։ Ընդունվող ալիքի երկարությունը որոշվում է կիզակետում տեղադրված ճառագայթիչով։ Ռ․ մեծ չափեր և ճշգրիտ շարժումներ ունեցող բարդ կոնստրուկցիա է։ Այն սովորաբար պտըտվում է երկու առանցքների շուրջը, որը հնարավորություն է տալիս դիտումներ կատարել տարբեր ուղղություններով: Շարժումների ճշգրտությունը (արտահայտված աղեղնային միավորներով) չի զիջում լուծող ուժին։ Նույն ճշգրտությամբ դեպի երկնքի դիտվող տիրույթ է ուղղվում Ռ․։ Մեծ Ռ–ի շարժումները սովորաբար կառավարվում են էլեկտրոնային հաշվողական մեքենաների օգնությամբ։ ժամանակակից Ռ–ի պարաբոլական հայելիների տրամագծերը հասնում են մինչև 100 մ-ի, իսկ լուծող ուժը (սմ–անոց ալիք ներում) աղեղնային մի քանի մ–ի։ Լուծող ուժը մեծացնելու համար օգտագործվում են միմյանցից որոշ հեռավորությամբ տեղակայված երկու կամ ավելի անտենա ներից բաղկացած համակարգեր՝ ռադիոինտերֆերոմետրեր, որոնց լուծող ուժը պայմանավորված է անտենաների միջև եղած առավելագույն հեռավորությամբ։ Տարբեր մայրցամաքներում տեղադրված անտենաների դեպքում ստացված լուծող ուժը կազմում է շուրջ 10~4 աղեղնային վրկ, որն անհամեմատ ավելի մեծ է օպտիկական դիտումների լուծող ուժից (Երկրի մթնոլորտի առկայության պայմաններում շուրջ 1 աղեղնային վրկ)։ Հ. Թովմասյան

ՌԱԴԻՈԱՍՏՂՍԴԻՏԱՐԱՆՆԵՐ, գիտական հիմնարկներ, որտեղ ռադիոաստղադի տակների միջոցով կատարվում են երկնային մարմինների ռադիոճառագայթման դիտումներ և այդ մարմինների հետազոտություններ։ Ռ․ սովորաբար կառուցվում են ոչ շատ բարձր լեռներով շրջափակված և մեծ քաղաքներից հեռու վայրերում, որտեղ ցածր է արդ․ և կենցաղային բնույթի ռադիոխանգարումների մակարդակը։ Բացի զուտ աստղագիտական հետազոտություններից Ռ–ում տարվում են գերզգայուն ռադիոընդունիչների ստեղծման և դիտումների նոր, ավելի արդյունավետ եղանակների մշակման աշխատանքներ։ Առաջնակարգ Ռ․ ունեն մեծ չափերի ռադիոաստղադիտակ կամ մի քանի անտենայից բաղկացած համակարգ։ Այդպիսին են, օրինակ, էֆելսբերգի (ԳՖՀ, 100 մ տրամագծով ռադիոաստղադիտակ), Արեսիբոյի (Պուերտո Ռիկո, 300 մ տրամագծով անշարժ հայելիով ռադիոաստղադիտակ), Սոկոռոյի (ԱՄՆ, 25 մ տրամագծով 36 անտենայից բաղկացած ռադիոաստղադիտակների համակարգ)։ Աշխարհի նշանավոր Ռ–ի թվին են պատկանում Գրին–Բենկի ռադիոաստղադիւոարանը (ԱՄՆ), Ջոդրեչ Րենկի ռադիոաստղադիտարանը (Անգլիա), Պարքսի և Մոլոնգլո–յի (Ավստրալիա) Ռ․։ ԱՍՀՄ–ի ամենամեծ ռադիոաստղադիտարանը գտնվում է Զելենչուկսկայա ավանի մոտ (Հյուսիսային Կովկաս)․ այդտեղ գործում է 600 մ տրամագծով օղակաձև ռադիոաստղադիտակ (ՌԱՏԱՆ–600)։ Ռադիոաստղագիտական հետազոտություններ են կատարվում նաև մի շարք այլ աստղադիտարաններում (Բյուրականի, Ղրիմի ևն)։ Թովմասյան

ՌԱԴԻՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, մեքենաշինության ճյուղ, որը սարքեր ու ապարատներ է արտադրում հեռագրական, հեռախոսային, ռադիոկապի, ռադիոհաղորդման, հեռուստատեսության, ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության միջոցների, թռչող ապարատների ռադիոկառավարման համակարգերի համար (տես Ռադիոտեխնիկա)։ Ռ–յան զարգացումը նպաստում է ժողտնտեսության բոլոր բնագավառների, գիտության ու տեխնիկայի առաջընթացին, երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։

ՍԱՀՄ–ում հայրենական ժամանակակից Ռ․ ստեղծելու ծրագիրը մշակվել է