Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/568

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ների և նրանց կենսական պրոցեսների վրա։ Ֆրանսիացի հետազոտողներ ժ․ Բերգոնյեն և Լ․ Տրիբոնդոն պարզեցին (1906), որ բջջի ռադիոզգայնությունը կախված է Բ22Ի բաժանման ակտիվությունից և տեվողությունից։ 1925-ին սովետական գիտնականներ Գ․ Նադսոնը և Գ․ Ֆիլիպովը բացահայտեցին Ռենտգենյան ճառագայթների մուտագեն ազդեցությունը սնկերի վրա։ Ռադիացիոն մուտագենեգի վերաբերյալ աշխատանքներ կատարեցին Դ․ Մյուլլերը (1927) U Լ․ Ստեդլերը (1928) ԱՄՆ–ում։ Որպես ինքնուրույն գիտություն Ռ․ ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո՝ կապված միջուկային զենքի փորձարկումների և միջավայրի ռադիոակտիվ վարակման հետ։ Ռ–յան մեջ առաջնակարգ նշանակություն ունեն կենդանական և բուսական օրգանիզմների ճառագայթահարման հետևանքների (կյանքի տևողության կրճատում, ժառանգական փոփոխությունների՝ մուտացիաների և ուռուցքների առաջացում, իմունիտետի թուլացում ևն) ուսումնասիրության, մի շարք ժառանգական խանգարումների մեխանիզմների բացահայտման, ճառագայթահարումներից օրգանիզմների պաշտպանության, ճառագայթային հիվանդության բուժման և կանխարգելման, ինչպես նաև իոնացնող ճառագայթների ժողտնտ․ տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսության, առողջապահության, սննդարդյունաբերության մեջ ևն օգտագործման հարցերը։ 50–60-ական թվականներին Ռ․ են թափանցում հետազոտությունների կենսաֆիզիկական և կենսաքիմ․ մեթոդները։ Այժմ հայտնի է, որ բջջային կառուցվածքները և մակրոմոլեկուլները ախտահարվում են ոչ միայն իոնացնող ճառագայթների քվանտների և մասնիկների անմիջական, այլև թթված նի ներկայությամբ ճառագայթահարվելիս՝ բջիջներում առաջացող ջրի և ցածրամոլեկուլային այլ նյութերի ռադիկալների ազդեցությունից։ Պարզվել է, որ ճառագայթահարված օրգանիզմների բջիջներն ի վիճակի են վերացնել ցիտոպլազմայում և հատկապես դեզօքսիռիբոնուկլեինաթթուներում առաջացած ախտաբանական տեղաշարժերը և վերականգնել իրենց բնականոն գործունեությունը (տես Ռեպարացիա)։ Զգալի չափով բացահայտվել են ռադիոզգայնության մեջ քրոմոսոմների անատոմիական և ֆունկցիոնալ վիճակի, սուլֆհիդրիլային խմբերի պարունակության, վերականգնող ֆերմենտների ակտիվության հարցերը։ Ինտենսիվորեն զարգանում են Ռ–յան ճյուղերը՝ տիեզերական Ռ․, ճառագայթային մանրէաբանությունը, ճառագայթային գենետիկան, ճառագայթային էկոլոգիան, ճառագայթային սելեկցիան ևն։ Ռ–յան տվյալների հիման վրա մշակվել են չարորակ ուռուցքների և այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման մի շարք արդյունավետ մեթոդներ։ Ռ–ի զարգացման գործում մեծ ավանդ ունեն Պ․ Կյուրին, Ֆ․ Հոլվեկը, Ա․ Լակասանը (Ֆրանսիա), Ջ․ Քրոութերը, Դ․ Լին (Մեծ Բրիտանիա), Ռ․ Միրքլը, Պ․ Հենշոուն (ԱՄՆ), Ն․ Տիմոֆեև–Ռեսովսկին, Բ․ Ասաաոլրովը, Ա․ Կուգինը (ՄՄՀՄ) և ուրիշներ։

ԱՍՀՄ–ում Ռ–ական հետազոտություններ են կատարվում ՍՍՀՄ ԳԱ, առողջապահության և գյուղատնտեսության մինիստրությունների բազմաթիվ ինստ–ներում, բուհերի ամբիոններում (ՀՄԱՀ–ում՝ առողջապահության մինիստրության ռադիոկենսաբանության գիտահետազոտական սեկտորում, ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստ–ում, Երևանի համալսարանում և այլ բուհերում)։ 1955-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան հիմնել է ատոմային ճառագայթման ազդեցության հարցերով զբաղվող առանձնահատուկ գիտական Կոմիտե (մասնակցում են 20 երկրներ), որը հավաքում է ողջ ինֆորմացիան Երկրի վրա տիրող ռադիացիոն իրադրության ու մարդու ճառագայթահարման հնարավոր կենսբ․ հետևանքների մասին և այդ տվյալները կանոնավոր կերպով հայտնում ՄԱԿ–ին ներկայացված զեկուցումներում (1958–72)։ Ռ–յան կարևորագույն հանդեսներն են «Ռադիոբիոլոգիա» («Радиобиология», 1961), «Րեյդիեյշնրիսրչ» («Radiation Research», 1954, N․ Y․), «Ինթերնեյշընլ ջըրնըլ օֆ րեյդիեյշն բայոլըջի» («International Journal of Radiation Biology», 1959) ևն։ Պարբերաբար հրավիրվում են Ռ–ական միջազգային գիտաժողովներ, գործում են գիտական խորհուրդներ։

Գրկ․ Бак 3․, Александер А․, Основы радиобиологии, пер․ с англ․, М․, 1963; Кузин А․, Молекулярная радиобиология клеточного ядра, М․, 1973․ Ռ․ Հարությունյան

ՌԱԴԻՈԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ, ինքնաթիռային ռադիոպեւենգաւոոր, որն ավտոմատ չափում է ինքնաթիռի երկայնական առանցքով և հաղորդող ռադիոկայանի կամ ռադիոփարոսի ուղղությամբ կազմած անկյունը։ Չափումը հիմնականում կատարվում է հետևող համակարգի օգնությամբ։ Ռ․ լայնորեն կիրառվում է ինքնաթիռավարման Ժամանակ։

ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ, ռադիոհաճախականությունների տիրույթում մոդուլված էլեկտրական տատանումներ ստանալու և այդ տատանումները որպես էլեկտրամագնիսական ռադիոալիքներ ճառագայթելու սարքավորում։ Ռ․ ռադիոկապում, հեռուստատեսության , ռադիոհաղորդման, ռադիոնավագնացության մեջ, ռադիոլոկացիայում և տեխնիկայի այլ բնագավառներում, ռադիոալիքների միջոցով ինֆորմացիայի հաղորդման սարքավորումների և համակարգերի կարևորագույն բաղադրիչն է։ Ռ–ները տարբերում են․ ըստ աշխատանքային ալիքների տիրույթի, տատանումների հզորության (փոքր հզորության՝ մինչև 100 վտ, միջին հզորության՝ 100 t/ա–ից մինչև 10 կվտ, հզոր՝ 10 փԻց մինչև 1 Մվտ, գերհզոր՝ 1 Մվտ–քւց բարձր), աշխատանքի բնույթի (հեռագրական, հեռախոսային ևն), մոդուլման եղանակի (ամպլիտուդային, հաճախային, փուլային ևն), ակտիվ տարրի տիպի (լամպային, տրանզիստորային, մագնետրոնային ևն), նշանակման (կապի, ռադիոլոկացիոն ևն), տեղակայման (ստացիոնար, շարժական)։ Պարզագույն (միակասկադ) Ռ․ պարունակում է ինքնագրգռումով գեներատոր, որը հաստատուն (հազվադեպ՝ փոփոխական) հոսանքի էներգիան փոխակերպում է ոադիոհաճախային տատանումների էներգիայի, մոդուլյատոր, ինչպես նաև էլեկտրասնման աղբյուր։ Դեցիմետրական և ավելի երկար ալիքների միջակայքում աշխատող (հատկապես միջին և մեծ հզորության) Ռ–ները սովորաբար կազմված են տարբեր ֆունկցիաներ կատարող մի քանի աստիճաններից։ Ռ–ի բազմաստիճանությունը կիրառվում է գլխավորապես կրող հաճախականության (հաճախականության թույլատրելի շեղումն ընկած է 10՜6 –10~՜9 սահմաններում) բարձր կայունությամբ հզոր տատանումների ստացման համար։ Փոքր հզորության ընթացքատու գեներատորն արտադրում է Ռ–ի աշխատանքային հաճախականությունից ավելի ցածր հաճախականության տատանումներ։ Հաջորդ աստիճաններում կատարվում է հաճախականության բազմապատկում։ Երբ հաճախականության կայունությանը ներկայացվում են խիստ պահանջներ, ընթացքատու գեներատորից անմիջապես հետո դրվում է բուֆերային աստիճան, որ բացառում է հաջորդ, ավելի հզոր աստիճանների ազդեցությունը գեներատորի վրա։ Տատանումների հզորության մեծացման համար կիրառվում է տատանումների հզորության և լարման նախնական ուժեղացման աստիճան (կամ աստիճաններ), որը գրգռում է Ռ–ի ելքի հզոր աստիճանը և կոչվում է անկախ կամ արտաքին գրգռումով գեներատոր։ Ռ–ի այս կամ այն պարամետրի փոփոխությամբ իրականացվում է ռադիոհաճախականության տատանումների մոդուլումը (տես Մոդաչում տատանումների)։ Մոդուլված տատանումները կապի շղթաներով հաղորդվում են անտենային, կապի մալուխային կամ հաղորդալարային գծերին։

Գրկ․ Модель З․И․, Радиопередающие устройства, М․, 1971․

ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, խոսքի, երաժշտության և ձայնային այլ էֆեկտների հաղորդում ռադիոյով՝ անսահմանափակ թվով ունկնդիրների համար, մասսայական ինֆորմացիայի, ագիտացիայի ու պրոպագանդայի հիմնական միջոցներից։ Ռ․ տրվում են հաղորդող ռադիոկենտրոններով, ընդունվում ռադիոընդունիչներով։ ՍՍՀՄ–ում և մի շարք այլ երկրներում լայն կիրառում ունի լարային հաղորդումը։ Ռադիոն հայտնագործելու և այն որպես կապի միջոց օգտագործելու առաջնությունը պատկանում է Ռուսաստանին (Ա․ Մ․ Պոպով)։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին, պաշտոն, լուրեր հաղորդելու նպատակով, կառուցվել են ռուս, առաջին ռադիոկայանները։

Ռ–ի հիմնական ժանրերն են․ լրատու հասարակական–քաղ․ (լուրեր, ռեպորտաժ, զրույց, հարցազրույց, մեկնաբանություն), գեղարվեստական–հրապարակախոսական (ակնարկ, ֆիլմ, կոմպոզիցիա), գեղարվեստական (ռադիոբեմադրություն, պիես ևն)։ Հաղորդվում են նաև գրական ու երաժշտ․ բոլոր ժանրերի ստեղծագործություններ տարբեր դահլիճներից, ինչպես նաև ռադիոյին հարմարեցված թատերական ու օպերային ներկայացումներ։ ժամանակակից Ռ–ի մասսայական ձևերից