Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/57

Այս էջը սրբագրված է

տերախոսականների, հրապարակախոսական նյութերի։

Երկ․ Իմ հիշատակարանը, (Տեքստը պատրաստել և ծանոթագրել է Ս․ Մելիքսեթյանը), Ե․, 1953։

Գրկ․ Հարությունյան Ս․, Գևորգ Չմշկյան, Ե․, 1960։ Ռ․ Փաշայան

ՉՄՇԿՅԱՆ Ռաֆայել Արկադիի (ծն․ 23․3․ 1929, Թիֆլիս), սովետական մարգիկ (ծանրամարտ)։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի վրաց․ պետ․ ինստ–ը (1952)։ XV օլիմպիական խաղերի (Հելսինկի, 1952), աշխարհի (1954 – 55), Եվրոպայի (1950, 1952, 1954-57), ՍՍՀՄ (1949, 1951, 1954-55, 1960) չեմպիոն։ Աշխարհի ռեկորդակիր (12 անգամ)։ Համամիութենական (1965) և միջազգային (1975) կարգի մրցավար։

ՉՄՇԿՅԱՆ Սաթենիկ [Տեր–Աբրահամյան Եղիսաբեթ, 1849, Թիֆլիս –24․12․1907 (6․1․1908), Թիֆլիս], հայ դերասանուհի։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ Գ․ Չմշկյանի կինը։ Դպրոցական տարիներից (1863) նվիրվել է բեմին՝ սկզբում որպես երգչուհի (մեցցո–սոպրանո)։ Չ–ի դերասանական ձիրքը առավել դրսևորվել է Գ․ Չմշկյանի թատերախմբում։ Հատկապես աչքի է ընկել բնութագրական և դրամատիկական ղերերով։ Սունդուկյանական կերպարների՝ էփեմիա, Շուշան («Պեպո»), Խամփերի, Մարքրիտ («Խաթաբալա»), լավագույն մարմնավորողներից էր։ Մասնակցել է վրաց․ ներկայացումների։ Վրաց․ լեզվով նրա կերտած Շուշանիկի (Հ․ Կարինյանի «Շուշանիկ») կերպարը բարձր է գնահատել Ծերեթելին։ Չ․ մասնակցել է Երևանում, Ալեքսանդրապոլում, ինչպես և Անդրկովկասի հայաշատ վայրերում կազմակերպված ներկայացումներին։ Լավագույն դերերից են նաև՝ Պորցիա, Գերտրուդ, էմիլիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ», «Օթելլո»), Դորիմեն (Մոլիերի «Բռնի ամուսնություն»), Խլեստովա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Ռ․ ՓաշայաԱ

ՉՄՇԿՅԱՆ Վարդան Արսենի (ծն․ 1․9․1911, Կարս), հայ սովետական հիդրոինժեներ։ ՌՍՖՍՀ գետային նավատորմիպատվավոր աշխատող (1982)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1935)։ 1935–41-ին գլխավորել է Վորոնեժի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի և Կրասնոդարի երկրամասի բազմաթիվ շրային ուղիների և հիդրոտեխ․ կառույցների շինարարությունը։ Եղել է Դոն–Կուբանի ջրավազանի ջրային ուղիների գլխավոր ինժեները (1945–50) և վարչության պետը (1950–52)։ 1952-ից Վ․ Ի․ Լենինի անվ․ Վոլգա–Դոն նավարկելի ջրանցքի վարչության պետն է և միաժամանակ գլխավորում է Դոն–Կուբանի ջրավազանի ջրային ուղիների (3600 կմ երկարությամբ) աշխատանքները։ Աշխատությունները վերաբերում են գետային հիդրոտեխ․ կառույցների, ջրային ուղիների նախագծմանն ու գործարկմանը, որոնք տպագրվել են ՍՍՀՄ և արտասահմանյան գիտատեխ․ հանդեսներում։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։ Գ․ Հարությունյան

ՉՄՈՒՇԿՆԵՐ, պողպատյա շեղբաձև սահուկներ։ Հնում պատրաստվել են ոսկրից (հս․ ժողովուրդների մոտ, XII դ․), փայտից (երկաթյա շեղբով, XIV–XV դդ․)։ ժամանակակից Չ․ ստեղծվել են XVII – XVIII դդ․ սահմանագծում։ Լինում են հոկեյի, գեղասահքի, չմշկավազքի, ինչպես նաև անվավոր՝ հարթ մակերեսների վրա սահելու։

ՉՅՈԿՅՈՒՐՅԱՆ, Չեոկյուրյան Տիգրան [1884, ք․ Գյումուշխանե (Տրապիզոնի վիլայեթում)–1915, Մեծ եղեռնի զոհ], հայ գրող, հասարակական գործիչ։ 1907-ին ավարտել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ Մ․ Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» (1911) եռամսյա հանդեսը, որտեղ տպագրել է «ճամբուս վրա» ճամփորդական նոթերը, ուսումնասիրություն Շիրվանզադեի մասին, թարգմանություններ (Մոպասանից, Իբսենից, Շոուից, Լ․ Անդրեևից)։ Պատմվածքների մի մասը լույս է ընծայել «Հայրենի ձայներ» (1910) ժողովածուով։ Չ–ի «Հերոսը» (1911) վիպակի գլխավոր գործող անձը ժողովրդի հայրենասիրական–ազատասիրական զգացումները չարաշահող կեղծ հեղափոխականն է։ «․․․Ինչո՜ւ հայուն տառապանքը ասանկ հավերժացավ»՝ այս մտասևեռումով է գրված «Վանքը» (1914) վեպը, որն արտահայտում է հեղինակի երազանքները (ազատ հայրենիք, առողջ հասարակություն և անհատ, բանականության հաղթանակ՝ ընդդեմ բարբարոսության), ինչպես նաև նրա այն համոզումը, թե՝ «Ազգերն առանց հեղափոխության չեն կրնար ազատիլ․․․»։ Չ․ տպագրել է նաև գրախոսություններ ու հոդվածներ՝ Մեհեկան ծածկանունով։

Երկ․ Վանքը, Ե․, 1962։

Գրկ. Հյուսյան Մ․, էշեր արևմտահայ գրականության պատմությունից, Ե․, 1977։ Մ․ Հյուսյան

ՉՅՈՐՉ, Չորչ (Church) Ալոնզո (ծն․ 1903), ամերիկյան տրամաբան, մաթեմատիկոս։ Պրինստոնի (1947–67), Կալիֆոռնիայի (1967-ից) համալսարանների պրոֆեսոր։ Զարգացրել է ֆունկցիայի հասկացությունը բազմության հասկացությունից առանձնացնելու մասին միտքը (Չ–ի թեզ)։ 1935-ին Չ․ բերել է չլուծվող զանգվածային պրոբլեմի օրինակ, 1966-ին ապացուցել պրեդիկատների հաշվի լուծելիության պրոբլեմի անլուծելիությունը։ Չ–ի հայացքները նպաստել են մաթ․ տրամաբանության, ինչպես նաև կոմբինատորային և մոդալ տրամաբանությունների զարգացմանը։

ՉՅՈՒՌԼՅՈՆԻՍ Միկալոյուս Կոնստանտինաս Կոնստանտինո [1875, Վարենա (այժմ՝ Լիտվ․ ՍՍՀ–ում)–1911, Պուստելնիկ Մինսկի (այժմ՝ Լեհաստանում)], լիտվացի նկարիչ և կոմպոզիտոր։ Սովորել է 6ա․ Կաուզիկի նկարչության դպրոցում (1902–05) և Վարշավայի գեղարվեստի ուսումնարանում (1905)։ Երաժշտության մեջ մասնագիտացել է Վարշավայի երաժշտ․ ինստ–ում և Լայպցիգի կոնսերվատորիայում։ 1911-ից՝ «Միր իսկուաովա խմբավորման անդամ։ Սիմվուիզմի ներկայացուցիչ։ Չ–ի գեղագիտության հիմքում լիտվ․ բանահյուսության «ժողովրդական ռոմանտիկան» է․ ուշ շրջանի ստեղծագործություններում նկատելի են երաժշտության և կերպարվեստի համանմանեցումները։ Չ–ի խորհրդանշայինընդհանրացված, ինքնատիպ, արծաթավուն գուներանգով երփնագիրը դիտողին փոխադրում է հեքիաթի («Հեքիաթ» եռանկարը, «Թագավորների հեքիաթը» նկարաշարը, երկուսն էլ՝ 1907), երևակայական տեսիլների, միստիկայի («Աշխարհի ստեղծումը» նկարաշարը, 1904–06), ժող․ պատկերացումների և նախապաշարումների («Գարուն», «Ձմեռ» նկարաշարերը, երկուսն էլ՝ 1907) աշխարհը, կապվում նրա երաժշտ․ ստեղծագործությանը («Արեվի սոնատ», «Գարնան սոնատ», երկուսն էլ՝ 1907, «Ծովի սոնատ», «Աստղերի սոնատ», երկուսն էլ՝ 1908)։ Հիշյալ բոլոր ստեղծագործությունները գտնվում են Կաունասի Չյուռլյոնիսի անվ․ գեղարվեստական թանգարանում։ Չ․ լիտվ․ առաջին սիմֆոնիկ պոեմների («Անտառում», 1900, «Ծով», 1907), կամերագործիքային երկերի, դաշնամուրային պիեսների հեղինակ է։ Մշակել է ժող․ երգեր։

Պատկերազարդումը տես 8-րդ հատորի 673-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Ландсбергис В․ В․, Творчество Чюрлениса, 2 изд․, Л-, 1975․

ՉՆՈՐՄԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ, աշխատանքային օրվա ռեժիմ ՄՍՀՄ–ում, ըստ որի, արտադրական անհրաժեշտությամբ, որոշ կատեգորիայի աշխատողներ աշխատում են սահմանված աշխատաժամանակից դուրս։ Չ․ ա․ օ․ կիրառվում է