Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/570

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դումննրի ղեկավարումը հանձնարարվել է լուսժողկոմատին, իսկ տեխ․ սպասարկումը՝ փոստհեռժողկոմատին։

1929-ին շահագործման է հանձնվել Աթարբեկյանի անվ․ «ՌՎ–21» ռադիոկայանը, որի շնորհիվ լսելի են դարձել Թբիլիսիից, Բաքվից տրվող հաղորդումները։ 1931-ին ստեղծվել է ադրբ․ հաղորդումների խմբագրություն։ 1932-ին հասարակական-քաղ․ հաղորդումների համակարգում կազմակերպվել են արդյունաբերության և գյուղատնտեսության ինքնուրույն խմբագրություններ։ Առաջին ռադիոռեպորտաժը տրվել է 1934-ի Մայիսի 1-ին, Երևանի Լենինի հրապարակից, 1935-ին Հայաստանում գործել է 570 ռադիոընդունիչ (106-ը՝ գյուղերում), եղել է 41 ռադիոհանգույց, 19 հզ․ ռադիոկետ (4295-ը՝ գյուղերում)։ Տարեցտարի ավելացել են կայանների հզորությունը և Ռ–ի ժամերը․ 1927-ին՝ տարեկան 300 ժ, 1930-ին՝ 2100 ժ, 1939-ին՝ 4100 ժ, 1983-ին՝ 13․694 Ժ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) հաղորդվել են Սովին ֆորմբյուրոյի ամփոփագրեր, «Վերջին լուրերի» թողարկումներ, նամակներ ու թղթակցություններ գործող բանակից։

1947-ին գործել է երկու ծրագիր։ 1951-ին հանրապետական հաղորդումների օրական ծավալը եղել է 8,5 ժ, վերահեռարձակվող հաղորդումներինը (Մոսկվայից և այլ քաղաքներից)՝ 8,5 ժ, արտասահմանի համար տրվող հաղորդումներինը՝ 2 ժ։ 1955-ին կազմակերպվել է քրդական հաղորդումների խմբագրություն (օրական 1,5 ժ)։ 1983-ին հանրապետական ռադիոն ունեցել է 3 ծրագիր՝ օրական 38,5 ժ տևողությամբ։ Հաղորդումները պատրաստել են ինֆորմացիայի, պրոպագանդայի, կոմունիստական դաստիարակության, երիտասարդական՝ մանկապատանեկան, փոխանակային և ազգային լեզուներով տրվող, գիտահանրամատչելի և ուսումնական, նամակների և հեռուստատեսային ու Ռ–ի արդյունավետությունը ուսումնասիրող, գրական–գեղարվեստական, դրամատիկական, երաժշտ․ հաղորդումների գլխ․ խմբագրությունները։ 1-ին ծրագիր (հիմնական), ինֆորմացիոն, հասարակական–քաղ․ և գեղարվեստական (օրական ավելի քան 20 ժ, որից 6,5-ը՝ վերահաղորդումներ համամիութենական ռադիոյից)։ 2-րդ․ ծրագիր (1947-ից, 1973-ից՝ «Ծիածան») ինֆորմացիոն–երաժշտական։ 3-րդ ծրագիր (1960-ից), գրական դրամատիկական, երաժշտ․։ 1974-ից հեռարձակվում է ստերեոֆոնային երաժշտություն։

Գործում են նաև Լենինականի (1963-ից), Կիրովականի( 1967-ից), Ղափանի (1970-ից) ռադիոստուդիաները՝ շաբաթը 5 օր, օրական 30 ր տևողությամբ։ Շաբաթական երեք անգամ 15 ր տևողությամբ հաղորդումներ են տալիս շրջանային ռադիոհանգույցները։

Արտասահմանում ապրող հայերի համար 1947-ից տրվում են ամենօրյա հաղորդումներ (Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ միայն Մերձավոր Արևելքում ապրող հայերի համար)։ Այդ ծրագրով եթեր են արձակվում հանրապետության տնտ․ ու մշակութային կյանքն արտացոլող լուրեր ու տարբեր ժանրերի հաղորդումներ, հայ ժողովրդի պատմությանը, ճարտ․ հուշարձաններին, կրթական հիմնարկներին, ժող․ կառույցներին, գիտության ու տեխնիկայի նորույթներին վերաբերող նյութեր, ելույթ են ունենում գիտության ու մշակույթի գործիչներ, արտադրության առաջավորներ։ Կազմակերպվում են «Խոսում են նամակները», «Հարազատների ձայներ», «Համերգ–զրույց», «Պատվերով համերգ» և այլ հաղորդաշարեր, զգալի ժամանակ է հատկացվում ազգ․ երաժշտությանը։ 1957-ին ստեղծվել է արտասահմանի համար տրվող հաղորդումների վարչություն (1983-ին ուներ 2 գլխ․ խմբագրություն, հաղորդումների օրական ծավալը 8,5 ժ)։ Եվրոպայի և Ամերիկայի հայության համար տրվում է նյութերի ֆրանս․, անգլ․ և թուրք, ամփոփում։

1982-ին ռադիոյի ֆոնդային ձայնադարանում եղել է վավերագրական, գրական–գեղարվեստական, երաժշտ․ ավելի քան 75 հզ․ ձայնագրություն։

Տես նաև Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պեաական կոմիտե ՀՍՍՀ, Հեռուստատեսություն, Հեռուստատեսային արվեստ հոդվածները։

Գրկ․ Ленин о радио [сост․ П․ С․ Гуревич и H․ П․ Кардов, М․, 1973]; Очерки истории советского радиовещания и телевидения, ч․ I, 1917-41, М․, 1972; 3арва М․, Слово в эфире․ О языке и стиле радиопередач, М․, 1971; Гальперин Ю-, Человек с микро фоном, М․, 1971․ Ս․ Պողոսյան

ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌՈՒՄՏԱՏԵՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՄՄՀ, Հեռուստատեսության և ռադիոհաղորդ ու մների պետական կոմիտե ՀՍՍՀ (1978-ից)։ Միութենական–հանրապետական մարմին։ Ատեղծվել է 1926-ին՝ որ պես ՀԿ(բ)Կ ԿԿ–ին առընթեր ռադիոհանձնաժողով․ 1931-ից կոչվել է ՀՍՍՀ Կենտ գործկոմին առընթեր ռադիոհաղորդումների կոմիտե, 1941-ից՝ ՀՍՍՀ Մինիստր ների խորհրդին (ժողկոմխորհին) առընթեր ռադիոկոմիտե, 1949-ից՝ ՀՍՍՀ Մի նիստրների խորհրդին առընթեր ռադիոինֆորմացիայի կոմիտե, 1957-ից՝ ՀՍԱՀ Մինիստրների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետ․ կոմիտե, 1971-ից՝ ՀՄՄՀ Մի նիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտե։ Կոմիտեի կազմում գործում են․ ինֆորմացիայի, պրոպագանդայի, կոմունիստական դաստիարակության և կենցաղավարության, երիտասարդական, մանկապատանեկան, փոխանակային և ազգային լեզուներով (ռուս, և ադրբ․) տրվող, գիտահանրամատչելի և ուս․, նամակների և հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների արդյունավետությունը ուսումնասիրող, գրական–գեղարվեստական, դրամատիկական, երաժշտական հաղորդումների գլխ․ խմբագրությունները, արտասահմանի ռադիոլսողների համար տրվող հաղորդումների վարչությունը (2 գլխ․ խմբագրություն), կադրերի, պլանային և այլ բաժիններ։ Ղեկավարում է հեռուստատեսային և ռադիոհաղոր դումների գործը, ապահովում դրանց գաղափարական–քաղ․ և գեղ․ մակարդակը, տեխ․ միջոցների անխափան աշխատանքը։ Նախագահներ են եղել․ Ռ․ Դաշտոյանը (1926–35), Գ․ Ղազարյանը (1935–37), Վ․ Կարագուլյանը (1937–39), Հ․ Պողոսյանը (1939–41), Վ․ Դավթյանը (1941 – 1944), Մ․ Պետրոսյանը (1944–46), Գ․ Աստվածատրյանը (1946–49), Հ․ Այվազյանը (1949–54, 1960–66), Ա․ Աիմոնյանը (1954–57), Լ․£աբայանը (1957–1960), Ջ․ Կիրակոսյանը (1966–69), Մ․ Դավթյանը (1969–70)։ 1970-ից նախագահ է Ա․ Պողոսյանը։ Տես նաև Հեռուստատեսություն և Ռադիոհաղորդումներ հոդվածները։ Փարիկյան

ՌԱԴԻՌՀԱՅԵԼԻ, հայելային մակերևույթի միջոցով ռադիոալիքների ճառագայթումը կամ ընդունումն ապահովող սարք, որը հնարավորություն է տալիս գերկարճալիք տիրույթում ստանալ անհրաժեշտ ուղղվածություն։ Կիրառվում է ռադիոաստղագիտության մեջ, ռադիուոկացիայում ևն։ Ունի պարզ կառուցվածք և անփոփոխ հատկություններ հաճախականությունների բավական լայն շերտում։ Լայն տարածում են գտել պտտման պարաբոլոիդի, պարաբոլական գլանի տեսքի Ռ–ները։ Տրված ուղղվածության դիագրամի համար հայելու բացվածքի տրամագիծը որոշվում է D^7OX/0o,s բանաձևով, որտեղ X-ն ալիքի երկարությունն է, իսկ 0օ,տ–ը՝ կես հզորությանը համապատասխանող կետերում Ռ–ոլ ուղղվածության դիագրամի գլխավոր թերթիկի լայնությունը (տես նաև Անտենա)։ Ա․ Գուսան

ՌԱԴԻՈՀԵՌԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ռադիոալիքների միջոցով հեռավորության չափման մեթոդ, որի հիմքում ընկած է ալիքների անդրադարձման երևույթը։ Ռադիոալիքները, հասնելով այն առարկային, որի հեռավորությունը չափվում է, անդրադառնում են նրանից կամ նրա վրա տեղադրված անտենայից և վերադառնում սկզբնակետ (տես նաև Ռադիոչոկացիա)։ Ռադիոալիքները դեպի առարկան արձակվում են անընդհատ կամ իմպուլսներով։ Անընդհատ ճառագայթման դեպքում հեռավորությունը որոշվում է արձակված և վերադարձած ալիքների փուլերի շեղման Փ մեծությամբ․ R= (X-ն ռադիոալի–քի երկարությունն է)։ Չափման միարժեքությունն ապահովվում է X^2R պայմանի դեպքում։ Այս եղանակով հարմար է չափել համեմատաբար կարճ հեռավորություններ՝ շատ մեծ ճշտությամբ (չափման սխալը կարոդ է հավասար լինել միկրոմետրերի)։ Անընդհատ ճառագայթվող ռադիոալիքները կարելի է մոդուլել ըստ հաճախականության։ Այս դեպքում որոնելի p․ ,v հեռավորությունը՝ R=F-v/2f-F, որտեղ Fi-ը արձակված և անդրադարձած ալիքների մոդուլման հաճախականությունների տարբերությունն է, v-ն՝ ալիքների տարածման արագությունը տվյալ միջավայրում, f-ը՝ մոդուլման շերտը, 2-ը՝ մոդուլման հաճախականությունը։ R-ը որոշելու համար բավական է չափել Fi-ը, քանի որ մյուս մեծություններն անփոփոխ են։ Ռադիոալիքներն իմպուլսնե