Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/571

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րով արձակելու դեպքում R-ը որոշվում է R=vt/2 առնչությամբ, որտեղ t-ն արձակված և վերադարձած իմպուլսների միջև ընկած ժամանակն Է։ Իմպուլսային եղանակն օգտագործվում է մեծ հեռավորություններ չափելու համար, սակայն ոչ մեծ ճշտությամբ (մի քանի մ)։ Ռ․ կիրառվում է երկրագիտության մեջ (ռադիոհեռաչափ), ինքնաթիռների բարձրությունը (ռադիոբարձրաչափ), տարբեր առարկաների չափերը (առանց այդ առարկաներին մոտենալու) որոշելու համար են։ Ճշգրիտ Ռ–յան հարցերով ՀՍՍՀ–ում զբաղվում են Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում, Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ԳՀԻ–ում։ Պ․ Հերունի

ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ, հեռուստամեխանիկայի բաժին, որտեղ կառավարման հրամանների և վերահսկիչ ինֆորմացիայի հաղորդման համար օգտագործում են ռադիոկապի կանալները։ Ռադիոհեռուստամեխանիկական (ՌՀՄ) համակարգերը ստորաբաժանվում են ռադիոկառավարման, ռադիոհեռուստաչափման և կոմպլեքսային համակարգերի։ Ռադիոկառավարման համակարգերում հրամանը օպերատորից օբյեկտին հաղորդելիս կառավարման վահանի վրա օպերատորի հավաքած հրամանի կոդը փոխակերպվում է Էլեկտրական իմպուլսների, այնուհետև ֆազային, ամպլիտուդային կամ հաճախային մոդուլման մեթոդով՝ ռադիոազդանշանի։ Ռադիոհեռուստաչափման համակարգերում որպես ընկալող օրգան է ծառայում չափիչ փոխակերպիչը (տվիչը), որի ելքում ստեղծվում է չափվող մեծությանը համեմատական Էլեկտրական լարում։ Հաճախային, ամպլիտուդային, ֆազային կամ իմպուլսային մոդուլման միջոցով այդ լարումը փոխակերպվում է օժանդակ ազդանշանի, այնուհետև երկրորդ մոդուլյատորում՝ բարձրհաճախային ռադիոազդանշանի։ Բազմաթիվ տվիչներից ստացվող ազդանշանները տարբերելու համար կիրառում են կանալների հաճախային բաժանում՝ ըստ օժանդակ ազդանշանների հաճախականությունների, ժամանակային բաժանում, որի դեպքում տվիչները հերթով հարցման են ենթարկվում, ինչպես նաև խառը՝ հաճախաժամանակային բաժանում (տես Բազմականաչային ռադիոկապ)։ Կոմպլեքսային ՌՀՄ համակարգերում, որոնք ընդգրկում են մեծ թվով ապակենտրոնացված օբյեկտներ, հաճախ օգտագործում են կանալների հասցեային (կոդային) բաժանում, երբ օբյեկտին (մի խումբ օբյեկտներին) տրվում է հասցե (կոդ), և ինֆորմացիայի ընդունումը (հաղորդումը) կատարվում է այն օբյեկտներով, որոնց հասցեն նշվում է հաղորդման սկզբում։

Գրկ - Мановцев А․ П․, Основы теории радиотелеметрии, М․, 1973; Ильин В․ А․, Телеуправление и телеизмерение, М․, 1974․

ՌԱԴԻՈՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հիդրոերկրաբանության բնագավառ։ Զբաղվում է բնական ռադիոակտիվ ջրերի, նրանց ձևավորման ու տարածման պայմանների ուսումնասիրությամբ։ Պարզաբանում է նաև այդ ջրերի դերը որպես ռադիոակտիվ տարրերի հանքավայրերի որոնման չափանիշ և բուժական նպատակներով օգտագործելու հնարավորությունը։

ՌԱԴԻՈՄԵՏՐ (< ռադիո․․․ և ․․․ էէեար), ճառագայթաչափ, 1․ Էլեկտրամագնիսական ճառագայթման Էներգիայի չափման սարք, որի գործողության հիմքում ընկած է ճառագայթման ջերմային ազդեցությունը։ Կիրառվում է ինֆրակար(իր ճառագայթների, արեգակնային ռադիացիայի հետազոտման համար ևն (տես նաև Ակաինոէէեարիա)։ 2․ Ռադիոաստղադիտակի ընդունիչ սարք, որը, անտենայի հետ միասին, հնարավորություն է տալիս ուսումնասիրել աստղային օբյեկտների ճառագայթումը ռադիոտիրույթում (ալիքի երկարությունը 0,1 մ–ից 1000 մ)։ 3․ Ռադիոակտիվ աղբյուրների ակտիվության և իոնացնող ճառագայթումների հոսքի խտության չափումների համար ծառայող սարք (տես Ռադիոմեարիա)։ 4․ Ձայնային ճառագայթման ճնշումը չափող սարք, որն ըստ կառուցվածքի ունենում է ճոճանակի, ոլորակշեռքի կամ լծակավոր զգայուն կշեռքի (կոմպենսացիոն Ռ․) ձև (տես նաև Ձայնի ճնշում)։

ՌԱԴԻՈՄԵՏՐԱԿԱՆ ԷՖԵԿՏ, նոսր գազի մեջ տեղավորված և տարբեր ջերմաստի ճաններում (Ti > շ) պահվող երկու մակերևույթների միջև առաջացող վանողական ուժի ազդեցության դրսևորումը։ Պայմանավորված է նրանով, որ Ti ջերմաստիճան ունեցող մակերևույթին բախվող ու ետ թռչող մոլեկուլներն ունեն ավելի մեծ միջին կինետիկ Էներգիա, քան T2 ջերմաստիճանով մակերևույթին բախվող մոլեկուլները։ Մառը թիթեղի՝ դեպի տաք թիթեղն ուղղված կողմը ռմբակոծվում է այնւյյիսի մոլեկուլներով, որոնք միջին հաշվով ունեն ավելի մեծ Էներգիա, քան նույն թիթեղը հակառակ կողմից (անոթի՝ Т=Т2 ջերմաստիճան ունեցող պատի կողմից) ռմբակոծող մոլեկուլները։ Թիթեղի հակառակ կողմերին մոլեկուլների հաղորդած իմպուլսների տարբերության շնորհիվ առաջանում է վանողական ուժ (F), որը գազի փոքր ճնշումների (р) դեպքում ուղիղ համեմատական է p-ին, իսկ մեծ ճնշումների դեպքում՝ հակադարձ համեմատական։ p-ի որոշ միջանկյալ արժեքի դեպքում F-ի արժեքն անցնում է մաքսիմումով։ Ռ․ Է․ ընկած է ռադիոմետրական մանոմետրի գործողության հիմքում։

ՌԱԴԻՈՄԵՏՐԻՍ (< ռադիո․․․ և ․․․ մետրիա), ճառագայթաչափություն, ռադիոակտիվ աղբյուրներում նուկլիդների ակտիվությունը չափելու մեթոդների համախումբ։ Ռ–ի հիմնադիրներ կարելի է համարել Է․ Ռեզերֆորդին և գերմանացի ֆիզիկոս Հ․ Գեյգերին, որոնք 1930-ին կայծային հաշվիչով առաջինն են որոշեք 1 վրկ–ում 1 գ Ra-ի առաքած а-մասնիկների թիվը (տեսակարար ակտիվություն)։ Ռադիոմետրական մեթոդները տարբերվում են ըստ աղբյուրի պատրաստման եղանակի («անվերջ բարակ» և «անվերջ հաստ» շերտերի, «Փորձանմուշների լրիվ գոլորշիացման» մեթոդներ են), չափումների երկրաչափա կան առանձնահատկությունների (որոշակի մարմնային անկյան և «Հյէ–հաշվի» մեթոդներ), կիրառվող ֆիզիկական երևույթների (կալորաչափական, կշռային, հեղուկային սցինտիլյացիոն հաշվիչի, իոնացման խցիկների, մասսպեկտրաչափական, համընկնումների մեթոդներ ևն)։ а- և (Յ–ճառագայթիչների ակտիվության բացարձակ չափումների համար լայնորեն կիրառում են 4я-hшշվի մեթոդը, որի դեպքում գրանցվում են աղբյուրից ցանկացած ուղղությամբ առաքվող մասնիկները։ Ակտիվությունը որոշում են ճ=N/PK բանաձևով, որտեղ N-ը հաշվման արագությունն Է, P-ն՝ տրոհման սխեմայի ճշտումը, K-ն՝ կլանումները հաշվի առնող գործակիցը։ Պինդ ռադիոակտիվ աղբյուրների ակտիվությունը չափելու համար օգտագործում են գազապարպումային 4л-հաշվիչներ։ Այն դեպքերում, երբ նուկլիդների տրոհումն ուղեկցվում է կասկադային ճառագայթումով, կիրառվում է համ ընկնումների մեթոդը։ Երկու դետեկտոր ունեցող տեղակայանքները համալարում են այնպես, որ առանձին–առանձին գրանցվեն տարբեր բնույթի կամ տարբեր Էներգիայի ճառագայթումները։ Ակտիվությունը որոշում են А= –Ftբանա– N12t N շ у r ձևով, որտեղ Ni, Ыг-ը հաշվումների արագություններն են երկու դետեկտորներում, Ի1ւ2-ը համընկնումների հաշվման արագությունն Է, իսկ F-ը Ni/N2 հարաբերության ֆունկցիա Է։ Եթե աղբյուրներն ունեն զգալի ակտիվություն, կիրառվում է կալորաչափական մեթոդը, որը հիմնված է նմուշում նուկլիդի տրոհման հետևանքով առաջացած ջերմային Էֆեկտի չափման վրա (տես Կաւորաչափություն)։ Եթե հաջողվում է ստանալ մակրոքանսնությամբ նուկլիդ, վերջինիս ակտիվությունը որոշվում է A=XM բանաձևով (M-ը նուկլիդի ատոմների թիվն է նմուշում, X-ն՝ տրոհման հաստատունը)։ Այս մեթոդը կոչվում է կշռային, որովհետև M-ը հաշվում են՝ ելնելով աղբյուրում նուկլիդների կշռից։ Կշռային մեթոդը լինում է մասսպեկտրաչափական կամ Էմիսիոն սպեկտրային վերլուծական՝ եթե աղբյուրում նուկլիդի հարաբերական պարունակությունը որոշում են համապատասխանաբար մաս–սպեկաոաչափի կամ Էմիսիոն սպեկտրային վերլուծության միջոցով։ Ակտիվության զանգվածային չափումները հիմնականում իրականացնում են հարաբերական մեթոդներով՝ չափվող աղբյուրները համեմատելով Էտալոնային աղբյուրների հետ։ 7-ճառագայթման ուղեկցությամբ տրոհվող նուկլիդների ակտիվության հարաբերական չափումները սովորաբար կատարվում են իոնացման խցիկների, սցինտիլյացիոն հաշվիչների և կիսահաղորդչային դետեկտորների միջոցով։ P-Ճառագայթող նուկլիդների դեպքում օգտագործում են իոնացման խցիկներն ու գազապարպումային հաշվիչները։ Ցածրէներգիական (Յ–ճառագայթիչների (14C, 3H ևն) ակտիվության զանգվածային չափումներն իրականացվում են հեղուկային սցինտիլյացիոն հաշվման մեթոդով։ Ռ–ի մեթոդները լայնորեն կիրառվում են նշակիր ատոմներով կատարվող հետազոտություններում, երկրաբանության, հնագիտության մեջ և այլ բնագավառնե–