Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/576

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ցիմետրային։ Մշակվել են հեռավոր տիեզերական կապի անտենաների պարամետրերի չափման ռադիոֆիզիկական նոր մեթոդներ։ Նշված սարքերն ու մեթոդները լայնորեն կիրառվում են ռադիոաստղագիտական և տիեզերական հետազոտություններում։ Ինստ–ում ստեղծվել են գեր բարձր հաճախականությունների քվանտային ուժեղացուցիչներ (մազերներ), որոնց ներդրման շնորհիվ հաջողվել է Սովետական Միության խոշորագույն ռադիոդիտակներով նոր տվյալներ ստանալ տիեզերքի ռադիոճառագայթման աղբյուրների մասին։ Բացի այդ, ՌՖԷԻ–ում, մազերներում օգտագործելու նպատակով, հետազոտվել է նոր ակտիվ նյութ՝ արհեստական զմրուխտը, որը հնարավորություն է տալիս բարձրացնել մազերի արդյունավետությունը U այն կիրառել նաև ալիքի երկարության միլիմետրային տիրույթի համար։ էլեկտրոնային ավտոմատիկայի բնագավառում ինստ–ում կատարված հետազոտությունների արդյունքն են անկյան Փոքրածավալ ու ճշգրիտ թվանշանային փոխակերպիչները՝ տարբեր օբյեկտների տարածական դիրքի ավտոմատ կառավարման համար։ Այս սարքերը, որոնց սերիական արտադրության նպատակով կազմակերպվել է հատուկ գործարան, լայնորեն օգտագործվում են փորձարարական ֆիզիկայում, ծրագրային հաստոցներում, ռադիո– և օպտիկական դիտակներում։ Բժշկության մեջ և արդյունաբերության տարբեր բնագավառներում կիրառելու համար ինստ–ում ստեղծվել են էլեկտրոնային ջերմաչափեր, արյան հոսքի արագության չափիչ ևն։ Հատուկ կոնստրուկտորական բյուրոն զբաղվում է ինստ–ում մշակված և հետազոտված սարքերը ժողտնտեսության մեջ ներդնելու և դրանց փոքրաթիվ արտադրություն կազմակերպելու խնդիրներով։ ՌՖԷԻ–ում կատարվում են նաև կիսահաղորդիչների, պլազմայի, պինդ մարմնի ֆիզիկային վերաբերող աշխատանքներ։ Տեսականորեն հետազոտվել և փորձով իրագործվել են կիսահաղորդչային քվանտային գեներատորների ստեղծման հնարավորությունները, ուսումնասիրվել են կիսահաղորդչային ֆոտոդիոդների, մագնիսադիոդնե–րի հատկությունները, ստեղծվել և հետազոտվել են բազմաշերտ կիսահաղորդչային կառուցվածքներ, որոնք լայն հեռանկարներ են բացում բազմարժեք էլեկտրոնիկայի զարգացման համար։ Կատարվել են ոչ իզոտրոպ կիսահաղորդիչներում էլեկտրամագնիսական ալիքների տարածման, պլազմայում արգելակման ճառագայթման և տարբեր միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գրգռման հարցերին վերաբերող աշխատանքներ։ ՌՖԷԻ–ն ունի ասպիրանտուրա և գիտությունների թեկնածուի աստիճան շնորհող մասնագիտացված գիտական խորհուրդ (1976-ից)։ Ռ․ Մարաիրոսյան, է․ Ասմարյան

ՌԱԴԻՈՒՄ (լատ․ Radium), Ra, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության, II խմբի ռադիոակտիվ տարր։ Կարգահամարը՝ 88, ատոմական զանգվածը՝ 226, 0254։ տ տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s2 5p6 5d10 6տ2 6p6 7տ2, К, Լ, M, N թաղանթները լրացված են։ Բնության մեջ հանդիպում են Ռ–ի իզոտոպները, որոնք բնական ռադիոակտիվ շարքերի անդամներ են․ ամենակայուն իզոտոպը՝ 2i6Ra(oc,T ւ/շ= 1622 տարի) առաջանում է որպես ուրանի, 224Ra (հատուկ անվանումը թորիում–իքս՝ ThX, a, Ti/2=3,64 օր) և 228Ra (մեզոթորիում – I Ms Th a, 3, Ti/2=6,7 տարի)՝ թորիումի և 222Ra (ակտինիում–իքս՝ AcX, a, Ti/2= 11,435 օր) ակտինաուրանի շարքի անդամներ։ 225Ra(|3, Tւ/շ= 14,8 օր) իզոտոպն առաջանում է որպես նեպտոնիումի արհեստական ռադիոակտիվ շարքի անդամ։ Արհեստական եղանակով ստացվել են 213, 215, 218-222, 227, 229–230 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։

Ռ․ հայտնաբերել են Պ, Կյուրին, Մ․ Սկլռղովսկայա–Կյուրին և ֆրանս․ գիւոն․ ժ․ Բեմոնը (1898)։ Վերամշակելով ուրանի խեժահանքի (աես Ուրանային խեժ) 1 տ արտադր․ թափոն՝ նրանք բազմաթիվ (մոտ 100 000) վերաբյուրեղացումների միջոցով անջատեցին 90 մգ Ռ–ի քլորիդ։ Ռադիոակտիվ ճառագայթման շնորհիվ հայտնաբերված այդ նոր տարրն անվանեցին Ռ․ (լատ․ radius – ճառագայթ)։ Մետաղական Ռ․ անջատվել է 1910-ին (Մ․ Սկլադովսկայա–Կյուրի, ֆրանս․ գիտն․ Ա․ Դեբիեռն)։ Ռ–ի արտադրությունը Ֆրանսիայում, Գերմանիայում և Անգլիայում սկսվել է 1902 – 1904-ին, ԱՄՆ–Ում՝ 1914-ին, ՍՍՀՄ–ում՝ 1922-ին։ Հայրենական հումքից Ռ․ անջատելու փորձերը ՍՍՀՄ–ում սկսվեցին 1917-ին՝ Վ․ Ի․ Լենինի ցուցումով։

Ռ–ի հայտնաբերումը և հետազոտությունները կարևոր դեր խաղացին միկրոաշխարհի կառուցվածքը և հատկությունները, ռադիոակտիվությունը ուսումնասիրելու և մեկնաբանելու համար, հնարավոր դարձավ արհեստական քիմ․ տարրերի սինթեզը՝ ատոմական էներգիայի ստացումը և օգտագործումը։ Գործնական նշանակություն ունի 226Ra իզոտոպը, որը а-ճառագայթող է՝ 2*Ra ^․^Rn+^He։ Բնության մեջ այն առաջանում է ուրանի քայքայման հետևանքով։ Ռ․ չափազանց հազվագույտ տարր է (տարածվածությամբ 80-րդը երկրի վրա)։ Երկրակեղևում Ռ–ի միջին պարունակությունը 1*10"10% է։ Սեփական միներալներ չի առաջացնում, հանդիպում է ուրանային միներալներում, որոշ բնական ջրերում։ 1 տ ուրան պարունակող հանքանյութում կա 0,34 գ․ Ռ․։

Ռ–ի բաշխումը կենսոլորտում անհամաչափ է և կախված է տեղանքի երկրաբանական առանձնահատկություններից։ Ծաղկավոր բույսերում Ռ–ի միջին պարունակությունը 0,3–9,0․10՜11 կյուբի/կգ է, ծովային ջրիմուռներում՝ 0,2–4,2․10՜11 կյուրիյկգ։ Նրա պարունակությունը բուսական հյուսվածքներում և օրգաններում կախված է բույսի տեսակից ե․ տեղանքի բնույթից (հատկապես մեծ է ուրանային հանքեր պարունակող շրջաններում աճող բույսերի արմատներում և բնափայտում)։ Ռ․ մարդու և կենդանիների օրգանիզմ է ներմուծվում ջրի և սննդի հետ (օրական 2․3․10~12 կյուրի)։ 1 գ հացահատիկը պարունակում է 2–2,6․10~ս գ, կարտոֆիլը՝ 0,67–1,25․10~15 գ, միսը՝ 8․10՜15 գ Ռ․։ Մարդու օրգանիզմից մեգի հետ հեռանում է օրական 0,8․10՜13 կյուրի և կղկղանքի հետ՝ 2․2․10"12 կյուրի Ռ․։ Քիմ․ հատկություններով նման է․ կալցիումին և կուտակվում է հիմնականում (80%) ոսկրային հյուսվածքներում։ Ռ–ի պարունակությունն օրգանիզմում կախված է բնակավայրի երկրաբանական առանձնահատկություններից և սննդի բնույթից։ Ռ–ի մեծ քանակություններն առաջացնում են օստեոպորոգ» ոսկորների դյուրաբեկություն, ուռուցքներ և արհիվանդագին երևույթներ։

Ռ․ սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալ, ջերմաստիճանը՝ 700–960°C, եռմանը՝ 1140°C, խտությունը՝ 5000 կգ/մ³։ Ռ․ և նրա միացությունները ռադիոակտիվության պատճառով խիստ թունավոր են։ Նրանց հետ աշխատելիս պահանջվում է անվտանգության հատուկ կանոնների խստիվ կիրառում։ Ռ–ի հատկությունները վատ են ուսումնասիրված։ Ռ․ և նրա միացությունները ինքնալուսարձակող (երկնագույն լուսարձակում) նյութեր են և ունեն շրջապատի ջերմաստիճանից բարձր (մուռ 1,5°C) ջերմաստիճան (1 գ Ռ․ 1 ժ անջատում է 550 ջ ջերմություն)։ Ռ․ քիմիապես ակտիվ Է, օդում պատվում է նիտրիդի (մասամբ նաև օքսիդի) սև–մոխրագույն շերտով և կորցնում փայլը։ Միացություններում երկարժեք Է։ Քիմ․ հատկություններով ամենաշատ նման է բարիումին (ավելի ակտիվ Է)։ Սենյակային ջերմաստիճաններում միանում է թթվածնի, ազոտի, հալոգենների, ծծմբի և այլ ոչ մետաղների հետ՝ առաջացնելով օքսիդ՝ RaO, նիտրիդ՝ Ra3N2, հալոգենիդներ՝ RaX2, սուլֆիդ՝ RaS։ Օ^ի միացությունները մեծ մասամբ սպիտակ բյուրեղական նյութեր են, որոնք սեփական ճառագայթման ազդեցությամբ աստիճանաբար քայքայվում են և դեղնում։ Ռ–ի քլորիդը (RaCl2), բրոմիդը (RaRr2), յոդիդը (Ral2), սուլֆիդը և նիտրատը [Ra(NG3)2] ջրում լավ են լուծվում, կարբոնատը (RaC03), սուլֆատը (RaS04), քրոմատը (RaCr04) և օքսալատը (RaC204)՝ վատ։ Ռ–ի միացություններից շատերի բաղադրությունն առայժմ փորձով հաստատված չէ։ Քիմ․ վերլուծությամբ հաստատված են RaCl2, RaBr2 և Ra2B2F4 բաղադրությունները։ Ռ․ ստանում են ուրանային հանքանյութերից․ ավելացնում են բարիումի միացություններ (որպես համատեղ նստեցնող) և լուծում ծծմբական թթվում։ Անջատված