Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/582

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նագիաացված բժշկ․ կազմակերպություններ, որոնք իրագործում էին բուժկանխարգելիչ միջոց առումներ։ XX դ․ Ռ․ բ․ արմատականորեն վերակառուցվեց։ ՍՍՀՄ և մյուս սոց․ երկրների զինված ուժերի ռազմաբժշ․կ․ ապահովումը բժշկ․ ծառայության միջոցառումների միասնություն է, որն ուղղված է բանակի անձնակազմի առողջության պահպանմանը, վիրավորներին և հիվանդներին ժամանակին բժշկ․ օգնություն ցույց տալուն և մարտունակության արագ վերականգնմանը։ Ռ․ բ․ առաջնորդվում է սոց․ առողջապահության միասնական սկզբունքներով։ Զորամասերի բժշկ․ ապահովման առանձնահատկությունները կախված են մարտական իրադրությունից, ռազմական ախտաբանության յուրօրինակությունից և ռագմաբժշկ․ ծառայության գործունեության պայմաններից։ Ռ․ բ–յան զարգացոււհւ ընթանում է տարբերակման ճանապարհով, որի հետևանքով առանձնացել են Ռ․ բ–յան բնագավառներ (տես նաև Ռազմադաշտային վիրաբուժություն և Ռազմադաշտային թերապիա), որոնք մշակում են ռազմական ուժերի բժշկ․ ապահովման տեսական և գործնական որոշակի հարցեր։

Գրկ. Соловьев 3․ ELv, Вопросы военной медицины․ Избр․ статьи и речи, Л․, 1955; Очерки истории советской военной медицины, Л․, 1968․

ՌԱԶՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտելիքների համակարգ պետությունների, պետությունների խմբավորումների կամ դասակարգերի պատերազմների բնույթի, օրենքների, վարման եղանակների մասին։ Ռ․ գ–յան տվյալներն օգտագործվում են ռազմ, տեսություններ մշակելու ժամանակ։ Ռ․ գ–յան կառուցվածքն ու բովանդակությունը կապված է պետության հաս․ կառուցվածքի և տիրապետող գաղափարախոսության հետ։ Ռազմ, պատմության և տեսության առաջին ուսումնասիրությունները երևան են եկել Հին Հունաստանում (Հերոդոտոս, Քսենոփոն, Թուկիդիդես և ուրիշներ)։ Ռազմ, գիտելիքների զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի մղած պատերազմների փորձի ընդհանրացումը։ Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում պատերազմներն իրենց նպատակներով և մասշտաբներով սահմանափակ էին, և ռազմատեսական միտքը մեծ զարգացում չի ստացել։ Կենտրոնացված պետությունների կազմավորման (XV–XVI դդ․) ժամանակաշրջանում, երբ սկսել է կիրառվել հրազենը, երևան են եկել պատերազմներում և ճակատամարտերում հրազենի օգտագոիսման տեսություններ։ Բուրժ․ Ռ․ գ․ առաջացել է XVIII դ․, և նրա հիմքերը ձևավորվել են հիմնականում Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության ընթացքում։ Ռազմ, տեսության մեջ կարևոր ներդրում ունեցավ Նապոլեոն I, որը մշակեց և հաջողությամբ կիրառեց ռազմ, գործողությունների նոր ձևեր ու եղանակներ։

Ռուս․ Ռ․ գ–յան մեջ մեծ ներդրում ունեն Պետրոս I, Պ․ Ա․ Ռումյանցևը, Ա․ Վ․ Սուվորովը, Մ․ Ի․ Կուտուգովը, Ֆ․ Ֆ․ ՈՒշակովը, Գ․ ի․ Բուտակովը, ի․ Ա․ Միլյուտինը, Պ․ Ս․ Նախիմովը, Ս․ Օ․ Մակարովը և ուրիշներ։ XIXդ․ 2-րդ կեսին դրվեցին պրոլետարական, սոցիալիստական Ռ․ գ–յան հիմքերը։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը առաջինն էին, որ դիալեկտիկական մատերիալիզմը կիրառեցին ռազմ, գործի զարգացումը վերլուծելու համար։ Մարքսիզմի հիմնադիրները գտան, որ պատերազմն, իբրև հասարակական երևույթ, ենթակա է որոշակի օրենքների։ Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի աշխատություններում արտահայտված են բազմաթիվ տեսական դրույթներ հեղափոխ․ պայքարում պրոլետարիատի ռազմ, ստրատեգիայի և տակտիկայի, բանակի կազմակերպական կառուցվածքի, նյութական մատակարարման, հրամանատարական կադրերի դերի մասին ևն։

Սովետական Ռ․ գ–յան հիմնադիրը Վ․ Ի․ Լենինն է, որը վերլուծեց Փարիզի կոմունայի զինված պայքարի, 1905–07-ի ռուս, հեղափոխության, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիայի, իմպերիալիզմի ժամանակաշրջանի պատերազմների փորձը և ցույց տվեց պատերազմները վարելու եղանակներ ընտրելիս ճկունություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո գերմ․ ռազմ, տեսաբանները ուշադրության հիմնական խնդիր դարձրեցին կայծակնային պատերազմի տեսությունը, Ֆրանսիայում տիրապետող էր դիրքային պատերազմի տեսությունը․ պաշտպանությունն համարվում էր առավել արդյունավետ հարձակումից, ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում լայն տարածում գտավ «ծովային ուժի» տեսությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939–45) ցույց տվեց բուրժ․ Ռ․ գ–յան շատ տեսությունների սնանկությունը։

Սովետական Ռ․ գ․, որը հիմնվում է մարքս–լենինյան ուսմունքի վրա, 1930-ական թթ․ մշակեց խոր հարձակողական օպերացիայի և ճակատամարտի տեսությունը, որոշեց թիկունքի դերը ապագա պատերազմում։ Սովետական Ռ․ գ–յան մեջ կարևոր ներդրում ունեն Մ․ Վ․ Ֆրունվեն, Բ․ Մ․ Շապոշնիկովը, Ա․ Ի․ Եգորովը, Հ․ Մ․ Իսակովը, Ի․ Մ․ Կարբիշևը, Մ․ Ն․ Տուխաչևսկին և ուրիշներ։

Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին սովետական Ռ․ գ․ մշակեց բազմաթիվ տեսական խնդիրներ՝ հակահարձակման նախապատրաստման և իրականացման, ստրատեգիական պաշտպանության, կարևոր ուղղություններում միջոցների և ուժերի էշելոնավորման, պաշտպանական ճակատամարտերում դրանց մանևրման, ռեզերվների օգտագործման, ռազմ, շինարարության և տնտեսության, ճակատի և թիկունքի բարոյաքաղ․ միասնության ապահովման վերաբերյալ։

Հասարակական–տնտ․ երկու ֆորմացիաների՝ սոցիալիզմի և կապիտալիզմի առկայությունը պայմանավորում է երկու տարբեր սոցիալիստական և բուրժ․ Ռ․ գ–յան գոյությունը։ Սոցիալիստական Ռ․ գ–յան նպատակը սոցիալիզմի նվաճումների պահպանումն է․ բուրժ․ Ռ․ գ․ ծառայում է իմպերիալիզմի նվաճողական նպատակներին։

Գրկ. Энгельс Փ․, Избранные военные произведения, М․, 1958, с․ 3–29, 179–305, 655–697; Ленин В․И․, О войне, армии и военной науке, М․, 1965; Тухачевский М․Н․, Война как проблема вооружённой борьбы, Избр․ произв․, т․ 2, М․, 1964; Фрунзе М․ В․, Единая военная доктрина и Красная Армия, Избр․ произв․, М․, 1965; Марксизм-ленинизм о войне и армии, 5 изд․, М․, 1968, с․ 262–300, 50 лет Вооружённых СилСССР, М․, 1968; Программа КПСС, М․, 1975, с․ 100-112․

ՌԱԶՄԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, իշխանության կազմակերպման որոշակի ձև և դրան համապատասխան դարափուլ նախնադարյան հասարակության քայքայման ժամանակաշրջանում։ «Ռ․ դ․» հասկացությունը գիտ․ շրջանառության մեջ է մտցրել Լ․ Դ․ Մորգանը՝ նախնադարյան համայնական հասարակարգի անկման (տոհմ, համայնքի քայքայման և դրացիական համայնքի ձևավորման) ժամանակաշրջանում, հին (հոմերոսյան դարաշրջանի) հույների իշխող կազմակերպությունը բնութագրելու համար։ Ընդունելով «Ռ․ դ․» հասկացությունը՝ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը Ռ․ դ–ին տվեցին համակողմանի պատմ․ նշանակություն։ Սովետական պատմագիտությունը Ռ․ դ․ համարում է նախնադարյան հասարակարգի վերջնական կազմալուծման և այն դասակարգային՛(ստրկատիր․ կամ ֆեոդալ․) հասարակության վերափոխվելու փուլը։ Հնագիտորեն համապատասխանում է մետաղների գործածման վաղ ժամանակաշրջանին, երբ բրոնզի ու երկաթի վաղ ներդրմամբ զարգացել են արորային երկրագործությունը, անասնաբուծությունը, արհեստները, փոխանակությունը, դրսևորվել են հավելյալ արդյունքը, մասնավոր սեփականությունը և նահապետական ստրկությունը։ Այդ դարափուլի հասարակության ղեկավարման կազմակերպությունը Ռ․ դ․ է կոչվում, որովհետև տոհմ, կարգերի ծաղկման ժամանակաշրջանում առաջացած դեմոկրատիայի մարմինները (ժող․ ժողով, ավագների խորհուրդ, ընտրովի առաջնորդ և զորահրամանատար) պահպանվելով, ներքուստ փոխել էին իրենց բնույթը։ ժող․ ժողովին արդեն մասնակցում էին միայն զինվորները, ուժեղացել էր ռազմ, առաջնորդի իշխանությունը։ Տոհմացեղային առաջնորդը, սեփականացնելով կրոնապետի պաշտոնը, ավագների խորհրդի համագործակցությամբ սկսել էր իր կամքը թելադրել մեծամասնությանը՝ փաստորեն վարելով նաև դատավարության գործը։ Դասակարգերի առաջացման և ժողովրդից զատվող պետ․ իշխանության ձևավորման պայմաններում սովորական են դառնում կողոպտչական պատերազմները՝ ուրիշների ունեցվածքը հափշտակելոլ և ստրուկներ հայթայթելու նպատակով: Հետզհետե հարստացած ու հզորացած տոհմացեղային և զինվոր, առաջնորդները, բռնությամբ զավթելով նախնադարյան դեմոկրատիայի կառավարման մարմինները, դրանք վերածում են իշխող և շահագործող դասակարգի դիկտատուրայի մարմինների։ Ռ․ դ․ բնորոշ է եղել տոհմային կարգերի քայքայման Ժամանակա–