Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/585

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

առևտուրը, որովհետև այն կարող էր խափանել բանակի և բանվորների մատակարարումը պարենամթերքով, իսկ արդյունաբերությանը՝ հումքով։ Բուրժուազիան և նրա սպասարկուները պայքարում էին ազատ առևտրի համար, ձգտում կազմալուծել սովետական ռազմ, էկոնոմիկան և վերականգնել կապիտալիզմը։ Նրանց այդ ծրագիրը միավորեց սոցիալիզմի բոլոր թշնամիներին՝ ինտերվենտներին, սպիտակ գվարդիականներին, քաղաքի և գյուղի կապիտալիստներին, մենշևիկներին ու ԷսԷռներին։ Արդյունաբերության կառավարումն ու արտադրանքի բաշխումը կենտրոնացվեցին ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի (ԺՏԲԽ-ի) գլխ․ վարչություններում։ «Ռ․ կ․»-ին բնորոշ էին բնատնտեսացումը, ապրանքաշրջանառության կրճատումը, փողի, վարկի, ֆինանսների դերի և նշանակության նվազեցումը։ Հասարակական արդյունքի գերակշռող մասը սովետական պետության տրամադրության տակ էր անցնում անվճար կամ արժեզրկվող վալյուտայով արտահայտված կայուն գներով, այսինքն՝ համարյա անվճար։ Պետ․ պարենային և ապրանքային ֆոնդերի հիմնական բաժինն օգտագործվում էր բանակին, արդյունաբերությանը և բանվորներին անվճար մատակարարելու համար։ «Ռ․ կ․» ժամանակավոր միջոցառում էր՝ բացառապես թելադրված պատերազմի և տնտ․ քայքայման, Սովետական Ռուսաստանում ստեղծված դժվարին պայմաններով։ Այն սոցիալիստական հեղափոխության զարգացման անխուսափելի փուլ չէր։ Օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի վերացումից և քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սովետական պետությունը ՌԿ(բ)Կ X համագումարի (1921-ի մարտ) որոշմամբ «Ռ․ կ․»-ից անցավ նոր ւոնաեսական քաղաքականությանը (նէպ)։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Զեկուցում գյուղում տարվող աշխատանքի մասին, մարտի 23-ին։ ՌԿ(բ)Կ VIII համագումարը 1919 թ․, մարտի 18–23, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 38։ Նույնի, էկոնոմիկան և քաղաքականությունը պրոլետարիատի դիկտատուրայի դարաշրջանում, նույն տեղում, հ․ 39։ Նույնի, Պարենային հարկի մասին (Նոր քաղաքականության նշանակությունը և նրա պայմանները), նույն տեղում, հ․ 43։ Նույնի, Նոր տնտեսական քաղաքականությունը և քաղլուսվարների խնդիրները։ Զեկուցում քաղլուսվարների համառուսաստանյան II համագումարում, 1921 թ․, հոկտեմբերի 17-ին, նույն տեղում, հ․ 44։ Նույնի, Զեկուցում նոր տնտեսական քաղաքականության մասին, 1921 թ․ հոկտեմբերի 29-ին, նույն տեղում։ Декреты Советской власти, т․ 3, М․, 1960; История Коммунис тической партии Советского Союза, т․ 3, кн․ 2, М․, 1968; Гладков И․ А․, Очерки советской экономики 1917–1920 гг․, М․, 1956․

ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է ռազմ, նախապատրաստության (ուսուցում, պարապմունքներ, զինավարժություններ ևն) և մարտական գործողությունների ընթացքում զինվորի, հրամանատարի, կոլեկտիվի (միավորում, ստորաբաժանում) վարքի առանձնահատկությունները, նրանց ռազմատեխ․ և բարոյաքաղ․ պատրաստության հոգեբանական պայմաններն ու նախադրյալները։ Նպատակն է բացահայտել մարտական գործողության մեջ հոգեբանական ազդակի առանձնահաւոուկ դերն ու նշանակությունը։ Կապի մեջ է ընդհանուր սոցիալական, մանկավարժական, ինժեներական և հոգեբանության այլ ճյուղերի հետ։ Ռ․ հ․ որպես գիտության հատուկ բնագավառ ձևավորվել է XX դ․ սկզբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ծավալուն հետազոտություններ են կատարվում հատկապես ԱՄՆ–ում։ ժամանակակից Ռ․ հ․ ունի կոնստրուկտորատեխ․, ռագմաինժեներական, ռազմամանկավարժական, ռագմասոցիալական և ռազմասպորտային հիմնական բաժիններ։ Բուրժ․ Ռ․ հ․ գաղափարապես և մեթոդոլոգիապես հիմնված է անարդարացի, զավթողական պատերազմների և իմպերիալիստական նվաճումների հետադիմական հայացքների վրա։

Գրկ․ Современная буржуазная военная психология, М․, 1964; Коробейников М․ П․* Современный бой и проблемы пси хологии, М․, 1972․ Հ․ Թութունջյան

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 1․ ռազմ, գործի զարգացման ընթացքը հին ժամանակներից ցայսօր։ 2․ Գիտություն, որն ուսումնասիրում է անցյալի պատերազմները և զինված ուժերը, ռազմական արվեստի և ռազմ, մտքի զարգացումը, ընդհանրացնում է անցած պատերազմների վարման և նախապատրաստման փորձը։ Այս տեսակետից Ռ․ պ․ ռազմական գիտության, ինչպես նաև պատմ․ գիտության մի մասն է։ Ռ․ պ–յան կարևորագույն բնագավառներն են պատերազմների պատմությունը, զինված ուժերի շինարարության պատմությունը, ռազմ, արվեստի պատմությունը, ռազմ, մտքի պատմությունը։ Ռ․ պ–յան հատուկ բաժիններ են՝ ռազմ, պատմագրությունը, աղբյուրագիտությունն ու հնագրությունը։

Ռ․ պ–յան ուսումնասիրության օբյեկտը հասարակության պատմության ռազմ, բնագավառն է։ Ռ․ պ․, իբրև որոշակի գիտելիքների ամբողջություն, ծագել է հին աշխարհում։ Ռազմ, իրադարձություն ների մասին առաջին տեղեկությունները հանդիպում են Հին Արևելքի գրավոր հուշարձաններում (մ․ թ․ ա․ IV–I հազարամյակներ)։ Հունա–հռոմ․ (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն, Պոլիբիոս, Պլուտարքոս, Տիտոս Լիվիոս, Տակիւրոս, Ապպիանոս, Դիոն Կասսիոս, Ամմիանոս, Հովսեպոս Փլավիոս, Հուլիոս Կեսար, Փրոնտինոս ևն), բյուզ․ (Պրոկոպիոս Կեսարացի, Լևոն Սարկավագ ևն) հեղինակների ստեղծագործություններում ընդարձակ նյութ կա Ռ․ պ–յան խնդիրների վերաբերյալ։ XVI–XVII դդ․ արևմտաեվրոպ․ ռազմ, պատմ․ միտքը իր արտահայտությունն է գտել Ն․ Մաքիավելու, Մորից Սաքսոնացու և ուրիշների երկերում։ Բուրժ․ ռազմ, պատմագրությունը սկզբնավորել են Հ․ Լլոյդը, Հ․ Բյուլովը, Կ․ Կլաուզևիցը և ուրիշներ։

Ռուս․ ռազմ․ պատմ․ միտքը իր արտացոլումն է գտել XII–XVII դդ․ տարեգրություններում, պատմություններում ու ասքերում։ XIX դ․–XX դ․ սկզբի ռուս, բուրժուա–ազնվականական պատմագրության զարգացման մեջ կարևոր դեր են խաղացել Մ․ Ի․ Բոգդանովիչը, Դ․ Պ․ Բուտուրլինը, Ն․ Ս․ Գոլիցինը, Դ․ Ա․ Միլյուտինը, Ա․ Վ․ Վիսկովաաովը, Ֆ․ Ֆ․ Վեսելագոն և ուրիշներ։

Դարերի ընթացքում կուտակվել է ռազմապատմ․ հսկայական նյութ, գրվել են պատերազմների ու ռազմ, արվեստի վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ, սակայն միայն XIX դ․ կեսին է Ռ․ պ․ դարձել ինքնուրույն գիտություն, որի մեջ, պատերազմների պատմությանը զուգընթաց, առանձնացվել են ռազմ, արվեստի պատմությունն ու մյուս բնագավառները։ Իսկսկան, գիտական Ռ․ պ–յան հիմքը դրել են Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը, որոնք առաջին անգամ համաշխարհային Ռ․ պ–յան վերլուծության հիմքում դրեցին մատերիալիստական, դիալեկտիկական մեթոդը՝ ցույց տալով պատերազմների ու ռազմ, կազմակերպությունների առաջացումը, բացահայտելով նրանց անմիջական կապը տիրող դասակարգերի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետ։ Զարգացնելով Մարքսի և էնգելսի ուսմունքը՝ Վ․ ի․ Լենինը լուսաբանեց պատերազմների ծագման ու էության հարցը որպես հասարակական երևույթի, տվեց պատերազմների պատմական ձևերի հատուկ դասակարգումը, ինչպես նաև մի շարք պատերազմների, հատկապես իմ պերիալիզմի դարաշրջանի, խորը բնութագիրը։

Պատերազմի և բանակի մասին մարքսլենինյան ուսմունքը սովետական Ռ․ պ–յան մեթոդաբանական և տեսական հիմքն է։ Սովետական Ռ․ պ․ բացահայտում է պատերազմների, ռազմ, արվեստի օրինաչափ կապը հասարակության հասարակական-տնտ․ կառուցվածքի հետ, ուսումնասիրում զինված պայքարի ձևերի ու եղանակների առաջացումը և զարգացումը որոշող օբյեկտիվ պայմանները, ցույց տալիս ժող․ զանգվածների ստեղծագործական գործունեությունը։ Սովետական Ռ․ պ․ համաշխարհային ռազմ․ պատմությունն ուսումնասիրում է հետևյալ ժամանակաշրջաններով․ Հին աշխարհի Ռ․ պ․, միջին դարերի Ռ․ պ․, նոր և նորագույն ժամանակների Ռ․ պ․։ Տարածքային–աշխարհագրական սկզբունքով առանձնացվում է աշխարհագրական տարբեր շրջանների (Եվրոպա, Միջին և Մերձավոր Արևելք ևն), երկրների (Ռուսաստան, ՍՍՀՄ, Ֆրանսիա, Գերմանիա ևն) Ռ․ պ։

ՍՍՀՄ–ում ռազմ․ պատմ․ գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեն Հ․ Մ․ Իսակովը, Ա․ Ա․ Մվեչինը, Ե․ Ա․ Ռազինը, Լ․ Գ․ Բեսկրովնին, Ա․ Մ․ Զայոնչկովսկին, Վ․ Ա․ Մելիքովը, Ե․ Ա․ Բոլտինը, Լ․ Մ․ Երեմեևը, Ն․ Վ․ Նովիկովը և ուրիշներ։ ՍՍՀՄ–ում լույս են տեսել կոլեկ տիվ, ընդհանրացնող աշխատություններ․ «ՍՍՀՄ–ում քաղաքացիական պատերազմի պատմություն» (հ․ 1–5), «Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի պատմություն»- (հ․ 1–6), «ՄՍՀՄ Զինված ուժերի 50 տարին» ևն։ Լույս է տեսնում «Վոեննո–իստորիչեսկի ժուռնալ» («Военно-исторический журнал») պարբերականը։