Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/589

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԱԶՆՈՉԻՆՑԻՆԵՐ (ռազնոչինականներ) (< ռուս, разночинцы – «տարբեր աստիճանի և կոչումի մարդիկ»), Ռուսաստանում բնակչության միջխավային կատեգորիա XVIII–XIX դդ․։ Սերում էին քաղքենիներից, գյուղացիներից, հոգևորականներից, վաճառականներից, մանր աստիճանավորներից ու սնանկացած ազնվականներից, որոնք ստանալով կրթություն կտրվել էին իրենց սոցիալական մի ջավայրից։ Ռ–ի առաջացումը պայմանավորված էր կապիտալիզմի զարգացմամբ, որն առաջ էր բերել մտավոր աշխատանքով զբաղվող մասնագետների մեծ պահանջ։ Արդեն 1840-ական թթ․ Ռ․ բավական ազդեցություն ունեին հասարակական կյանքի և մշակույթի զարգացման վրա, իսկ ճորտատիրական իրավունքի վերացմամբ դարձան հիմնական սոցիալական շերտը բուրժ․ մտավորականության ձևավորման համար։ Ռ–ի դեմոկրատական թևը, որը, դեռ մինչև գյուղացիական ռեֆորմը 1861-ի, առաջ էր քաշել ազատագրական շարժման նշանավոր գործիչների (Վ․ Դ․ Րեչինսկի, ւցետրաշեականներ), ետռեֆորմյան շրջանում առաջատար դիրք գրավեց հեղափոխական շարժման մեջ (տես Հեղափոխական դեմոկրատներ, Նարոդնիկություն)։ Ռուսաստանում ազատագրական պայքարի բուրժուա–դեմոկրատական շրջանը (1861–95) Վ․ Ի․ Լենինն անվանել է ռազնոչինական։

ՌԱԽԻՏ (< հուն․ –ողնաշար, մեջք), անգլիական հիվանդություն, հիպո–և ավիաամինոզ D, կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն, ընթանում է նյութափոխանակության, հատկապես հանքային փոխանակության, խանգարումներով։ Ռ․ զարգանում է վիտամին D-ի անբավարար քանակության և օրգանիզմում դրա առաջացման պրոցեսների խանգարման հետևանքով։ Հիմնականում առաջանում է ձմռան ամիսներին և հատուկ է անհաս, հաճախակի հիվանդացող և արհեստական սնվող երեխաներին։ Վիտամին D-ի անբավարարության պատճառով ֆոսֆորի և կալցիումի քանակությունն արյան մեջ նվագում է, ցիտրատների քանակությունը հյուսվածքներում, արյան պլազմայում և մեզում իջնում է։ Խանգարվում է կալցիումի փոխանակությունը արյան և ոսկրային հյուսվածքի միջև։ Հիվանդության առաջին ախտանշանները սովորաբար երևան են գալիս 2 ամսականում։ Երեխան դառնում է անհանգիստ, խանգարվում է քունը, լինում է քրտնարտադրություն, ծոծրակի մազաթափություն։ Հետագայում իջնում է մկանների տոնուսը, որի հետևանքով մեծանում է որովայնի ծավալը, փափկում են ոսկրերը, կողոսկրերի և կողաճառների սահմանում առաջանում են հաստացումներ («ռախիտիկ համրիչներ»), մեծանում են գանգի ճակատային և գագաթային թմբերը, գլուխը դառնում է քառակուսի, ձևափոխվում են կրծքավանդակը («հավի կուրծք»), ողնաշարը («ռախիտիկ կուզ»), կոնքը, կողոսկրերը և խողովակավոր ոսկրերը։ Հաստանում են նախաբազկի ոսկրերի էպիֆիզները («ռախիտիկ ապարանջան») և ձեռքի մատների ֆալանգները։ Ստորին վերջույթները ունենում են օ–կամ х, տառի ձև։ Խանգարվում է նաև ատամների ծլման պրոցեսը։ ժամանակին չբուժելու դեպքում Ռ–ային փոփոխությունները կարող են խորանալ կյանքի 2-րդ, 3-րդ տարում և կմախքի ձևախախտումները կարող են մնալ ամբողջ կյանքում։ Ռ–ով հիվանդ երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացումը վատ է ընթանում, ուշ են նստում, քայլում, հիվանդանում են հաճախակի և ծանր ձևով։ Կանխարգել ու մը պետք է սկսել դեռևս պտղի արգանդային կյանքից։ Անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել երեխայի սանիտարահիգիենային ռեժիմը (բավարար չափով մաքուր օդ՝ արևոտ ժամերին, կոփել օրգանիզմը) և սնուցումը։ Անհրաժեշտ է երեխային կերակրել մայրական կաթով, մեկ ամսականից տալ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի հյութեր, 4 ամսականում՝ ձվի դեղնուց, 4,5–5 ամսականում՝ բանջարեղենի պյուրե, շիլա։ Ձմռան ամիսներին՝ վիտամին D, ցիտրատներ, ձկան յուղ և ճառագայթաբուժում՝ սնդիկա–քվարցային լամպով։ Անհաս երեխաներին վիտամին D նշանակում են կյանքի 2-րդ շաբաթից։

Բուժումը․ վիտամին D, ցիտրատներ, ուլտրամանուշակագույն ճառագայթում և այլ միջոցներ (տես նաև Ավիտամինոզներ)։

Գրկ․ Святкина К․ А․Дву льА․М․, Рассолова М․ А․, Рахит, М․, 1964; Тур А․ Ф․, Рахит, JL, 1966; Актуальные вопросы рахита, под ред․ К․ А․ Святкиной, Казань, 1971․

ՌԱԽՄԱՆԻՆՈՎ Սերգեյ Վասիլևիչ [20․3(1․4)․ 1873, Օնեգ կալվածք (Սեմյոնովո) (այժմ՝ Նովգորոդի մարզի Նովգորոդի շրջանում)–28․3․1943, Բևեռլի Հիլս, Կալիֆոռնիա], ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Դաշնամուր նվազել սկսել է 4–5 տարեկանից։ 1882-ից սովորել է Պետերբուրգի (Վ․ Վ․ Դեմյանսկու դասարան), 1885-ից՝ Մոսկվայի (դասատուներ՝ Ն․ Ա․ Զվերև, Ա․ Ի․ Ջիլոտի, Ս․ Ի․ Տանեև, Ա․ Ս․ Արսենսկի) կոնսերվատորիաներում։ Ուսանողական տարիներին գրված երկերից են «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը (1891), դաշնամուրի 1-ին կոնցերտը (1891, 2-րդ խմբ․ 1917)։ Ռ–ի, որպես կոմպոզիտորի ձևավորման մեջ հսկայական դեր է խաղացել Պ․ Ի․ Չայկովսկին։ 1891-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան որպես դաշնակահար, 1892-ին՝ որպես կոմպոզիտոր (մեծ ոսկե մեդալով), դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան էր (ըստ Ա․ Մ․ Պուշկինի «Գնչուներ» պոեմի, բեմ․ 1893, Մեծ թատրոն)։ 1890-ական թթ․ կոմպոզի տորի աճի և հասունացման տարիներն էին։ Գրել է «ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան (1893), «էլեգիական տրիո»-ն (Պ․ Ի․ Չայկովսկու հիշատակին, 1893), Առաջին սիմֆոնիան (1895), դաշնամուրային «Ֆանտազիա–պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ» (1896), ռոմանսներ։ 1897– 1898-ին եղել է Մոսկվայի մասնավոր ռուս, օպերայի, 1904–06-ին՝ Մեծ թատրոնի և ռուս, երաժշտություն սիրողների խմբակի սիմֆոնիկ համերգների դիրիժոր։ Մտեղծագործական բարձր վերելքը սկսվում է 1900-ական թթ․։ Այդ շրջանում է ստեղծել իր նշանակալից երկերից շատերը՝ դաշնամուրի 2-րդ և 3-րդ կոնցերտները (1901, 1909), «Գարուն» կանտատը (1902), «ժլատ ասպետը» (ըստ Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Դանթեի) օպերաները (երկուսն էլ՝ 1904), 2-րդ սիմֆոնիան (1907), «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը (1909), դաշնամուրի 1-ին սոնատը (1907), երկ 23 և երկ 32 պրելյուդները (1902–10), բազմաթիվ ռոմանսներ։ Որպես դաշնակահար և դիրիժոր հանդես է եկել Ռուսաստանում և արտասահմանում (1907–14-ին՝ Եվրոպայում, 1909– 1910-ին՝ ԱՄՆ–ում և Կանադայում)։ 1910-ական թթ․ հետո գրված ստեղծագործություններում որոնել է նոր կերպարներ և արտահայտչամիջոցներ [«Զանգեր» վոկալ–սիմֆոնիկ պոեմը (է․ Պոի խոսքերով, թրգմ․ Կ․ Բալմոնտի, 1913), դաշնամուրային «էտյուդ–պատկերները» (1911 – 1917), երկ 38 ռոմանսները (1916)]։ 1917-ի դեկ տեմբերին Ռ․ հյուրախաղերի է մեկնել Սկանդինավիա, 1918-ին վերաբնակվել ԱՄՆ–ում։ 1918–43-ին զբաղվել է, հիմնականում, համերգային գործունեությամբ։ Այդ տարիներին գրված երկերից են դաշնամուրի 4-րդ կոնցերտը (1926), «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» դաշնամուրի և նվագախմբի համար (1934), դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» (1931)։ Ռ–ի հասուն շրջանի ստեղծագործության մեջ կենտր․ տեղ է գրավում հայրենիքի թեման՝ «Ռուսական երեք երգ» երգչախմբի և նվագախմբի համար (1926), Երրորդ սիմֆոնիա (1936), «Սիմֆոնիկ պարեր» (1940)։ Ապրելով արտասահմանում՝ Ռ․ մնացել է խորապես ռուս արվեստագետ, մշտապես հետաքրքրվել ռուս, գրականության և արվեստի նորույթներով։ Ռ–ի հայրենասիրությունը դրսևորվել է հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1941–42-ի համերգներից ստացված գումարը Ռ․ փոխանցել է ՍՍՀՄ պաշտպանության ֆոնդին։

Ռ․ XIX դ․ վերջի–XX դ․ սկզբի ականավոր երաժիշտներից է։ Որպես XX դ․ արվեստագետ նա գեղարվեստական մեծ ուժով արտացոլել է խոշոր հեղաշրջումների դարաշրջանի բուռն պաթոսն ու լարվածությունը։ Ռ–ի արվեստն աչքի է ընկնում կենսական ճշմարտացիությամբ, դեմոկրատական ուղղվածությամբ, զգացմունքային հագեցվածությամբ։ Ռ․ ռուս. դասական երաժշտության լավագույն ավանդույթներիդ (հատկապես Չայկովսկու) հետնորդն ու շարունակողն է։ Կոմպոզիտորի երաժշտության ազգ․ բնորոշության դրսևորման առանձնահատուկ միջոցներից են հին ռուս, եկեղեցական («զնամեննի») երգեցողության և զանգերի