Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/591

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Տաշքենդի թատերական ինստ–ում։ Ուզբեկ․ ՍՍՀ Համզայի անվ․ (1967), ՍՍՀՄ (1977) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՌԱՀԻՄՈՎ Սուլեյման Հուսեյն օղլի (ծն․1900), ադրբ․ սովետական գրող, Ադրբ. ՍՍՀ ժող․ գրող (1960), սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ՍՄԿԿ անդամ 1926-ից։ Ռ–ի «Շամո» (հ․ 1–3, 1931–64) վեպը նվիրված է Ադրբեջանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարին, «Սաչլը» (1940–1948) վեպը՝ հեղափոխության նվաճումներին ադրբ․ գյուղում։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռ․ գրել է «Հողի ձայնը» (1941), «Մեդալիոն» (1942), «Եղբայրական գերեզման» (1943), «Մեհման» (1944) վիպակները։ «Կովկասի մայր արծիվը» (հ․ 1–2, 1971–73) վեպում արտացոլել է Անդրկովկասի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Ա․ Վարդանյան

ՌԱՀՄԱՆ ԲԱԲԱ (Աբդուռահման Մոմանդ, 1632–1706 կամ 1708), աֆղան բանաստեղծ–սուֆի։ Մոմանդ ցեղախմբի ոչ հարուստ ընտանիքից։ Դրել է փուշտու լեզվով։ Բանաստեղծությունները բովանդակում են քննադատական հայացք հասարակական կյանքի նկատմամբ և հաճախ հոռետեսական երանգ ունեն։ Ռ․ Բ․ ձաղկել է կեղծ ճգնավորությունն ու բարեպաշտությունը։ Նրա առաջին դիվանը տպագրվել է Լահորում, 1876-ին։

«ՌԱՀՎԻՐԱ», մանկավարժական ամսաթերթ։ Բուլղարահայ դպրոցների «Ուսուցիչների միության» հրատարակություն։ Լույս է տեսել 1906–08-ին, Շումենում, ապա՝ Պլովղիվում։ խմբագիրներ՝ Ա․ Իշխանյան, Ա․ Պետելյան։ Տպագրել է մանկավարժական հոդվածներ, ներկայացրել բուլղարահայ դպրոցների ու ուսուցիչների դժվարությունները, հոգաբարձությունների, կուսակցական գործիչների անտարբերությունը կրթական գործի նկատմամբ։ Զ․ Ղասաբյան

ՌԱՀԱՅԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Մեծ Կովկասի հվ․ մասում, Վրացական ՍՍՀ–ում։ Բարձրությունը մինչև 2862 մ է։ Կազմված է գլխավորապես կրաքարե րից, պորֆիրիտներից և տուֆագեն թերթաքարերից։ Զարգացած է կարստը։ Լանջերին տարածված են լայնատերև, մուգ փշատերև անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները։ Ռ․ լ–ի հվ–արմ․ լանջերին են Տղիբուլիի ածխի հանքավայրերը։

ՌԱՄԱԼՅՈՒ ԷԱՆԻՇ (Ramalho Eanes) Անտոնիոլ դուշ Սանտուշ (ծն․ 1935), Պորտուգալիայի պետ․ գործիչ, գեներալ։ 1976-ից Պորտուգալիայի պրեզիդենտ, զինված ուժերի գլխ․ հրամանատար և հեղափոխական խորհրդի նախագահ։

ՌԱՄԱԿՐԻՇՆԱ (իսկական անունը՝ Գադադհար Չատերջի) (1836–86), միստիկ փիլիսոփա և կրոն, բարենորոգիչ, նեոհինդուիզմի ներկայացուցիչ Հնդկաստանում։ Ռ․ բոլոր կրոնները և աղանդները համարել է միասնական աստվածային նախասկզբին ձգտելու առանձին դրսևորումներ և քարոզել «համամարդկային կրոն», որի փիլ․ հիմքերը վերցված էին վեդանտայից։ Բազմակրոն Հնդկաստանի պայմաններում այս գաղափարը մարդասիրական հնչեղություն ուներ։ Երկրային կյանքի բարձրագույն նպատակը Ռ․ համարել է աստծու ճանաչողությունը՝ աստծու նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության միջոցով, որը իրականանում է ոչ թե աշխարհից ճգնավորական հրաժարման, այլ ամեն մի մարդու կողմից իր երկրային պարտականությունները կատարելու ճանապարհով։ Ծառայել աստծուն, ըստ Ռ–ի, նշանակում է ծառայել մերձավորին, որովհետև աստված յուրաքանչյուր մարդու մեջ է և բոլորը հավասար են աստծու առջև։ Ռ․ պայքարել է կաստայական և ազգ․ անհավասարության դեմ։ Ռ–ի ուսմունքը ճանաչում է ստացել Հնդկաստանի սահմաններից դուրս, շնորհիվ իր աշակերտների, որոնցից ամենանշանավորը Վիվեկանանդան էր։

Գրկ․ Мюллер М․, Шри Рамакришна Парамагазма․ Его жизнь и учение, пер․ с англ․, М․, 1913; Nehru J․, Sri Ramakrishna and Swami Vivekananda, 3 ed․, Calcutta, 1960․

«ՌԱՄԱՅԱՆԱ», հին հնդեվրոպական էպիկական պոեմ, վերագրվում է առասպելական բանաստեղծ Վալմիկիին։ Դրված է սանսկրիտով։ Ենթադրվում է, որ ստեղծվել է մ․ թ․ ա․ մոտ IV դ․՝ Արևելյան Հնդկաստանում․ ժամանակակից տեսքն ընդունել է մ․ թ․ ա․ II դ․։ Միջին դարերում «Ռ․» դարձել է վիշնուիզմի սուրբ գրքերից մեկը։ Պոեմը նվիրված է Ռամայի սխրանքներին։ Ենթադրվում է, որ «Ռ․»-ի հիմքում պատմական իրադարձություններն են (արիացիների վաղ շրջանի առաջխաղացումը դեպի Հվ․ Հնդկաստան, ռազմ, ընդհարումները բնիկ ցեղերի հետ)։ Պոեմի ավանդույթների և առասպելների ֆանտաստիկ մոտիվները զուգորդվում են նրա ստեղծման դարաշրջանի իրական գծերի հետ։ «Մահաբհարաթա»–ից հետո Հնդկաստանի երկրորդ մեծ էպիկական պոեմն է, որ արտացոլում է հասարակական և մշակութային զարգացման առավել բարձր մակարդակը։ Դեռևս միջնադարում «Ռ․»–ի տարբերակները հայտնի են եղել Տիբեթում, Չինաստանում, Հվ–արլ․ երկրներում։ «Ռ․» սյուժեների աղբյուր է Հնդկաստանի և այլ երկրների գրական շատ ստեղծագործությունների համար։

ՌԱՄԱՆ (Raman) Չանդրասեկհարա Վենկատա (1888–1970), հնդիկ ֆիզիկոս։ Սովորել է Մադրասի համալսարանում (1903–07)։ 1907–17-ին ծառայել է ֆինանսների դեպարտամենտում և միաժամանակ գիտ․ աշխատանք կատարել Գիտության զարգացման հնդկ․ ասոցիացիայի լաբորատորիաներում։ 1917–33-ին աշխատել է Կալկաթայի համալսարանում։ 1925-ին, ՍՍՀՄ ԴԱ հրավերով այցելել է Սովետական Միություն։ 1933-ից՝ Գիտության ինստ–ի պրոֆեսոր և դիրեկտոր, 1947-ից՝ Բենգալուրուի Ռամանի ԳՀԻ–ի դիրեկտոր։ Հնդկաստանի ԴԱ պրեզիդենտ (1934-ից)։ Աշխատանքները վերաբերում են ոչ գծային և պարամեարական տատանումների հետազոտմանը, օպտիկային, ձայնագիտությանը, մոլեկուլային ֆիզիկային։ 1928-ին, Լ․ Ի․ Մանդեչշաամի և Դ․ Ս․ Լանդսբերգի հետ միաժամանակ, հայտնագործել է չույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Կ․ Ս․ Կրիշնանի հետ համատեղ) և մեկնաբանել այն որպես Քոմփթոնի Էֆեկտի օպտիկական նմանակ (նոբելյան մրցանակ, 1930)։ Ունի նաև բյուրեղների ֆիզիկային և ուլտրաձայնային ալիքներից լույսի դիֆրակցիայի առաջացման երևույթին վերաբերող աշխատանքներ։ Որպես կազմակերպիչ, գիտական հիմնարկների ղեկավար և մանկավարժ, Ռ․ մեծ գործ է կատարել Հնդկաստանում գիտության զարգացման համար։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1947)։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1957)։

ՌԱՄԱՆՈՒՋԱՆ (Ramanujan) Մրինիվասա (1887–1920), հնդիկ մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1918), Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1918)։ Ռ․ մասնագիտական մաթեմատիկական կրթություն չի ստացել․ 1904-ին ընդունվել է Կումբակոնամի պետական կոլեջը (Մադրասի համալսարանի կազմում), բայց մեկ տարի անց հեռացել է կոլեջից․ 1906-ին ընդունվել է Մադրասի համալսարան, սակայն հիվանդության պատճառով թողել է այն։ Ռ․ անհրաժեշտ մաթեմատիկական գիտելիքներ ստացել է Գ․ Հարդիից՝ Քեմբրիջի համալսարանի Տրինիթի կոլեջում համատեղ աշխատանքի տարիներին (1914 – 17)։

Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Առավել արժեքավոր է P(n) (Բ(ո)-ը (ո դրական ամբողջ թիվը դրական ամբողջ գումարելիների գումարի տեսքով հնարավոր ներկայացումների քանակն է) ֆունկցիայի տեսքին, ինչպես նաև ասիմպտոտական վարքին վերաբերող աշխատանքը (Գ․ Հարդիի հետ համատեղ)։ Ռ–ի աշխատանքների մեծ մասը մաթեմատիկական ինտուիցիայի արդյունք են․ ստացել է ճիշտ և յուրօրինակ բանաձևեր, որոնց մի մասը դեռևս չի ապացուցվել։

ՌԱՄԱՅԻՆԻ (Ramazzini) Բեռնարդինո (1633–1714), իտալացի բժիշկ, աշխատանքի հիգիենայի հիմնադիրներից։ Սովորել է Ֆեռարայի և Պարմի համալսարաններում։ 1682–1700-ին ղեկավարել է Մոդենայի համալսարանի տեսական բժշկության, 1700-ից՝ Պադուայի համալսարանի գործնական բժշկության ամբիոնները։ Արհեստավորների հիվանդությունների մասին «Դատողություններ» (1700) հիմնական աշխատությունում Ռ․ նկարագրել է մոտ 70 մասնագիաություններին