Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/594

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Գրկ․ խուրշուդյաէւ Լ․ Ա․, Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե․, 1964։ Սի մոնյան Հ․, Սփյուռքահայությունը սոցիալ–քաղաքական պայքարի ուղիներում, Ե․, 1968։ Լ․ խուրշուդյան

ՌԱՄՈ (Rameau) ժանՖիլիպ (1683–1764), ֆրանսիացի կոմպոզիտոր և երաժշտության տեսարան։ Երգեհոնահար ժան Ռ–ի որդին։ Մինչե 1738-ը երգեհոն է նվագել տարբեր տաճարներում։ 1723-ից ապրել է Փարիզում, 1745-ից՝ պալատական կոմպոզիտոր։ Ստեղծել է մանրանվագներ կլավեսինի համար (3 ժողովածու՝ 1706, 1724, մոտ 1728), այդ թվում ծրագրային պիեսներ և պարեր (ալլեմանդա, կուրանտա, ժիգա, սարաբանդա, տամբուրին, ռիգոդոն, գավոտ, մենուետ են), որոնց մեջ ընդգծել է պարի տարերքը և միաժամանակ բանաստեղծականացրել այն։ Հետևելով ֆրանս․ կլավեսինային ոճին, Ռ․, ի տարբերություն Ֆ․ Կոսցերենի, ձգտել է հաղթահարել կամերայնությունը, հասնել առավել դեկորատիվ երաժշտ․ գրելաձևի։ Երաժշտ․–բեմական երկերում («Իպպոլիտ և Արիսիա», 1733, «Կաստոր ևՊոլլուքս», 1737 ևն) Ռ ․ հասել է դրամատիկական էքսպրեսիայի խորության, գործուն նախասկզբի ուժեղացման, երաժշտ․ լեզվի դեմոկրատացման։ Օրգանապես միավորելով իր ժամանակի ֆրանս․ և իտալ․ երաժշտ․ մշակույթների նվաճումները՝ Ռ․ նպաստել է դասական երաժշտ․ ոճի բյուրեղացմանը և նշանակալի չափով նախապատրաստել Ք․ Վ․ Գչյոնկի օպերային ռեֆորմը։ Գրել է նաև կանտատներ, մոտետներ, գործիքային անսամբլներ։ Ռ․ խոշոր գիտնական էր։ Նրա տեսական աշխատությունները («Տրակտատ հարմոնիայի մասին․․․», 1722, ևն) նշանակալի Փուլ են հարմոնիայի մասին ուսմունքի զարգացման մեջ։

Գրկ․ Адамян А․, Эстетика Рамо, в сб․։ Вопросы теории и эстетики музыки, в․ 2, Л-, 1963; Бранцева В․, Жан Филипп Рамо и французский музыкальный театр, М․, 1981․

ՌԱՄՊԱ (ֆրանս․ rampe – թեքություն) թատրոնում, լուսավորող սարք, որ տեղավորված է բեմահարթակի առաջամասում, հատակին (նախաբեմը գոտևորող կողից դուրս), ծառայում է բեմը առջևից և ներքևից լուսավորելու համար։ Ժամանակակից թատրոնում Ռ․ բեմը լուսավորող համակարգի մասն է։

ՌԱՅԱ, ռայատ (արաբ, ռաիյյա, բառացի՝ հոտ, հպատակներ), միջնադարում, Արաբ, խալիֆայությունում և նրա տարածքի վրա ստեղծված այլ պետություններում հպատակ, հատկապես, հարկատու բնակչությունը՝ գյուղացիությունն ու քաղաքային չքավորությունը։ Ուշ, միջնադարում, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում, հարկատու և կախյալ գյուղացիությունը։ Իրանում, XIII–XVIII դդ․, Ռ․ կոչվել է հարկատու, նստակյաց և տեղափոխության իրավունքից զուրկ գյուղացիությունը՝ ի հակադրություն վաչկատուն ցեղերի։ Օսմանյան պետության մեջ, XVI դարից, Ռ․ կոչվել է ոչ մահմեդական (քրիստոնյա և ոչ քրիստոնյա) հպատակ ազգաբնակչությունը, որը վճարում էր լրացուցիչ հարկ (գլխահարկ), չուներ քաղաքացիական լայն իրավունքներ, տարազով տարբերվում էր մահմեդականից, ենթակա էր ամեն տեսակ կամայականության ևն (դրանով իսկ Ռ․ ստացել է զիմմիի իմաստ)։ Ա․ Տեր–Ղեոնդյան

ՌԱՅԱՏՎԱՐԻ (արաբ, ռաիյյա – բառացի՝ հոտ, հոգևոր հոտ, հնդկ․ լեզուներում օգտագործվում է «հարկատու գյուղացի» նշանակությամբ), հողահարկային համակարգ Հնդկաստանում։ Մտցրել են անգլ․ գաղութարարները XIX դ․ 1-ին կեսին, Հնդկաստանի որոշ շրջաններում; Ռ–ի ժամանակ հողի գերագույն սեփականատերը պետությունն էր, իսկ հողատիրության իրավունք, ի տարբերություն զամինդարիի շրջանների, տրվում էր համայնքների լիիրավ անդամներին՝ գյուղացիներին և մանր ֆեոդալներին անժամկետ վարձակալությամբ։ Զամինդարիի վերացումից հետո (1950-ական թթ․) Ռ–ի համակարգը տարածվել է ամբողջ Հնդկաստանում։

ՌԱՅԶՄԱՆ Ցուլի Յակովլևիչ (ծն․ 1903), սովետական կինոռեժիսոր։ ՍՍՀՄ (1964) և Լատվ․ ՍՍՀ (1949) ժող․ արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ Սովորել է Մոսկվայի համալսարանի գրական–գեղարվեստական ֆակ–ում։ Եղել է 6ա․ Ա․ Պրոաազանովի ասիստենտը։ Առաջին ռեժիսորական աշխատանքներից են՝ «Շրջան» (1927), «Տաժանակրություն» (1928)։ Ռ–ի ստեղծագործության մեջ գլխավորը արդիական թեման է։ «Օդաչուներ» (1935) ֆիլմը նվիրված է նոր կյանք ստեղծողներին։ 1937-ին ստեղծել է սովետական պատմահեղափոխական լավագույն ֆիլմերից մեկը՝ «Վերջին գիշերը»։ Հերոսների անխզելի կապը ժամանակի մթնոլորտին վառ դրսևորվել է նաև «Մաշենկա» (1942) կինոնկարում։ Ռ–ի լավագույն աշխատանքների թվում են «Բեռլին» (1945) վավերագրական, «Ռայնիս» (1949) կենսագրական և «Կյանքի դասը» (1955) ժապավենները։ Ռ–ի նշանակալից աշխատանքը «Կոմունիստ» (1958) պատմահեղափոխական ֆիլմն է, որի հերոսը՝ հեղափոխության շարքային Վասիլի Գուբանովը, մտել է սովետական կինեմատոգրաֆիայի լեգենդար կերպարների շարքը։ «Իսկ եթե դա սե՞ր է» (1962), «Քո ժամանակակիցը» (1968), «Քաղաքավարության այց» (1973), «Անձնական կյանք» (1982) ֆիլմերում Ռ․ հետագոտել է ժամանակակից կյանքի սոցիալական և բարոյական օրինաչափությունները, հանդես եկել ակտիվ, քաղաքական արվեստի դիրքերից։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1943, 1946-ին՝ կրկնակի, 1950, 1952)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Երկ․ Вчера и сегодня- [Рассказ о творческом пути], М․, 1969․

Գրկ․ Зак․ М․, Юлий Райзман, М․, 1962․

ՌԱ3Թ (Wright) եղբայրներ, Ուիլբեր (1867–1912) և Օրվիլ (1871 – 1948), ամերիկացի գյուտարարներ, ավիակոնստրուկտորներ և օդաչուներ։ Սկզբում զբաղվել են տարբեր կոնստրուկցիաների ճախրաթիռների կառուցմամբ, որոնցով կատարել են մոտ 1000 թռիչք։ 1903-ին իրենց ճախրաթիռի վրա տեղադրել են իրենց պատրաստած 8,85 կվա (12 ձ․ ու․) հզորությամբ ներքին այրման շարժիչը և 1903-ի դեկտ․ 17-ին իրականացրել աշխարհում առաջին հաջող թռիչքը՝ 59 վրկ տևողությամբ։ 1904–08-ին կաւոարելա գործել են իրենց ինքնաթիռը երկու մոդիֆիկացումով, իրականացրել շրջանով (38 ր տևողությամբ), այնուհետև ուղևորներով առաջին թռիչքները։ 1908–09-ին Ուիլբերը Եվրոպայում ցուցադրել է իր ինքնաթիռը՝ տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին վաճառելու նպատակով։ Ռ․ եղբայրների ինքնաթիռը մինչև 1913-ը կառուցվել և կատարելագործվել է Գերմանիայում և Ռուսաստանում, սակայն տարածում չի ստացել։ 1909-ին նրանք ԱՄՆ–ում կազմակերպել են ինքնաթիռների արտադրության ընկերություն։

Գրկ. Знаменский Г․ А․, 70 Лет содня успешного полета самолета братьев Райт, в кн․։ Из истории авиации и космонавтики, в․ 19, М․, 1973․

ՌԱՅԹ (Wright) Ֆրանկ Լլոյդ (1869–1959), ամեր․ ճարտարապետ, օրգանական ճարտարապետության հիմնադիրն ու առաջատար վարպետը։ Երկու տարի սովորել է Վիսքոնսինի համալսարանի ինժեներական կոլեջում։ Աշխատել սկսել է Չիկագոյում ճարտ–ներ Ջ․ Լ․ Սիլսբիի (1887-ից), ապա՝ Լ․ Սալլիվենի (1888-ից) մոտ։ Վերջինիս, ինչպես և Չիկագոյի դպրոցի գաղափարները՝ ձևի և ֆունկցիայի միասնության մասին կարևոր ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործական ողջ կյանքում։ Սակայն Ռ–ի առաջին իսկ գործերում (Չառնլիի տունը Չիկագոյում, 1891) առկա է այդ գաղափարների ռոմանտիկ մեկնաբանությունը, որն ավելի ակնառու է դարձել 1893-ից (սկսել է աշխատել ինքնուրույն) և, հատկապես, 1900-ից հետո՝ «պրերիաների տներ» շարքի կառույցներում։ Ուշագրավ են Ուիլիտսի