Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/595

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

տունը Հայլենդ զբոսայգում (իլինոյսի նահանգ, 1902) և Ռոբիի տունը (1909) Չիկագոյում, որոնցում Ռ, ճապոն, ճարտ․ ազդեցությամբ առաշին անգամ իրագործել է «հոսող» ներքին տարածությունների միասնական համակարգի գաղափարը։ Այս գործերում, ինչպես և XX դ․ սկզբին կերտած ավելի խոշոր կառույցներում («Լարկին», ֆիրմայի շենքը Բուֆալոյում, 1905, «Իմպերիալ» հյուրանոցը Տոկիոյում, 1916–22, քանդել են 1960-ական թթ․) Ռ․ ճարտ․ ձևերի օրգանական ներառումը բնապատկեր իրականացրել է շին․ նյութերի (հիմնականում բնական) և կառուցվածքների առանձնահատկությունների բացահայտման շնորհիվ։ 1910-ին Բեռլինում բացվել է Ռ–ի նախագծերի ցուցահանդեսը, որը զգալի ազդեցություն է ունեցել եվրոպ․ ճարտ․ հետագա զարգացման վրա։ 1930-ական թթ․ Ռ․ դարձել է ֆունկցիոնալիզմի հարմարվողական և տեխնիցիստական միտումներին հակադիր հոսանքի՝ մարդուն և բնությանը կապող օղակ հանդիսացող ճարտ․ գաղափարի առաջատարը։ Այդ շրջանի ծրագրային գործը Կաուֆմանի տունն է («Տուն ջրվեժի վրա») Բեր Ռանում (Փենսիլվանիայի նահանգ, 1936, նկ․ տես հ․ 1, էջ 305)։ Հիմք ընդունելով բնության նմանօրինակ ձևերը՝ Ռ․ կերտել է բետոնե «բներով» և նրանցից տարածվող «ճյուղերով», «ծառատիպ»կառուցվածքով՝ բարձակային ծածկերով բարձրահարկ շենքեր (լաբորատորիա Ռեյսինեում, Վիսքոնսին նահանգ, 1949, «Պրայսի աշտարակը» Բարտլա1րլլեում, Օկլահոմայի նահանգ, 1956)։ 1930– 1950-ական թթ․ Ռ․ ձգտել է հրաժարվել ուղղանկյունության սկզբունքից, փորձել է տարածությունը կազմակերպել 60°-ի և 120° անկյունների, շրջանի ու պարույրի հիմքի վրա․ լավագույնը Դուգենհայմի թանգարանի շենքն է Նյու Տորքում (նախագիծը՝ 1943–46, կառուցվել է 1956–1959, նկ․ տես հ․ 1, էջ 303 և հ․ 6, 704–705-րդ էջերի միջև ներդիրում, աղյուսակ XXXI), որտեղ գլխավոր ծավալը ձևաստեղծվել է լուսանցույց գմբեթով ծածկված բակը շրջափակող պարուրագիծ պանդուսով։ Որպես դեզուրբանիզմի տեսաբան Ռ–ի հայացքները արտահայտվել են նրա «Բրոդեյկր սիթի» («Տարածված քաղաք») նախագծում (1935)։ Ռ–ի ստեղծագործությունը ուղղակիորեն կապվում է XIX դ․ վերջի ճարտ․որոնումների ու XX դ․ կեսերի համաշխարհային ճարտ․ նվաճումների հետ։ Պահպանելով բնության մեջ ապրելու սենտիմենտալ երազանքը և օրգանական ճարտ․ սկզբունքներում տեսնելով մարդու գոյության մարդկայնացումը՝ Ռ․ արդի ճարտ․ մեջ եղել է նաև ռացիոնաւիզմի հիմնադիրներից։

Երկ․ An Organic Architecture, the Architecture of Democracy, L․, 1939; An Architecture Selected Writings, N․ Y․, [1941]; An Autobiography, N․ Y-, 1943; The Future of Architecture, N- Y․, 1953; An American Architecture, N․ Y․f 1955; A Testament, N․ Y․, 1957; The Living City, N․ Y-, 1958․

Գրկ․ Гольдштейн А․ Ф․, Франк Ллойд Райт, М․, 1973; Scully V․ G․, Frank Lloyd Wright, N․ Y․f [i960]․

ՌԱՅԻՍ (արաբ, rais – գլխավոր, պետ), ռես, տես Գեղչավագ։

ՌԱՅԼ (Ryle) Գիլրերտ (1900–1976), անգլիացի փիլիսոփա։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մայնդ» («Mind») ամսագրի գլխ․ խմբագիրը։ Ռ․ «ուշ» Վիտգենտոայնի հետ համարվում է առօրյա լեզվի փիլիսոփայության՝ վերլուծական փիլիսոփայության երրորդ փուլի, հիմնադիրը։ Ռ. փիլիսոփայության հիմնական խնդիրը համարում է նրա «թերապևտիկական» ֆունկցիան, որի էությունը փիլ․ պրոբլեմների այնպիսի «լուծումն» է, երբ բացառվում է այդ պրոբլեմները դնելու հնարավորությունը (անհեթեթության հանգեցնելու մեթոդ)։ Ըստ Ռ–ի, փիլ․ պրոբլեմները «կատեգորիկ սխալների» (օրինակ, ի՝նչ է ճշմարտությունը, գիտակցությունը, պատճառը և այլ հարցերի) արդյունք են, երբ թնտրվում է գոյություն չունեցող վերացարկված նաև սուբստանցի վերածած ընդհանուր հասկացությունների սեռային էությունը։ Այս իմաստով, Ռ․ փիլիսոփաներին նմանեցնում է երեխայի, որը տեսնելով դիվիզիայի հեծելավաշտերը, հրետանային մարտկոցները և գնդերը, հարցնում է․ «Իսկ որտե՞ղ է դիվիզիան»։ Նման ձևով ըմբռնված Փիլիսոփայությունը վերածվում է «հակափիլիսոփայության»՝ մոլորության հանգեցնող խոսքերի օգտագործումը բացահայտող հատուկ տրամաբանական տեխնիկայի, որը ծնում է փիլ․ պրոբլեմներ և կասկածի ենթարկում փիլիսոփայության գոյությունը։

Երկ․ The Concept of Mind, Լ․–N․ Y-, 1949; Dilemmas, Camb․, 1954․

Գրկ․ Xилл Т., Современные теории познания, пер․ с англ․, М․, 1965; Корнфорт М․, Марксизм и лингвистическая философия, пер․ с англ․, [М․, 1968]; Карапетян Н․ А-, Лингвистический позитивизм Гильберта Райля и проблема зна– ния, Е․, 1978․ Գրիգորյան․

ՌԱՅԼ (Ryle) Մարտին (ծն․ 1918), անգլիացի աստղագետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1952)։ Կրթությունն ստացել է Բրեդֆիլդ կոլեջում (Օքսֆորդ)։ 1959-ից՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը։ 1948-ին Կասիոպեա համաստեղությունում հայտնագործել է (Գ․ Սմիթի հետ) մետրային տիրույթի տիեզերական ռադիոճառագայթման հզոր աղբյուր։ Առաջիններից մեկն է արտագալակտիկ ռադիոաստղագիտությունը կիրառել կոսմոլոգիայի բնագավառում։ Հիմնարար նշանակություն ունեն Ռ–ի հետազոտությունները գալակտիկաների ռադիոկառուցվածքի վերաբերյալ։ ՍՍՀՄ ԴԱ արտասահմանյան անդամ (1971)։ Նոբելյան մրցանակ (1974, Ա․ Հյուիշի հետ)։

ՌԱՅԽԵՆԲԱԽ (Reichenbach) Հանս (1891 – 1953), գերմանացի փիլիսոփա և տրամաբան։ 1926–33-ին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1933-ին, ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելուց հետո, վտարանդվել է, 1933–38-ին՝ Ստամբուլի, 1938–53-ին՝ Կալիֆոռնիայի համալսարանների պրոֆեսոր։ 20-ական թթ․ Ռ․ մասնակցել է նեոպոզիաիվիզԱի օջախներից մեկի՝ Բեռլինի գիտական փիլիսոփայության ընկերության հիմնադրմանը, նրա