«Erkenntniss» պարբերական հանդեսի ստեղծմանը։ Լինելով ֆիզիկայի փիլ․ հարցերի գիտակ՝ Ռ․ ներկայացնում էր նեոպոզիտիվիզմի ֆիզիկալիստական թևը, որը «դիտարկվող ֆիզիկական օբյեկտների լեզուն» համարում էր առավել հարմարված գիտական օբյեկտիվ նկարագրության համար։ Ռ․ քննադատել է ռացիոնալիզմը, նկատի ունենալով այն ուսմունքները, որոնք հավատում են օբյեկտիվ խստիվ պատճառականությանը և, համապատասխանաբար, ճշմարտության հասնելու բանականության կարողությանը։ Մինչդեռ, ըստ Ռ–ի, բնության օրինաչափությանը և ճանաչողությանն առավել համապատասխանում է հավանականային տրամաբանությունը, որը նա մշակել է որպես մաթ․ հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանություն։ Նույն հիմքով Ռ․ մշակել է բազմարժեք, տրամաբանության համակարգ՝ հարմարեցված քվանտային մեխանիկայի տեսության շարադրման կարիքներին։ Ռ․ զբաղվել է նաև գիտության օրենքների (նոմոլոգիական ասույթների) տրամաբանական վերլուծությամբ։
Երկ․ Philosophic Qoundations of Quantum Mechanics, Berkeley-Los Angeles, 1944; Theory of Probability, Berkeley, 1949; The Rise of Scientific Philosophy, Berkeley–Los Angeles, 1951; Experience and Prediction, Chicago-L․, 1961; Направление времени, пер․ с англ․, М․, 1962․
Գրկ․ Xилл Т․ И․, Современные теории познания, пер․ с англ․, М․, 1965, с․ 408–16; Геворкян Г․ А-, Вероятное и достоверное знание, Е․, 1965, с․ 159–79․ Հ․ Գևորգյան
ՌԱՅԽՍԿԱՆՑԼԵՐ (< գերմ․ Reichskanzler), 1․ համագերմանական միակ մինիստրն ու Րունդեսրատի նախագահը Գերմանական կայսրությունում (1871 – 1918)։ Նշանակում էր կայսրը։ Ռ․ ղեկավարում էր կայսրության գործադիր իշխանությունը։ 2․ Կառավարության գլուխը Վայմարյան հանրապետությունում (1919–1933)։ Նշանակում էր պրեզիդենտը։ 1933-ից ստեղծվեցին այսպես կոչված պրեզիդենտական կաբինետներ, որոնք շրջանցելով սահմանադրությունը, չէին հենվում պառլամենտի վստահության վրա։ 1933–45-ին Ռ․ Ա․ Հիտլերն էր, որը 1934-ին վերացնելով պրեզիդենտի պաշտոնը, միավորեց պետության և կառավարության գլխի լիազորությունները։
ՌԱՅԽՍՏԱԳ (գերմ․ Reichstag<Reich –պետություն, կայսրություն և Tag – ժողով), 1․ «Հռոմեական սրբազան կայսրությունում» XII դ․ սկսած գերմանական կայսրին կից դասային ներկայացուցչության մարմին։ 2․ Գերմանական կայսրությունում՝ սահմանադիր ժողով, Հյուսիս-գերմ․ միության (1867–71) պառլամենտի ներքին պալատ, 1871 –1918-ին՝ օրենսդրությանը, բյուջեի ընդունմանը և իշխանության իրականացման հսկողությանը մասնակցող ընտրովի մարմին։ Բարձրագույն ներկայացուցչական մարմինը համարվում էր Բունդեսրատը։ 3․ Վայմարյան հանրապետությունում (1919–33) պառլամենտի ներքին պալատը։ Կառավարությանն ու պրեզիդենտին լայն լիազորություններ տալու շնորհիվՌ–ի իրավունքները խիստ սահմանափակվեցին։ Ֆաշիստական տիրապետության շրջանում (1933-ից) պահպանվում էր միայն ձևականորեն։ 1945-ին վերջնականապես վերացվել է։
ՌԱՅԿԻՆ Արկադի Իսաակովիչ [ծն․ 11(24)․10․1911, Ռիգա], էստրադայի սովետական արտիստ։ ԱԱՀՄ Ժող․ արտիստ (1968)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։ 1935-ին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը։ Աշխատել է Լենինգրադի Բանվոր երիտասարդության, Լենինյան կոմերիտմիության անվ․ թատրոններում, միաժամանակ ելույթներ ունեցել էստրադայում (էստրադայի արտիստների համամիութենական 1-ին մրցույթի դափնեկիր, Մոսկվա, 1939)։ Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի (հիմն․ 1939-ին) արտիստ, ապա գեղարվեստական ղեկավար Ռ․ ընդլայնել է իր արվեստի արտահայտչամիջոցները, խորացրել սոցիալական սրությունը, երգիծանքը, կրքոտ մերկացնելով այն, ինչ խանգարում է նոր կյանքին։ Ներքին և արտաքին ակնթարթային վերամարմնավորման վարպետ Ռ․ մեկ ներկայացման, բեմական մեկ մանրապատումի մեջ, որպես կանոն, կատարում է մի քանի դեր։ Նա հավասարապես տիրապետում է կոնֆերանսիեի, քնարական մենախոսության, մնջախաղի արվեստին։ Ռ–ի թատրոնի ներկայացումներից են՝ «Երկրի շուրջը 80 օրում» (1951), «Ծիծաղելը հանցանք չէ» (1953), «Տարվա եղանակները» (1956), «Սեր և երեք նարինջ» (1959), «Երկուսից մինչև հիսուն» (1961), «Լուսացույց» (1969), «Հատընտիր 73» (1973)։ 1957-ից հաճախ հանդես է գալիս արտասահմանում։ 1968-ին հյուրախաղերով եղել է Երևանում։ Լենինյան մրցանակ (1980)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
Գրկ. Бейлин А․, Аркадий Райкин, [Л․-М․, 1960]․
ՌԱՅՄԱՆ [Reimann) Մաքս [31․10․1898, էլբինգ, այժմ՝ էլբլոնգ (Լեհաստանում)–18․1․1977], գերմանական և միջազգ․ բանվորական շարժման գործիչ։ 1913-ին ընդունվել է «Բանվոր երիտասարդության սոցիալիստական միության», 1916-ին՝ «Ապարտակ միության» մեջ։ Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) անդամ է կուսակցության հիմնադրման օրից (1919-ի հունվար)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1918-ի նոյեմբերյան հեղափոխությանը։ 1919-ին մեկ տարով կալանավորվել է Քյոնիգսբերգի ամրոցում։ Մասնակցել է 1920-ի Վ․ Կապպի խռովության (հանրապետությունը տապալելու միապետականների փորձ) ճնշմանը։ 1920–28-ին Ռուրի մարզում աշխատելով հանքափոր, քաղ․ և արհմիութենական աշխատանք է տարել բանվորների շրջանում։ 1928–32-ին եղել է Համմ քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ 1932-ին ընտրվել է Ռուրի մարզի հեղափոխական արհմիութենական օպոզիցիայի քարտուղար։ Գերմանիայում ֆաշիստական բռնապետություն հաստատվելուց հետո (1933) ընդհատակյա աշխատանք է տարել Ռուրի մարզում, այնուհետև Բեռլինում և Գերմանիայի այլ քաղաքներում։ 1939-ին ձերբակալվել և նետվել է բանտ։ 1942-ին տեղափոխվել է Զակսենհաուզենի, 1944-ի նոյեմբերին՝ Ֆալկենզեեի համակենտրոնացման ճամբար, ուր գլխավորել է ընդհատակյա կազմակերպության կոմիտեն, որի ղեկավարությամբ 1945-ի գարնանը կալանավորները զինաթափելով ՍՍ–ական պահակախմբին, ճամբարը հանձնել են սովետական բանակի զորամասերին։ 1945-ից ԳԿԿ Ռուրի մարզի կազմակերպության առաջին քարտուղար, այնուհետև Հս․ Հռենոս–Վեստֆալիա երկրի կոմկուսի կազմակերպության ղեկավար։ 1948-ից՝ ԳԿԿ վարչության նախագահ։ 1954-ին ընտրվել է ԳԿԿ վարչության (1956-ից՝ ԿԿ) առաջին քարտուղար։ 1949–53-ին եղել է Բունդեստագի դեպուտատ, գլխավորել կոմկուսի ֆրակցիան։ 1949-ին, արմ․ օկուպացիոն իշխանությունների նւ Քրիստոնեա–դեմոկրատական միության ղեկավարության քաղաքականության քննադատության համար բանտարկվել է Դյուսելդորֆի բանտում։ 1971-ից Ռ․ ԳԿԿ–ի պատվավոր պրեզիդենտն էր, 1973-ից՝ ԳԿԿ վարչության նախագահության անդամը։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1968)։
Երկ ․Избр․ статьи и речи, М․, 1970; Влияние Великого Октября на трудящихся Германии, М․, 1967․
ՌԱՅՆԴՈՐՖ Գյունտեր (1889–1974), սովետական գրաֆիկ։ ԱԱՀՄ ժող․ նկարիչ (1969)։ ԱԱՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ․ անդամ (1958)։ Աովորել է Պեաերբուրգի Շտիգլիցի ուսումնարանում (1905–1913)։ 1920-ից ստեղծագործել է էստոնիայում։ Դասավանդել է Տալլինի գեղարվեստա–արդյունաբերական ուսումնարանում (1920–41) և Էստ․ ԱԱՀ Գեղարվեստի ինստ–ում (1950–58, 1951-ից՝ պրոֆեաոր)։ Մինչև 1941-ը ստեղծագործել է հաստոցային և կիրառական գրաֆիկայի բնագավառում, հետագայում դիմել հիմնականում հաստոցային գծանկարին՝ ձգտելով պատկերել Էստոնիայի բնության ընդհանրացված կերպարը («Գիշերը լճի վրա», 1955, Էստ․ ԱԱՀ Գեղարվեստի թանգարան, Տալլին)։ Մտեղծել է նաև Ա․ Ա․ Պուշկինի հեքիաթների պատկերազարդումներ (1946–47, Էստ․ ԱԱՀ պետ․ մրցանակ, 1949)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ՌԱՅՆԻՍ Ցան [Պլիեկշ,անս Ցանիս, 30 ․8 (11․9)․1865, խուտոր Վարսլավանի (այժմ Եկաբպիլսի շրջանի Ռուբենի գյուղսովետի տերիտորիա)–12․9․1929, Մայորի (թաղված է Ռիգայում)], լատվիացի բա–