Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/598

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դաստիարակելու տաղանդ։ XX դ․ գերմ, և ավստր․ թատրոնի և կինոյի լավագույն դերասանները եղել են նրա աշակերտները (Պ․ Վեգեներ, Գ․ էյ զոլդ, Ա․ Զորմա, Ֆ․ Կայսլեր, Ա․ Մոիսի, Ա․ Բասերման, Վ․ Կրաուս, է․ Ցանինգս և ուրիշներ)։ Իր թատրոններին կից ունեցել է դերասանական ստուդիաներ։ 1928-ին վիեննայում հիմնադրել է Արմ․ Եվրոպայում աոաջին՝ «Ռայնհարդ–սեմինարիում» ռեժիսորական դպրոցը։

Համաշխարհային թատրոնի անցյալի ու ներկայի փայլուն իմացությունը, անկաշկանդ, վառ երևակայությունը, ձևաստեղծման հնարանքների որոնումները, հանդուգն փորձերը Ռ–ի արվեստը դարձրել են հույժ թատերային, նորարարական, բազմապիսի, գունեղ։ Որոշ բեմադրությունների համար իբրև բեմահարթակ օգտագործել է կրկեսը (անտիկ պիեսներ), տաճարը և նրա գավիթը (միստերիայի և միրաքլի համար), քաղաքային այգի, հրապարակ ևն։ Ռ․ եղել է Զալցբուրգում թատերական փառատոն կազմակերպելու նախաձեռնողը (1920), ուր տաճարի հրապարակում բեմադրել է «Ցուրաքանչյուր մարդ» (Հոֆմանստալի մշակմամբ) միստերիան։ Ռ․ ստեղծել է բազմաթիվ բարձրարվեստ ներկայացումներ, սակայն բուրժ․ մշակույթի ճգնաժամը նրան հեռացրել է ժամանակակից պրոբլեմներից, որոշ ներկայացումներ ուղեկցվել են հոռետեսական, նույնիսկ միստիկական մոտիվներով։ Ռ․ իր լավագույն ներկայացումներով շրջել է ԱՄՆ–ի և Եվրոպայի մի շարք երկրներում։

Ռ․ կինոարվեստին առնչվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նկարահանել է իր լավագույն ներկայացումներից, ինչպես և ինքնուրույն ֆիլմեր («Երանելիների կղզին», 1913 ևն)։ 1933-ին նա ստիպված հեռացել է Գերմանիայից։ Մինչև 1938-ը աշխատել է Ավստրիայում, ապա՝ Ֆրանսիայում և ԱՄՆ–ում։ Հոլի վուդում հիմնել է թատերական դպրոց, նկարահանել ֆիլմեր։ Ռ–ի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային, մասնավորապես գերմ․ թատրոնի վրա։ Ազդել է նաև հայ, հատկապես 1920-ական թթ․ թատերարվեստի վրա։

Գրկ․ Гвоздев А․, Западно-европейский театр на рубеже XIX и XX столетий, М․–Д․, 1939; I հ е г е n g H․f Von Reinhardt bis Brecht, Bd 1–3, B-, 1958–61; J acobsohn S․, Jahre der Biihne, Reinbek bei Hamburg, 1965․

ՌԱՆԳՈՒՆ, Բիրմայական Միության Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը։ Երկրի տնտ․, մշակութային, առևտրատրանսպորաային և ֆինանսաբանկային խոշորագույն կենտրոնն է, նավահանգիստ Ռանգուն գետի (Իրավադիի բազուկ) ափին։ 3 մլն րն․ (արվարձաններով, 1979)։ ունի միջազգային օդանավակայան (Մինգալադոն)։ Վարչականորեն մանում է Ռանգունի օկրուգի մեջ։

Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Ռ–ում և շրջակայքում կենտրոնացած է երկրի արդ․ ձեռնարկությունների մեծ մասը։ Առավել զարգացած են սննդի, թեթև, փայտամշակման, նավաշինական, նավանորոգման, նավթավերամշակման և արդ․ այլ ճյուղերն ու արհեստները։ Ռ–ով է կատարվում Բիրմայի արտահանման 85% –ը, ներմուծման՝ 90%–ը։ Ռ․ ունի համալսարան, մի շարք ինսա–ներ, բանվորական կոլեջ, գեղեցիկ արվեստների, երաժշտության և դրամայի պետ․ դպրոցներ։ Կան գիտական հիմնարկներ (այդ թվում բուդդայականության ուսումնասիրման միջազգային ինստ․), գրադարաններ, թանգարաններ ևն։

Ռ․ (սկզբնապես անվանվել է Օկկալա, այնուհետև՝ Դագոն) առաջացել է իբրև բնակավայր՝ Շուեդագոուն սրբավայրի մոտ։ 1755-ին, մոների (Բիրմայի հնագույն ժողովուրդներից) դեմ հաղթանակից հետո,․Վերին Բիրմայի կառավարիչ Ալաունպայան Դագոնն անվանել է Ռ․ և հիմնել քաղաք՝ իբրև Բիրմայի գլխ․ նավահանգիստ։ 1852-ին Ռ․ զավթել են անգլիացի գաղութարարները։ 1862-ից՝ Բիրմայում անգլ․ տիրույթների, 1886–1947-ին անգլ․ Բիրմա գաղութի (մինչև 1937-ը մտել է անգլ․ Հնդկաստան գաղութի կազմի մեջ իբրև նահանգ) վարչական կենտրոնն էր։ XX դ․ դարձել է Բիրմայի ժողովրդի ազգային–ազատագր․ շարժման կենտրոն։ 1948-ի հունվ․ 4-ին Ռ–ում հռչակվել է Բիրմայի անկախությունը։

XV–XVI դդ, Ռ–ում հաստատվել են հայեր, որոնք զգալի դեր են կատարել Բիրմայի հասարակական և քաղ․ կյանքում։ 1980-ական թթ․ Ռ–ում բնակվում էր շուրջ 10 հայ (տես ԲիրՎա, Հայերը Բիրմայում մասը)։

Ռ–ի հնագույն կառույցը Շուեդագոուն համալիրն է (կենտր․ ստուպան, ըստ ավանդության, հիմնադրվել է մ․ թ․ ա․ V դ․, վերակառուցվել է XIV–XVIII դդ․, շրջապատող կառույցները՝ XIX–XX դդ․) Բիրմայի անկախության հռչակումից (1948) հետո կառուցվել են բնակելի տների թաղամասեր, Տեխնոլոգիական ինստ․ (1958–61, կառուցվել է ԱԱՀՄ–ի օգնությամբ, սովետ, ճարտ․ Պ․ Գ․ Ատենյուշին և ուրիշներ), «Ինյա նեյք» հյուրանոցը (1958–61, սովետ, ճարտ․ Վ․ Ա․ Անդրեև, Կ․ Դ․ Կիսլովա), գրող Թաքին Քոդո Խմայնի դամբարանը (1966, ճարտ․ ու Չո Մին, Ու Չո Յին, ուՊե Վին)։ Ռ–ի կենտրոնում Անկախության կոթողն է (երկաթբետոն, 1948-50, ինժ․ ու Օն Չեյն)։

ՌԱՆԴԱ, փայտանյութը ձեռքով ռանդելու գործիք։ Բաղկացած է փայտե կամ մետաղե ագուցարանից, կտրիչից և սեղմիչ սեպից։ Ըստ ոաԱդԱան, տեսակի (հարթ, պրոֆիլային), ագուցարանի չափերի և կտրիչի նստեցման անկյան տարբերում են հետևյալ Ռ–ները․ զոլաղ (կտրիչի կլորացված սայրով)՝ կոպիտ ռանդման համար, միակի ու երկակի Ռ–ներ (տաշեղաջարդիչով, նկ․ 1, ա), քառաձեռք Ռ․ (երկարացված, երկու բռնակով)՝ մաքուր ռանդման համար, ֆուգան և կիսաֆուգան (երկար ագուցարանով, նկ․ 1, բ)Հ մաքուր ռանդման, մեծ հարթությունների ճշգրիտ ռանդման և դետալների հարմարադրման համար, հղկա ռանդա՝ նուրբ տաշեղահան-