Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/599

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ման համար, քերծառանդա՝ սոսնձվող դետալների մակերևույթներին փոքրիկ ակոսներ Փորելու համարք, և զրահան Ռ․՝ գրկանների (լուսամուաի կամ դռան) վրա ակոս փորելու համար, փորոքահան Ռ․՝ գրկանների մաքրման համար, ագուցահան Ռ․՝ ագույցներ հանելու համար, մատնեքահան Ռ․՝ դետալների արտաքին մակերևույթների ձևավոր մշակման համար ևն։ Կիրառվում է նաև ձեռքի էլեկտրական Ռ․ (նկ․ 2)։

ՌԱՆԴԻՉ ՀԱՍՏՈՑ, ռանդիչ կտրիչներով հորիզոնական, ուղղաձիգ ու թեք հարթությունների և ուղղագիծ ծնիչներով ձևավոր մակերևույթների մշակման մետաղահատ հաստոց։ Ռ․ հ–ներն ունեն աշխատանքային (ուղիղ) և պարապ (ետադարձ) ընթացք։ Աշխատանքային ընթացքի ժամանակ տեղի է ունենում կտրումը, իսկ պարապ ընթացքի ժամանակ կտրիչն ու նախապատրաստուկը վերադառնում են նախնական դիրքին։ Արտադրողականության բարձրացման համար պարապ ընթացքը կատարվում է ավելի մեծ արագությամբ։ Ռ․ հ–ի գլխավոր շարժումը ուղղագիծ համընթաց–ետադարձ է, իսկ մատուցման շարժումը (կատարվում է յուրաքանչյուր պարապ ընթացքի վերջում)՝ համընթաց–պարբերական։ Ռ․ հ–ները լինում են լայնական– (նկ․ ) և երկայնական–ռանդիչ։ Լայնական Ռ․ հ–ները կիրառվում են մանր ու միջին չափի դետալների մշակման համար։ Այս հաստոցներում գլխավոր շարժումը սողանի միջոցով հաղորդվում է սուպորտի վրա ամրացված կտրիչին, իսկ մատուցման շարժումը՝ սեղանին ու նրա վրա ամրացված նախապատրաստուկին։ Հիդրավլիկական հաղորդակով լայնական Ռ․ հ–ի գլխավոր շարժման արագությունը հաստատուն է, իսկ կուլիսային–շուռտվիկային մեխանիզմով հաղորդակով հաստոցներում՝ փոփոխական (զրոյից մինչև առավելագույնը և ապա նորից մինչև զրո)։ Լայնական Ռ․ հ–ի բնութագրական չափը սողանի ընթացքի առավելագույն երկարությունն է։ Երկայնական Ռ․ հ–ի վրա մշակվում են համեմատաբար խոշոր կամ միաժամանակ միջին չափերի մի քանի, ինչպես նաև երկար նեղ մշակվող մակերևույթներ ունեցող դետալներ։ Երկայնական Ռ․ հ–ի գլխավոր շարժումը հաղորդվում է սեղանին, որի վրա ամրացվում է մշակվող նախապատրաստուկը, իսկ մատուցման շարժումը՝ կտրիչը կրող սուպորտին։ Այս հաստոցներում գլխավոր շարժումը կատարվում է հաստատուն արագությամբ և իրականացվում է հաստատուն հոսանքի կարգավորվող էլեկտրաշարժիչով կամ հիդրավլիկական հաղորդակներով։ Մատուցման շարժումը կատարվում է ռևերսիվ էլեկտրաշարժիչով։ Երկայնական Ռ․ հ–ի չափերը բնութագրվում են մշակվող նախապատրաստուկների առավելագույն չափերով։ Բարձր նախապատրաստուկների վերին մակերևույթների մշակման համար օգտագործվում են փոսավոր երկայնական Ռ․ հ–ներ (նախապատրաստուկն ամրացվում է փոսում գտնվող սալիկի վրա, իսկ գլխավոր և մատուցման շարժումները հաղորդվում են կտրիչին)։ Աշխատանքային ցիկլում պարապ ընթացքի առկայության պատճառով Ռ․ հ–ների կիրառումը խոշոր սերիական և զանգվածային արտադրություններում տնտեսապես նպատակահարմար չէ։ Ռ․ հ–ի տեխնոլոգիական հնարավորությունները ընդլայնելու նպատակով օգտագործվում են մի շարք հարմարանքներ (պատճեններ, խոշոր քայլի պարուրակներ ևն)։ Փայտամշակման մեջ Ռ․ հ–ները պտտական գլխավոր շարժում կատարող ֆրեզերային գործիքներով (տես Ֆրեզներ) ողորկ մակերևույթների ստացման, ճշգրիտ չափերի ապահովման, ձևավոր պրոֆիլների մշակման հաստոցներ են։ Սրանց թվին են պատկանում ռեյսմուսային հասաոցները, ֆուգանահաստոցները։ Ա․ Ճենտերեճյան

ՌԱՆԴՈԻՄ, հարթությունների և ուղղագիծ ծնիչներով ձևավոր մակերևույթների մշակում տաշեղահանումով, մշակվող շինվածքի և գործիքի հարաբերական ետադարձ–համընթաց (մեծ մասամբ ուղղագիծ) շարժման դեպքում։ Փայտամշակման մեջ Ռ․ նշանակում է նաև մեխանիկական վերամշակում (օրինակ, ֆաներառանդիչ հաստոցներով մշակելու դեպքում), երբ ըստ հաստության հավասարաչափ կտրվող շերտը՝ շպոնը, համարվում է կիսաֆաբրիկատ։

ՌԱՆԿԵ (Ranke) Լեոպոլդ ֆոն (1795–1886), գերմանացի պատմաբան։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1825 – 71), Պրուս, թագավորության պաշտոնական պատմագիր (1841-ից)։ Ռ–ի հայացքները ձևավորվել են իդեալիզմի և բողոքականության ազդեցությամբ։ Ըստ նրա, պատմ․ ընթացքը աշխարհի կառավարման «աստվածային պլանի» իրականացումն (պրովիդենցիալիզմ) է, և որում վճռական է կրոնի դերը, խիստ կարևորել է քաղ․ և դիվանագիտական պատմությունը, «մեծ մարդկանց» (թագավորներ, պապեր, զորավարներ) գործունեությունը, անտեսել սոցիալական հարաբերությունները։ Այդ սկզբունքներն արտահայտված են նրա «Ռոմանական և գերմանական ժողովուրդների պատմությունը 1494-ից մինչև 1535 թ․» (1824), «Հարավային Եվրոպայի թագավորներն ու ժողովուրդները XVI–XVII դդ․» (1827), «Գերմանական պատմությունը Ռեֆորմացիայի դարաշրջանում» (հ․ 1– 6, 1839–47), «Պրուսական պատմության տասներկու գիրք» (հ․ 1–5, 1874), «Ֆրանսիական պատմությունը, հատկապես XVI և XVII դդ․» (հ․ 1–5, 1852–61), «Անգլիական պատմությունը, հատկապես XVI և XVII դդ․» (հ․ 1- 7, 1859–68) ևն աշխատություններում, որոնք պերճ են շարադրանքով, սակայն ծայրահեղ մակերեսային են բովանդակությամբ։ Ռ–ի ներդրումը պատմ․ գիտության զարգացման մեջ նրա հետազոտական մեթոդիկան է, որի համաձայն՝ օբյեկտիվ ճշմարտությունը բովանդակվում է գլխավորապես (քաղ․ բնույթի) արխիվային նյութերում (ինչ չկա փաստաթղթերում, գոյություն չունի պատմության համար), աղբյուրների ճիշտ օգտագործումը պահանջում է բանասիրական վերլուծություն, Փաստաթղթերի հավաստիության հաստատում։ «Օբյեկտիվության» և «անկուսակցականության» հավակնություններով հանդերձ Ռ․ չի կարողացել քողարկել իր հետադիմական քաղ․ դիրքորոշումը (միապետներին քծնելը, պրուսական պետության ռազմ, հզորությամբ և ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ հիանալը, արհամարհանքը հասարակ ժողովրդի նկատմամբ ևն)։ Ռ․ մեծապես ազդել է գերմ․ բուրժուա–յունկերական պատմագրության ձևավորման և այլ երկրների հետադիմական բուրժ․ պատմագրության վրա։

ՌԱՆՀՈՈԻՏ (< հոլանդերեն rondhout, բառացի՝ կլոր փայտ), նավի սարքավորման վերտախտակամածային փայտե և մետաղե մասերի համախումբ, որը մեխ․ շարժիչներով ժամանակակից նավերում ծառայում է նավի լույսերի, կապի և դիտակետերի, ռադիոկապի և ռադիոլոկացիոն անտենաների տեղակայման, բեռնամբարձ միջոցների ամրապնդման, ազդանշանների բարձրացման համար։ Առագաստանավերի վրա Ռ․ նախատեսված է առագաստների տեղակայման և ձգման համար։ Ռ–ի հիմնական դետալներն են նավակայմերը, կայմաձողերը, առագաստափայտերը, բեռնային սլաքները։

ՌԱՆՉՊԱՐ, ըռանչպար, ռանջբար (պարսկ․ rangbar – հողի աշխատավոր, մշակ), գյուղացիության կատեգորիա Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։ Արևելյան Հայաստանում ռանչպարությունը տարածվել է XVII–XIX դդ․՝ պարսկ․ ազդեցությամբ։ Ռ–ները հիմնականում հողից և արտադրամիջոցներից զրկված հողագործներ էին, որոնք մշակում էին կալվածատիրական հողը՝ փոխարենը ստանալով բերքի որոշ, մասը։ XIX դ․ 1-ին քառորդին Երևանի խանությունում կար 6 Ռ–ական գյուղ։ «Ռ․» տերմինը հաճախ օգտագործվում է ընդհանրապես հողի աշխատավորի իմաստով։

ՌԱՆՉՊԱՐ, գյուղ ՀԱՄՀ Մասիսի շրջանում, Արաքս գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հվ–արմ․։ Բանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղ-