Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/6

Այս էջը սրբագրված է

բուծությունը, Ճագարաբուծությունն ու մեղվաբուծությունը։

Երկաթուղիների երկարությունը 892 կմ է, ավտոճանապարհներինը՝ 6,9 հզ․ կմ (այդ թվում 4,8 հզ․ կմ՝ կոշտ ծածկով)։ Նավարկելի են Գնեպր և Դեսնա գետերը։ Չ․ մ-ի տարածքով են անցնում Գաշավա—Կիե—Մոսկվա գազամուղը և Պրիլուկի—Կրեմենչուգ նավթամուղը։

1980/81 ուս․ տարում Չ․ մ-ում գործում էր 934 հանրակրթական դպրոց, 25 պրոֆտեխ․ ուսումնարան, 20 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, մանկավարժական ինստ․, Կիեի պոլիտեխ․ ինստ-ի մասնաճյուղ։ 1981-ին մարզում կային մի շարք ԳՀԻ-ներ, 1093 գրադարան, 8 թանգարան, 3 թատրոն, 1176 ակումբային հիմնարկ, 1237 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1981-ին մարզի 185 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 4,1 հզ․ բժիշկ։ Չ․ մ-ում է «Կաչանովկա» կլիմայաբուժական առողջավայրը։ Կա 8 առողջարան, 4 հանգստյան տուն։

ՁԵՌՆԻԳՈՎՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, Փշիշ գետի աջ ափին, շրջկենտրոնից 20 կմ հվ-արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ադըղեներ, ուկրաինացիներ, բելոռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ-կինո, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, հիվանդանոց։ Հիմնադրվել է 1863-ին։ Տայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից, 1886-ին։

ՁԵՌՆԻԳՈՎՍԿԻ Վլադիմիր Նիկոլաեիչ (1907—81), սովետական նյարդաֆիզիոլոգ, ՍՍՀՄ ԳԱ (1960) U ՄՍՀՄ ԲԳԱ (1950) ակադեմիկոս։ Ավարտել է Պերմի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1930)։ 1932 — 1937-ին աշխատել է Սվերդլովսկի բժշկ․ ինստ-ումյ 1937-ից՝ Լենինգրադի Համամիութենական փորձառական բժշկության ինստ-ում (1946-ից՝ լաբորատորիայի վարիչ), 1941—52-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայում։ 1952—59-ին եղել է ՍՍՀՄ ԲԳԱ Մոսկվայի նորմալ և ախտաբանական ֆիզիոլոգիայի, 1959 — 1977-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվ․ ֆիզիոլոգիայի ինստ-ների դիրեկտոր, 1963 — 1967-ին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են գլխուղեղի կեղեի և ներքին օրգանների ֆունկցիոնալ փոխհարաբերության, ներքին ընկալչության (ինտերոռեցեպցիա), տիեզերական ֆիզիոլոգիայի և բժշկագիտության հարցերին։ Ուսումնասիրել է արյան համակարգի ռեֆլեքսային կարգավորումը, բացահայտել որոշ ներքին օրգանների՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում գտնվող ներկայացուցչական գոտիները, ստեղծել է (աշխատակիցների հետ) հիպերտոնիկ հիվանդության մոդելը։ ՍՍՀՄ VI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվ․ (1944) և Ի․ Սեչենովի անվ․ (1974, Ս․ Մուսյաշչիկովայի հետ) մրցանակներ և ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պավլովի անվ․ ոսկե մեդալ (1964)։

Աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ (1965-ից)։

Երկ․ Интероцепторы, М․, 1960; Регуляция эритропоэза, Л-, 1967 (совм․ с С․ Ю-Шехтёр и А․ Я․ Ярошевским)․

Գրծ․ В․ Н․ Черниговский, К 70-летию со дня рождения, «Физиологический журнал СССР», 1977, т․ 63, № 2․

ՁԵՌՆԻԳՈՎՍԿՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշեխա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 30 կմ հվ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Զբաղվում են անտառահատմամբ և փայտամշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, հիվանդանոց, դեղատուն, փայտամշակման կոմբինատ։ Հիմնադրել են Սամսունից եկած հայերը։

ՉԵՌՆԻՇԵՎՍԿԻ Նիկոլայ Գավրիլովիչ Г12(24)․7․1828, Սարատով -17(29)․10․ 1889, Սարատով], ռուս հեղափոխական-դեմոկրատ, գրող, հրապարակախոս, քննադատ, տնտեսագետ, փիլիսոփա։ Ծնվել է քահանայի ընտանիքում։ 1842—1845-ին սովորել է Սարատովի հոգևոր սեմինարիայում, 1850-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական բաժանմունքը։ Չ-ու աշխարհայացքը ձևավորվել է ուսանողական տարիներին՝ գերմ․ դասական փիլիսոփայության (Գ․ Հեգել, Լ․ Ֆոյերբախ), անգլ․ քաղաքատնտեսության (Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), ֆրանս․ ուտոպիական սոցիալիզմի (Սեն-Սիմոն, Շ․ Ֆուրիե) և, մասնավորապես, Վ․ Բելինսկու և Ա․ Գերցենի ստեղծագործությունների ազդեցությամբ։ 1851—53-ին ռուս, բանահյուսություն է դասավանդել Սարատովի գիմնազիայում։ 1853-ին տեղափոխվել է Պետերբուրգ, աշխատակցել «Օտեչեստվեննիե զապիսկի», «Սովրեմեննիկ» հանդեսներին։

Չ-ու աշխարհայացքի հիմքը մարդաբանական սկզբունքն է։ Զարգացնելով Լ․ Ֆոյերբախի մատերիալիստական ուսմունքը՝ նա ճշմարտության չափանիշ է առաջադրել պրակտիկան՝ որպես «ամեն մի տեսության անխախտ փորձաքար» (Поли․ собр․ соч․, т․ 1, М․, 1949, с․ 102)։ Մետաֆիզիկական մեթոդին Չ․ հակադրել է դիալեկտիկականը, նշել քաղ․ ու փիլ․ տեսությունների դասակարգային և կուսակցական բնույթը։ Չ․ մինչմարքսիստական մատերիալիզմի ականավոր դեմքերից է։ Ֆ․ էնգելսը նրան անվանել է մեծ մտածող, «․․․որին Ռուսաստանն անսահման շատ բան է պարտական» (Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը արվեստի մասին, հ․ 1, 1963, էջ 666)։

1855-ին Չ․ պաշտպանել է «Արվեստի գեղագիտական հարաբերությունը իրականության հետ» մագիստրոսական դիսերտացիան, որով դրվել է մատերիալիստական գեղագիտության հիմքը Ռուսաստանում։ Սուր քննադատության ենթարկելով Հեգելի իդեալիստական գեղագիտությունը՝ նա հիմնավորել է արվեստի սոցիալական պայմանավորվածությունը։ Չ-ու հռչակած «Գեղեցիկը կյանքն է» սկզբունքը հանգեցրել է իրականության հեղափոխական վերափոխման մտքին, հարված հասցրել «արվեստը արվեստի համար» տեսությանը։