Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/611

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րը» («Մադոննա Ալբա», մոա 1510–11, Ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն)։ Ռ–ի ամենակատարյալ գործերից մեկը՝ «Սիքստինյան տիրամայր»-ը (1515–19, Դրեզդենի պատկերասրահ), իր մեջ ներդաշնակորեն համադրում է տագնապի և խորագույն քնքշանքի տրամադրություններ։ Իր կարճ կյանքի վերջին շրջանում Ռ․ այնքան էր ծանրաբեռնված պատվերներով, որ դրանց մեծ մասը (Ֆառնեզինա վիլլայի «Պսիքեի լոջայի» որմնանկարները, 1514–18, Վատիկանի լոջաների որմնանկարներն ու արհեստական մարմարյա ծեփածոները, 1519) հանձնարարել է իր օգնականներին և աշակերտներին (Զուլիո Ռոմանո, Ջ․ Ֆ․ Պեննի և ուրիշներ)՝ սահմանափակվելով աշխատանքների ընդհանուր վերահսկումով։ Այդ գործերում որոշակիորեն դրսևորվել է մաներիզմի հակում։

Բացառիկ նշանակություն է ունեցել Ռ․-ճարտարապետի գործունեությունը որպես Բրամանտեի ԱՊաււադիոյի ստեղծագործությունները կապող օղակ։ Բրամանտեի մահից հետո Ռ․ դարձել է Ս․ Պետրոս տաճարի գլխ․ ճարտարապետը (կազմել է բազիլիկի հատակագիծը), ավարտի հասցրել Բրամանտեի սկսած Վատիկանի պալատը լոջաներով։ Հռոմում կառուցել է շրջանաձև հատակագծով Սանտ–էլիջո դելյի Օրեֆիչի եկեղեցին (1509-ից) և Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Կիջի նրբագեղ կապելլան (1512–20), ինչպես և պալլացցոներ՝ Վիդոնի–Կաֆարելլի (1515-ից), Բրանկոնիո դել Ակուիլա (ավարտվել է 1520-ին, չի պահպանվել), Ֆլորենցիայում՝ Պանդոլֆինի (1520-ից, Ռ–ի նախագծով, ճարտ․ Ջ․ դա Սանգալլո)։ Այս գործերում Ռ․ ճակատային հարդարանքի գծանկարն ու ռելիեֆը մշտապես ներդաշնակել է շրջակա կառուցապատման յուրահատկությունների, շինության չափերի և նշանակության հետ՝ ձգտելով յուրաքանչյուր պալատին հաղորդել առավել շքեղություն ու եզակիություն։ Ռ–ի բացառիկ հետաքրքիր, սակայն մասամբ իրականացված ճարտ․ մտահղացումը Հռոմի Մադամավիլլան է (1517-ից շինարարությունը շարունակել է Ա․ դա Սանգալլո Կրտսերը, անավարտ է)։

Չնայած Ռ. իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել, բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել։ Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռ–ի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ։ Այդ պատճառով էլ ակադեմիզմի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռ–ի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները։

Պատկերազարդումը տես 624-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ, Алпатов М․ В․, Этюды по истории западно-европейского искусства (2 изд․, М․, 1963), с․ 75–116; Гращенков В․ Н․, Рафаэль, М․, 1971․

ՌԱՖԱՅԵԼՅԱՆՑ Արամ Նազարի (23․4․1887, Թիֆլիս –20․3․1960, Մոսկվա), հայ սովետական ավիակոնստրուկտոր։ Տեխ․ գիտ․ դ–ր (1953)։ ՍՍԿԿ անդամ 1920-ից։ Մասնակցել է առաջին համաշխարհային (1914–18) և քաղաքացիական (1918–1920) պատերազմներին։ Եղել է առաջին հայկ․ հետախուզական ավիացիոն ջոկատի կոմիսարը (1920–22)։ Ավարտել է ժուկովսկու անվ․ ինժեներական ակադեմիան (1927)։ 1932-ին նշանակվել է № 39 գործարանի դիրեկտորի տեղակալ (փորձնական ինքնաթիռների սարքավորման գծով), 1933-ից՝ Քաղաքացիական օդային նավատորմի պետ․ ԳՀԻ–ի փորձնական ինքնաթիռաշինության բաժնի պետի տեղակալ։ 1935-ից եղել է Աերոհիդրոդինամիկայի կենտր․ ինստ–ի կոնստրուկտորական բյուրոյի՝ ուղղաձիգ թռիչքի ինքնաթիռների կառուցման գլխավոր կոնստրուկտորը։ 1933-ին Պ–5 ռազմ, ինքնաթիռի բազայի վրա նախագծել ԷՊՌ–5 մարդատար ինքնաթիռը, որը մինչև 1940-ական թթ․ սկիզբը ՍՍՀՄ–ում հիմնական մարդատար ինքնաթիռն էր։ Ըստեղծել է Ռաֆ–1 (1925), Ռաֆ–11 (1937), ՊՌ–12 (1939) և այլ մակնիշի ինքնաթիռներ։ 1957-ին ստեղծել է աշխարհում առաջին ռեակտիվ ուղղաձիգ թռիչքի ինքնաթիռը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին մեծ աշխատանք է կատարել ռազմ, ինքնաթիռների արտադրության և ավիաարդյունաբերության բնագավառում։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Խ․ Պետրոսյանց

ՌԱՖԻԲԵՅԼԻ Նիգյար Ւաւդադաթ կըգը (ծն․ 1913), ադրբ․ սովետական բանաստեղծուհի։ 1936-ին ավարտել է Մոսկվտյի մանկավարժական ինստ–ի բանասիրական ֆակ–ը։ Լույս են տեսել Ռ–ի «Հաղթանակի երգը» (1943), «Բանաստեղծություններ» (1952, 1959), «Ծովից աղմուկ է լսվում» (1964) և այլ ժողովածուներ։ Նրա քնարերգության հիմնական թեման կնոջ ազատագրումն է, հայրենասիրությունը և ստեղծարար աշխատանքը։ Գրել է նաև երեխաների համար, թարգմանել համաշխարհային և ռուս դասականների ստեղծագործություններից։ Ա. Վարդանյան

ՌԱՖԻՆԱՑՈՒՄ (< ֆրանս․ raffiner – մաքրել), սննդի, քիմիական, մետալուրգիական և արդյունաբերության այլ ճյուղերում թողարկվող նյութերի վերջնական մաքրումը խառնուրդներից։ Ռ–ման միջոցով ստանում են բարձր մաքրության ձեթեր, սպիրտ, շաքար (ռաֆինադ) և այլ սննդամթերքներ։ Կարևոր նշանակություն ունի թերմաքուր մետաղների Ռ․՝ մետաղները ձեռք են բերում արժեքավոր ֆիզիկաքիմ․ և մեխանիկական հատկություններ (տես Զտում մեաաղների)։ Մետաղների Ռ․ իրականացվում է հրամետալուրգիական, էլեկտրոլիտիկ և քիմ․ եղանակներով։ Հրամետալուրգիական Ռ․ հիմնված է տարբեր մետաղների Օ, Տ, Cl, F միացնելու ունակության տարբերության (օքսիդացնող Ռ․) վրա։ խառնուրդ մետաղների միացությունները տվյալ տարրերի հետ հալույթում շերտավորվում և բաժանվում են հիմնական մետաղից Լիքվացիոն Ռ–ման հիմքում ընկած է մետաղների հալման տարբեր ջերմաստիճաններ, խտություններ ունենալու և միմյանց մեջ սահմանափակ լուծվելու հատկությունը․ ռեկտիֆիկացիոն Ռ–մանը՝ եռման տարբեր ջերմաստիճաններ ունենալը ևն։ էլեկտրոլիտիկ Ռ․ իրենից ներկայացնում է մետաղների աղերի ջրային լուծույթների կամ աղային հալույթների էւեկարուիդ։ Քիմիական Ռ․ հիմնված է թթուներում կամ հիմքերում մետաղների և խառնուրդների լուծելիության տարբերության վրա։

ՌԱՖԻՆՈԶ, չվերականգնվող եռշաքար կազմված է D-գալակտոզի, D-խաղողաշաքարի, D-պտղաշաքարի մնացորդներից։ Անգույն, ջրում լուծվող նյութ է, հալ․ ջերմաստիճանը՝ 80°C (պենտահիդրատ) և 119–120°C (անջուր)։ Տարածված բուսական պահեստային ածխաջրերից է, պարունակվում է շաքարի ճակնդեղում, բամբակենու սերմերում են։ ս գալակտոզիդազ ֆերմենտը Ռ․ ճեղքում է գալակտոզի և երկշաքար սախարոզի, ինվերտագը՝ պտղաշաքարի և մելիբիոզի։

ՌԵ․․․' (լատ․ re․․․), նախածանց, որը ցույց է տալիս․ 1․ կրկնվող, նորացվող, վերականգնվող գործողություն (օրինակ՝ ռեգեներացում), ռեաբիլիտացում), 2․ բա–