դեցությամբ։ ժանրերի և ձեերի ընտրության (հնագույն սյուիտ, պրելյուդ և ֆուգա, կոնչերտո գրոսսո), պոլիֆոնիկ մտածողության գերակշռության մեջ արտահայտվել են Ռ–ի նեոկլասիցիստական միտումները, հատկապես վերջին երկերում՝ Կոնցերտ նվագախմբի համար հնագույն ոճով (1912), Մոցարտի թեմայով վարիացիաներ և ֆուգա նվագախմբի համար (1914)։ Ռ–ի ստեղծագործությունը յուրատիպ կապող օղակ է արեմտաեվրոպ․ ուշ ռոմանտիզմի և XX դ․ կլասիցիստական հոսանքների միջև։
Գրկ․ Каратыгин В․, М․ Регер, в его кн․։ Избр․ статьи, М․–Л․, 1965․
ՌԵԳԹԱՅՄ (անգլ․ ragtime, < rag – հատված և time – ժամանակ, տեմպ, տակտ), 1․ ամերիկյան նեգրերի քաղաքային պարա յին–կենցաղային երաժշտության ձև։ Կազմավորվել է XIX դ․ 2-րդ կեսին։ Ռ–ի յուրօրինակ սուր շեշտաշարժով (սինկոպա) երաժշտությունը նախորդել է ջազին։ Ռ–ի երաժշտ․ ձեն ամենից վաղ կիրառել է Ա․ Դվորժակը «Նոր աշխարհից» սիմֆոնիայում և լարային կվարտետում։ 2․ Ռ–ի ռիթմական ձևի վրա հիմնված ամերիկյան սալոնային և պարահանդեսային պար։ Չափը 2/4։ Կատարվում է զույգերով։ Կենցաղ է մուտք գործել մոտ 1910-ից։ Ռ–ից են առաջացել թու սթեփ, ուան սթեփ, ֆոքստրոտ պարերը։ Ռ–ի առանձնահատկություն ները օգտագործել է Ի․ Ֆ․ Ստրավինսկին («Ռեգթայմ» 11 նվագարանների համար)։
ՌԵԳԻՈՆԱԼ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (<լատ․ regionalis – տեղական, մարզային, շրջանային), երկրաբանության բաժին․ ուսումնասիրում է երկրակեղեի առանձին շրջանների երկրբ․ կառուցվածքը, զարգացման պատմությունը, նյութական կազմության, ֆիզիկական դաշտերի և օգտակար հանածոների բաշխման օրինաչափությունները։ Ռ․ ե․ հենվում է երկրագիտության ընդհանուր նվաճումներ ի ու աքսիոմատիկայի վրա և անհրաժեշտ ընդհանրացումներն ու կիրառական առաջարկությունները ներկայացնում է գործնական մասշտաբի քարտեզների ու ռեգիոնալ նկարագրությունների ձեով։ Վերջիններս արտացոլում են հետազոտվող շրջանի երկրբ․ օբյեկտները ըստ նրանց նյութական կազմի, հասակի, տեկտոնական կառուցվածքի, հանք ա թերության ու դինամիկական ակտիվության։
ՌԵԳԻՈՆԱԼ ԷԿՈՆՈՄԻԿԱ, տնտեսագիտության ճյուղ, որն ուսումնասիրում է հասարակական արտադրության տարածքային կազմակերպման օրինաչափություններն ու դրանց գործողության մեխանիզմը։ Հետազոտում է տնտ․ այն երևույթներն ու պրոցեսները, որոնք կապված են առանձին ռեգիոնների տնտեսությունների և տարածքային–արտադրական համալիրների զարգացման հետ։ ՍՍՀՄ–ում Ռ․ է–ի ուսումնասիրությունները սկսվել են 20-ական թթ․ (ԴՌԷԼՌՈ–ի պլանի մշակման շրջանում), բայց առավել խորը բնույթ են կրել 60-ական թթ․ սկզբին կապված հեռանկարային տարածքային պլանավորման աշխատանքների ծավալման հետ։ Սովետական տնտեսագիտական գրականության մեջ ռեգիոնների մասին գիտության հասկացության հեղինակը ակադեմիկոս Ն․ Ն․ Նեկրասովն է։ Սակայն դրա ուսումնասիրության առարկայի մասին միասնական կարծիք չի ստեղծվել։ Նեկրասովի կարծիքով Ռ․ է․ ուսումնասիրում է երկրի յուրաքանչյուր ռեգիոնում արտադրողական ուժերի ու սոցիալական պրոցեսների պլանային ձևավորումն ու զարգացումը պայմանավորող տնտ․ ու սոցիալական գործոնների և երևույթների ամբողջությունը։ Արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխումը համարում է Ռ․ է–ի հիմքը։ Ըստ Ա․ Ե․ Պրոբստի, Ռ․ է․ տնտ․ աշխարհագրության մասն է, ուսումնասիրում է տարածքայինարտադրական համալիրներում տարբեր արտադրությունների առավել արդյունավետ զուգակցումը պայմանավորող գործոնները։ Վ․ Ֆ․ Պավլենկոն երկրի ժողտնտեսության և նրա առանձին ճյուղերի միջե արտադրողական ուժերի տեղաբաշխման հարցերը չի ներառնում Ռ․ է–ում և այն նույնացնում է ճյուղային էկոնոմիկաների հետ։ Նրա կարծիքով Ռ․ է․ ուսումնասիրում է առանձին ռեգիոնների կոնկրետ էկոնոմիկան, դրանց զարգացման ընդհանուր օրինաչափությունները, գործոններն ու պրոբլեմները։ Այսուհանդերձ, բոլոր հետազոտողները պաշտպանում են այն միասնական կարծիքը, որ Ռ․ է–ի օբյեկտիվ հիմքն աշխատանքի տարածքային բաժանումն է, իսկ գործնական կիրառությունը՝ տարածքային պլանավորումը։
Գբկ․ Некрасов Н․ Н․ , Региональная экономика, М․, 1975; Павленко В․ Ф․, Территориальное планирование в СССР, М․, 1975; Пробст А․ Е․, Региональная экономика и экономическая география, в кн․։ Теоретические аспекты экономической географии, Л․, 1975․
ՌԵԳԻՈՆԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ, միջազգային բազմակողմ պայմանագրեր, որոնց մասնակիցներն աշխարհագրական որոշակի շրջանի (ռեգիոնի) պետություններ են։ Կնքվում են քաղ․, տնտ․, ռազմ․, գիտատեխ․, մշակութային կամ իրավական բնույթի հարցերի շուրջ։ Ռ․ հ–ի կնքումը նախատեսված է ՄԱԿ–ի կանոնադրությամբ։ Դրանց հիման վրա ստեղծվում են համապատասխան ռեգիոնալ կազմակերպություններ (օրինակ, Աֆրիկյան միասնության կազմակերպությունը)։ ՍՍՀՄ միշտ պատրաստակամ է կնքելու ագրեսիայի կանխմանը, խաղաղության կայունացմանը, աշխարհագրական տարբեր գոտիներում միջազգային խաղաղության ամրապնդմանը նպաստող Ռ․ հ․։ Սոցիալիստական երկրների միջե կնքվող Ռ․ հ․ (օրինակ, Վարշավայի պայմանագիր J955) միշտ ուղղված են այդ նպատակին։ Հակառակ դրան, իմպերիալիստական երկրները հաճախ կնքում են ՄԱԿ–ի կանոնադրությանը հակասող Ռ․ հ․։
ՌԵԳԻՍՏԱՆ (Էլ–Ռեգիստան) Հարոլդ Դաբրիելի (ծն․ 28,4․1924, Մոսկվա), սովետական բանաստեղծ, թարգմանիչ։ Դրող էչ–Ռեգիստանի որդին։ Ավարտել է Մ․ Դորկու անվ․ գրկ․ ինստ–ը (1951)։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ 1955–75-ին վարել է «Սովետսկի պիսատել» («Советский писатель») հրատարակչության ՍՍՀՄ ժողովուրդների պոեզիայի խմբագրությունը։
Ռ․ գրում է ռուսերեն։ Առաջին ժողովածուն («Սեր և երգ») լույս է տեսել 1959-ին։ Այնուհետև տպագրվել են նրա բանաստեղծությունների ու պոեմների 13 ժողովածուները, որոնցից առավել նշանակալի են «Պարտքի ձայնը» (1972), «Դետը» (1975), «Տիեզերական յամբեր»-ը (1979), «Երկրային ճանապարհ»-ը (1980), «Ակնթարթ և հավերժություն»-ը (1981)։ Ռ․ նաև ավելի քան 300 երգատեքստի (այդ թվում՝ 35 կինոնկարի համար գրված) հեղինակ է։ Ռ–ի քնարերգությունը քաղաքացիական է, նրան մտահոգում են մեր ժամանակի սուր հարցերը։ ՌՍՖՍՀ ԴՄ առաջին մրցանակ (1980)։ Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի թարգմանության համար արժանացել է Հայկ․ ՍՍՀ Ե․ Չարենցի անվ․ գրական մրցանակի (1982)։
Երկ․ Առաջին աերեաթափ, Ե․, 1971։ Ասաղերը ձյան մեջ, Ե․, 1981։ Վ․ Վարդանյան
ՌԵԳԻՍՏԱՆ (իրան, բառացի՝ ավազով ծածկված տեղ, < ռեգ– ավազ և ստանտեղ, տաջիկերեն՝ ռեգիստոն), հանդիսության հրապարակների անվանումը Միջին Արևելքի քաղաքներում։ Ամենանշանավորը Սամարղանդի Ռ․ է՝ Միջին Ասիայի XV–XVII դդ․ քաղաքաշինական արվեստի գլուխգործոցներից։ Այն հատակագծում ուղղանկյուն է՝ երեք կողմից (արմ․, հս․, արլ․) շրջափակված մոնումենտալ, ճոխ հարդարված շքամուտքեր և սլացիկ մինարեթներ ունեցող՝ Ուլուգբեկի (1417–20), Շիր Դոր (1619–1635/36, ճարտ․ Աբուլ Ջաբար, հարդարման վարպետ՝ Մուհամմեդ Աբբաս) և Տիլյա Կարի (1646/47–1659–60) մեդրեսեներով, որոնք ճարտ․ անսամբլ են կազմում քաղաքաշինական «կոշ» սկզբունքի (Շիր Դոր մեդրեսեն Ուլուգբեկի մեդրեսեի հայելային կրկնությունն է) և պարզ ու հստակ համաչափ հարաբերությունների համակարգի կիրառման շնորհիվ։
ՌԵԳԻՍՏՐ (< ուշ լատ․ registrum–ցուցակ, թվարկում, < լատ․ regestum – գրանցված), սարք տեխնիկական կիբեռնետիկայում։ Նախատեսված է ինֆորմացիան հիշելու և ձևափոխելու համար, բաղկացած է տրիգերներից և միացնող սխեմաներից։ Ռ–ում բառերը ներկայացվում են երկուական կոդի տեսքով՝ 0 և 1 թվանշանների օգնությամբ։ Ինֆորմացիան գրանցվում կամ ընթերցվում է հաջորդական կամ զուգահեռ եղանակներով։ Դրանցումը կատարվում է երկու տակտով։ Նկ․-ում բերված է 3 կարգից բաղկացած հիշող Ռ–ի կառուցվածքային սխեման։ Ցուրաքանչյուր կարգը բաղկացած է տրիգերից (T), 4 մուտքից (S–միավորի բերող, R–զրոյի բե–