Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/621

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կոս, ռադիոակտիվության Ա ատոմի կառուցվածքի մասին ուսմունքի հիմնադիր, տարրերի արհեստական փոխակերպման առաջին իրագործողը։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1903)։ Ծնվել է ֆերմերի ընտանիքում։ 1890-ին ընդունվել է Նորզելանդական համալսարանը (Քրայսթչերչ)։ Դեռ ուսանողական տարիներին հետաքրքրվել է անթել հեռագրության համար էլեկտրամագնիսական ալիքներն օգտագործելու հարցերով և պատրաստել էլեկտրամագնիսական տատանումների մագնիսական դետեկտոր։ Այդ աշխատանքների համար, համալսարանն ավարտելուն պես (1894) Ռ–ին շնորհվում է թոշակ, որը հնարավորություն է ընձեռում նրան գիտական գործունեությունը շարունակել Անգլիայում, Կավենդիշի լաբորատորիայում։ Այստեղ, Զ․ Ջ․ Թոմսոնի ղեկավարությամբ, ուսումնասիրել է իոնացման պրոցեսները գազերում և ռադիոակտիվության երևույթը։ 1897-ին հրավիրվել է Կանադա և գլխավորել Մակ-Դիլլի (Մոնրեալ) համալսարանի ֆիզիկայի ամբիոնը։ 1907–19-ին եղել է Մանչեստրի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, իսկ 1919-ից մինչե կյանքի վերջը՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և Կավենդիշի լաբորատորիայի դիրեկտոր։ Ռ–ի հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային միջուկի ֆիզիկային։ Նա բացահայտել է, որ ռադիոակտիվ նյութի ճառագայթմանը մասնակցում են երկու տեսակի մասնիկներ՝ a- և β-ճառագայթները, ու փորձերով ցույց տվել, որ ^-ճառագայթները էլեկտրոնների հոսք են, իսկ a-ճառագայթները՝ հելիումի ատոմների միջուկներ։ 1900-ին, թորիումի հատկություններն ուսումնասիրելիս, հայտնաբերել է նոր ռադիոակտիվ տարր՝ ոադոնը։ 1903-ին, Ֆ․ Սոդդիի հետ առաջարկել է մի տեսություն, որտեղ ռադիոակտիվությունը բացատրվել է որպես պարբերական համակարգի մի տարրի ատոմների ինքնակամ փոխակերպում մի այլ տարրի ատոմների։ Այս աշխատանքների համար 1908-ին արժանացել է նոբելյան մրցանակի։ Նյութի միջով անցնող a- մասնիկների ցրումն ուսումնասիրելիս (տես Ռեզերֆորդի բանաձև) հանգել է այն եզրակացության, որ ատոմների կենտրոնում գոյություն ունի դրական լիցքով զանգվածեղ միջուկ։ 1911-ին առաջարկել է ատոմի մոլորակային մոդելը, որը հիշեցնում է Արեգակնային համակարգը, կենտրոնում գտնվում է դրական միջուկը, որի շուրջը տարբեր ուղեծրերով պտտվում են էլեկտրոնները (այս մոդելի հիման վրա Ն․ Բորը 1913-ին ստեղծել է ատոմի և սպեկտրների տեսությունը)։ 1919-ին Ռ–ին հաջողվել է ազոտի ատոմը ռմբակոծելով a-մասնիկներով, ստանալ թթվածնի ատոմ, իսկ այդ փոխակերպման հետեանքով առաջացող ջրածնի արագ միջուկները նրա առաջարկությամբ կոչվել են պրոտոններ։ 1921-ին ենթադրել է չեզոք մասնիկի՝ նեյտրոնի գոյության հնարավորությունը։ Ռ–ի հետագա աշխատանքները վերաբերում են տարբեր տարրերի արհեստական ռադիոակտիվության երևույթի ուսումնասիրմանը։

Ռ․ գիտության խոշոր կազմակերպիչ էր․ նա դաստիարակել է ֆիզիկոսների մեծ դպրոց (Հ․ Մոզլի, Զ․ Չադվիկէ Ջ․ Կոկրոֆտ, Մ․ Օլիֆանտ, Ն․ Բոր, Վ․ Հայտլեր, Հ․ Դեյգեր, Օ․ Հան և ուրիշներ)։ Սովետական ֆիզիկոսներից նրա մոտ աշխատել են Պ․ Լ․ Կապիցան և 6ու․ Բ․ 1սարիտոնը։ Ռ–ի աշխատանքներն արժանացել են համաշխարհային ճանաչման, նա ընտրվել է շատ երկրների ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ, այդ թվում նաև ՍԱՀՄ ԴԱ պատվավոր անդամ (1924)։ Դիտ․ վաստակի համար 1931-ին նրան շնորհվել է լորդ Նելսոն տիտղոսը։

Երկ ․Избр․ научные труды․ Радиоактивность, М․, 1971; Избр․ научные труды․ Строение атома и искусственное превращение элементов, М․, 1972․

Գրկ․ Данин Д․, Резерфорд, М․, [1967]; Старосельска я-Н икитинаО․ А․, Эрнест Резерфорд, М․, 1967; Резерфордучёный и учитель․ К 100-летию со дня рождения, под․ ред․ П․ Л․ Капицы, М․, 1973․ Է․ Չուրարյան

ՌԵԶԵՐՖՈՐԴ (է․ Ռեզերֆորդի անունով), ռադիոակտիվ նմուշներում և աղբյուրներում նուկլիդների (ռադիոակտիվ իզոտոպների, տես Ռադիոակտիվություն) ակտիվության արտահամակարգային միավոր։ Նշանակվում է ռզֆ (միջազգային նշանակումը՝ Rd)։ Սահմանվում է որպես ցանկացած նուկլիդի ակտիվություն, որը հավասար է տվյալ նուկլիդի տրոհման 106 գործողության՝ 1 վրկ–ում։ 1 կյուրի=3,700* 104 ռզֆ։ Ռ․ միավորն առաջարկվել է 1946-ին, սակայն տարածում չի գտել և գործնականում չի կիրառվում։ Միավորների միջազգային համակարգում նուկլիդի ակտիվության միավորը բեքերելն է․ 1 ոզֆ=№ բք։

ՌԵԶԵՐՖՈՐԴԻ ԲԱՆԱՁԵՎ, Կուչոնի օրենքով փոխազդող ոչ ռելյատիվիստական կետային լիցքավորված մասնիկների ցրման Էֆեկտիվ չայնական կտրվածքի բանաձև․ ստացել է է․ Ռեզերֆորդը 1911-ին։ Իներցիայի կենտրոնի համակարգում (համակարգ, որում բախվող մասնիկների լրիվ իմպուլսը հավասար է զրոյի) Ռ․ բ․ ունի հետևյալ տեսքը, da /ZtZ2e2 t1tda d£r4"w~) sn?w3 որտեղ միավոր մարմնային անկյունում ցրման կտրվածքն է, 0-ն՝ ցրման անկյունը, ա=ւոււոշ/(աւ+տշ)-ը՝ բերված զանգվածը (աւ–ը և ուշ՜ը բախվող մասնիկների զանգվածներն են), v-ն՝ հարաբերական արագությունը (մասնիկների արագությունների տարբերությունը), e-ն՝ տարրական էլեկտրական լիցքը, իսկ Zie-ն և Z2e-b մասնիկների էլեկտրական լիցքերն են։ Ռ․ բ․ ճիշտ է թե՝ դասական, թե՝ քվանտային տեսության մեջ։ Ռեզերֆորդն այս բանաձևն օգտագործել է բարակ մետաղե թիթեղներից մեծ անկյուններով (0 >90°) a-մասնիկների ցրման փորձերը մեկնաբանելիս և հանգել այն եզրակացությանը, որ ատոմի համարյա ամբողջ զանգվածը կենտրոնացած է դրական լիցք ունեցող փոքր միջուկում։ Այդ հայտնագործությունը հիմք է ծառայել ատոմի կպռուցվածքի մասին արդի պատկերացումների համար։

Գրկ․ Ландау Л․Д․, Лифшиц Е․ М․, Механика, 3 изд․, испр․ и доп․, М․, 1973 (Теоретическая физика, т․ 1)․

ՌԵԶԻՍՏՈՐ (անգլ․ resistor, < լատ․ resistere – դիմադրել), էլեկտրական շղթայի կառուցվածքային տարր (ավարտուն շինվածքի տեսքով), որի հիմնական ֆունկցիոնալ դերը հոսանքը և լարումը կարգավորելն է՝ շղթայում հոսանքին որոշակի (նոմինալ) դիմադրություն ցույց տալու ճանապարհով։ Ռադիոէլեկտրոնային սարքավորումներում Ռ–ները հաճախ կազմում են բոլոր դետալների կեսից ավելին (մինչև 80%)։ Որոշ Ռ–ներ կիրառում են ջերմաստիճանը չափելու համար (այդպիսի Ռ–ներում խիստ արտահայտված է ջերմաստիճանից դիմադրության կախվածությունը) կամ որպես դիմադրություններ (որպես էտալոնային դիմադրություն՝ չափ)։ Արդյունաբերության թողարկած Ռ–ները տարբերվում են դիմադրության արժեքով (1 օհմ–Էւց մինչև 10 Մօհմ), դիմադրության նոմինալ արժեքների թույլատրելի շեղումով (0,25 – 25%) և ցրվող հզորությամբ (0,01 – 150 վտ)։

ՌԵԶՈՆԱՆՍ (ֆրանս․ resonance, < լատ․ resonare – արձագանքել, ինչել ի պատասխան), տատանողական համակարգում (մեխանիկական, էլեկտրական ևն) ստիպողական տատանումների ամպլիտուդի կտրուկ աճի երևույթը, երբ արտաքին պարբերական ազդեցության հաճախականությունը մոտենում է որոշակի արժեքների, որոնք պայմանավորված են համակարգի հատկություններով։ էներգիական տեսանկյունից ամպլիտուդի աճը Ռ–ի դեպքում բացատրվում է նրանով, որ արտաքին ուժի ազդեցության համապատասխան փուլի ընտրությամբ նպաստավոր պայմաններ են ապահովվում համակարգին առավելագույն հզորություն հաղորդելու համար։ Ռ–ի պարզագույն դեպքը կարելի է դիտարկել ազատության մեկ աստիճան ունեցող համակարգի օգնությամբ։ Այդպիսի համակարգեր են, օրինակ, զսպանակավոր ճոճանակը (կազմված է զսպանակից և դրանից կախված m զանգվածից) կամ հաջորդաբար միացված ինդուկտիվությունից (Լ), ունակությունից (C), դիմադրությունից (R) և ներդաշնակ օրենքով փոփոխվող էլեկտրաշ,արժ ուժի (E=․E0X Xsincot) աղբյուրից կազմված էլեկտրական շղթան (տատանողական կոնտուր, նկ․ 1)։