Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/623

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ների ընդհանուր էլեկտրոնային զույգ (Գ․ Լյուիս, 1916) և ենթադրում է կապի տեղայնացում այդ ատոմների միջև (հաճախ թույլ է տալիս միևնույն մոլեկուլի համար գրել մի քանի կառուցվածքային բանաձև, օրինակ, բենզոլի համար 1–V)։ Փորձնական հետազոտություններով հայտնաբերված քիմ․ կապի ապատեղայնացման առանձին դեպքերը բացատրվեցին էլեկտրոնային զույգի տեղաշարժով՝ մեզուէերիա (Ռ․ Ռոբինսոն, Ք․ Ինգոլդ, 1926), թեև անհայտ էին այդ տեղաշարժը խթանող գործոնները։ Բա զմա էլեկտրոն մոլեկուլի համար քվանտային մեխանիկայի կիրառման առաշին փորձերից (Վ․ Հայտլեր և Ֆ․ Լոնդոն, 1927, Վ․ Հայտլեր, Ցոլ․ Ռոմեր և Հ․ Վեյլ, 1930–32) հետո Լ․ Պոչինգն առաջարկեց մոլեկուլի քվանտ աք ի մի ական հաշվման նոր՝ արժեքական կառուցվածքի եղանակը, մոլեկուլի դասական բանաձևերով արտահայտվող սահմանային կառուցվածքներին վերագրվում են ատոմական օրբիտալների օգնությամբ ստացված ալիքային ֆունկցիաներ և նրանց գծային համադրմամբ ստանում մոլեկուլի իրական վիճակի՝ ռեզոնանսային հիբրիդի ալիքային ֆունկցիան՝ “փ (վիճակ– ների սուպերպոզիցիա)․ փ=^փւ+եոիս+ ՜ք с|)ш+․․․, որտեղ a, b, c-ն ևն ցույց են տալիս համապատասխան դասական կառուցվածքի ներգործության բաժինը (а+ b+c+․․․= 1)։ Ռեզոնանսային հիբրիդը գրվում է դասական բանաձևերի միջոցով, որոնց միշև դրվում է երկսայր սլաք․

Ռ․ տ․ չի ենթադրում սահմանային կառուցվածքների իրական, թեև կարճատև գոյությունը, իրական մոլեկուլը մի վիճակից մյուսը չի անցնում, այլ գտնվում է այնպիսի վիճակում, որի դեպքում ածխածնի բոլոր ատոմների միշև քիմ․ կապերը միատեսակ են (դասական 9 կապերը հավասարապես բաշխված են ածխածնի 6 ատոմների միջև՝ կապի կարգը կոտորակային է և հավասար է 1,5)։ Ռ․ տ․ մոլեկուլի համար հնարավոր է համարում միայն մեկ կառուցվածք, որը սահմանային կառուցվածքների ռեզոնանսային հիբրիդն է և ունի ավելի փոքր էներգիա (E), քան սահմանային կառուցվածքներից յուրաքանչյուրը (Еь Е2,․․․)։ Վերջինների դերը որոշվում է քվանտամեխանիկական վարիացիայի սկզբունքով՝ առավել կարևոր են նվազագույն էներգիա (Е,) ունեցողները։ Բենզոլի ռեզոնանսային հիբրիդում հիմնական ներդրումը պատկանում է I և II (Կեկուլե) կառուցվածքներին, Դյուարի կառուցվածքները՝ III, IV և V ունեն ավելի մեծ էներգիա և աննշան ներդրում։

Փոքր էներգիա ունեն առավելագույն թվով կապեր առաջացնող ատոմներ և նվազագույն լիցքեր պարունակող սահմանային կառուցվածքները։ Այդ պատճառով նիտրամեթանի ռեզոնանսային հիբրիդում VI և VII կառուցվածքների ներդրումը մեծ է, VIII-ինը՝ փոքր։

Ei–Е տարբերության նվազագույն արժեքը կոչվում էռեգոնանսի էներգիա, որի փոխարեն սովորաբար օգտագործում են ռեզոնանսի փորձնական էներգիան։ Ռեզոնանսի էներգիայի մեծ արժեքով է բացատրվում արոմատիկ միացությունների, որոշ ազատ ռադիկալների (եռֆենիլ մեթիլ) կայունությունը։ Ռեզոնանսային հիբրիդ կարող են առաջացնել այն սահմանային կառուցվածքները, որոնք ունեն ատոմների միատեսակ դասավորություն, միևնույն թվով չօգտագործված էլեկտրոնային զույգեր և տարբերվում են էլեկտրոնային զույգերի դասավորությամբ։ Ուշադրության է արժանի իոնային–կովալենտային ռեզոնանսը, որն իրականանում է տարբեր էլեկտրաբացասականություններ ունեցող ատոմների միացություններում՝ А–В«-*АВ։ Ռեզոնանսի հետևանքով А–В կապը ներառնում է կովալենտային և իոնական կապերի առանձնահատկությունները և դառնում է ավելի կայուն։ Կապի բևեռացվածության աստիճանը կախված է АВ կառուցվածքի ներգործության բաժնից։ Ռ․ տ․ թույլ չի տալիս կատարել քանակական ճշգրիտ հաշվարկներ, սակայն հանգում է կարևոր որակական հետևությունների։ Զուգորդված կրկնակի, եռակի կապեր պարունակող մոլեկուլներ նկարագրվում են համադրվող (ռեզոնանսային) կառուցվածքների միջոցով։ Ռ․ տ․ թույլ է տալիս դատել մոլեկուլի զուգաչափության, ռեակցիոնունակության, կայունության, քիմ. կապերի և կառուցվածքային տարրերի համարժեքության մասին, կռահել որոշ փորձնական հետազոտությունների արդյունքներ՝ առանց դիմելու քվանտամեխանիկական բարդ հաշվումների։ Ռ․ տ–յան օգնությամբ ստեղծվեցին միա– և եռէլեկտրոնային կապերի, օրբիտալների հիբրիդացման, գերզուգորդման, կովալենտ կապի մասնակի բևեռացվածության մասին լայնորեն տարածված պատկերացումները։ Ռ․ տ–յան կիրառումն աստիճանաբար դառնում է ավելի սահմանափակ, փոխարինվում է նրանից շատ չտարբերվող մոլեկուլային օրբիտալների տեսությամբ։

Գրկ․ Паулинг Л․, Природа химической связи, пер․ с англ․, М․–Л․, 1947; Полинг Л․, Природа теории резонанса, в сб․․ Перспективы развития органической химии, пер․ с англ․, М․, 1959․ Գ․ Շահնազարյան

ՌԵԶՈՆԱՏՈՐ, համակարգ կամ մարմին, որում կարող է տեղի ունենալ ռեզոնանսի երևույթ։ Գործնականում սովորաբար Ռ․ են կոչվում բաշխված պարամետրերով (ազատության անվերջ թվով աստիճաններով) աաաանողական համակարգերը։ Ռ–ները լինում են ձայնական՝ լարը, կամերտոնը, մեմբրանը, օդային խոռոչը (Տելմհոլցի ռեզոնատոր) ևն, էլեկտրական՝ տատանողական կոնտուրը, ծավաղային ռեզոնաաորը, քվարցային Ռ․ ևն, օպտիկական՝ օրինակ, երկու զուգահեռ հարթ հայելիներից կազմված համակարգը։ Ռ․ արձագանքում է հիմնականում այն ներդաշնակ պարբերական ազդեցություններին, որոնց հաճախականությունները մոտ են իր սեփական տատանումների հաճախականությանը։ Աններդաշնակ ազդեցությունների դեպքում Ռ․ կատարում է բարդ տատանումներ, սակայն դրանց սպեկտրում դարձյալ առանձնանում են հատկապես այն հաճախականությունների տատանումները, որոնք առավել մոտ են Ռ–ի սեփական տատանումների հաճախականությանը։

ՌԵԶՈՐՏԻՆ, մետ ա–երկօքսիբենզոլ՝ СбН4(ОН)2, երկատոմ ֆենոչ։ Անգույն, քաղցրահամ բյուրեղներ են, լավ լուծվում են ջրում, եթերում, սպիրտում։ Տալ․ ջերմաստիճանը՝ 110,8°С, եռմանը՝ 280,8°С։ Արդյունաբերության մեջ ստացվում է մետաբենզոլ–երկսուլֆաթթուն հիմքի (NaOH) հետ հալելիս։ Օգտագործվում է ռեգորցինալդեհիդային խեժերի, ներկանյութերի, բարձրամոլեկուլային միացությունների կայունացուցիչների և պլաստիֆիկատորների, պայթուցիկ նյութերի ստացման համար, բժշկության մեջ՝ մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ։

ՌԵՑՈՒՍ–ՖԱԿՏՈՐ, ռեզուս–գործոն, (Rh)–հակածին, պարունակվում է մարդկանց 85% –ի և Macacus rhesus կապիկների (այստեղից էլ՝ անվանումը) էրիթրոցիտներում։ Ռ–ֆ․ առաջին անգամ հայտնաբերել են ավստրիացի գիտնականներ Կ․ Լանդշտայները և Ա․ Վիները, 1940-ին։ Ռ–ֆ․ պարունակող արյունը կոչվում է ռեզուս–դրական։ Գոյություն ունեն Ռ–ֆ․ համակարգի մի քանի հակածիններ, այդ թվում Hr խումբ, որը Rh-ի հետ կազմում է Rh–Hr ընդհանուր համակարգը, պարունակում է Rh-ագլուտինոգենի 3 տարատեսակ (D, С և E), Hr-ագլուտինոգենի 3 տարատեսակ (c, d, e) և այլ հազվադեպ տարբերակներ։ Hr-ագլուտինոգենը պարունակվում է մարդկանց 83% –ի էրիթրոցիտներում։ Ռ–ֆ․, որպես դոմինանտ հատկանիշ, փոխանցվում է ժառանգաբար և չի փոխվում կյանքի ընթացքում։

Ռ–ֆ․ պարտադիր հաշվի է առնվում արյան փոխներարկման ժամանակ։ Rh-դրական արյունը Rh-բացասական արյուն ունեցող մարդուն առաջին անգամ ներարկելիս, վերջինիս արյան մեջ առաջանում են յուրահատուկ հակամարմիններ, ագլուտինիններ։ Կրկնակի փոխներարկումների դեպքում առաջանում է «հակածին– հակամարմին» ռեակցիա, էրիթրոցիտների վւաթիլավորում (ագլուտինացիա) և փոխներարկումային շոկ։ Վերջինիս բնորոշ ախտանշաններն են՝ դող, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գոտկատեղի կարճատև ցավեր, ծանր դեպքերում՝