Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/625

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ավանդներով (Մ․ Ռեդգրեյվ, Պ․ Բրուկ, Թ․ Դաթրի)։ Իտալիայում հոգեբանական ուղղությունը հանգեցրել է նեոռեաչիզմին (ե՝ թատրոնում, ե՝ կինոյում), ինտելեկտուալ թատրոնին (Զ․ Ստրեհեր) և կոմեդիա ղեչ՝ արւոեից եկող ազգային խաղաոճի վերաիմաստավորմանը (է․ Դե Ֆիլիպո)։ Ռ․ ա–ի նշանավոր վարպետներից են նաև Յու․ Օստերվան, Լ․ Շիլլերը Լեհաստանում, Մ․ Վալենտինը Դերմանիայում, Ն․ Մասալիտինովը Բուլղարիայում, է․ Բուրիանը Չեխոսլովակիայում և այլոք։ Բեմում կյանքի ճշմարտությունը հավաստիորեն վերարտադրելու սկզբունքը նպաստել է կինոռեժիսուրայի (տես Կինոարվեսա) հասունացմանը XX դ․ 2-րդ կեսին։

Սովետական բեմում Ռ․ ա․ շարունակվել է և՛ Ստանիսլավսկու, և՛ Վախթանգովի, ե՝ Սեյերխոլդի ազդեցությամբ։ Սովետական Ռ․ ա–ի հիմնական ուղղությունը սոցիալիստական ռեալիզմն է, որին հատուկ են ե՝ սոցիալ–հոգեբանական ճշմարտության, և՛ թատերային վառ, մոնումենտալ ձևերի որոնումները։ Այս առումով ռուս, սովետական բեմում նշանակալից են Ա․ Թաիրովի, Ռ․ Սիմոնովի, Մ․ Կեդրովի, Ն․ Օխլոպկովի, Ցոլ․ Զավադսկու, Վ․ Պլուչեկի, Ն․ Ակիմովի, Ա․ Պոպովի, Ա․ Ռեմիզովայի, Դ․ Տովստոնոգովի, Ա․ էֆրոսի, Ցոլ․ Լյուբիմովի, Ա․ Դիկիի և այլոց անունները։ Դարասկզբի թատերական ուղղություններով են կողմնորոշվել նաև սովետական ազգ․ ռեժիսորական դպրոցները, որոնք ներկայացնում են Ուկրաինայում՝ Ա․ Կուրբասը, Դ․ Ցուրան, Բելոռուսիայում՝ Ե․ Սիրովիչը, Վ․ Դոլուբոկը, հրեական թատրոնում՝ Ս․Միխոելսը, Վրաստանում՝ Կ․ Սարջանիշվիլին, Ա․ Ախմետելին, Լիտվայում՝ Ցու․ Սիլտինիսը և ուրիշներ։

Հայ իրականության մեջ Ռ․ ա․ սկզբնավորվել է XIX դ․ 60-ական թթ․ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի կազմավորումով։ Որպես դերուսույց բեմադրողներ, Կ․ Պոլսի հայ թատերախմբերում առավել ընդունված են եղել Պ․ Մաղաքյանը և Ս․ Մնակյանը, որպես թատերական գործի կազմակերպիչ՝ Տ․ Վարդովյանը։ Պիեսի ամբողջական ուսումնասիրության և միասնական մեկնաբանության խնդիրը առանձնապես սրել է Դ․ Չմշկյանը Թիֆլիսի հայ թատրոնում։ Հոգեբանական զննումներին և կերպարների սոցիալբարոյական բացահայտմանը առանձնապես նշանակություն են տվել Դ․ Պետրոսյանը և Ազնիվ Հրաչյան դարավերջին։ Ռ․ ա–ի ստանիսլավսկիական գիծը հայ թատրոն է բերել Օ․ Սևումյանը, XX դ․ 10-ական թթ․։ Հայ սովետական թատրոնում պրոֆեսիոնալ Ռ․ ա․ շարունակել են Ա․ Արմենյանը՝ ելնելով ֆրանս․ թատրոնի փորձից, Ա․ Քափանակյանը՝ ըստ դարասկզբի ռուս, ռեալիստական թատրոնի ավանդների, Լ․ Քաչանթարը՝ հակված մեյերխոլդյան պայմանականությանը, Ատանիսլավսկի–վախթանգովյան գծի յուրացմանը և հայ ազգ․ Ռ․ա–ի զարգացմանը մեծապես նպաստել են Ա․ Րուրջաւյանը, Ա․ Գուչակյանը։ Հայ Ռ․ ա–ի գաղափարական և ոճական նկարագիրն ամբողջացրել և ավարտի է հասցրել Վ․ Աճեմյանը։

Գրկ․ Չմշկյան Դ․, Իմ հիշատակարանը, Ե․, 1953։ Սաանիաավօկի Կ․, Իմ կյանքն արվեստում, Ե․, 1954։ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1–3, Ե․, 1962–1975։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Հտախվերդյան Լ․, Տայ թատրոնի պատմություն, Ե․, 1980։ Станиславский К․, Собр․ соч․, т․ 1–8, М․, 1954–61; Мейерхольд В, О театре, СПБ, [1913]; Немирови ч-Д анченко В л․, Из прошлого, М․, 1936; Ленский А․, Статьи․ Письма․ Записки, 2 изд․, М․, 1950; Марков П․, Новейшие театральные течения 1898–1923, М․, 1924; Вахтангов Е․, Записки․ Письма․ Статьи․․․, М․–Л․, 1939; Горчаков Н․, Беседы о режиссуре, М․–Л․, 1941; Сахновский В-,Мысли о режиссуре, М․–Л․, 1947; Товстоногов Г․, О профессии режиссёра, М․, 1965; Антуан А․, Дневник директора театра, 1887–1906․․․, [пер․ с франц․], М․–Л․, 1939; Крэг Г․, Искусство театра, СПБ, 1912; Вил ар Ж․, О театральной традиции, пер․ с франц․, М․, 1956; Дюллен III․, Воспоминания и заметки актера, пер․ с франц․, М․, 1958; Гас» снер Д ж․, Форма и идея в современном театре, пер․ с англ․, М․, 1959; Брехт Б․, О театре, пер․ с нем, М․, 1960; Моussiпас L․, Iraite de la mise en scene, P․, 1948; Veinstein A․, La mise en scene theatrale et sa condition esthetique, P․, 1955․ Հ․ Հովհաննիսյան

ՌԵԻԶՈՎ Բորիս Դեորգիի (Ռեիզյանց Բաղդասար Դևորգի, 1․11․1902, Նոր Նախիջևան–21․3․1981, Լենինգրադ), սովետական գրականագետ։ ԱԱՀՍ ԴԱ թղթակից անդամ (1970), ՌՍՖԱՀ գիտության վաստ․ գործիչ (1969), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1940-ից), Կլերմոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1973)։ 1926-ին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան համալսարանը։ Դրել է ռուսերեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուս գրականությանը, գրականագիտության տեսական ու մեթոդաբանական խնդիրներին։ Հետազոտել է գրական պրոցեսը՝ կապված դարաշրջանի հասարակական մտքի հետ, այն դիտարկել զարգացման ու պատմական հեռանկարի մեջ։ Հեղինակ է 17 մենագրության («Բալզակի ստեղծագործությունը», 1939, «Ֆլոբերի ստեղծագործությունը», 1955, «Ֆրանսիական պատմավեպը ռոմանտիզմի դարաշրջանում», 1958, «Կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև», 1962, «XIX դ․ ֆրանսիական վեպը», 1969, «Վալտեր Ակոտի ստեղծագործությունը», 1965, «XVIII դ․ իտալական գրականությունը», 1966, «Ստենդալ», 1974 ևն)։ Սերտ կապեր է ունեցել ՀՍՍՀ ԴԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի հետ, դասախոսություններով հանդես եկել Երևանի բուհերում։ Ռ–ի երկերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ ԱԱՀՄ պետ․ մրցանակ (1974)։ Ա․ Գասպարյան

ՌԵԼԱՔՍԱՑԻԱ (< լատ․ relax,atio – թուլացում, նվազում), ֆիզիկական համակարգի՝ արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված անհավասարակշիռ վիճակից հավասարակշռության անցնելու աստիճանական պրոցես։ Ռ․ ոչ շրջելի պրոցես է, որի ժամանակ համակարգի ներքին էներգիայի մի մասը փոխակերպվում է ջերմության (փակ համակարգում էնտրոպիան աճում է)։ Ռելաքսացիոն պրոցեսներ են, օրինակ, հեղուկում կարճատև ազդող ուժի հետևանքով առաջացած առաձգական լարումների վերացումը, հաստատուն դեֆորմացիայի դեպքում մարմնի լարված վիճակի աստիճանական թուլացումը, դիֆուզիայի հետևանքով լուծված նյութի անհավասարաչափ բաշխված խտության հավասարվելը, էլեկտրական դաշտում դիէլեկտրիկի բևեռացած մոլեկուլների կողմնորոշման կարգավորումը ևն։ Ռ․ բազմաստիճան պրոցես է, քանի որ համակարգի ոչ բոլոր ֆիզիկական պարամետրերն եկ ձգտում հավասարակշռության նույն արագությամբ։ Սովորաբար սկզբից հավասարակշռություն է հաստատվում որևէ պարամետրով (մասնակի հավասարակշռություն), որը նույնպես կոչվում է Ռ․։ Տարբեր համակարգերում Ռ․ ունի համակարգի մասնիկների փոխազդեցության բնույթից կախված առանձնահատկություններ։ Այդ իսկ պատճառով Ռ–ի պրոցեսները խիստ բազմազան են։ Հավասարակշռության հաստատման ժամանակը կոչվում էռելաքսացիայի ժամանակ։ Ռ–ի երևույթը էապես կախված է համակարգի միկրոսկոպիկ բնութագրերից (օրինակ, գազերի համար՝ մասնիկի ազատ վազքի ժամանակից և ազատ վազքի երկարությունից)։ Ռ–ի փուլերից մեկը միջավայրում թերմոդինամիկական հավասարակշռության հաստատման պրոցեսն է՝ միջավայրի ատոմների և մոլեկուլների սպինային մագնիսական մոմենտների համակարգի մասնակցությամբ։

Պինդ մարմիններում մագնիսական Ռ․ էապես կախված է մարմնի կառուցվածքից։ Սագնիսական Ռ–ի ժամանակը պինդ մարմնի այն պարամետրերից է, որոնք հեշտությամբ փոփոխվում են տեխնոլոգիական մշակման ընթացքում (չեգիրում, մխում ևն)։

ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ, ռելաքսատոր, գեներատոր, որն արտադրում է ոչ հարմոնիկ էլեկտրական տատանումներ (իմպուլսներ) հաստատուն հոսանքի աղբյուրից կուտակած (օրինակ, էլեկտրական կոնդենսատորում կամ ինդուկտիվության կոճում) էներգիայի արագ անջատման շնորհիվ։ Ռ․ գ–ներ են, օրինակ բլոկինգ–գեներատորը, մուչտիվիբրատորը, ֆանտաստրոնը, սանատրոնը։

ՌԵԼԱՔՍԱՑԻՈՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, ինքնատատանումներ, որոնք էներգիայի ցրման պատճառով խիստ տարբերվում են ներդաշնակ աատանաւՐսերից։ Եթե ներդաշնակ ինքնատատանողական համակարգում էներգիան շրջանառում է տարբեր կամ միևնույն բնույթի երկու և ավելի էներգաունակ պարամետրերի (ինդուկտիվություն, ունակություն) միջև, ընդ որում էներգիայի ցրումը (փոխակերպումը ջերմության) բավականաչափ փոքր է, ապա ռելաքսացիոն ինքնատատանողական համակարգում տեղի է ունենում էներգաունակ պարամետրի պարբերական «լցում» էներգիայով և «պարպում»։ Ռ․ տ–ի մեխանիկական համակարգում էներգիայի ցրումը («պարպումը») պայմանավորված է արտաքին կամ ներքին շփու–