մով, էլեկտրական համակարգում՝ ակտիվ դիմադրությամբ։ էլեկտրական Ռ․ տ–ի պարզագույն ինքնագեներատորը պարունակում է մարտկոցից դիմադրության միշոցով լիցքավորվող կոնդենսատոր, որը շունտված է նեոնային լամպով։ Երբ լիցքավորման ընթացքում կոնդենսատորի լարումը հավասարվում է նեոնային լամպի բռնկման պոտենցիալին, վերջինս վառվում է, նրա ներքին դիմադրությունը կտրուկ նվազում է, և կոնդենսատորն արագ լիցքաթափվում է՝ մինչև լարումը հավասարվում է նեոնային լամպի հանգման պոտենցիալին։ Այնուհետև պրոցեսը կրկնվում է։ Ռ․ տ–ի հաճախականությունը կախված է ոչ միայն ունակության և դիմադրության արժեքներից, այլև սնող լարման մեծությունից և փականի (նեոնային լամպի) հատկություններից։ Ռ․ տ–ի գրգըռման նպատակով օգտագործում են տարբեր գեներատորներ՝ մուլտիվիբրատորներ, բլոկինգ–գեներատորներ ևն։ էլեկտրական Ռ․ տ․ լայնորեն կիրառվում են չափիչ տեխնիկայում, ավտոմատիկայում և էլեկտրոնիկայի տարբեր բնագավառներում։ Ռ․ Ղազարյան
ՌԵԼԵ (< ֆրանս․ relais, < relayer – փոխել, փոխարինել), ռեչեային ւոարր պարունակող հարմարանք, որը նախատեսված է տրված մուտքի ներգործությունների հետևանքով որևէ էլեկտրական շղթայի վիճակի թռիչքաձև փոփոխություններ իրագործելու համար։ Ըստ կիրառման բնագավառի տարբերում են՝ հեռագրային, հեռախոսային, ավիացիոն և այլ տիպի Ռ–ներ։ Ռ․ գործի դնող արտաքին երևույթների ֆիզիկական բնույթին համապատասխան լինում են՝ էլեկտրական (հոսանքի, լարման, հզորության, դիմադրության, հաճախականության ևն), մեխանիկական (տեղափոխման, արագության, արագացման, ճնշման, մակարդակի ևն), ջերմային, օպտիկական, ձայնային, քիմիական, մագնիսական և այլ Ռ–ներ։ Կախված կատարվող ֆունկցիաներից լինում են՝ պաշտպանության, վերահսկման, կառավարման, ազդանշանման և այլ Ռ–ներ։ Ռ–ի անվանման մեջ հաճախ նշվում են նրա հիմնական օրգանների (էլեկտրամագնիսական, մագնիսաէլեկտրական, էլեկտրաջերմային, կոնտակտային, անկոնտակտ, երկմետաղական ևն) կամ ամբողջական կոնստրուկցիայի (հերմետիկ, ոչ հերմետիկ) առանձնահատկությունները։ Ռ․ կարող է միաժամանակ կառավարել մի քանի անկախ էլեկտրական շղթաներ։ Երկար ժամանակ Ռ–ի կատարող օրգաններ էին համարվում միայն կոնտակտները։ 1950-ական թթ․ Ռ–ի կոնստրուկցիաներում կիրառում են մագնիսահագեցած տարրեր (մագնիսական ուժեղացուցիչներ) և կիսահաղորդչային սարքեր (արանզիսաորներ, ւոիրիսաորներ), որոնք էլեկտրական շղթաների կառավարման համար մեխանիկական տեղափոխություններ չեն պահանջում։ Սկսած 70-ական թթ–ից առավել տարածված են էչեկւորամագնիսական ոեչեները։ Հատուկ խումբ են կազմում ժամանակի ռելեները, որոնք ռելեային սարքավորումներում կատարում են ժամանակի հապաղման ֆունկցիա՝ ռելեային սարքավորման մեջ կամ դրանից դուրս արտաքին ներգործությունների հաղորդման դեպքում։
ՌԵԼԵԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ, հատվածագծային տիպի բնութագիր, որի դեպքում ելքի մեծությունը, կախված մուտքի մեծության արժեքներից, կարող է ընդունել հաստատված թվով (սովորաբար 2 և 3) արժեքներ։ Ռ․ բ–երը կարող են լինել միարժեք և բազմարժեք։ Այդպիսի բնութագիր ունեն ռեչեները, արիգերները ևն։ Ռ․ բ–ով տարրերը լայնորեն կիրառվում են ավտոմատ կառավարման ռե չնային համակարգերում։
ՌԵԼԵԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, կառավարման մեջ, ավաոմաւո կառավարման համակարգ, որն ունի ռեչեային բնութագրով օժտված թեկուզ մեկ օղակ։ Ռ․ հ․ ոչ գծային դիսկրետ ավտոմատ կառավարման համակարգի տեսակներից է։ Տարբերում են երկդիրք և բազմադիրք Ռ․ հ–եր։ Երկդիրք Ռ․ հ–ի սկզբունքային առանձնահատկությունը կայունացված ռեժիմում (այսինքն՝ անցումային պրոցեսների ավարտից հետո) ելքի (կարգավորվող) պարամետրերի ինքնատատանումների առկայությունն է։ Ամպլիտուդը և ինքնատատանումների պարբերությունը որոշվում է կիրառվող ռեչեային ւոարրի ռելեային բնութագրով, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգի մեջ մտնող՝ կառավարման օբյեկտի, գործադիր մեխանիզմների, չափիչ և փոխակերպիչ սարքերի դինամիկական բնութագրերով։ Ռ․ հ–երը համեմատաբար պարզ են պատրաստման ու շահագործման տեսակետից, ունեն ցածր արժեք։ Ոչ կոնտակտային ռելեային տարրերի օգտագործումը բարձրացնում է համակարգի հուսալիությունը։ Ռ․ հ–երը լայնորեն կիրառվում են տարբեր տեխնոլոգիական պրոցեսների կառավարման դեպքում։
ՌԵԼԵԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ էլեկտրական համակարգերի, ռեչե պարունակող ինքնավար հարմարանքների համախումբ (կամ առանձին հարմարանք), որը նախատեսված է էներգետիկական համակարգի վնասված կամ ոչ նորմալ ռեժիմում աշխատող տարրի ավտոմատ բացահայտման և անջատման համար։ Որոշ դեպքերում Ռ․ պ․ կարող է արձագանքել համակարգի աշխատանքի նորմալ ռեժիմի այլ խախտումներին (օրինակ, հոսանքի կամ լարման բարձրացմանը), միացնել ազդանշանային համակարգը կամ անջատել համակարգի համապատասխան տարրը։ էլեկտրական համակարգերի հիմնական վնասվածքներից է կարճ միացումը (ԿՄ), որի ժամանակ տեղի է ունենում լարման կտրուկ և անհավասարաչափ նվազում և հոսանքի զգալի մեծացում համակարգի առանձին տարրերում։ ԿՄ–ի բացասական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել Ռ․ պ–յան օգնությամբ։ Որպես կանոն, էլեկտրական համակարգի բոլոր տարրերը (գեներատորները, տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման գծերը, կայանների ու ենթակայանների շինաները ևն) սարքավորում են Ռ․ պ–յան առանձին հարմարանքներով։ Ռ․ պ–յանը ներկայացվող պահանջներն են․ ընտրողականությունը, զգայունությունը, արագագործությունը և հուսալիությունը։ Ռ․ պյան ընտրողականությունն ապահովում է ԿՄ–ի դեպքում ցանցի միայն վնասված տեղամասի անջատումը։ Ըստ ընտրողականության մակարդակի Ռ․ պ․ լինում է բացարձակ ընտրողական, հարաբերական ընտրողական (առավել տարածված է, նկ․) և ոչ ընտրողական։ Զգայունությունն ապահովում է տարրի աշխատանքի ոչ նորմալ ռեժիմի դեպքում առաջացող Ռ․ պ–յան ռեակցիան էլեկտրական մեծությունների փոփոխության նկատմամբ։ Այն բնութագրվում է զգայունության գործակցով։ Արագագործ ությունն ապահովում է վնասված տարրի արագ անջատումը, որն անհրաժեշտ է զուգահեռ աշխատող կայանների կայունությունը պահպանելու, ասինխրոն և սինխրոն էլեկտրաշարժիչներն աշխատանքի մեջ պահելու, վնասվածքների չափերը փոքրացնելու, հակավթարային համակարգային ավտոմատիկայի գործողության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մինչև 0,1–0,2 վրկ ժամանակամիջոցում գործող պաշտպանությունը համարվում է արագագործ պաշտպանություն։ Ժամանակակից արագագործ պաշտպանությունը կարող է գործել 0,02–0,04 վրկ ընթացքում։ Հtուսալիությունն ապահովում է Ռ․ պ–յան համար որոշակի գոտու սահմաններում դրա անխափան աշխատանքը ԿՄ–ների ժամանակ և սխալ գործողությունների բացառումը այն ռեժիմներում, որոնցում Ռ․ պ–յան աշխատանքը չի նախատեսված։ Էլեկտրահաղորդման գծերի համար հիմնականում կիրառում են առավելագույն հոսանքային (ուղղորդված և չուղղորդված) հեռավորական, դիֆերենցիալ և բարձրահաճախային պաշտպանությունները։ Բացի այդ, յուղի մեջ ընկղմված ապարատների (օրինակ, տրանսֆորմատորների, ռեակտորների) համար կիրառում են գազային պաշտպանություն։
Գրկ, Федосеев А․ М․, Релейная защита электрических систем, М․, 1976; Чернобровов Н․ В,, Релейная защита, 5 изд․, перераб․, М․, 1974․ Ս․ Հարությունյան
ՌԵԼԵԱՅԻՆ ՏԱՐՐ, նվազագույն թվով դետալների և դրանց միջև եղած կապերի՝ ռեչեային բնութագիր ունեցող համախումբ։ Ըստ գործադիր մարմնի բնույթի Ռ․ տ–երը լինում են կոնտակտային (էլեկտրական կոնտակտներ) և ոչ կոնտակտային։ Ռ․ տ–երը բնութագրվում են գործարկման շեմով, ետդարձի շեմով և արագագործ ությամբ։ Լայնորեն կիրառվում են ավտոմատ կառավարման և կապի տեխնիկայում։ Տես նաև Ռեչե։