Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/632

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

էրմիտաժ, «Քրիստոսը, և իր աշակերտներրը էմմաուսում», 1648, Լուվր, Փարիզ են)։ Ռ–ի այս շրջանի գեղանկարչությանը բնորոշ է լուսաստվերի բազմազանությունը, գունսայատկերի ջերմությունը, ուր գերիշխողը կարմիրի և ոսկե–շագանակագույնի համադրումներն են։ 1650-ական թթ․ կոմպոզիցիաներում («Հակոբը օրհնում է Հովսեփի որդիներին», 1656, Պատկերասրահ, Կասսել) Ռ․ ավելի ու ավելի հաճախ է դիմում մեծաֆիգուր պատկերների՝ կերպարներին հաղորդելով առանձնահատուկ պարզություն ու մոնումենտալություն։ Այդ տարիներին նա ստեղծում է իր առավել նշանակալից դիմանկարներից շատերը («Նկարչի որդի Տիտուսը կարդալիս», մոտ 1657, Դեղարվեստապատմ․ թանգարան, Վիեննա, ինքնադիմանկարներ, 1660, Լուվր, Փարիզ են), մասնավորապես՝ ծերունիների դիմանկարներ, ուր խտացված են երկար տարիներ վիշտ ու զրկանքներ տեսած մարդկանց ներքին գեղեցկությունն ու իմաստությունը (այսպես կոչված Ռ–ի կնոջ եղբոր դիմանկարը, 1654, Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Կարմիր հագած ծերունին», մոտ 1652–54, էրմիտաժ)։ 1650-ական թթ․ գրաֆիկան իր հիմնական գծերով հոգեհարազատ է գեղանկարչական աշխատանքներին («Ֆաուստ», օֆորտ, մոտ 1652 են)։ 1656-ին Ռ․ հայտարարվել է անվճարունակ պարտապան, 1657–58-ին նրա ողջ ունեցվածքը աճուրդի է հանվել։ Ռ․ տեղափոխվել է Ամստերդամի հրեական թաղամասը և կյանքի մնացած մասը անցկացրել նեղության մեջ։ Կյանքի վերջին տասնամյակում Ռ–ի ստեղծագործությունը հասել է կատարելության՝ դառնալով նկարչի նախորդ բոլոր որոնումների մի տեսակ սինթեզը։ 1661-ին Ամստերդամի քաղաքապետարանի համար Ռ–ին պատվիր ել են Հոլանդիայի պատմ․ անցյալին վերաբերող մեծ կտավ («Հուլիոս Ցիվիլիսի դավադրությունը», պահպանվել է մի հատված, 1661, Ազգ․ թանգարան, Մտոկհոլմ)։ Մոնումենտալությամբ ու հերոսականությամբ, դաժան ռեալիզմով աչքի ընկնող այս կտավը չի ընդունվել պատվիրատուի կողմից։ Ուշ շրջանին են վերաբերում նաև առավել բարդ ու խոր հոգեբանական կառուցվածքով կրոն, թեմաներով կոմպոզիցիաները («Ասուրը, Ամանը և Եսթերը», 1660, Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Անառակ որդու վերադարձը», մոտ 1668–1669, էրմիտաժ), հոգեբանական դիմանկարները («Բանաստեղծ Ի, Դեկկերը», 1666, էրմիտաժ)։ Ուշ, ստեղծագործություններում Ռ–ի ազատ, լայնաթափ գեղանկարչությունը ձեռք է բերել մի առանձին տարածական խորություն, իսկ լուսաստվերը հանդես է եկել որպես կոմպոզիցիոն կառուցման և հոգեբանական բախումների բացահայտման հզոր միջոց։ Չնայած Ռ–ի անմիջական աշակերտներից միայն քչերին (օրինակ, Կ․ Ֆաբրիցիուս, Ա․ դե Հելդեր) է հաջողվել օրգանապես յուրացնել նրա ստեղծագործական սկզբունքները, նկարչի ռեալիստական նորարարությունը նրան դարձրել է ամենաազդեցիկ նկարիչներից մեկը համաշխարհային արվեստի պատմության մեջ։

Պատկերազարդումը տես 625-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ. О Рембрандте [Сб․], М․–Л․, 1936; [Линник И․], Рембрандт ван Рейн․ 1606–1669․ [Альбом], М․, 1956; Рембрандт Гарменс ван Рейн․ Картины художника в музеях Советского Союза [Адьбом, авт․ текста К․ С․ Егорова], Л․, 1971․

ՌԵՄԵԿ (Remek) Վլադիմիր (ծն․ 1948), ՉԱԱՀ տիեզերագնաց օդաչու, ՉԱԱՀ–ի (1978) ե Մովետական Միության (16․3․1978) հերոս, մայոր։ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ 1968-ից։ Ավարտել է Կոշիցեի բարձրագույն ավիացիոն ուԱումնարանը (1970), Յու․ Ա․ Դագարինի անվ․ ռազմաօդային ակադեմիան (1976)։ Տիեզերագնացների ջոկատում է 1976-ից։ 1978-ի մարտի 2–10-ը, Ա․ Ա․ Գուբարեի հետ, թռիչք է կատարել «Մոյուզ–28» տիեզերանավով և «Աալյուտ–6» ուղեծրակայանով և վերջինին կցված «Մոյուզ–27» տիեզերանավով։ Տիեզերքում եղել է 7 օր 22 ժ 16 ր։

ՌԵՄԻՆԻՍՑԵՆՑԻԱ հոգեբանության մեջ (< լատ․ reminiscentia – վերհիշում), հիշողական (մնեմոնիկական) պասսիվ պրոցես, որի ընթացքում որոշ ժամանակ մոռացության տրված և ապա վերհիշված պատկերները, ապրումները, մտքերն ու գիտելիքները չեն ճանաչվում որպես մտապահված ամբողջական երեվույթ կամ Փաստ։ Ռ–ի ընթացքում ենթագիտակցորեն կրկնվում և նմանողաբար վերարտադրվում են մտավոր կամ հուզական կենսափորձից դրվագներ ու մտապատկերներ։ Ռ․ հիշողական և մտածողական պրոցեսների քանակական և որակական փոփոխությունների արդյունք է։ Փորձերը ցույց են տալիս, որ այն կախում ունի ինչպես վերարտադրման կրկնությունների ժամանակից (անմիջապես կամ 1–7 օրվա ընթացքում), այնպես էլ վարժությունների միջոցով կատարվող սերտման արագացումից և ինտենսիվությունից, նյութի բնույթից և սովորողի հետաքրքրությունից։ Հ․ Թութունջյան

ՌԵՅԳԱՆ (Reagan) Ռոնալդ Ուիլսոն (ծն․ 1911), ԱՄՆ–ի 40-րդ պրեզիդենտը (1981-ից), հանրապետական կուսակցությունից։ 1932-ին ավարտել է Ցուրիկայի կոլեջը (Իլինոյս նահանգ) և մինչև 1937-ը եղել էն բի սի ռադիոընկերության սպորտային մեկնաբան։ 1937-ից աշխատել է Հոլիվուդում, նկարահանվել ավելի քան 50 կինոնկարներում։ 1942–45-ին ծառայել է ռազմաօդային ուժերի ինֆորմացիայի մարմիններում։ 1947–52-ին և 1959–1960-ին եղել է կինոդերասանների գիլդիայի (արհմիություն) նախագահ, 1954–1962-ին՝ թատերական հեռուստածրագրի հաղորդավար, 1966–74-ին (2 ժամկետով)՝ Կալիֆոռնիայի նահանգապետ։ 1980-ի նոյեմբերին ընտրվել է պրեզիդենտ։ Ռ․ ամեր․ բուրժուազիայի առավել պահպանողական, ագրեսիվ թևի ներկայացուցիչն է։ Նրա սոցիալ–տնտ․ քաղաքականությունն ուղղված է աշխատավորների հաշվին մոնոպոլիստ. կապիտալի շահերի ըստ ամենայնի բավարարմանը (սոցիալ․ հատկացումների շեշտակի կրճատում, կորպորացիաների հարկերի նվազեցում ևն), ԱՄՆ–ի ռազմ, ծախսերի ավելացմանը։ Արտաքին հարաբերությունների ասպարեզում Ռ․ վարում է ՍՍՀՄ և սոցիալիստ, համագործակցության մյուս երկրների հետ առճակատման, միջազգային լարվածության թուլացումը խափանելու քաղաքականություն։

ՌԵՅԶԵՆ Մարկ Օսիպովիչ (ծն․ 1895), ռուս սովետական երգիչ (բաս)։ ԱԱՀՄ ժող․ արտիստ (1937)։ 1917–21-ին սովորել է Զարկովի կոնսերվատորիայում։ 1921-ից Զարկովի օպերային թատրոնի, 1925–30-ին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի, 1930–54-ին Մեծ թատրոնի մենակատար։ Դերերգերից են՝ Բորիս Գոդունով, Դոսիֆեյ (Մուսորգսկու «Բորիս Գոդունով», «Խովանշչինա», ՍՍՀՄ պետ․ մրցանակներ, 1949, 1951), Սուսանին, Ռուսլան (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ») ևն։ Ռ․ կամերային երաժշտության նուրբ մեկնաբան է։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ 1965–70-ին Մոսկվայի կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, 1967-ից՝ պրոֆեսոր։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգեատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՌԵՅԿՅԱՎԻԿ (իսլ․ Reykjavik – բառացի՝ ծխացող ծովախորշ․), Իսլանդիայի մայրաքաղաքը, երկրի տնտ․ և մշակութային հիմնական կենտրոնը։ Աշխարհի ամենահս․ մայրաքաղաքը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Ֆախսաֆլոուի ծոցում, Սելտյադնարնես թերակղզու վրա։ Բարձրությունը մինչե 150 մ է։ Կլիման մերձարկտիկական ծովային է։ Բնակչությունը՝84,5 հզ․ (1981)։ Տրանսպորտային հանգույց է, ձկնարդյունագործության և ձկնառևտրի կենտրոն։ Կան ձկնավերամշակման ձեռնարկություններ, նավաշինություն, նավանորոգում, ձկնորսական ցանցերի ու սարքավորումների արտադրություն, սննդի, թեթե արդյունաբերու–