Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/634

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրն է և առաջին պրեզիդենտը (1768–90)։ Ստեղծագործաբար յուրացնելով բարոկկոյի հանդիսային դիմանկարի ավանդույթները՝ Ռ․ ձգտել է իդեալական անհատի մասին պատկերացումները զուգակցել սոցիալ–պատմ․ բնութագրումներին։ Բնորդի պատկերման հավաստիությանը նա հասել է դինամիկ կոմպոզիցիայի, ազատ վրձնահարվածների, տաք և հյութեղ կոլորիտի օգնությամբ (կոմսուհի Հարրինգտոնի դիմանկարը, 1777–79, Հանդիգտոն գեղարվեստական պատկերասրահ, Սան–Մարինո, ԱՄՆ)։ Հոգեբանական բացառիկ արտահայտությամբ են առանձնանում Ռ–ի բարեկամների դիմանկարները («Գրող Մ․ Զոնսոն», 1772, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), ինչպես և ինքնադիմանկարները (1753–54, Դիմանկարի ազգային պատկերասրահ, Լոնդոն)։

ՌԵՅՆՈԼԴՍ (Reynolds) Օսբոռն (1842–1912), անգլիացի ֆիզիկոս և ինժեներ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1877-ից)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1867)։ Մանչեստրի համալսարանի պրոֆեսոր (1868)։ Հիմնական աշխատանքները նվիրված են մածուցիկ հեղուկի հոսանքների դինամիկ նմանության տեսությանը։ 1876–83-ին փորձնական եղանակով սահմանել է գլանային խողովակներում լամինար հոսանքից տուրբուլենտ հոսանքի անցնելու հայտանիշը (տես Ռեյնուդսի թիվ)։ Առաջարկել է հեղուկի միջինացված շարժման դիֆերենցիալ հավասարումներ՝ հաշվի առնելով լրացուցիչ (տուրբուլենտ) լարումները։ Զբաղվել է յուղման հիդրոդինամիկական տեսությամբ, ուսումնասիրել կավիտացիայի երևույթը, ձայնի մթնոլորտային բեկ ունակությունը, ջրի ազատ մակերևույթի վրա ալիքների տարածման խմբային արագությունը, կարծր պատերից հեղուկին ջերմություն հաղորդելու երեվույթը ևն։

ՌԵՅՆՈԼԴՍԻ ԹԻՎ, մածուցիկ հեղուկների և գազերի հոսքի նմանության հայտանիշերից (Re)։ Բնութագրում էtայդ հոսքի իներցիոն ուժերի և մածուցիկության ուժերի հարաբերությունը։ Re=pvl/|i, որտեղ p-ն խտությունն է, ր–ն՝ հեղուկի կամ գազի դինամիկական մածուցիկության գործակիցը, v-ն հոսքի բնութագրական արագությունը, 1-ը՝ բնութագրական գծային չափը։ Կոչվել է Օ․ Ռեյնուդսի անունով։ Ռ․ թ–ից է կախված հեղուկի հոսքի ռեժիմը, որը բնութագրվում է կրիտիկական Ռ․ թ–ով (R^r)։ Re< Reկг-ի դեպքում տեղի է ունենում չամինար հոսանք, իսկ Re >Re^r^ դեպքում առաջանում է տոնրբուփնտ հոսանք։ Reկг-ի արժեքը կախված է հոսանքի ձևից։ Ռ․ թ․ մագնիսական (Rm), արտահայտում է մագնիսական դաշտում էլեկտրահաղորդիչ հեղուկների (հեղուկ մետաղների, էլեկտրոլիտների) և գազերի հոսանքների բնույթը։ Rm=4rtaLv/c2, որտեղ Լ–ը բնութագրական չափն է, v-ն՝ հոսանքի արագությունը, a-ն՝ էլեկտրահաղորդականությունը, c-ն՝ վակուումում լույսի արագությունը։ Ռ․ թ․ հասկացությունը լայնորեն օգտագործվում է հիդրոդինամիկայում, հիդրավչիկայում և աերոդինամիկայում։ «ՌԵՅՆձԵՐ» (Ranger), դեպի Լուսին կատարվող թռիչքների համար նախատեսված ամերիկյան տիեզերանավերի և թռիչքների մշակման ու արձակման (1959–1965) ծրագրի անվանումը։ Արձակվել են 9 «Ռ․»։ Առավելագույն զանգվածը 367 կգ է։ Առաջին 6 թռիչքներն անհաջող էին։ «Ռ–7» (արձակվել է 1964-ի հուլիսի 28-ին), «Ռ–8» (1965-ի փետր․ 17-ին), «Ռ–9» (1965-ի մարտի 21–ին) տիեզերանավերի օգնությամբ ստացվել է Լուսնի մակերևույթի ավելի քան 17 հզ․ նկարահանում։

ՌԵՅՆՈՒՌԹԵՐ (Rainwater) Զեյմս (ծն․ 1917), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ–ի ազգ․ ԳԱ անդամ։ Ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստ–ը (1939)։ 1939-ից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1952-ից՝ պրոֆեսոր)։ 1951–53-ին և 1956–61-ին գլխավորել է Նևիսի արագացուցչի լաբորատորիան։ 1962–65-ին աշխատել է Օքրիջի, 1969–71-ին՝ Արգոնի ազգային լաբորատորիաներում։ Աշխատանքները վերաբերում են միջուկային, նեյտրոնային և մեզոնային ֆիզիկային, նեյտրոնային սպեկտրոսկոպիային։ Հայտնաբերել է |յ,-մեզոատոմները (1953), առաջարկել միջուկի գնդարդային մոդելը (Ռեյնուոթերի մոդել)։ Նոբելյան մրցանակ (1975)։

ՌԵՅՍՄՈՒՍԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, փայտամշակման հաաոոց՝ տախտակները, չորսուները կամ սալերն ըստ հաստության հարթ ֆրեզելու (ռանդելու) համար։ Ռ․ հ–ի կտրող գործիքը դանակավոր լիսեռն է։ Միակողմանի Ռ․ հ–ներն ունեն մեկ դանակավոր լիսեռ, որով իրականացվում է նախապատրաստուկի ռեյսմուսումը (տրամաչափումը)։ Լիսեռը տեղադրվում է աշխատանքային սեղանից վերև։ Երկկողմանի Ռ․ հ–ներն ունեն ես մեկ դանակավոր լիսեռ, որն ամրացված է սեղանին։ Ստացվող դետալի հաստությունը կախված է բարձրացվող սեղանի դիրքի փոփոխությունից։ Ռ․ հ–ով սովորաբար մշակում են նախապես ֆուգանահաստոցով ռանդած դետալները։ Երկկողմանի Ռ․ հ–ի տարատեսակներից են ֆուգանառեյսմուսային հաստոցները։

ՌԵՅՈՒՆԻՈՆ (Reunion), երկիր Հնդկական օվկիանոսում, համանուն կղզում (Մասկարենյան կղզիների խումբ)։ Ֆրանս, տիրույթ է (1946-ից՝ «անդրծովյան դեպարտամենտ»)։ Տարածությունը 2,5 հզ․ կմ է, բն․՝ 500 հզ․ (1981, հիմնականում նեգրեր, մուլատներ); Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, վարչական կենտրոնը՝ Մեն Դենի։

Ռ–ի գործադիր իշխանության գլուխը պրեֆեկտն է, որին նշանակում է Ֆրանսիայի կառավարությունը։ Կա ընտրովի գլխ․ խորհուրդ՝ սահմանաՓակ իրավունքներով։ Ֆրանս, պառլամենտում Ռ–ից ընտրվում է 5 դեպուտատ։ Ռ–ում կան ֆրանս․ քաղ․ հիմնական կուսակցությունների բաժանմունքներ։ Ռ–ի կոմունիստական կուսակցությունը (որպես ինքնուրույն կուսակցություն կազմավորվել է 1959-ին), Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և մի շարք այլ առաջադիմական կազմակերպություններ մտնում են ինքնորոշման համար պայքարի ճակատի մեջ։

Կղզին ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը մինչե 3069 մ է (Պիտոն լեռ)։ Կլիման արեադարձային է, պասսատային։ Տարեկան տեղումները արլ․ հողմակողմ մասում ավելի քան 4000 մմ են։ Մինչև 2000 մ բարձրությունները ծածկված են արևադարձային, ավելի բարձր՝ փշատերև անտառներով և մարգագետիններով։ Արմ–ում և ներքին սարավանդում տարածված են սավաննաները։ Կղզին հայտնագործել են պորտուգալացիները XVI դ․ սկզբին, մինչե XVII դ․ կեսը մնացել է անմարդաբնակ։ XVII դ․ 40-ական թթ․ միացվել է ֆրանս․ գաղութային տիրույթներին։ 1649-ին ստացել է Բուրբոն, 1793-ից՝ Ռ․ անվանումը։ XVIII–XIX դդ․ կղզում զարգացել են պլանտացիոն տնտեսությունները։ Ռ–ի տնտեսությունը հսկում են ֆրանս․ մոնոպոլիաները։ Մասնագիտացված ճյուղերն են շաքարեղեգնի մշակումն ու շաքարի արտադրությունը։ 1981-ին արտադրվել է 255 հզ․ տ շաքար։ Մշակում են նաև վանիլ, խորդենի, ծխախոտ, թեյ, եգիպտացորեն, կարտոֆիլ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ։ Տրանսպորտի հիմնական ձևը ավտոմոբիլայինն է, գլխավոր նավահանգիստն է Պոր դը Գալեն։ Արտահանում են շաքար, ռոմ, եթերայուղ, վանիլ, ներմուծում՝ մեքենաներ, սարքավորում, ցեմենտ, պարեն, գործվածքներ։ Արտահանումը և ներմուծումը ամբողջությամբ կատարվում է միայն Ֆրանսիայի հետ։ Դրամական միավորը աֆրիկական ֆրանկն է։ ՌԵՆ (Renn) Լյուդվիգ [Առնոլդ Ֆրիդրիխ Ֆիտ ֆոն Դոլսենաու (Vieth von Golssenau), 1889–1979], գերմանացի գրող (ԳԴՀ)։ Գերմանիայի կոմկուսի անդամ 1928-ից։ Մինչև 1932-ը՝ -«Պրոլետարական–հեղափոխական գրողների միության»- քարտուղար։ Արվեստի գերմ․ ակադեմիայի (Բեռլին) անդամ (1952)։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918), հետագայում՝ Իսպանիայի ազգայի ն–հեղափ ոխ ական պատերազմի մասնակից։ 1933–35-ին կալանավորված է եղել ֆաշիստական բանտերում։ 1939-ին տարագրվել է Մեքսիկա, որտեղ շարունակել է հակաֆաշիստական պայքարը։ 1947-ին վերադարձել է հայրենիք։ Ռ–ի ստեղծագործությունը տոգորված է հումանիզմի գաղափարներով, ֆաշիզմի և իմպերիալիստական պատերազմների հանդեպ ատելությամբ։ «Պատերազմ* (1928) և «Պատերազմից հետո» (1930) սոցիալքննադատական և ինքնակենսագրական վեպերում մերկացրել է միլիտարիզմը։ «Ազնվականության մայրամուտը» (1944) վեպում քննադատել է գերմ․ սպայական կաստան։ Մանկապատանեկան մի շարք գրքերի հեղինակ է։ Աշխատանքի հերոս (1964), ԳԴՀ ազգային մրցանակ (1955, 1961), Հ․ Մանի անվ․ մրցանակ (1962)։

Երկ․ Նոբի, Ե․, 1964։

ՌԵՆ (Wren) Քրիստոֆեր (1632–1723), անգլիացի ճարտարապետ և գիտնական։ 1649-ի և 53-ի միջև մաթեմատիկա է ուսանել Օքսֆորդի համալսարանում։ 1657-ից՝