Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/64

Այս էջը սրբագրված է

վիւոը U ընդունում բազմաթիվ վտակներ։ Ստորին հոսանքում հոսում է Մոյընկում անապատով, կորչում Աշչիկոլ իջվածքում։ Սնումը ձնասառցադաշտային և ստորերկրյա ջրերից է։ Զրի միջին տարեկան ծախսը մոա 70 մ3/վրկ է։ Հիմնական վտակներն են Չոնգ Կեմինը, Ըրգայտըն, Ալամեդին, Ակսուն, Կուրագատըն են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Չ-ի վրա է Տուսուտկուլի ջրամբարը, կան ոռոգիչ կառույցներ և ՀԷԿ։ Ափերին են Տոկմակ ե Չու քաղաքները։

ՉՈՒԲԱՐ Եղիա Գասպարի [1897, գ․ Թոփթի (այժմ՝ Դոնի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Ղրիմ գյուղ)—1938], Անղրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից, հրապարակախոս։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Սովորել է Նոր Նախիջեվանի հոգևոր սեմինարիայում (1906—12) և Դոնի Ռոստովի արական գիմնազիայում։ Ուսման տարիներին հարել է դաշնակցություն կուսակցությանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կանգնել է հեղափոխության պաշտպանության դիրքերում, 1918-ի աշնանից պրոպագանդիստական աշխատանք տարել Բաքվում և Թիֆլիսում։ Դեկտեմբերին ձերբակալվել և ուղարկվել է Քութայիսի բանտ։ 1919-ին փախել է բանտից, եկել Հայաստան, կապ հաստատել կուսակցության Երևանի կազմակերպության հետ ու գործուն մասնակցություն ցուցաբերել երիտասարդական «Սպարտակ» կազմակերպության աշխատանքներին։ 1919-ի աշնանը ձերբակալվել և արտաքսվել է Հայաստանից, մեկնել Դոնի Ռոստով։ Սպիտակգվարդիական զորքերից քաղաքն ազատագրելուց հետո նշանակվել է տեղի «Բանվորի կռիվ» թերթի խմբագիր, ապա ընտրվել Ռոստով—Նախիջևանի բոլշևիկյան կազմակերպության հայկ․ սեկցիայի քարտուղար ու հեղկոմի անդամ։ 1920-ի վերջին նշանակվել է 11-րդ կարմիր բանակի 32-րդ դիվիզիայի հայկ․ հատուկ նպատակի գնդի պետ։ Մասնակցել է դաշնակների 1921-ի փետրվարյան խռովության ճնշմանը։ Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո խմբագրել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Կոմունիստ» (ավելի ուշ՝ «խորհրդային Հայաստան»), «Կարմիր ռանչպար», «Մաճկալ» թերթերը, ինչպես նաև «Վերելք», «Նոր ակոս», «Լենինյան ուղի» ամսագրերը։ 1925-ին գործուղվել է Ֆրանսիա։ Փարիզում կազմակերպել և խմբագրել է «Երևան» թերթը, միաժամանակ օժանդակել Ֆրանսիայի կոմկուսի հայկ․ սեկցիայի օրգան «Վերելք» թերթի հրատարակությանը։ 1927-ին վերադարձել է Ֆրանսիայից և եկել Ադրբեջան, որտեղ նշանակվել է լուսժողկոմի տեղակալ։ Կարճ ժամանակ հետո վերադարձել է Սովետական Հայաստան և նորից ստանձնել «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրի պարտականությունը։

Չ․ գրել է «Սկզբում» (1926) հուշապատումը, կինոսցենարներ, մի շարք գրքույկներ, որոնք պատմում են Սովետական Հայաստանի զարգացման և առօրյայի մասին։ Մ․ Հովհաննիսյան

ՉՈՒԲԱՐ Վլաս Ցակովլևիչ (1891 — 1939), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1907-ից։ Ծնվել է Ֆեոդորովկա գյուղում (այժմ՝ գ․ Չուբարովկա, Զապորոժիեի մարզ, Պոլոգովսկի շրջան)։ 1904—11-ին սովորել է Ալեքսանդրովկայի մեխանիկա-տեխ․ ուսումնարանում (այժմ4 Չ-ի անվ, Զապորոժիեի մեքենաշինական ինստ․)։ Մասնակցել է 1905—07-ի հեղափոխությանը։ 1911-ից աշխատել է Կրամատորսկի, Մարիուպոլի (այժմ՝ ժդանով), Մոսկվայի, Պետրոգրադի գործարաններում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ ֆաբրիկագործարանային կոմիտեի նախագահ, ապա՝ ֆաբրիկագործարանային կոմիտեների Կենտ, խորհրդի անդամ, ընտրվել է Պետրոգրադի սովետի դեպուտատ։ Հոկտեմբերյան հեղափոխության (1917) ընթացքում եղել է Հրետանային գլխ․ վարչության ՌՀԿ-ի կոմիսար, ապա՝ Բանվորական վերահսկողության խորհրդի անդամ։ 1918—19-ին՝ Մեքենաշինական գործարանների վարչության նախագահ, ԺՏԲԽ-ի նախագահության անդամ։ 1919—22-ին՝ Ուկրաինայի արդյունաբերության վերականգնման կազմբյուրոյի նախագահ, Համաուկրաինական հեղկոմի անդամ, Ուկրաինայի ԺՏԲԽ-ի նախագահության նախագահ։ 1923-ից՝ ՈԻՍՍՀ ԺԿԽ-ի նախագահ, ՍՍՀՄ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ։ 1934-ից՝ ՍՍՀՄ ԺԿխ-ի և ԱՊԽ-ի նախագահի տեղակալ։ 1937-ից՝ ՄՍՀՄ ֆինանսների ժողկոմ։ 1920-34-ին ՈԻԿԿ(բ) ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ ՀամԿ(բ)Կ XI — XVII համագումարների պատվիրակ է, X համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամության թեկնածու, 1921-ի օգոստոսից՝ անդամ։ 1926-ից՝ կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1935-ից՝ անդամ։ Եղել է Համամիութենական ԿԴԿ, Համաուկր. ԿԳԿ, ՍՍՀՄ ԿԴԿ և նրա նախագահության անդամ։ ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՉՈՒԲԱՐՅԱՆ Գրիգոր Համբարձումի [6․7․1888, գ․ Թոփթի (այժմ՝ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Ղրիմ գ․)—6․9․1962, Երևան], հայ սովետական իրավաբան, ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1961)։ Ավարտել է Ցարոսլավլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1913), նույն թվականին՝ Մոսկվայի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (էքստեռն)։ Դոնի Ռոստովում աշխատել է երդվյալ հավատարմատարի օգնական (1913—19)։ 1919-ից հեղափոխական գործունեություն է ծավալել Հայաստանում, սերտ կապեր հաստատել հեղափոխական գործիչների (Ս․ Օրջոնիկիձե, Ա․ Մյասնիկյան և ուրիշներ) հետ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո եղել է արդարադատության ժողկոմի տեղակալ (1920—24)։ Մասնակցել է Երեվանի համալսարանի հիմնադրմանը, դասավանդել է պետ․ իրավունք, սովետական քրեական իրավունք, սովետական սահմանադրություն, հռետորական արվեստ։ Հմուտ փաստաբան էր, հռետոր։ Ակտիվորեն մասնակցել է ՀՍՍՀ առաջին սահմանադրության նախագծի կազմմանը, ՀՍՍՀ դեկրետների, հողային, քրեական, քրեական դատավարության և այլ օրենսգրքերի նախագծերի մշակմանը։ Մշակել է հայերեն իրավաբանական տերմինաբանություն, մասնակցել ռուս-հայերեն առաջին իրավաբանական բառարանի (1924) կազմմանը: Ա․ Թովմասյան

ՉՈՒԲԱՐՅԱՆ էդվարդ Վարդանի [ծն․ 5․5․1936, գ․ Համամլու (այժմ՝ ք․ Սպիտակ)], հայ սովետական ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1973), պրոֆեսոր (1975)։ ՍՄԿԿ անդամ 1977-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1958)։ 1965-ից աշխատում է Երևանի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնում։ Աշխատանքները վերաբերում են գերխիտ կոնֆիգուրացիաների ֆիզիկային, գնդային և առանցքասիմետրիկ բաշխում ունեցող զանգվածների ձգողության էյնշաեյնյան հավասարումներին, ձգողության երկրաչափական տեսության հարցերին։ Ձևակերպել և լուծել է չափականության որոշման խնդիրը առանցքասիմետրիկ գերխիտ զանգվածների բաշխման դեպքում, հարթ ու կորացած չափականությունների փոխմիարժեք ընտրության հարցը, հաշվել պտտվող գերխիտ կոնֆիգուրացիաների իներցիայի մոմենտները և ինտեգրալ այլ պարամետրերը էյնշտեյնյան և երկրաչափական տեսության շրջանակներում։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)։

Երկ․ Քվանտային մեխանիկա, Ե․, 1972 (հեղինակակից Գ․ Ս․ Սահակյան)։

ՉՈՒԲԱՐՅԱՆ Ղուկաս Գրիգորի (ծն․ 16․6․1923, Երևան), հայ սովետական քանդակագործ։ ՀՄՄՀ Ժող․ նկարիչ (1972)։ ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1970)։ 1942-ին ավարտել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանը, 1950-ին՝ գեղարվեստական ինստ-ը։ Չ․ աշխատում է հաստոցային, մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության ասպարեզներում։ Վաղ շրջանի աշխատանքները առանձնանում են կենսական հավաստիությամբ և պլաստիկ ձևերի ընդհանրացումներով («Մովետական հասարակ մարդը», գիպս, 1949)։ 1950-ական թթ․ Չ․ ստեղծել է հայ ժողովրդի հեղափոխական պայքարը մարմնավորող մոնումենտալ, գաղափարական խոր հագեցվածությամբ բնորոշվող «Տարիներ և մարդիկ» քանդակաշարը [«Պրոլետար» («Ելի՝ր, ում կյանքը անիծել է»), գիպս, 1957, «Կգա օրը», բրոնզ, 1958]։ Չ․ կերտել է ժամանակակիցների և պատմական անձանց՝ հոգեբանական խորությամբ և մեծ ընդհանրացումներով բնորոշվող դիմաքանդակ-