Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/640

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ԱՊԱՐԱՏ, սարքավորումների համախումբ՝ ռենտգենյան ճառտ– գայթների ստացման և օգտագործման համար։ Ըստ նշանակման Ռ․ ա–ները լինում են բժշկական (ռենտգենախտորոշման և ռենտգենաբուժության համար) և տեխնիկական (ռենտգենյան արատանշման, ռենտգենակառուցվածքային վեր Լուծության համար), ըստ օգտագործման պայմանների՝ ստացիոնար (ռենտգենկաբինետներում, լաբորատորիաներում աշխատելու համար), շարժական (դաշտային պայմաններում և ժամանակավորապես սարքավորված շենքերում աշխատելու համար) և փոխադրովի։ Ռ․ ա․ բաղկացած է վարումը բարձրացնող բարձրավոլտ տրանսֆորմատորից U ռենագենյան խողովակը բարձր լարման հաստատուն հոսանքով սնող ուղղիչից, Ռ․ ա–ի կառավարման և աշխատանքի վերահսկման վահանից, շտատիվից, որի վրա ամրացվում է ռենտգենյան խողովակը և տեղավորվում հետազոտվող օբյեկտը։ Աշխատելու ժամանակ անվտանգությունն ապահովելու համար Ռ․ ա–ի բարձր լարման տակ գտնվող բոլոր մասերը մեկուսացնում են, կիրառում են ազդանշանման, ապարատի առանձին մասերի ու շենքի (որտեղ տեղավորված է ապարատը) բլոկավորման համակարգ։ Իրականացվում է նաև պաշտպանություն ռենտգենյան ճառագայթումից։

Գրկ. ․Шмелев В․ К․, Рентгеновские аппараты, М․„ 1973․

ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ԱՐԱՏԱՆՇՈՒՄ, տես Արատանշում․

ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ԽՈՂՈՎԱԿ, էլեկտրավակուումային սարք, որը ծառայում է որպես ռենագենյան ճառագայթների աղբյուր։ Ռ․ խ–ի հիմնական մասերն են՝ կաթոդը (էլեկտրոնների աղբյուր), անոդը (ռենտգենյան ճառագայթման աղբյուր) և պատյանը (սրվակ) (նկ․ 1)։ Երբ անոդի նկատմամբ կիրառում են բարձր լարում, անոդի մակերևույթը ռմբակոծվում է արագ էլեկտրոնների հոսքով։ էլեկտրոնների ձեռք բերած կինետիկ էներգիայի մի մասը փոխակերպվում է ռենտգենյան ճառագայթման, իսկ մեծ մասը՝ ջերմային էներգիայի։ Ռ․ խ–իերը լինում են․ ըստ էլեկտրոնների հոսքի ստացման եղանակի՝ ջերմաէմիսիոն, ավտոէմիսիոն կաթոդով, դրական իոններով ռմբակոծվող և էլեկտրոնների ռադիոակտիվ (Р) աղբյուր ունեցող կաթոդով, ըստ վակուումացման եղանակի՝ ապազոդված, քանդովի, ըստ ճառագայթման ժամանակի՝ անընդհատ գործողության, իմպուլսային, ըստ անոդի հովացման տեսակի՝ ջրային, յուղային, օդային, ռադիացիոն հովացումով, ըստ կիզակետի չափերի՝ մակրոկիզակետային, սրակիզակե տային և միկրոկիզակետային, ըստ ձեի՝ օղակաձև, կլոր, գծավոր, ըստ անոդի վրա էլեկտրոնների կիզակետման եղանակի՝ էլեկտրաստատիկ, մագնիսական, էլեկտրամագնիսական կիզակետումով։

Ռ․ խ–ները կիրառվում են ոենագենակառուցվածքային վերչուծության (նկ․ 2, ա), արատանշման (նկ․ 2, բ)է ռենտգենյան սպեկտրային վերլուծության, ոենտգեն– ախտորոշման (նկ․ 2, գ)է ռենտգենաբուժության մեջ, ռենտգենյան միկրոսկոպիայում։ Առավել շատ կիրառվում են ջերմաէմիսիոն կաթոդով, ջրով հովացվող անոդով, էլեկտրոնների կիզակետման էլեկտրաստատիկ համակարգով ապազոդված Ռ․ խ–ները։ Մեծ էներգիաների և ինտենսիվության ռենտգենյան ճառագայթման անընդմեջ սպեկտր ստանալու համար օգտագործում են Ац-ից և W-ից պատրաստված անոդներ, կառուցվածքային վերլուծության դեպքում օգտվում են Ti-ից, Cr-ից, Fe-ից, Co-ից, Ni-ից, Cu-ից, Mo-ից, Ag-ից պատրաստված անոդներից։

Ռ․ խ–ի հիմնական բնութագրերն են՝ առավելագույն թույլատրելի արագացնող լարումը (1–500 կվ), էլեկտրոնային հոսանքը (0,01 մա–1 ա), անոդի ցրած տեսակարար հզորությունը (10–104 վտքմմ2), ընդհանուր օգտագործվող հզորությունը (0,002 վա–60 կվտ) և կիզակետի չափերը (1 մկմ–10 մմ)։ Ռ․ խ–ի օ․ գ․ գ–ն 0,1 – 3% է։

ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, ռենտգենյան ճառագայթ ու մ, 10~1<-ից մինչե 10“7 սմ (10~3-ից մինչև ЮА) երկարությամբ Էչեկտրամագնիսական աւիքներ։ Հայտնաբերել է Վ․ Կ․ Ռենտգենը 1895-ին և անվանել X-ճառագայթներ (այդ տերմինը դեռես կիրառվում է շատ երկրներում)։ X< 2A ալիքի երկարությամբ Ռ․ ճ․ պայմանականորեն կոչվում են կոշտ, իսկ ճ >2A տլիքի երկարությամբ ճառագայթները՝ փ ա փ ու կ։ Ռ․ ճ–ի գրգռման հիմնական եղանակը մեծ արագության լիցքավորված մասնիկների (էլեկտրոններ, պրոտոններ, պոզիտրոններ են) արգելակումն է (տես Արգեւակման ճառագայթում)։ Այս եղանակով գրգռված ճառագայթումն ունի որոշակի սպեկտրային լայնություն (անընդհատ սպեկտր)։ Իսկ երբ լիցքավորված մասնիկի ազդեցությամբ իոնացած ատոմը E2 էներգիայով գրգռված մակարդակից անցնում է Ei էներգիայով մակարդակի՝ առաքելով v= E!_E1 հաճախականության (հ–ը Պլանկի հաստատունն է) ռենտգենյան ֆոտոն, դիտվում է գծային սպեկտրով ճառագայթում (բնութագրական Ռ․ ճ․), որի բնութագրերը կախված են արգելակող միջավայրի (հակակաթոդ) նյութի տեսակից։ Ռ․ ճ–ի աղբյուր կարող են ծառայել ռենտգենյան խողովակները, որոշ ռադիոակտիվ իզոտոպներ, սինխրոտրոններն ու էլեկտրոնների կուտակիչները։ Ռ․ ճ․ դրսեորում են լուսային ալիքներին բնորոշ բոլոր երևույթները՝ անդրադարձում, բեկում, դիֆրակցիա (տես Դիֆրակցիա ռենտգենյան ճառագայթների), ինտերֆերենցիա, բևեռացում են։ Նյութի հետ Ռ․ ճ–ի փոխազդեցությունն ուղեկցվում է ֆոտոէֆեկտով, Քոմփթոնի էֆեկտով, ֆլուորեսցենցիայով են։ Ռ․ ճ․ ունեն մեծ թափանցունակություն և լայն կիրառություն են գտել բժշկության մեջ, գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում (տես նաև Ռենտգհնակառուցվածքային վերլուծություն)։

Գրկ․ Блохин М․ А․, Физика рентгеновских лучей, 2 изд․, М․, 1957; Рентгеновские лучи․ Сб․ под ред․ М․ А․ Блохина, пер․ с нем․ и англ․, М․, 1960․ Կ․Թրունի

ՌԵՆՏԳԵՆՅԱՆ ՄԻԿՐՈՍԿՈՊԻՍ, ռենտգենյան մանրադիտություն, ռենտգենյան ճառագայթներով նյութի միկրոկառուցվածքի ուսումնասիրման մեթոդների համախումբ։ Ռ․ մ–ում օգտագործում են հատուկ սարքեր՝ ռենտգենյան մանրադիտակներ, որոնց լուծունակության սահմանը կարող է 2–3 կարգով ավելի բարձր լինել, քան օպտիկական մանրադիտակներւինը։ Ըստ պատկերի ստացման սկզբունքի՝ ռենտգենյան մանրադիտակները (հետևաբար և Ռ․ մ–ի մեթոդները) լինում են անդրադարձումային և պրոյեկցիոն։ Անդրադարձումային Ռ․ մ–ում ռենտգենյան ճառագայթների կիզակետման համար կիրառվում են հայելային մակերևույթից լրիվ արտաքին անդրադարձման կամ ճկված միաբյուրեղներից բրեգյան դիֆրակցիայի (տես Դիֆրակցիա ռենագենյան ճառագայթների) երևույթները։ Առավել հեռանկարային է պրոյեկցիոն Ռ․ մ․ (նկ․), որի դեպքում «կետային> աղբյուրից առաքվող էլեկտրոնների գրգռած ռենագենյան ճառագայթների տարամիտող Փնջով էկրանի վրա ստացվում է նմուշի խոշորացված լուսաստվերային պատկերը։ Պատկերի ցայտունությունը պայմանավորված է ռենտգենյան ճառագայթների ընտրողական կլանմամբ (տարբեր տարրերի ատոմնե–