Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/642

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դրանք էական Փոփոխություններ չմտցրին հայերի իրավիճակի մե'։

Ե․ Սարգսյան

ՌԵՇԻՑԱ (Reija), քաղաք Ռումինիայի հվ–արմ–ում։ Կարաշ Սևերին գավառի վարչական կենտրոնն է։ 87 հզ․ բն․ (1977)։ Տրանսպորտային հանգույց։ Խոշորագույն ձեռնարկությունը մետալուրգիական կոմբինատն է։ Կան ծանր մեքենաշինություն, քիմ․, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն։

ՌԵՇՏ, Ռաշտ, քաղաք Իրանում, Դիլյան օստանի վարչական կենտրոնը։ 187 հզ․ բն․ (1976)։ Ավտոճանապարհով կապված է Թեհրանի հետ։ Զարգացել է XVIII դ․, որպես կարևոր առևտրատարանցիկ կետ Իրանի և Ռուսաստանի միջև։ Մետաքսագործության կենտրոն է։ Կան տրիկոտաժի, շուտի արտադրություն, փայտամշակման, ապակու, թեյի ֆաբրիկաներ։ Զարգացած է արհեստագործությունը։

ՌԵՇՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1732, կնքվել է Ռուսաստանի և Իրանի միշև Իրանի Ռեշտ քաղաքում հունվարի 21-ին (փետրվարի 1-ին)։ Ռ․ պ–ով Ռուսաստանը Իրանին էր վերադարձնում մերձկասպյան Դիլան, Մ ազանդարան, Աստրաբադ մարզերը (Ռուսաստանը դրանք ձեռք էր բերել 1723-ի ռուս–պարսկական պայմանագրով), ստանում Իրանի հետ անմաքս առևտրի և այլ արտոնություններ։ Ռուսաստանի և Իրանի անդրկովկասյան տիրույթների սահման ճանաչվեց Կուր գետը։ Ռ․ պ․ իր ուժը պահպանեց մինչև 1735-ի Գանձակի պայմանագիրը (տես Գանձակի պայմանագրեր 1724, 1735)։

ՌԵՈԼՈԳԻԱ (< հուն․ p£0£– հոսք, հոսանք և․․․ չոգիա), նյութերի դեֆորմացիաների և հոսունության մասին գիտություն։ Դիտարկում է մնացորդային դեֆորմացիաների և մածուցիկ ու պլաստիկ նյութերի հոսունության հետ կապված պրոցեսները, ինչպես նաև լարումների ռեչաքսացիայի և առաձգական հետազդեցության երևույթները։ «Ռ․» տերմինը մուծել է ամերիկյան գիտնական Յու․ Բինգհեմը (E․ Bingham, 1878–1945), որը և այդ գիտության հիմնադիրն է։ Տերմինը պաշտոնապես ընդունվել է պլաստիկության վերաբերյալ 3-րդ գիտաժողովում (1929, ԱՄՆ)։ Ռ–ի համար հիմք հանդիսացան մածուցիկ հեղուկի շարժման դիմադրության վերաբերյալ Ի․ Նյուտոնի օրենքները, անսեղմելի մածուցիկ հեղուկի շարժման Նավիե–Մաոքսի հավասարումը։

Ռ․ զբաղվում է ժամանակի ընթացքում իրական նյութերի լարվածային և դեֆորմացված վիճակների փոփոխման հարցերով։ Ռ–ի ուսումնասիրության առարկան ռեոլոգիական մարմիններն են, որոնք օժտված են առաձգականությամբ, պլաստիկությամբ, մածուցիկությամբ (սողք, հոսունություն), լարումների ռելաքսացիայով և տևական ամրությամբ։ Ռ․ միավորում է դեֆորմացվող միշավայրի մեխանիկայի բոլոր բաժինները։ Բացարձակ առաձգական մարմնի լարման և դեֆորմացիայի խնդիրների դիտարկման դեպքում Ռ․ համընկնում է առաձգականության տեսության հետ, եթե մարմինն օժտված է առաձգապլաստիկական հատկություններով՝ ւցւասաիկոէթյան տեսության հետ, իսկ եթե ուսումնասիրվում են միայն տևական դեֆորմացիաները՝ սողքի տեսության հետ։

Ռ․ բաղկացած է մի քանի ենթաբաժիններից․ տեսական Ռ․ կամ մակրոռեոլոգիան կարող է դիտվել որպես հոծ միշավայրի մեխանիկայի բաժին (տես Մեխանիկա հոծ միշավայրի)։ Այն կապ է հաստատում մարմնի վրա ազդող դեֆ որմացիաներից առաշացած մեխանիկական լարումների և ժամանակի ընթացքում դրանց փոփոխության միշև։ Նյութերի ռեոլոգիական վարքն ուսումնասիրելու համար օգտվում են մոդելներից, որոնց համար կազմում են դիֆերենցիալ հավասարումներ՝ դրանց մեջ մտնող առաձգականության և մածուցիկության բնութագրերի տարբեր համակցություններով։ Ռեոլոգիական մոդելների օգնությամբ ուսումնասիրվում են պոլիմերների մեխանիկական հատկությունները, ներքին շփումը պինդ մարմիններում և իրական մարմինների այլ հատկությունները։ Միկրոռեոլոգիան ուսումնասիրում է միկրոծավալներում տեղի ունեցող ռեոլոգիական պրոցեսներն ատոմամոլեկուլային մակարդակով։ հիմնական նպատակը միկրոպրոցեսների ուսումնասիրության հիման վրա մակրոծավալներում կատարվող պրոցեսների կանխագուշակումն է։ Կենսառեոլոգիան ուսումնասիրում է մարդկանց և կենդանիների օրգանիզմներում զանազան կենսբ․ հեղուկների (օրինակ, արյան) հոսանքը և տարբեր հյուսվածքների (մկանային, ոսկրային, արյան անոթների) դեֆորմացիաները։ Փորձարարական Ռ․ (ռեոմետրիան) զբաղվում է հատուկ սարքերի և փորձարկիչ մեքենաների օգնությամբ իրական մարմինների ռեոլոգիական հատկությունների ուսումնասիրությամբ։

Ռ–ի զարգացման գործում զգալի ավանդ ունեն ռուս և սովետական գիտնականներ Դ․ Ի․ Մենդելեևը, Պ․ Ա․ Ռեբինդերը, Մ․ Պ․ Վոլարովիչը, Ցոլ․ Ն․ Ռաբոտնովը, Ա․ Ա․ Իլյուշինը, Ն․ Խ․ Հարությունյանը և ուրիշներ։

Գրկ․ Реология, пер․ с англ․, М․, 1962; Рейнер М․, Реология, пер․ с англ․, М․, 1965; Воларович М․ П․, Малинин Н․ И․, Исследования в области феноменологи– ческой реологии, «Инженерно-физический журнал», 1969, т․ 16, № 2; Успехи реологии полимеров, под ред․ Г․ В․ Виноградова, М․, 1970․ Ս․ Մեսչյան

ՌԵՈԽՈՐԴ (< հուն․ իԽգ – հոսք, հոսանք և %օթՏղ – լար), սարք, որը բաղկացած է ամբողշ երկարությամբ միատեսակ կտրվածք ունեցող (տրամաչափված) մետաղալարից (հիմնականում՝ մանգանինե), սանդղակից և մետաղալարով սահող շարժական կոնտակտից (շարժակից)։ Կիրառվում է տարբեր (հատկապես ավտոմատ) էլեկտրաչափիչ սարքերում՝ էլեկտրական դիմադրության կամ դիմադրությունների հարաբերության սահուն Փոփոխության համար։ Պոտենցիոմետրի հիմնական մասն է։

ՌԵՈՄՅՈՒՐԻ ՑՈՒՑՆԱԿ, գործնական ջերմաստիճանային ցուցնակ։ 1730-ին առաշարկել է ֆրանսիացի բնախույզ Ռ․ Ա․ Ռեոմյուրը (Reaumur, 1683–1757)։ Ռ․ ց–ի միավորը Ռեոմյուրի աստիճանն է (°R)։ 1°R հավասար է սառույցի հալման (0°R) և շրի եռման (80°R) կետերի ջերմաստիճանային միջակայքի 1/80 մասին, այսինքն՝ 1°R=1,25°C (°Շ–ն ջերմաստիճանն է ըստ Ցեչսիուսի ցուցնակի)։ Ռ․ ց․ գործածությունից դուրս է եկել։

ՌԵՈՄՏԱՏ (< հուն․ £>eog – հոսք, հոսանք և atatoe – կանգուն, անշարժ), Փոփոխական ռեզիաոոր, էլեկտրական շղթայում հոսանքի ուժը կամ լարումը կարգավորելու և սահմանափակ ելու էլեկտրական սարք (նկ․ 1)։ Ռ–ի դիմադրության արժեքը կարող է փոփոխվել սահուն կամ աստիճանաբար։ ՝՝տոսանքի ուժը կամ լարումը ոչ մեծ տիրույթում փոփոխելու համար (օրինակ, էլեկտրական մեքենաներում գործարկման հոսանքի ուժը սահմանափակելու համար) Ռ․ էլեկտրական շղթային միացվում է հաջորդաբար (նկ․ 2, ա), իսկ երբ անհրաժեշտ է լինում հոսանքի ուժը կամ լարումը կարգավորել լայն տիրույթում (զրոյից մինչև առավելագույն արժեքը), կիրառվում է Ռ–ի պոտենցիոմետրական միացում (նկ․ 2, բ)։ Երկրորդ դեպքում Ռ․ կատարում է լարման կարգավորվող բաժանարարի դեր։

ՌԵՉ ՊՈՍՊՈԼԻՏԱ (լեհ․ Rzeczpospolita – հանրապետություն), լեհ․ պետության (XV դ․ վերջ –XVIII դ․), որը սեյմի ընտրած թագավորի գլխավորությամբ դասային միապետության յուրահատուկ ձև էր, ավանդական անվանումը։ 1569-ի Լյուբլինյան ունիայից մինչև 1795-ը՝ լեհլիտվ․ պետության պաշտոնական անվանումը։

ՌԵՉԻՏԱՏԻՎ (իտալ․ recitativo, < recitare – բարձրաձայն կարդալ, արտասանել), վոկալ երաժշտության տեսակ, որ օգտագործում է խոսքային ինտոնացիաների արտահայտչականությունը, այս կամ այն չափով մոտենալով բնական խոսքին կամ նմանվելով դրան։ Տես Ասերգ։

ՌԵՊԱՐԱՑԻԱ գենետիկայում, բջիջների հատուկ ֆունկցիա, դեգօքսիռիբոնուկլեինաթթվի՝ ԴՆԹ( տես Նուկչեինաթթուներ), մոլեկուլի բնականոն կենսասինթեզի ըն-