թացքում, ինչպես նաև տարբեր ֆիզիկական ն քիմ․ գործոնների ազդեցությունից առաջացած վնասվածքները և խզումներն ուղղելու ունակությունը։
ԴՆԹ–ի մոլեկուլում խզումներ կարող են առաջանալ չերմային շարժման, ինչպես նաև բակտերիային բջիջների նուկլեիդում խիտ կառուցվածքների առաջացման ժամանակ մոլեկուլների ոլորումների և ծռումների հետեանքով։ Այդպիսի խզումների Ռ․ հավանաբար կատարվում է ԴՆԹ–լիգազ ֆերմենտով։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից ԴՆԹ–ի մոլեկուլի հարևան պիրիմիդինային մնացորդները դիմերվում են․ նրանց միջև առաջանում է կովալենտ կապ։ Հատկապես հեշտ են դիմերվում թիմինային մնացորդները («թիմինային կարում»)։ Այդպիսի արատները վերացվում են հատուկ ֆերմենտներով, որոնք թիմին–թիմին երկնուկլեոտիդի երկու կողմից (դրանից մեկ կամ երկու միջնուկլեոտիդային կապ հեռավորությամբ) հիդրոլիտիկ ճեղքմամբ կտրում և հեռացնում են վնասված շղթան, նրա փոխարեն տեղադրում համապատասխան նուկլեոտիդներին կոմպլեմենտար «ճշտված» շղթա։ Բակտերիաներն ունեն Ռ–ի առնվազն 2 ֆերմենտային համակարգ։ Առաջինն իրականացնում է փոքր՝ 5–7, իսկ երկրորդը՝ մինչև 1000 և ավելի նուկլեոտիդներից բաղկացած տեղամասերի Ռ․։
ԴՆԹ–ի Ռ–ի հայտնաբերումը արմատապես փոխեց բջջի գենետիկական ապարատի կայունությունն ապահովողն մուտացիոն պրոցեսի ընթացքը կարգավորող մոլեկուլային մեխանիզմների մասին պատկերացումները։
Ռ․ ռադիոկենսաբան ու թյան մեջ, կենսաբանական օբյեկտների վերականգնումը իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթների առաջացրած վնասվածքներից։ Բջիջների Ռ․ հիմնականում գենետիկական կառուցվածքների (ԴՆԹ, քրոմոսոմներ) վնասվածքների վերացումն է, որն իրականացվում է հատուկ ֆերմենտների միջոցով, գեների վերահսկողությամբ։
Միաբջիջ օրգանիզմների, բույսերի և կենդանիների Ռ․ հանգեցնում է նրանց կենսունակության բարձրացման, քրոմոսոմային վերադասավորությունների և գենային մուտացիաների քանակի նվազեցման։ ճառագայթահարված բույսերի բջիջներում, օրինակ, Ռ–ի շնորհիվ վնասված քրոմոսոմների թիվը նվազում է մոտ 5–10 անգամ։ Բազմաբջիջ օրգանիզմներում Ռ․ դրսևորվում է ճառագայթահարումից վնասված օրգանների և հյուսվածքների ռեգեներացիայի ձևով՝ չվնասված բջիջների բազմացման շնորհիվ։ Կաթնասունների և մարդու օրգանիզմների Ռ–ում կարևոր դեր է պատկանում ոսկրածուծի ցողունային բջիջներին ու բարակ աղիների լորձաթաղանթին։ Ռ․ խթանելու համար ճառագայթահարումից հետո օրգանիզմ են մտցվում փոքր քանակով ոսկրածուծի բջիջներ (արդյունավետ եղանակ է ճառագայթային հիվանդության բուժման համար)։ Խանգարված Ռ․ ունեցող բջիջները և օրգանիզմները խիստ ռադիոզգայուն են։
ՌեՊԱՐԱՑԻԱ (< լատ․ reparatio – վերականգնում), վնասահատուցում, պետությանը հասցրած վնասների հատուցումը հարձակվող երկրի կողմից, որոշվում է հաշտության պայմանագրով կամ այլ ակտով։ Հատուցման ծավալն ու բնույթը պետք է համապատասխանի նյութական վնասին (համաչաՓության սկզբունք)։ Առաջին անգամ որոշվել է գանձել 1919-ի Վերսալի հաշտության պայմանագրով ու վերսալյան համակարգի այլ պայմանագրերով, որտեղ արձանագրվել է Գերմանիայի ու նրա դաշնակիցների պատասխանատվությունը՝ պատերազմի հետևանքով Անտանտի երկրների բնակչությանը պատճառած վնասի համար։ Իրականում այդ պայմանագրերում Ռ․ քողարկված ռազմատուգանք էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայից ու նրա դաշնակիցներից գանձվող Ռ–ի ձևերը որոշվել են Ղրիմի (1945) և Պոտսդամի կոնֆերանսներում (1945) կայացված համաձայնությամբ։ ՍՍՀՄ ռեպարացիոն պահանջները բավարարվում էին Գերմանիայի արլ․ գոտու, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Արլ․ Ավստրիայում գտնվող Գերմանիայի ակտիվների հաշվին։ Լեհաստանի Ռ․ բավարարվում էր ՍՍՀՄ բաժնից, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, մյուս պետությունների ռեպարացիոն պահանջները՝ արմ․ գոտիների հաշվին։ ՍՍՀՄ Ռ–ի որոշ բաժին պետք է ստանար Գերմանիայի արմ․ գոտիներից։ ԼԺՀ–ի հետ կնքված համաձայնագրով ՍՍՀՄ դադարեց (1954) ԳԴՀ–ից Ռ․ գանձել։ Արմ․ գոտիներից ՍՍՀՍ–ի օգտին Ռ․ գանձելու մասին որոշումը արմ․ երկրները չկատարեցին։ 1947-ին կնքված հաշտության պայմանագրերով նախատեսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դաշնակիցներից Ռ․ գանձելիս նկատի ունենալ հետևյալ սկզբունքները՝ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը, պատերազմի հետևանքով պատճառած վնասների մասնակի հատուցումը։
ՌԵՊԵՐ (ֆրանս․ герёге – նիշ, նշան, ելակետ), 1․ գեոդեզիայում, հատուկ նշան, որ արվում է քարե շինության պատին կամ գետնին, տեղանքում նշանակում և սևեռում է այն կետը, որի բարձրությունը ծովի մակարդակից որոշվում է հարթաչափման միջոցով։ 2․ Մաթեմատիկայում, մի կետից դուրս եկող, որոշակի կարգով վերցված գծայնորեն անկախ (տես Գծային կախվածություն) վեկտորների համախումբ։ Տարածության (հարթության) մեջ որպես վեկտորների Ռ․ կարող է ծառայել որևէ հարթությանը (գծին) չհամուղղված վեկտորների յուրաքանչյուր et=OMi, е2=ОМ2, ез=ОМ3 (ei, e2) եռյակ (երկյակ)։ Եթե Ռ․ կազմող վեկտորները փոխադարձաբար ուղղահայաց են, ապա Ռ․ անվանում են օրթոգոնալ, իսկ եթե դրանից բացի յուրաքանչյուր վեկտորի երկարությունը 1 է, ապա Ռ․ կոչվում է օրթոնորմավորված։ 3․ Հրետանային գործում, նշանակետերի շրջանում հատուկ ընտրված օժանդակ կետ, ըստ որհ նշանափորձում են հրետանային կրակը։
ՌԵՊԵՐՏՈՒԱՐ (ֆրանս․ repertoire, ուշ․ լատ, repertorium – ցանկ, ցուցակ), տես խաղացանկ։
ՌԵՊԻՆ Իլյա Եֆիմովիչ [24․7(5․8)․ 1844, Չուգուև (այժմ՝ Խարկովի մարզում)–29․9․1930, Կուոկկալա, Ֆինլանդիա (այժմ՝ Ռեպինո, Լենինգրադի մարզում)], ռուս նկարիչ։ Մովորել է Պետերբուրգի Արվեստագետներին խրախուսող ընկերության Նկարչության դպրոցում (1863-ի վերջ, դասատուները՝ Ռ․ Կ․ ժուկովսկի և Ի․ Ն․ Կրամսկոյ) և Գեղարվեստի ակադեմիայում (1864–71, 1873–76-ին կրթաթոշակառու՝ Իտալիայում և Ֆրանսիայում)։ Պերեդվիժնիկների միավորման անդամ (1878-ից)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893)։ Ուսման տարիներին բարեկամացել է Ի․ Ն․ Կրամսկոյի, Վ․ Վ․ Մտասովի հետ, ծանոթացել հեղափոխական դեմոկրատների գեղագիտությանը և դարձել դրա համոզված հետևորդ։ 1860-ական թթ․ ստեղծել է ուս․ ակադեմիական նկարներ, ակադեմիայից դուրս՝ դիմանկարներ, ժանրային նկարներ և գծանկարներ։ Նկարչի բնատուր ձիրքը, դիտողականությունը և կրքոտ խառնվածքը որոշակիորեն դրսևորվել են դեռևս նրա վաղ շրջանի դիմանկարներում («Վ․ Ե․ Ռեպին», 1867, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Վ․ Ա․ Շևցովա», 1869, Ռուս, թանգարան, Լենինգրադ)։ 1870-ական թվականներից Ռ․ հանդես է եկել որպես նկարիչ–դեմոկրատ, պաշտպանել գեղարվեստական ստեղծագործության ժողովրդայնության սկզբունքները, պայքարել ակադեմիական արվեստի դեմ։ Վոլգայով ուղևորություններ կատարելուց հետո ստեղծել է «Վոլգայի նավաքարշները» նկարը (1870–73, Ռուս, թանգարան)՝ ոչ միայն մերկացնելով շահագործումը, այլև հավաստելով ժողովրղի մեջ թաքնված ուժն ու հասունացող բողոքը։ Այդ աշխատանքը նոր երևույթ էր ռուս, գեղանկարչության մեջ․ ժանրային երկում ընդհանրացնելով ժամանակակից կյանքի հակասությունները, միաժամանակ ցույց տալով ժողովրդի հզոր ուժը, Ռ․ լայնահուն, տարողունակ երփնագրով հասել է մոնումենտալ հնչողոլթյան։ Իտալիայում և Ֆրանսիայում Ռ․ ծանոթացել է եվրոպ․ արվեստին։ Այդ տարիների գործերից են «Փարիզյան սրճարան» (1874–1875, Մոնսոնի հավաքածու, Ատոկհոլմ), «Աադկոն ստորջրյա թագավորությունում» (1876, Ռուս, թանգարան) կտավները, բնանկարներ, որոնք նպաստել են տիրապեւոելու պլենէրային գեղանկարչությանը։ Արտասահմանից վերադառնալուց հետո մեկնել է Չուգուև, ստեղծել գյուղացիների՝ տիպականացման զարմանալի ուժով աչքի ընկնող դիմանկարներ։ Նույն ժամանակի գործ է իշխող, կոպիտ ուժով առլեցուն մարդու՝ ավագ սարկավագի դիմանկարը (1877, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1870-ական թթ․ վերջին 1880-ական թթ․ սկզբին, նախ՝ Չուգուևում, ապա Մոսկվայում Ռ․ ստեղծել է գյուղական թեմայով գործեր («Նորակոչիկի ճանապարհումը», 1879, Ռուս, թանգարան), որոշ էսքիզներում և նկարներում բացահայտել