Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/644

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ետռեֆորմյան գյուղի սոցիալական հակասությունները (<Վոլոստային վարչությունում», 1877, Ռուս, թանգարան)։ Այդ գործերի հիման վրա Ռ–ին հաջողվել է կերտել ժամանակակից Ռուսաստանի կյանքի բազմազանությունը, սոցիալ․ փոխհարաբերությունների բարդությունը բացահայտող, ժող․ թեման լայնորեն ընդհանրացնող «Եկեղեցական թափոր Կուրսկի նահանգում» նկարը (1880–83, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1882-ից Ռ․ ապրել է Պետերբուրգում։ ժողովրդի ազատագրման, ինքնակալության դեմ պայքարի գաղափարներով տոգորված նրա լավագույն նկարների երեան գալը ցուցահանդեսներում իրադարձություն էր Ռուսաստանի գեղարվեստական և հասարակական կյանքում։ Համակրելով հեղափոխականներին, ի դեմս նրանց տեսնելով ժողովրդի երջանկության համար պայքարող հերոսների, Ռ․ վաո և ճշմարտացի կերպով է բացահայտել տարատոհմիկ (ռազնոչին) դեմոկրատ–հեղափոխականների շարժման ե՝ ուժը, ե՝ թուլությունը («Հրաժարում խոստովանությունից», 1879–85, «Պրոպագանդիստի ձերբակալումը», 1880–82, «Չէին սպասում», 1884–88, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ)։ Պատկերելով հերոսականը շարքային մարդկանց կյանքում՝ Ռ․ կենցաղային ժանրը օժտել է այն նշանակությամբ, ինչ նախկինում ուներ միայն պաւոմ․ երՓնագիրը։ 1870–80-ական թթ․ Ռ․ ստեղծել է նաև իր լավագույն դիմանկարները, որտեղ երեվան է գալիս նրա դեմոկրատիզմը, սերը մարդու հանդեպ, խոր պսիխոլոգիզմը։ Նրա դիմանկարների հսկա պատկերասրահում («Վ․ Վ․ Ստասով», 1873, «Ա․ Ֆ․ Պիսեմսկի», 1880, «Մ․ Պ․ Մոլսորգսկի», 1881, «Ն․ Ի․ Պիրոգով», 1881, «Պ․ Ա․ Ստրեպետովա», 1882, «Ա․ ի․ Դելվիգ», 1882, «Լ․Ն․ Տոլստոյ», 1887, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ), ինչպես և ժանրային նկարներում բացահայտվել են ռուս, կյանքի էական գծերը։ 1880-ական թթ․ Ռ․ մեծ վարպետության է հասել գրաֆիկայի բնագավառում («Ադա աղջնակը», 1882, Տրետյակովյան պատկերասրահ , «Նևսկի պողոտա», 1887, Ռուս, թանգարան, գծանկարները)։ Նշանավոր են Ռ–ի պատմ․ նկարները։ Անցյալի նկատմամբ նրա հետաքրքրությունը պատճառաբանված էր ժամանակի առաջ քաշած հարցադրումներով։ Ռ–ին հրապուրել են պատմ․ նշանակալի տեղաշարժերի հետ կապված ուժեղ անհատները, նրանց ճակատագրերը, հոգեբանական և դրամատիկական խնդիրներ։ Դրանցից են «Սոֆյա թագուհին» (1879), «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» (1885, երկուսն էլ՝Տրետյակովյան պատկերասրահ)։ Ռ–ի վերջին նշանավոր պատմ․ նկարի՝ «Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին» (1878–91, Ռուս, թանգարան) գլխ․ հերոսը իր շահերը արիաբար պաշտպանող ազատասեր ժողովուրդն է։ 1890-ական թթ․ Ռ․ ապրել է ստեղծագործական ճգնաժամ, ժամանակավորապես խզել կապերը պերեդվիժնիկների հետ։ Այդ շրջանի նրա նամակների և հոդվածների որոշ մտքեր ժամանակակիցներին իրավունք են տվել Ռ–ին համարել դեմոկրատական գեղագիտության գաղափարները ուրացող, սակայն՛ 1890-ական թթ․ վերջին Ռ․ վերադարձել է նախկին դիրքերը։ 1890–1900-ական թթ․ Ռ–ի լավագույն գործերը գրաֆիկական դիմանկարներ են (է․ Դուզեի դիմանկարը, ածուխ, 1891, Տրետյակովյան պատկերասրահ), նաև սոցիալ․ սուր բնութագրումներով աչքի ընկնող դիմանկար–էտյուդներ՝ «Պետական խորհրդի հանդիսավոր նիստը» նկարի համար (իրականացվել է Բ․ Մ․ Կուստոդիեի U ի․ Ս․ Կուլիկովի համագործակցությամբ, 1901–03, Ռուս, թանգարան)։ Ռ–ի խորապես ժող․, իր դարաշրջանի առաջավոր գաղափարների հետ սերտորեն կապված ստեղծագործությունը ռուս, դեմոկրատական արվեստի բարձունքներից է։ 1894–1907-ին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում (1898–99-ին՝ ռեկտոր)։ Աշակերտներից են՝ ի․ ի․ Բրոդսկին, Ի․ է․ Գրաբարը, Դ․ Ն․ Կարդովսկին, Բ․ Մ․ Կուստոդիեը։ 1899-ից ապրելով Կուոկկալայի իր «Պենատներ» դաստակերտում, Ռ․ 1917-ից հետո մնացել է սահմանի մյուս կողմում (Կուոկկալան մինչե 1940-ը պատկանում էր Ֆինլանդիային)։ Ապրելով Ֆինլանդիայում՝ Ռ․ կապերը չի խզել հայրենիքից, երագել է վերադառնալ ՄՄՀՄ, «Պենատներում», որտեղ մահացել և թաղվել է Ռ․, 1940-ին բացվել է հուշաթանգարան․ նույնպիսի թանգարան գործում է նաև Չուգուեում։ 1958-ին Մոսկվայում բացվել է Ռ–ի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Մ․ Գ․ Մանիզեր, ճարտ․՝ Ի․ Ե․ Ռոժին)։ Ռ–ի բազմաթիվ գործեր, այդ թվում՝ երգչուհի Մ․ Ն․ Կլիմենտովայի դիմանկարը (1883), «Մ․ Կ․ Տենիշևան աշխատելիս» (1897), «Շիկահեր կինը» (1898), Դ․ Մ․ Սոլսկու դիմանկարը (1903) գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Պատկերազարդումը տես 641-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Երկ․ Далёкое близкое, в изд․, [М․], 1961․

Գրկ․ Репин [Статьи и материалы], т․ 1–2, М․-Л-, 1948-49; Грабарь И․ Э․, И․ Е․ Репин, т․ 1–2, М․, 1963–64; Новое о Репине, [Л․, 1968]․

ՌԵՊԼԻԿԱՑԻԱ (< ուշ լատ․ replicatio – կրկնություն), ռեդուպլիկացիա, աուտոռեպրոդուկցիա, աուտոսինթեզ, բոլոր կենդանի բջիջներում ընթացող նուկւեինաթթուների, զեների, քրոմոսոմների ինքնավերարտադրման (ինքնապատճենման) պրոցես։ Ռ–ի մեխանիզմի հիմքում ընկած է դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) կամ ռիբոնուկլեինաթթուների (ՌՆԹ) մատրիցային սկզբունքով իրականացող ֆերմենտային սինթեզը։ ԴՆԹ–ի Ռ․ բազմաթիվ ֆերմենտների (ԴՆԹ–պոլիմերագ, ԴՆԹ–լի–գագ, ԴՆԹ–մեթիլագ են) մասնակցությամբ իրականացող, գենետիկորեն վերահսկվող բազմափուլ պրոցես է։ ԴՆԹ–ի Ռ–ի ընթացքում երկպարույր մոլեկուլի ջրածնային կապերը բացվում են, գալարները բաժանվում են իրարից, և յուրաքանչյուրի վրա կոմպլեմենտարության (լրացուցչության) սկզբունքով նոր շղթա է սինթեզվում, որի հետևանքով ԴՆԹ–ի մեկ մոլեկուլից առաջանում են երկու նույնատիպ մոլեկուլներ։ ՌՆԹ և միաշղթա ԴՆԹ պարունակող վիրուսների ու ֆագերի Ռ–ի ժամանակ նոլկլեինաթթվի միաշղթա մոլեկուլի վրա սինթեզվում է առաջինին կոմպլեմենտար շղթա, և նոր առաջացող մոլեկուլները սինթեզվում են այդ երկպարույր մատրիցայի երկրորդ շղթայի վրա։ Ռ–ի հետևանքով ժառանգական ինֆորմացիան համեմատաբար անփոփոխ կերպով հաղորդվում է բջջից բջիջ, սերնդից սերունդ։

Գրկ․ Уотсон Дж․, Молекулярная биология гена, пер․ с англ․, М․, 1967; Стент Г․, Молекулярная генетика, пер․ с англ․, М․, 1974․

ՌԵՊՈՐՏԱԺ (ֆրանս․ reportage, < անգլ․ report– հաղորդել), տեղեկատու–ինֆորմացիոն ժանր ժուռնալիստիկայում, որն անմիջականորեն և օպերատիվ ներկայացնում է այնպիսի իրադարձություն, որի ականատեսն է հեղինակը։ Մամուլի, ռադի ո–հեռուստատեսային Ռ–ները լինում են իրադարձային, թեմատիկ (տարբեր ժամանակներում, բայց նույն թեմային վերաբերող իրադարձությունների միավորում)։ Լրագրային Ռ․ սովորաբար ուղեկցվում է լուսանկարներով։ Ռադիոյով հաղորդվող Ռ–ում մշտապես պահպանվում է իրադարձությունների Ժամանակագրությունը։ Հեռուստատեսային Ռ․ հաճախ է վերաճում դեպքերի մեկնաբանության։ Մարքսիստական ժուռնալիստիկայում Ռ․ ճշմարտացիորեն տեղեկացնում է հասարակական–քաղ․, տնտ․ և մշակութային կյանքի իրադարձությունների մասին։ Բուրժ․ ժուռնալիստիկայում Ռ․ սովորաբար սենսացիոն, արտառոց դեպքերի մատուցման ժանր է։