Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/647

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԵՎԵՐԲԵՐԱՑԻԱ (< ուշ լատ․ reverberatio – անդրադարձում, < լաա․ reverberare – նա շպրտել), փակ շենքերում (սրահներում) ձայնի աստիճանական մարումը՝ ձայնի աղբյուրն անջատելուց հետո։ Շենքի օդային ծավալը շատ մեծ թվով սեփական հաճախականություններով բարդ տատանողակահ համակարգ է․ սեփական տատանումներից յուրաքանչյուրն ունի մարման իր գործակիցը, որը պայմանավորված է սահմանափակող մակերևույթներից անդրադարձման և տարածման ժամանակ ձայնի կլանումով։ Այդ պատճառով աղբյուրի գրգոած տարբեր հաճախականությունների սեփական տատանումները մարում են ոչ միաժամանակ։ Բնութագրվում է ոևերբերացիայի ժամանակով, որի ընթացքում ձայնի ինտենսիվությունը նվազում է 106 անգամ։ Ռ–ի ավելցուկային տևողությունն առաջ է բերում տհաճ դղրդյուն, իսկ անբավարար տևողությունը՝ խիստ ընդհատուն և երաժշտական «հյութեղությունից» զուրկ հնչողություն։ Արհեստականորեն ստեղծվող Ռ․ որոշակի սահմաններում նպաստում է հնչողության բարելավմանը՝ առաջացնելով սրահի լավ «ռեզոնանսի» զգացողություն։ Ռ․ է կոչվում է նաև ետհնչողության երևույթը, որն զգացվում է հատկապես ծովում, երբ սկզբնական ձայնն անդրադառնում և ցրվում է հատակից (հատակային Ռ․) ալեկոծված մակերևույթից (մակերևութային Ռ․) կամ ջրային միջավայրի անհամասեռություններից, ձկներից և կենսբ․ այլ օբյեկտներից (ծավալային Ռ․)։

ՌԵՎԵՐՍ (անգլ․ reverse, < լատ․ revertor – ետ դառնալ), ռևերսիվ մեխանիզմ, մեխանիզմ, որը նախատեսված է մեքենայի (շարժիչի) կամ մեքենայի առանձին տարրերի շարժման ուղղությունը հակադարձելու համար։ Շարժիչներում Ռ․ առավել հաճախ շուռտվիկակուլիսային կամ բռնցքավոր մեխանիզմն է, հաստոցներում՝ լրացուցիչ (միջանկյալ) անվով ատամնավոր կառչումը։ Ավելի բարդ Ռ–ները փոխում են ինչպես շարժման ուղղությունը, այնպես էլ արագությունը։

ՌԵՎԵՐՍԻԱ, (< լատ․ reversio – վերադարձ)․ 1․ նույնն է, ինչ առհավությունը։ 2․ Տարբեր գենոտիպային բաղադրամասեր (օրինակ՝ խայտաբղետ տերևներ) ունեցող բույսերի բաղադրամասերից որևէ մեկին համապատասխանող ընձյուղի առաջացումը։ 3․ Գենետիկայում Ռ․ մուտացիայի ենթարկված գենի վերածումն է ելակետային կամ վայրի տիպի գենի (հակադարձ կամ դարձելի մուտացիա)։ Ռ․ (ինչպես նաև ուղղակի մուտացիաները) կարող է լինել ինքնաբուխ կամ տարբեր մուտագեններով արհեստականորեն առաջացած։ Ռ–ի ուսումնասիրությունը բակտերիաների և ֆազերի վրա էապես խորացրեց մուաագենեզի մեխանիզմների մասին պատկերացումները։

ՌԵՎԻԶԻՈՆԻԶՄ (<լատ․ revisio – վերանայում), մարքսիզմ–լենինիզմի դրույթների հակագիտական վերանայում, օպորտունիստական ուղղություն հեղափոխական բանվորական շարժման ներսում, որը իրականության նոր երևույթները ստեղծագործաբար իմաստավորելու պատրվակով իրականացնում է մարքսիստական տեսության գործնականում հաստատված արմատական դրույթների վերանայում (տես Օպորտունիզմ)։ Տարբերում են Ռ․ աջից, որը մարքսիստական դրույթները փոխարինում է բուրժուառեֆորմիստական հայացքներով, և «ձախից», որը նենգափոխում է դրանք անարխիստական, բլանկիստական և վոլյունտարիստական դիրքորոշմամբ։ Ռ․ արդյունք է հեղափոխական բանվորական շարժման վրա մանրբուրժ․ և բուրժ․ ազդեցության, իսկ դասակարգային էությամբ այն միջին խավերի, բանվ․ արիստոկրատիայի և մանր բուրժուազիայի գաղափարախոսության ձևերից է։ Արտահայտում է իրենց բնույթով երկակի այդ սոցիալական խմբերի հասարակական վիճակը, որոնք հարում են մերթ բանվոր դասակարգին, մերթ բուրժուազիային։ Ռ․ երևան է եկել XIX դ․ 70-ական թթ․ մարքսիզմի դիրքերում կանգնած գերմ․ ս–դ․ կուսակցությունում։ 1879-ին Կ․ Հյոխբերգը, է․ Բեռնշտայնը և Կ․ Շրամմը հանդես եկան հեղափոխական տեսության հիմնական դրույթների վերանայման պահանջներով։ Ա․ Բեբելին, Վ․ նիբկնեխտին, վ․ Բրակքեին և ուրիշներին ուղղված հատուկ շրջաբերական նամակում Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը վճռականորեն դատապարտել են Ռ–ի առաջին նկրտումները (Մարքս Կ․ևէնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, էջ 107)։ Որպես ուղղություն Ռ․ ձևավորվել է Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի մահից հետո, երբ 90-ական թթ․ Բեռնշտայնը հանդես եկավ մարքսիզմի վերանայման ամբողջական ծրագրով։ XX դ․ սկզբներին Ռ․ տարածվել էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրո–Հունգարիայի, Ռուսաստանի և այլ երկրների ս–դ․ շարժման մեջ (Կ․ Կաուցկի, Օ․ Բաուեր, է․ Վանդերվելդե, Ֆ․ Շայդեման, Կ․ Լեզին, Մ․Պրոկոպովիչ, Լ․ Մարտով, Լ․ Տրոցկի և ուրիշներ)։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ռևիզիոնիստները հանդես եկան մարքսիզմի բոլոր բաղկացուցիչ մասերի վերանայմամբ։ Փիլ–յան ասպարեզում նրանք, ըստ էության, ժխտում էին դիալեկտիկական մատերիալիզմի գիտականությունը, ձգտում գիտական սոցիալիզմը միացնել կանտականությանը, բերկլիականությանը և մախիզմին։ Քաղաքատնտեսության մեջ՝ ելնելով տնտ․ զարգացման նոր տվյալներից, նրանք պնդում էին, որ իբր խոշոր արտադրության կողմից մանըր արտադրության դուրս մղումը դանդաղել է, իսկ գյուղատնտեսության մեջ ընդհանրապես տեղի չի ունենում, որ իբր տրեստները և կարտելները հնարավորություն են տալիս կապիտալիզմին վերացնել ճգնաժամերը և այդ պատճառով կապիտալիզմի կործանման հաշվարկներն իրական չեն, քանի որ նկատվում է նրա հակասությունների մեղմացման միտում։ Քաղ․ ասպարեզում, բացարձականացնելով սոցիալական կյանքում ի հայտ եկած նոր երեվույթների նշանակությունը, Ռ․ նենգափոխում է դասակարգային պայքարի և նրա նպատակների վերաբերյալ (բուրժուազիայի տիրապետության տապալում, բանվոր դասակարգի իշխանության հաստատում, պրոլետարիատի դիկտատուրա, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցում) մարքսիստական ուսմունքը։ Ըստ Ռ–ի քաղ․ ազատությունը, դեմոկրատիան, համընդհանուր ընտրական իրավունքը վերացնում են դասակարգային պայքարի անհրաժեշտությունը։ Բանվ, շարժման խնդիրը Ռ․ հանգեցնում է մասնակի ռեֆորմների համար մղվող պայքարի։

Ռ–ի գիտ․ սպառիչ քննադատությունը տվել է Վ․ Ի․ Լենինը։ Այն հանգամանորեն քննադատել են նաև Գ․ Վ․ Պլեխանովը, Ռ․ Լյուքսեմբուրգը, Կ․ Լիբկնեխտը, Ֆ․ Մերինգը, Կ․ Ցետկինը և ուրիշներ։ II Ինտերնացիոնալի կործանումից (1914) հետո բանվ․ շարժումը պառակտվեց աջ՝ սոցիալռեֆորմիստական և ձախ՝ հեղափոխական մասերի։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո՝ 20–40-ական թթ․ միջազգային կոմունիստական շարժման մեջ դրսևորվեց «աջ» (աջ թեքում մի քանի կոմունիստական կուսակցություններում) և «ձախ» («ձախ կոմունիզմ») Ռ․։ Կոմունիստական շարժման ներսում մարքսիզմ–լենինիզմի վերանայման փորձ կատարվեց նաև 50-ական թթ․։ Չարաշահելով դեռևս մարքսիստական բացատրություն չստացած ետպատերազմյան մի շարք երևույթների երևան գալը, ինչպես նաև կոմունիստական շարժման զարգացման որոշ դժվարություններ, 50-ական թթ․ վերջին տարածում գտավ Ռ․ աջից, որը փորձում էր հեղափոխական բանվորական շարժումը տանել սոցիալ-ռեֆորմիստական ուղիով։ Առանձին վտանգ էր ներկայացնում Ի․ Նադի և Գ․ Լոշոնցիի ռևիզիոնիստական խումբը, որը 1956-ին Հունգարիայում հակահեղափոխական խռովության ուղի բացեց։ Արդի Ռ․ մարքսիզմ–լենինիզմը համարում է հնացած, գտնելով որ այն, իբր, կորցրել է նշանակությունը հասարակական զարգացման համար։ Ռ․ ձգտում է թուլացնել մարքսիզմի հեղափոխական ոգին, խարխլել բանվոր դասակարգի և աշխատավոր ժողովրդի հավատը սոցիալիզմի նկատմամբ։ Ռևիզիոնիստները ժխտում են մարքս–լենինյան կուսակցության ղեկավար դերը՝ պահանջելով այն մարտական հեղափոխական կազմակերպությունից վերածել մի տեսակ «բանավիճային ակումբի»։

Դատապարտելով աջ Ռ․ որպես գլխ․ վտանգ, միջազգային կոմունիստական շարժումը բազմակողմանիորեն քննադատել է այն և իր շարքերը մաքրել Ռ–ի ակտիվ կողմնակիցներից։ 60–70-ական թթ․ կոմունիստական շարժման մեջ դրսևորվել է Ռ․ «ձախից»։ Ձախ Ռ․ հատկապես տարածվել է մաոիզմի մեջ։ ժամանակակից աջ Ռ․ հանդես է գալիս մարքսիզմլենինիզմի բոլոր դրույթների դեմ։ Այն, փաստորեն ժխտելով հեղափոխության անհրաժեշտությունը, կանգնում է կապիտալիզմը բարեփոխելու դիրքերում։ Ռևիզիոնիստները պնդում են, որ արդի գիտատեխ․ հեղափոխությունը լիովին վերափոխում է հասարակության կառուցվածքը, վերացնում դասակարգային հակամարտությունները, կապիտալիզմը վերածում մարդասիրական հասարակության։ Աջ ռևիզիոնիստները պնդում են, որ կատարվել է «սոցիալիզմի նվաճումների լճացում», առաջ էն քաշում նրա