Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/65

Այս էջը սրբագրված է

ներ, որոնք այդ ժանրի նվաճումներից են սովետական արվեստում [«Անահիտի դի մաքանդակը», բրոնզ, 1952, «Ասպետը» («Զոդողի գլուխ»), բրոնզ, 1962, «Մոր դiմաքանդակը», բրոնզ, 1965, «Մ․ Մ․ Սարյան», բրոնզ, 1967, «Կոմիտաս», բրոնզ, 1977]։ Չ․ հեղինակ է դիմաքանդակային և ֆիզուրատիվ հուշարձանների («Ե․ Չարենց», բրոնզ, 1957, «Ա․ Մպենդիարյան», բրոնզ, 1957, Ա․ Մարգսյանի հետ, մարմար, 1971, բոլորը՝ Երևանում, «Հ․ Հովհաննիսյան», բազալտ, 1959, էջմիածին, «Հ․ Թումանյան», բրոնզ, 1969, Դսեղ)։ ճարտ-յան և քանդակագործության համադրման աչքի ընկնող օրինակներ են ՀՍՍՀ Կառավարական 2-րդ տան (ճարտ-ներ՝ Մ․ Սաֆարյան, Վ․ Արևշատյան) և ՀԱՄԽ-ի (ճարտ․ Մ․ Գրիգորյան) դեկորատիվ քանդակները (երկուսն էլ՝ 1950-ական թթ․ սկիզբ), Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի ճակատի թատերական դիմակները (բազալտ, 1980) ևն։ 1960 — 1980-ական թթ․ Չ․ ստեղծել է պատմական կերպարների մի ամբողջ քանդակաշար («Մեսրոպ Մաշտոց», «Մովսես Ւարենացի», «Ֆրիկ», «Թորոս Ռոսլին», «Անանիա Շիրակացի»), մասնակցեյ հանրապետական և միութենական մրցանակաբաշխությունների։ «Մեսրոպ Մաշտոց» (բազալտ, 1960—68) և «Մխիթար Դոշ» (բազալտ, 1967) հուշարձանները, որոնք Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի ճարտարապետ ական֊քանդակագոբծական համալիրի մաս են կազմում, աչքի են ընկնում գաղափարական խոր բովանդակությամբ, պլաստիկական մեծ ընդհանրացումներով, ազգային և արդիական ձևամտածողության յուրակերպ համադրումով։ Մտեղծագործելու հետ մեկտեղ Չ․ զբաղվում է մանկավարժությամբ (1950— 55-ին՝ Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանում, 1968-ից՝ К Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ-ում, 1980-ից՝ պրոֆեսոր)։ 1941-ից մասնակցում է հանրապետական և միութենական, 1946-ից՝ միջազգային ցուցահանդեսների։ Չ-ի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Տրետյակովյան պատկերասրահում, Լենինգրադի ռուս, թանգարանում, ՍՍՀՄ և ՀԱՍՀ կուլտուրայի մինիստրությունների ֆոնդերում և այլուր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Պատկերազարդումը տես 8-րդ հատորի 704—705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղ¬ յուսակ XXI։

Գրկ․ Очерки по․ истории армянского изобразительного искусства, Е․, 1979․ Մ․ ԱյվազյաԱ

ՉՈՒԲԱՐՅԱՆ Օհան Ստեփանի (8․10․1908, Դոնի Դոստով —7․1․1976, Մոսկվա), սովետական գրադարանագետ-մատենագեա, մանկավարժական գիտ․ դ-ր (1972), պրոֆեսոր (1973), ՌՍՖՍՀ կուլտուրայի վասսս գործիչ (1968)։ 1930-ին ավարտել ԷՄոսկվայի բարձրագույն մատենագիտական դասընթացները։ Ղեկավար պաշտոններ է վարել ՌՄՖՍՀ պետ․ կենտր․ գրապալատում, ՍՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմխորհի պետ․, Սալտիկով-Շչեդրինի անվ․ պետ․ հանրային (Լենինգրադի բլոկադայի տարիներին), ՍՍՀՄ գիտատեխ․ պետ․ հանրային, Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՀՄ պետ․ գրադարաններում։ Դրել է ռուսերեն։ Հեղինակ է ավելի քան 110 գիտ․ աշխատությունների, որոնցից շատերը, այդ թվում և «Ընդհանուր գրադարանագիտություն» (1960, 1968, 1976, հայ հրտ․ 1963) թարգմանվել են ՍԱՀՄ և արտասահմանյան ժողովուրդների լեզուներով։ Չ-ի նախաձեռնությամբ և խմբա¬գրությամբ են սկզբնավորվել «Նաուչնիե ի տեխնիչեսկիե բիբլիոտեկի ՍՍՍՌ» («Научные и технические библиотеки СССР») և «Սովետսկոյե բիբլիոտեկովեդենիե» («Советское библиотековедение») պարբերականները։ Չ․ անդրադարձել է գրադարանագիտության և մատենագիտության գրեթե բոլոր կարևոր խնդիրներին։ Գրադարանային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի 32-րդ նստաշրջանում (1966, Նիդերլանդներ) ընտրվել է այդ կազմակերպության մատենագիտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1969-ին՝ Գրադարանագիտության հանձնաժողովի նախագահ։ Չուբարյանի անունն է կրում Արտաշատի կենտրոնական գրադարանը։

Երկ․ Человек и книга․ Социальные проблемы чтения, М․, 1978; Проблемы теории и практики библиотечного дела в СССР․ (Избранные труды), М․, 1979․

Գրկ․ Оган Степанович Чубарьян․ Биобиблиографический указатель, М․, 1978․

ՉՈՒԳԱԵՎ Լև Ալեքսանդրովիչ (1873—1922), սովետական քիմիկոս, կոմպլեքս միացությունների քիմիայի հայրենական դպրոցի հիմնադիրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1895), եղել Մոսկվայի բակտերիալոգիական ինստ-ի քիմ բաժանմունքի վարիչ, կայսերական տեխ․ ուսումնարանի (1904—08), Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ-ի (1909—22), միաժամանակ համալսարանի պրոֆեսոր։ Պլատինի և այլ ազնիվ մետաղների ուսումնասիրության ինստ-ի (1934-ից ինստ-ը մտել է ՍՍՀՄ ԳԱ ընդհանուր և անօրգ․ քիմիայի կազմի մեջ) հիմնադիրն ու դիրեկտորն էր (1918-ից)։ Սկզբնական շրջանում զբաղվել է բակտերիալոգիական և կենսաքիմիական հարցերով։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են տերպեններին։ Հայտնաբերեւ է նիկելի որոշման ռեակտիվը (1905, Չ-ի ռեակտիվ), մշակել ածխաջրածինների սինթեզի «քսանտոգենային» մեթոդը (Չ-ի ռեակցիա)։ Նպաստել է ՍՍՀՄ-ում պլատինի արտադրության զարգացմանը։ Լենինի անվ․ մրցանակ (1927, ետմահու)։

ՁՈՒԳԱՍԶՅԱՆ Լիլի Վահանի (ծն․ 1920․ Չիկագո), հայազգի ամերիկյան երգչուհի (կոնտրալտո)։ Ձայնը մշակել է Ֆիլիպ Մանուելի մոտ։ Երգել է հայկական եկեղեցում, ազգային հանդեսներում։ 1959-ից մասնակցել է օպերային ներկայացումների։ 1960-ից եղել է Բալթիմորի թատրոնի մեներգչուհի, 1961-ին հրավիրվել է Ապոլետոյի (Իտալիա) փառատոնին։ 1962-ից Չ․ երգում է «Մետրոպոլիտեն օպերա»-ում։ Կատարել է 30-ից ավելի դերերգեր, այդ թվում՝ Նորմա (Բելլինիի «Նորմա»), Լա Միեկա (Պոնքիելլիի «Ջոկոնդա»), Ամներիս, Ազուչենա, Ուլրիկա (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Պարահանդես-դիմակահանդես»), Դալիլա (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա»), Ֆլորա (Մենոտտիի «Մեդիում»)։ Հանդես է եկել աշխարհի լավագույն նվագախմբերի և խոշորագույն դիրիժորների (դրանց թվում՝ Հ․ ֆոն Կարայանի) հետ՝ կատարելով կոնտրալտոյի երգամասեր Յո․ Մ․ Բախի պասսիոններում, Մի մինոր մեսսայում, Լ․ Բեթհովենի «Հանդիսավոր մեսսա»-ում, Իններորդ սիմֆոնիայում, Վ․ Ա․ Մոցարտի «Մեծ մեսսա»-ում, Զ․ Ռոսսինիի «Ստաբատ Մատեր»-ում, «Հանդիսավոր մեսսա»-ում, Ջ․ Վերդիի «Ռեքվիեմ»-ում, Գ․ Մահլերի 2-րդ, 3-րդ, 8-րդ սիմֆոնիաներում, Ա․ Շյոնբերգի «Գուրրերի երգեր»-ում, Ա ․ Պրոկոֆևի «Ալեքսանդր Նևսկի» կանտատում։ Հարուստ և բազմազան է Չ-ի կամերային երկացանկը։ 1967-ին Երևանում Չ․ հանդես է եկել Ամներիսի (Վերդիի «Աիդա») և Փառանձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ.) դերերգերով և մենահամերգներով։ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության Պետրոս Ադամյանի անվ․ մրցանակ (1981)։ Ց․ Բրոսոյան

ՉՈՒԴ, լիճ էստոն․ ՍՍՀ-ում և ՌՍՖՍՀ Պսկովի մարզում։ Մակերեսը 2610 կմ2 է։ Պսկովի լճի հետ առաջացնում է միասնական ջրամբար։ Տես Չուդ-Պսկովի լիճ։

ՉՈՒԴԱԿՈՎ Եվգենի Ալեքսեևիչ (1890-1953), մեքենագիտության և ավտոմոբիլային տեխնիկայի բնագավառի սովետական գիտնական։ ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ 1916-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը։ 1939—1953-ին եղել է ՄՍՀՄ ԳԱ մեքենագիտության ինստ-ի դիրեկտոր, 1939—42-ին՝ ՄՄՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1942-ից՝ ՄՍՀՄ ԳԱ Նախագահության, 1949—53-ին՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլ-