վուլկանացնող նյութ, վուլկանացման արագացուցիչներ, ակտիվացնողներ, լցոններ (մուր, կավիճ, կաոլին, մետաղների օքսիդներ, սիլիկատներ են), պլաստիֆիկատորներ, փափկացաւցիչներ, դիսպերգատորներ, հակածերացուցիչներ, ներկանյութեր են։ Ի տարբերություն պոլիմերային այլ նյութերի, Ռ․ ունի դարձելի դեֆորմացվելու մեծ ունակություն (բարձր առաձգականություն) ջերմաստիճանային մեծ միջակայքում։ Ռ–ում մակրոմոլեկուլները միացած են իրար քիմիական կապերով և առաջացնում են տարածական ցանցեր, այդ պատճառով ռետինը ավելի ամուր է, քիմիապես կայուն, ջերմակայուն, քան կաուչուկը և ունի ավելի փոքր մնացորդային դեֆորմացիա (պլաստիկություն)։ Ռ–ները դասակարգում են ըստ օգտագործման ոլորտների, որոնցում պահպանում են բարձր առաձգական հատկությունները (տես աղյուսակ 1)։ Ընդհանուր նշանակման Ռ–ներից պատրաստում են դողեր, կոշիկ, հատակի ծածկեր, փոկեր, հարվածամարիչներ, կենցաղային իրեր են, յուղակայուն ն բենզինակայուն Ռ–ներով աշխատում են յուղերի և բենզինների հետ շփվելիս։ Ագրեսիվ միջավայրերում աշխատող Ռ–ները կայուն են թթուների, ալկալիների, գոլորշու, օզոնի և այլ նյութերի նկատմամբ։ Ստանում են նաև վակուումային, կրակի և ջրի նկատմամբ կայուն, ծակոտկեն, բժշկ․, սնունդը չաղտոտող և այլ Ռ–ներ։ Ռ–ի հատկությունները պայմանավորված են հիմնականում ելային կաուչուկի տեսակով, մեխ․ հատկությունները նաև լցոնների բնույթով, Ռ–ի կառուցվածքով, վուլկանացման ցանցի խտությամբ (աղյուսակ 2)։ Ռ–ի որակը բնորոշող կարեոր հատկությունը դեֆորմացվելու ունակությունն է՝ մոդուլը (լարվածության մեծության հարաբերությունը դարձելի դեֆորմացիայի չափին), որը կախված է մեխանիկական ծանրաբեռնման (ստատիկ կամ դինամիկ) և դեֆորմացիայի (ձգում, սեղմում, տեղաշարժ, ծռում են) տեսակից, տևողությունից կամ ծանրաբեռնման արագությունից, Ռ–ի բաղադրությունից ևն։ Սրով լցոնված Ռ–ի դեֆորմացումը բնութագրվում է մեծ ներքին շփումով և պայմանավորում է դեֆորմացման մեխանիկական էներգիայի փոխարկումը ջերմայինի (հարվածամարիչ ունակություն)։ Ռ–ի ջերմահաղորդականությունը փոքր է, այդ պատճառով պարբերաբար (բազմակի) կրկնվող ծանրաբեռնումները բարձրացնում են ջերմաստիճանը և կարող են վատացնել մեխանիկական հատկությունները։ Ռ․ կարևոր հումք է արտադրության տարբեր ճյուղերի և անփոխարինելի է դողեր, հարվածամարիչներ ևն պատրաստելու համար։ Ռ–ից պատրաստում են մալուխի մեկուսիչներ, էլեկտրահաղորդիչ և առաձգական ծածկույթներ, պրոթեզներ, բժշկ․ սարքեր ևն։ Արտադրվող Ռ–ի մոտ 50%–ն օգտագործվում է դողեր, 22%–ը՝ ռետինատեխ․ իրեր պատրաստելու համար։ Գ․ Չոէխաշյան
ՌԵՏԻՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, ՍՍՀՄ նավթաքիմ․ արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1927-ին։ Մկզբում արտադրել է կալցիումի կարբիդ (տարեկան 1200 ա), ապա նաև ապակե ու պլաստմասսայե, իսկ 1952-ից՝ միայն ռետինատեխ․ իրեր (ռետինապատ կտոր, բրիզոլ, տեխ․ ժապավեն, բարձր ճնշման խողովակ, կենցաղային իրեր ևն)։ 1981-ին իրացված արտադրանքի ծավալը կազմել է 20,5 մլն ռ․։ Կոոպերացված կապերի մեջ է Երևանի «ԵրԱԶ», էլեկտրամեքենաշինական, հանրապետության սարքաշինական և այլ գործարանների հետ։ Արտադրանքն առաքում է ՍՍՀՄ ավելի քան երեք հազար ձեռնարկությունների ու կազմակերպությունների։
ՌԵՏՈՌՈՄԱՆԵՐԵՆ, տես Ռոմանական Լեզուներ։
ՌԵՏՈՐՍԻԱ (< լատ․ retorsio – եա շրջել, շրջադարձ կատարել), տես Ազդամիջոց։
ՌԵՏՈՐՏՆԵՐ (< լատ․ retorta – բառացի՝ ծռված, ետ շուռ տված), քիմիական աշխատանոցներում օգտագործվող անոթներ․ պատրաստում են դժվարահալ ապակուց, ճենապակուց կամ մետաղից։ Օգտագործվում են բարձր ջերմաստիճաններում ընթացող քիմ․ ռեակցիաներն իրականացնելու համար։ Եվրոպական ալքիմիական ձեռագրերում հաճախ անվանվել է «հայկական ձա»։ Հավանաբար արտահանվել է Հայաստանից։
Ռ․ տեխնիկայում, հրակայուն նյութերից պատրաստած տարբեր ձևերի հերմետիկ անոթ։ Օգտագործվում է պինդ վառելիքի գազիֆիկացման, հեղուկ վառելիքի պիրոլիզի թորմամբ գւււնավոր մետաղների ստացման և այլ արտադրություններում։
ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ (< լատ. retro – հետադարձ, հետ և activus – գործուն), մոռացման պատճառ, որի էությունն այն է, որ նոր նյութի յուրացումը դժվարացնում է նախկինում սերտածի վերարտադրությունը։ Փորձերը ցույց են տալիս, որ սերտման ընթացքում Ռ․ ա–ման մեծությունը փոքրանում է, երբ իրար հաջորդող գործունեության երկու ձևերի մեջ ուս․ նյութը զննական է և կոնկրետ, իմաստալից և բնույթով տարբեր։ Ռ․ ա–ման առաջին փորձնական հետազոտությունը կաաարել են գերմ․ հոցեբաններ Գ․ Մյուլլերը և Ա․ Պիլցեկերը 1900-ին։ Ամերիկացի հոգեբան Դե Կամւզի ուսումնասիրություններից (1915) հետո այն մեծ ճանաչում է ստացել։
Գրկ. Смирнов А․ А․, Проблемы психологии памяти, М․, 1966։ Вартанян Л․ С․, Зависимость ретроактивного торможения от видов сходства между запоминаемыми материалами, «Вопросы психологии»,1974, № 4․ Հ․ Թաթանջյան
ՌԵՏՈՒՇ (ֆրանս․ retouche, < retoucher– շտկել, ուղղել), պատկերների (նկարներ, լուսանկարներ ևն) ուղղում։ Ռ–ի ժամանակ մատիտներով կամ ներկերով պատկերի առանձին մասերի քերման կամ քիմ․ մշակման միջոցով (լուսանկարչական շերտի էմուլսիայի խածագծում) այն դարձնում են ցայտուն։ Ռ․ պոլիգրաֆիայում կիրառվում է բնագրերը տպագրության պատրաստելու և տպաձևեր պատրաստելուց առաջ նեգատիվներն ու դիապոզիտիվներն ուղղելու համար։ Ռ․ լինում է տեխնիկական (վերացնում է պատահական արատները՝ կետեր, բծեր, քերծվածքներ ևն) ևասաիճանական (կիսատոնային պատկերների առանձին մասերի ուժեղացում կամ թուլացում)։ Քարտեզագրական արտադրության մեջ կիրառվում է բաժանական Ռ․ (կատարվում է գծային տարրերի մասնատում ըստ գույնի)։ Ռ․, որպես կանոն, կատարվում է ձեռքով, իսկ մեծ մակերեսների դեպքում՝ օդավրձնով։
«ՌԵՐՈՒՄ ՆՈՎԱՐՈՒՄ» [ուղերձի լատ․ տեքստի առաջին բառերից «Rerum ոօvarum «Նոր իրեր (եմ քննում ես)․․․»], Լևոն XIII պապի Էնցիկչիկան (1891), որը հայտնի է որպես կաթոլիկության սոցիալական քաղաքականությունը սկզբնավորող առաջին փաստաթուղթ։ «Ռ․ ն․» սրբագործել է մասնավոր սեփականությունը, դասակարգային անհավասարությունը, բուրժ․ պետությունը, կոչ արել ստեղծել եկեղեցու հսկողությամբ կղերական բանվորական կազմակերպություններ, կանխել բանվորների շրջանում սոցիալիզմի ազդեցությունը։ «Ռ․ ն․» բացահայտ հարձակում էր ընդդեմ սոցիալիզմի և կոմունիզմի՝ որպես եկեղեցու հեղինակությունը խարխլող ու շահագործողական պետության համար վտանգավոր գործոնի։ Մոցիալական հարցերին նւԱւրված պապերի հետագա էնցիկլիկաները ելնում էին «Ռ․ ն․»-ի դրույթներից, նոր պայմաններին համեմատ լրացնելով այն։ Թ․ Իսայան․
ՌԵՑԵՊՏՈՐՆԵՐ, տես Ընդունիչներ։
ՌԵՑԵՍԻՎՈՒԹՏՈՒՆ (< լատ․ recessus – նահանջ, հեռացում), երկու ալելային զեների փոխհարաբերության ձևերից, որի դեպքում դրանցից մեկը (ռեցեսիվը) ավելի թույլ է ազդում օրգանիզմի համապատասխան հատկանիշի արտահայտման վրա, քան մյուսը՝ դոմինանտը (տես Դոմինանտություն)։ Ռ․ հասկացողությունը տվել է Դ․ Մենդեչը։ Լրիվ դոմինանտության ժամանակ գենի դոմինանտ ձևը (A) արտահայտվում է և հոմոզիգոտ (AA) և հետերոզիգոտ (Aa) վիճակում, իսկ ռեցեսիվը (a)՝ միայն հոմոզիգոտ (aa․ տես Հոմոզիգոաոէթյոնն և Հեւոերոզիգուոություն)։ Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը կարող է փոփոխվել արտաքին պայմանների ազդեցությամբ։ Մարդու նյութափոխանակության բնածին խախտումների նշանակալի մասը ժառանգվում են ռեցեսիվ տիպով, և հիվանդության կլինիկական պատկերն արտահայտվում է միայն հոմոզիգոտների մոտ (հետերոզիգոտների հիվանդությունը չի արտահայտվում դոմինանտ գենի գործունեության հետևանքով)։ Վնասակար ռեցեսիվ գեները կարող են հոմոզիգոտ վիճակի անցնել մոտ ազգակիցների խաչասերման (ինբրիդինգ) ժամանակ։ Դրա հետ մեկտեղ ռեցեսիվ մուտացիաները արժեքավոր նյութ են սելեկցիոն պրակտիկայում։
ՌԵՑԻԴԻՎ (< լատ․ recidivus – վերադարձող), 1․ որևէ երևույթի կրկնությունը՝ թվացող անհետացումից հետո։ 2․ Բժշկության մեջ՝ հիվանդության նոր սրացումը թվացող առողջացումից հետո։ 3․ Իրավունքում՝ կրկին կամ բազմիցս հանցագործության կատարումը այն անձի կողմից, որը նախկինում դատա–