պարտվել է համասեռ հանցագործությունների համար։
ՌԵՑԻԴԻՎԻՍՏ, նախկինում հանցավոր արարք կատարելու համար դատապարտվելուց հետո նոր հանցագործություն կատարած անձ։ Նկատի ունենալով հասարակական մեծ վտանգավորությունը, Ռ–ի նկատմամբ օրենքով նախատեսված պատիժն ավելի խիստ է։ Սովետական քրեական օրենսդրությամբ Ռ․ ճանաչված անձանց նկատմամբ տարածվում են որոշակի իրավական հետևանքներ, նրանք երաշխավորության չեն տրվում, սահմանափակվում է ժամկետից շուտ պատժից ազատման, այն մեկ այլ ավելի մեղմ պատժով փոխարինելու հնարավորությունը, նախկինում ազատազրկման դատապարտված Ռ․, որպես կանոն, պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութներում։ Դատարանը անձին կարող է ճանաչել առանձնապես վտանգավոր Ռ․ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 231), եթե նա՝ 1․ նախկինում առանձնապես վտանգավոր պետ․ որևէ հանցագործության, որևէ այլ առանձնապես վտանգավոր հանցագործության համար դատապարտվելուց հետո կրկին անգամ այդ հանցագործություններից մեկի համար դատապարտվում է 5 տարուց ոչ պակաս ժամկետով․ 2․ երկու անգամ որևէ առանձնապես վտանգավոր պետ․ հանցագործություն կամ օրենքում թվարկված որևէ այլ վտանգավոր հանցագործություն կատարելուց հետո նորից այդ հանցագործություններից որևէ մեկի կատարման համար դատապարտվում է 3 տարուց ավելի ժամկետով․ 3․ երեք և ավելի անգամ ազատազրկման դատապարտվելուց հետո նորից դատապարտվում է ազատազրկման չարամիտ խուլիգանության կամ օրենքում նշված այլ ծանր հանցագործությունների համար․ 4․ վերոհիշյալ հանցագործություններից որևէ մեկի կատարման համար ազատազրկման դատապարտվելուց հետո նոր դիտավորյալ հանցագործության համար դատապարտվում է ազատազրկման 5-ից ոչ պակաս տարի ժամկետով։ Դատարանն անձին առանձնապես վտանգավոր Ռ․ ճանաչելու հարցը քննության առնելիս հաշվի է առնում հանցավորի անձնավորությունը, կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա շարժառիթը ևն։ Անձին առանձնապես վտանգավոր Ռ․ ճանաչելու հարցը լուծելիս դատվածությունը հաշվի է առնվում նրա 18 տարին լրանալուց հետո։ Դատվածությունը մարվելուց հետո անձը դադարում է կոչվել առանձնապես վտանգավոր Ռ․։ Մ․ Ուզունյան
ՌԵՔՎԻԵՄ (լատ․ «Requiem aeternam donaeis, Domino–«Հավերժ հանգիստ տուր նրանց, Տեր» տեքստի առաշին բառերից), սգո հոգեհանգստի մեսսա՝․ Կաթոլիկական հանդիսավոր մեսսայից տարբերվում է որոշ մասերի՝ «Gloria», «Credo» բացակայությամբ, որոնց փոխարեն մտցված են սկզբում «Requiem», ապա՝ «Dies irae» («Ցասման օրը»), «Tuba mirum» («Հրաշագործ եղջյուրը»), «Lacrimosa» («Արտասվագին») ևն։ 1570-ին հռոմ․ եկեղեցին խստորեն կանոնակարգեց Ռ–ի կազմը։ Ռ–ներ գրել են Յո․ Օկեգեմը (XV դ․) Օ․ Լասսոն, Պալեստրինան (XVI դ․), Ֆ․ Կավալլին, Ա․ Լոտտին, Ֆ․ Դուրանտեն, Ն․ Ցոմելլին (XVII –XVIII դդ․)։ XYIII դ․ Ռ․ կորցրել է ծիսական նշանակությունը՝ կատարվել համերգներում։ ժանրի բարձրագույն նվաճումներից է Վ․ Ա․ Մոցարտի Ռ․ (1791)։ XIX դ․ Ռ–ի ժանրին դիմել են Լ․ Քերուբինին, Ռ․ Շումանը, Ֆ․ նիստը, Ա․ Բրուքները, Ա․ Դվորժակը, Կ․ ՍենՍանսը, Դ․ Ֆորեն, առավել նշանակալի են Հ․ Բեռլիոզի (1837), Զ․ Վերդիի (1874) Ռ–ները, Յո․ Բրամսի «Գերմանական ռեքվիեմը (1868, գրված է գերմ․ տեքստով, ավանդական լիթուրգիական լատ․ փոխարեն)։ XX դ․ այդ ժանրում ստեղծված երկերից առանձնանում է Բ․ Բրիտտենի «Ռազմական ռեքվիեմ»-ը, որում փթուրգիական տեքստը զուգակցված է Ու․ Օուենի բանաստեղծությունների հետ։ Սովետական կոմպոզիտորները ստեղծել են հեղափոխության, պատերազմական թեմային նվիրված Ռ–ներ՝ Դ․ Կաբալևսկու «Լենինի հիշատակին սիմֆոնիա–ռեքվիեմ», ֆաշիզմի զոհերի հիշատակին Ռ․, Ւ»ոշա–էյնաթյանի «Լենինի հիշատակին ռեքվիեմ»։ Հայ կոմպոզիտորներից մեկ մասանի Ռ–ներ են գրել Ա․ Հարությունյանը, Ա․ Աճեմյանը։
Գրկ. Schnerich A․, Messe und Requiem seit Haydn und Mozart, Wien–Lpz․, 1909; Fox Ch․ W․, The Polyphonic Requiem before about 1615, «Bulletin of the American Musicological Society», 1943, v․ 7․ Մ․ Տերյան
ՌԵՖԵՐԱՏ (<լատ․ referre – զեկուցել, հաղորդել), գրքի, գիտ․ աշխատության բովանդակության, գիտ․ պրոբլեմի ուսումնասիրման արդյունքների համառոտ շարադրանք՝ գրավոր կամ հրապարակային ելույթի ձևով, զեկուցում որոշակի թեմայի շուրջ։ Ունի գիտատեղեկատու նշանակություն։ Տարածում է ստացել գիտահետազոտական, բարձրագույն ուս․ հաստատություններում, քաղ․ լուսավորության համակարգում, ժող․ համալսարաններում։ Հանրակրթական դպրոցում և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում Ռ․ է անվանվում ֆակուլտատիվ պարապմունքներին սովորողների պատրաստած հաղորդումները։ Ռ․ (ավտոռեֆերատ) է կազմում գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցողը, ընդգրկելով դիսերտացիոն աշխատանքի հիմնական գիտատեսական դրույթները։
ՌԵՖԵՐԵՆԴՈՒՄ (< լատ․ referendum – այն, ինչ պետք է հաղորդվի), տես Համաժողովրդական հարցում։
ՌԵՖԵՐԵՆՏ ԽՈՒՄԲ (< անգլ․ to refer – հարաբերակցել, վերագրել), սոցիոլոգիայի և հոգեբանության հասկացություն՝ նշանակելու համար այնպիսի սոցիալական խումբը, որի արժեքներին, նորմերին և վարքի ոճին է հետևում այլ սոցիալական խմբի պատկանող անհատը։ Ռ․ խ․ արտացոլում է այն հանգամանքը, որ իր սոցիալական պատկանելության, դիրքի և արժեքի մասին անձի ունեցած պատկերացումները ոչ միշտ են համապատասխանում նրա օբյեկտիվ վիճակին և ազդում են անձի կողմից սոցիալական դերերի կատարման վրա։ Հետազոտություններից պարզվել է, որ որոշ կապիտալիստներ իրենց համարում են բանվոր, իսկ որոշ բանվորներ՝ ուրիշ սոցիալական խմբի՝ ընդհուպ մինչև կապիտալիստների, ներկայացուցիչներ։ Եվ սա դրսևորվում է աշխատանքում, կենցաղում, միջանձնային հարաբերություններում ևն։ Ռ․ խ․ հասկացությունը ծագել է ամերիկյան սոցիալական հոգեբանության մեջ 1930-ական թթ․ և ձևավորվել որպես հատուկ տեսություն, որն ուսումնասիրում է Ռ․ խ–երի առաջացման պայմանները և գործոնները, տիպերը, դերը շեղվող վարքի և սոցիալական շերտավորման գոյացման, մի հասարակությունից մյուսը մշակութային ձևերի փոխներթափանցման ընթացքում։ ՍՍՀՄ–ում մշակված է հատուկ մեթոդիկա՝ ռեֆերենտաչափություն, որը փոքր խմբերում միջանձնային հարաբերությունները ուսումնասիրելիս լրացնում է սոցիոմեարիան։ Շնորհիվ Ռ․ խ–ի տեսության բացատրվում են բախումային սոցիալական պահանջների ներանձնացման հետ կապված մի շարք հոգեբանական շեղումներ։ Ռ․ խ–ի հոմանիշներն են հարաբերակցման խումբ, չափանմուշային խումբ, հեղինակավոր խումբ հասկացությունները։ Ա․ Աղիբեկյան
ՌԵՖԼԵԿՏՈՐ (< լատ․ reflectere – արտացոլել, անդրադարձնել), 1․ հայելային օբյեկտիվով աստղադիտակ, որում երկնային լուսատուների պատկերն ստացվում է լուսային ճառագայթների անդրադարձման միջոցով։ Ռ․ հիմնականում օգտագործում են երկնքի լուսանկարման, ֆոտոէլեկտրական և սպեկտրային հետազոտությունների համար։ Աշխարհի խոշորագույն Ռ–ի (ՍՍՀՄ) գլխավոր հայելու տրամագիծը 6 մ է։ 2․ Ուղղորդված անտենայի տարր (մետաղալար, ձող, Սկավառակ), որը տեղադրվում է հիմնական ճառագայթիչից հետո։ Ծառայում է ընդունվող կամ առաքվող էլեկտրամագնիսական էներգիան պահանջվող ուղղությամբ կենտրոնացնելու համար։ 3․ Մետաղե կամ ապակե գոգավոր հայելի՝ լուսային կամ ջհրմային ճառագայթներն անդրադարձնելու համար, կիրառվում է, օրինակ, ջեռուցիչ սարքերում։
ՌԵՖԼԵԿՏՈՐ ԱՂԵՂ, ռեֆլեքսային աղեղ, նյարդային գոյացությունների շղթա, որով իրականանում են ռեֆւեքսները։ Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքն է։ Կազմված է 3 (երբեմն՝ 2) տեսակի նյարդաբջիջներից՝ նեյրոններից․ ա․ առբերիչ կամ զգացող, բ․ միջադիր, գ․ արտատար կամ գործադիր։ Գրգռիչի ազդեցությունից զգացող նյարդաբջիջների վերջույթներում (ընկալիչներում) առաջացող դրդումը կենտրոնաձիգ նյարդաթելերով փոխանցվում է միջադիր նյարդաբջիջներին, այնուհետև հաղորդվում գործադիր (շարժիչ կամ հյութազատիչ) նյարդաբջիջներին, որոնց կենտրոնախույս թելերով այն տարածվում է դեպի համապատասխան օրգանը՝ առաջացնելով այս կամ այն ռեակցիան։ Դրդումը մեկ նյարդաբջջից մյուսին հաղորդվում է հատուկ միջնեյրոնային կապերի՝ սինապսների միջոցով։ Ամենապարզ Ռ․ ա․ կազմված է երկու՝ զգացող և շարժիչ նեյրոններից։ Ռեֆլեքսների հիմ-