Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/653

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նական մասը կազմվում է բազմանեյրոն աղեղներից (ղրդումը զգացող նեյրոններից հաղորդվում է մի քանի միջադիր նեյրոնների, սրանցից էլ միևնույն կամ տարբեր գործադիր նեյրոնների)։ Ռ․ ա–ները հաճախ լինում են բազմահարկ բնույթի, այսինքն՝ նյարդային կենտրոնում առաջացած դրդումը միջնեյրոնային կապերի միջոցով տարածվում է այլ կենտրոններ։ Այդ պատճառով որևէ ընկալչական դաշտ գրգռելիս պատասխան ռեֆլեքսը լինում է ծավալուն, հաճախ ընդգրկելով թե՝ մարմնական, թե՝ վեգետատիվ ռեակցիաներ։ Պարզված է, որ ռեֆլեքսի ընթացքում աշխատող ծայրամասային օրգանից դեպի կենտրոնական նյարդային համակարգ հետադարձ գրգիռներ են գնում, որոնք տեղեկություն են հաղորդում ռեֆլեքսի ընթացքի մասին։ Դրանից ելնելով առաջարկում են Ռ․ ա․ հասկացությունը փոխարինել ռեֆլեկտոր օղակ հասկացությամբ և ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը դիտել ոչ թե որպես բաց աղեղ (զգացող դաշտ–նյարդային կենտր ոն–աշխատող օրգան), այլ որպես փակ օղակ (զգացող դաշտ–նյարդային կենտրոն–աշխատող օրգան–նյարդային կենտրոն)։

ՌԵՖԼԵՔՍԻՍ (< լատ․ refle^io – անդրադարձում), փիլ․ տերմին, որը նշանակում է այնպիսի կշռադատություն (խորհրդածություն), որի դեպքում մտածողությունն անդրադառնում է իր սեփական գործունեությանն ու բովանդակությանը, մասնավորապես՝ առարկաների մասին իր պատկերացումներին (մտային օբյեկտներին), ի տարբերություն զգայական հայեցողության, որն ուղղված է դեպի արտաքին առարկաները։ Մյուս կողմից, Ռ․ հակադրվում է դիալեկտիկական մտածողությանը, քանի որ սահմանափակված է ձևական–տրամաբանական գործողությունների շրջանակներով, որը ենթադրում է մտքի առարկաների սեռատեսակային դասակարգում և բաղդատություն, այսպես կոչված, ռեֆլեքսիվ հարաբերությունների (նմանություն և տարբերություն, համապատասխանություն և հակասություն, ներքին և արտաքին, սահմանվող և սահմանող) տեսակետից։ Մարքսիստական փիլիսոփայության համաձայն, Ռ․, որպես մտածողության անդրադարձում իր սեփական գործունեությանը և բովանդակությանը, չի սահմանափակվում մտածողության շրջանակներով, քանի որ մտածողությունն առարկայացած է ոչ միայն աշխարհի մտածական պատկերի մեջ, այլև մարդու հասարակական–մշակութային գործունեության և նրա արգասիքների մեջ։ Գևորգյան

ՌԵՖԼԵՔՍՆԵՐ (< լատ․ reflex,us– ետ շրջված, անդրադարձված), կենտրոնական նյարդային համակարգի միջոցով իրականացվող օրգանիզմի պատասխան ռեակցիաները արտաքին կամ ներքին գրգռիչների ազդեցությանը։ Օրգանիզմի ամենաբազմազան ֆունկցիաների կարգավորման հիմնական մեխանիզմներն են։ Ռ–ի վերաբերյալ ուսմունքի հիմնադիրը Ռ․ Դեկարտն է։ Նա ենթադրում էր, որ զգայարանների վրա ներգործող գրգռիչների ազդեցությունից նյարդերը ձգվում են և դրա հետևանքով ուղեղում հատուկ փականներ են բացվում։ Դա հնարավորություն է տալիս ուղեղի փորոքներում եղած «կենդանական ոգիներին» շարժվել նյարդային խողովակներով դեպի մկանները և կծկում առաջացնել։ Այս պատկերացման մեջ արդեն տրված են ռեֆչեկտոր աղեղի երեք հիմնական մասերը՝ դեպի ուղեղ գնացող զգացող ուղին, նյարդային կենտրոնը և ուղեղից ծայրամաս տանող շարժիչ (արտատար) ուղին։ Սակայն կամայական գործողությունները Դեկարտը համարում էր ուղեղի կոնաձև գեղձում (էպիֆիզում) եղած «ոգու» գործունության արդյունք, այլ ոչ թե անդրադարձման երեվույթ։ Ռեֆլեկտոր ուսմունքը հետագա զարգացում ստացավ Ի․ Պրոխասկայի աշխատանքներում, որը և առաջինն է նյարդային համակարգի գործունեության նկատմամբ կիրառել Ռ․ տերմինը։ Դեկարտից մինչև Ի․ Սեչենովև ընկած ժամանակահատվածում գիտության մեջ այն կարծիքն էր իշխում, որ ռեֆլեկտոր գործունեությունը բնորոշ է նյարդային համակարգի լոկ ստորակարգ բաժիններին՝ ողնուղեղին և երկարավուն ուղեղին, մինչդեռ ավելի վերադաս ուղեղամասերը, որոնք պատասխանատու են «կամայական» գործողությունների համար, գործում են առանց դրդապատճառի։ 1863-ին Ի․ Սեչենովը «Գլխուղեղի ռեֆլեքսները» գրքում ուսումնասիրելով գլխուղեղում տեղի ունեցող ռեֆլեկտոր պրոցեսները, եկավ այն եզրակացության, որ նույնիսկ ուղեղի գործունեության ամենաբարդ դրսևորումը՝ մտածողությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեֆլեքս։

Ռ–ի վերաբերյալ պատկերացումները հետագայում զարգացել են Ի․Պավչովի, Չ․ Շերինգթոնի, Ռ․ Մագնուսի, Վ․ Բեխտերնի, Լ․ Օրբեչու, է․ Հասրաթյանի, Պ․ Անոխինի ու այլոց աշխատանքներում։ Պարզվեց, որ Ռ–ի դրսևորումը արդյունք է կենտրոնական նյարդային համակարգում դրդման և արգելակման պրոցեսների յուրահատուկ փոխհարաբերության։ Պավլովի փորձարաններում հանգամանորեն ուսումնասիրվեցին ՛պայմանական ռեֆչեքսների առաջացման բուն մեխանիզմ–ները․բացահայտվեց, որ պայմանական Ռ․ գլխուղեղի կեղևի բարդ վերլուծականհամադրական գործունեության արդյունք են, կեղևային տարբեր կենտրոնների միջև ստեղծվող միակողմանի կամ երկկողմանի (է․ Հասրաթյան) ժամանակավոր կապի դրսևորում։ Ռ–ի և մասնավորապես պայմանական Ռ–ի մեխանիզմները վերջին տարիներին ուսումնասիրվում են նուրբ էլեկտրաֆիզիոլոգիական փորձաեղանակներով։ Ստացված տվյալները հիմնականում հաստատում են Պավլովի և նրա հետևորդների տվյալները։ Ռ–ի կառուցվածքային հիմքը ռեֆլեկտոր աղեղն է։ Ռ․ շատ բազմատեսակ են, սակայն նրանց կարելի է դասակարգել ըստ որոշ, ցուցանիշն երի։ Այսպես, ըստ կենսբ․ նշանակության տարբերում են պաշտպանական, սննդառական, կողմնորոշման, սեռական, կեցվածքային և տեղաշարժման Ռ․, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ընդգրկում է բազմաթիվ առանձին ռեֆլեկտոր ռեակցիաներ։ Ըստ ուղեղամասի, որի մասնակցությամբ իրականանում են տվյալ Ռ․, տարբերում են ողնուղեղային, երկարավունուղեղային (կոճղեզային), միջին–ուղեղային, միջանկյալուղեղային, ուղեղիկային, կեղևային Ռ․; Այնուհետև Ռ․ դասակարգում են ըստ ընկալիչների տեղադրման։ Եթե Ռ․ առաջանում են մարմնի արտաքին ծածկույթների մեջ եղած ընկալիչների գրգռման հետևանքով, կոչվում են արտաքին ընկալչական (էքստերոցեպտիվ), իսկ եթե նրանց պատճառը ներքին օրգանների ընկալիչների գրգռումն է, անվանում են ներքին ընկալչական (վիսցերոցեպտիվ կամ ինտերոցեպտիվ)։ Մկաններում, ջլերում, հոդերում եղած ընկալիչների գրգռման հետևանքով առաջացող Ռ․ անվանում են սեփական ընկալչական (պրոպրիոցեպտիվ)։ Ըստ պատասխան ռեակցիայի բնույթի Ռ․ լինում են շարժական (ուղեկցվում են մկանների կծկումով), հյոլթազատական (գեղձերի հյութարտադրությամբ) և անոթաշարժական (արյունատար անոթների լուսանցքի փոփոխությամբ)։ Եթե վերջնական արդյունքը կմախքային մկանների կծկումն է, այդպիսի Ռ․ կոչվում են մարմնական (սոմատիկ), իսկ եթե ներքին օրգանների ֆունկցիայի փոփոխությունն է, որն իրականանում է վեգետատիվ (սիմպաթիկ կամ պարասիմպաթիկ) նյարդային համակարգի միջոցով՝ վեգետատիվ։ Րացի թվարկածներից, տարբերում են պայմանական Ռ․ և անպայման ռեֆԼեքսներ։ Անպայման Ռ․ բնածին են, մշտական և տեսակային (բնորոշ են տվյալ տեսակին պատկանող բոլոր կենդանիներին), մինչդեռ պայմանական Ռ․ ձեռքբերովի են, ժամանակավոր և անհատական։ Պայմանական Ռ–ի աղեղն անպայմանորեն անցնում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևով։ Ռ–ի բնույթը հնարավորություն է տալիս դատել այս կամ այն օրգանի կամ համակարգի ֆունկցիայի մասին։ Այդ առումով Ռ․ ունեն խիստ կարևոր ախտորոշիչ նշանակություն։ Կլինիկական պրակտիկայում հաճախ հիվանդի մոտ ստուգում են ջլային (արմնկային, ծնկան, աքիլեսյան ջլի), մաշկամկանային (որովայնային, ներբանային, ամորձապարկի), ինչպես նաև աչքի բբի և եղջերաթաղանթի Ռ․։

Գրկ․ Павлов И․ П․, Лекции о работе больших полушарий головного мозга, Полн․ собр․ соч․ ,2 изд․, т․ 4, М․–Л․, 1951; Сеченов И․ М․, Рефлексы головного мозга, Избр․ произв․, т․ 1, М․, 1952, с․ 7–127; Костюк П․ Г․, Физиология центральной нервной системы, Киев, 1971․ Վ․ Գրիգորյան․

ՌԵՖՈՐՄ (լատ․ reformo – փոխակերպել), բարենորոգ ու մ, հասարակական կյանքի որևէ կողմի (կարգերի, ինստ–ների, հիմնարկների ևն) վերափոխում, փոփոխություն, վերակառուցում, որը չի ոչնչացնում գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքի հիմքերը։ Ձևական առումով, ցանկացած բովանդակության նորամուծություն Ռ․ է [տնտ․ Ռ․, ագրարային ռեֆորմներ, կրոն․ Ռ․ (օրինակ, կաթոլիկության Ռ․՝ Ռեֆորմացիա), քաղ․ Ռ․, մշակութային Ռ․ ևն]։ Մակայն քաղ․ պրակտիկայում և քաղ․ տեսության մեջ սովորաբար Ռ․ են կոչվում քիչ թե շատ առաջադիմական վերափոխությունները, որոնք իրականացնում են տիրապետող դասակարգերը՝ սոցիալ–տնտ․ և քաղ․ որոշակի