հակասություններ լուծելու (կամ այդպիսի պատրանք ստեղծելու) նպատակով։ Հակամարտ հասարակարգերում աշխատավորների խորը դժգոհության պայմաններում իշխող դասակարգերը հարկադրաբար իրականացնում են որոշ սոցիալքաղ․ բարենորոգումներ, որոնք մի կողմից այս կամ այն չափով բարելավում են աշխատավորների վիճակը և նախադրյալներ ստեղծում նրանց հետագա պայքարի համար, մյուս կողմից՝ թուլացնում հեղափոխական ուժերի ճնշումը, տիրողներին փրկում տապալումից։ Մարքսիզմնլենինիզմը մերժում է ռեֆորմիզմը, որը ժխտում է սոցիալիստական հեղափոխության անհրաժեշտությունը, քարոզում է հակամարտ դասակարգերի հաշտություն և բուրժ․ հասարակարգում իրականացվող Ռ–ների միջոցով «համընդհանուր բարեկեցության» հասարակության ստեղծում։ Մարքսիզմ–լենինիզմը չի ժխտում Ռ–ի նշանակությունը, այն համարում է «․․․պրոլետարիատի հեղափոխական դասակարգային պայքարի կողմնակի արդյունք» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 15, էջ 132)։ Հաղթանակած սոցիալիզմի պայմաններում իրականացվող սոցիալ–տնտ․ և այլ Ռ–ների նպատակն է ապահովել հասարակական հարաբերությունների հետագա կատարելագործումը և ժողովըրդի բարեկեցության աճը։ Մ․ Մելիքյան
ՌԵՖՈՐՄԱՏԱԿԱՆՆԵՐ (< ռեֆորմ), XVI դ․ Ռեֆորմացիայի հետևանքով առաջացած եվրոպ․ մայրցամաքային ծագում ունեցող կալվինական եկեղեցիների հետևորդներ, ի տարբերություն անգլ․ և շոտլանդական կալվինիստների [տես Պրեսբիտերականներ և Ինղեպենդենտներ (կոնգրեգացիոնալիստներ)]։ Ռ–ի եկեղեցին կառուցվածքով նման է պրեսբիտերական եկեղեցուն, ղեկավարում են ընտրովի պաստորներն ու երեցները, մի քանի համայնքների պաստորներն ու երեցները կազմում են երեցարան (պրեսբիտերիում)։ Ռեֆորմատական եկեղեցիներ գոյություն ունեն Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում ևն։ ՍՍՀՄ–ում Ռ․ կան Արմ․ Ուկրաինայում։ Ա․ Սարգսյան
ՌԵՖՈՐՄԱՑԻԱ (< լատ․ reformatio –վերափոխում, ուղղում), հասարակական-քաղ․, գաղափարական լայն շարժում կաթոլիկ եկեղեցու դեմ (ըստ էության՝ հակաֆեոդալական շարժում) Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում XVI դ․։ Նեղ, բառացի իմաստով՝ կրոնական վերափոխումներ բողոքականության ոգով։ Ռ․ արտադրության ֆեոդ, եղանակի քայքայման և կապիտալիստական արտադրաեղանակի սաղմնավորման ու նոր դասակարգերի առաջացման, հասարակական–քաղ․ հակասությունների սրման հետևանք էր։
Ռ–ի գաղափարախոսները մշակեցին ուսմունք այն մասին, որ մարդն իր «մեղավոր» հոգու փրկության համար եկեղեցու միջնորդության (աստծու և մարդու միջև) կարիքը չունի, փրկությունը ձեռք է բերվում ոչ թե կրոնասիրության արտաքին արտահայտությամբ, այլ միայն Քրիստոսի մարդկանց մեղքերը քավող զոհի հանդեպ ունեցած ներքին հավատի միջոցով («արդարացում հավատով»)։ Դրանով մերժվում էր կաթոլիկ եկեղեցու և հոգևորականության անհրաժեշտությունը, կաթոփկությունը։ Ռեֆորմատորները հավատի աղբյուր հռչակեցին միայն Աստվածաշունչը՝ մերժելով «սուրբ ավանդությունը» (եկեղեցաժողովների որոշումներ, եկեղեցու հայրերի ստեղծագործություններ ևն)։ Մերժվում էր նաև կաթոլիկ եկեղեցու՝ խոշոր սեփականատեր լինելու պարագան․ ամենուր Ռ․ ուղեկցվում էր եկեղեցական հողերի բռնագրավմամբ։
Ռ–ի մեջ կար երեք հիմնական ուղղություն, որը պայմանավորված էր Ռ–ին մասնակից տարբեր խավերի և հասարակական խմբերի հետապնդած նպատակներով։
1․Բյուրգերաբուրժուական ուղղություն, որի հիմնական նպատակներն արտահայտել են Մ․ կութերը, Ու․ Ցվինգչին և ժ․ Կաչվինը։ Նրանք պահանջում էին եկեղեցական բարդ հիերարխիայի, շքեղ և թանկարժեք ժամասացության, սրբապատկերների, սրբերի պաշտամունքի, եկեղեցական շատ տոների վերացում, ըստ էության՝ «էժան» եկեղեցու ստեղծում։ Լյութերականությունը, որը չափավոր էր, փոխզիջման էր գնում ֆեոդալիզմի հետ, իսկ կաւվինականությունը արմատական էր և դարձավ բուրժուազիայի գաղափարական զենքը ֆեոդալիզմի դեմ պայքարում։ 2․ ժող․ ուղղությունն արտահայտում էր գյուղացիության և քաղաքային պլեբսի շահերը, պահանջում վերականգնել կրոնական համայնքի անդամների վաղքրիստոնեական հավասարությունը, մերժում եկեղեցական հողատիրությունը ևն։ Այս ուղղությանն էին պատկանում անաբապտիստները ևն։ ժող․ ուղղության գաղափարախոսն ու գործիչն էր Թ․ Մյունցերը։ 3․ Թագավորական–իշխանական ուղղության կամ «վերևինների» նպատակն էր թագավորական կամ իշխանների իշխանության ամրապնդումը։ «Վերևից» իրականացվող Ռ․ ուղեկցվում էր եկեղեցու հողերի բռնագրավմամբ՝ հօգուտ աշխարհիկ իշխանության։
Ռ․ սկսվեց Գերմանիայում [Մ․ Լյութերի ելույթով (1517-ի հոկտ․ 31)], որտեղ հակաֆեոդ․ հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը ֆեոդ, մասնատվածության վերացումն ու միասնական պետության ստեղծումն էր։ Մկզբում շարժումը միավորում էր ընդդիմադիր տարբեր խավերի՝ բյուրգերությանը, գյուղացիական և պլեբեյական զանգվածներին, ասպետությանը, իշխանների մի մասին, որոնք, սակայն, 1520–21-ին զատվեցին։ ժող․ շարժումը վերածվեց պատերազմի (տես Գյուղացիական պաաերազմ Գերմանիայում 1524–25), որը Գերմանիայում Ռ–ի բարձրակետն էր։ Պահպանողական բյուրգերությունը հարկադրված փոխզիջման գնաց ֆեոդալների և իշխանների հետ և ժող․ շարժումը [գյուղացիական պատերազմը, ապա և Մյունսաերյան կոմունան (1534–35)] պարտվեց։ Իշխաններն օգտագործելով Ռ․ իրենց նպատակների համար, յուրացրին եկեղեցու հարստությունները։ Բողոքական և կաթոլիկ իշխանների (վերջիններս համախմբված էին կայսեր շուրջ) միջև մղվող երկարատև պատերազմն ավարտվեց Աուգսբուրգում կնքված հաշտությամբ (տես Աուգսբուրգյան կրոնական հաշտություն 1555)է սակայն վերստին բռնկեց 1618–48-ին (տես Երեսնամյա պատերազմ 1618–48)։
Դանիայում և սկանդինավյան երկրներում Ռ․ ընթացավ լյութերականության ձևով և կատարվեց (XVI դ․ 30–40-ական թթ․) «վերևից»՝ նպատակ ունենալով ամրապնդել թագավորական իշխանությունը, ինչպես նաև Դանիայի տիրապետությունը Նորվեգիայում և Իսլանդիայում, Շվեդիայի տիրապետությունը՝ Ֆինլանդիայում։
Շվեյցարիայում Ռ․ իրականացվեց ցվինգլիական ձևով (XVI դ․ 20-ական թթ․) տնտեսապես զարգացած քաղաքներում և կանտոններում՝ Ցյոլրիխում, Բեռնում, Բազելում և այլուր։ ժնևում, որտեղ իշխանության գլուխ էր անցել առաջադեմ բյուրգերությունը (նրանց մեջ կային Ֆրանսիայից և այլ երկրներից վերաբնակվածներ), ձևավորվեց (XVI դ․ 40-ական թթ․) կալվինականությունը։
Ֆրանսիայում XVI դ․ 20–30-ական թթ․ տարածվեցին լյութերականությունն ու անաբապտիզմը, իսկ 1540–50-ական թթ․՝ լայն տարածում գտավ կալվինականությունը; Ֆրանս, պլեբեյության և սաղմնավորվող բուրժուազիայի համար Ռ․ պայքար էր ֆեոդ, շահագործման, իսկ հետադիմական–անջատողական ազնվականության համար՝ պայքար ամրապնդվող բացարձակ միապետության դեմ, որն իր իշխանությունն ամրապնդելու համար օգտագործում էր կաթոլիկությունը։ Հասարակական սուր հակասությունները երկրում սկզբնավորեցին Հուգենոտյան պատերազմները՝․
Հաբսբուրգներին ենթակա որոշ, տարածքներում (Ավստրիա, Չեխիա, Հունգարական թագավորության մի մասում) Ռ․ ոչ միայն ժող․ զանգվածների հակաֆեոդ․, այլ նաև ազգ․-ազաաագր․ շարժում էր։
Լեհաստանում Ռ–ից օգտվեցին հիմնականում ֆեոդալները, որոնք զավթեցին եկեղեցական հողերը։
XVI դ․ կեսից պապությունը կազմակերպեց հակառեֆորմացիա, որի հետևանքով Հաբսբուրգներին ենթակա տարածքներում, Գերմանիայի մի մասում, Լեհաստանում Ռ․ ճնշվեց, կանխվեցին Ռ․ կատարելու թույլ փորձերը Իտալիայում և Իսպանիայում։
Ռ․ այլ կերպ ընթացավ Նիդերլանդներում և Անգլիայում՝ XVI դ․ Եվրոպայի տնտեսապես առաջավոր երկրներում։ Նիդերլանդներում կալվինականությունը դարձավ XVI ղ․ Նիդերլանդական բուրժուական հեղափոխության գաղափարախոսական զենքը։ Երկրի հս․ նահանգներում, որտեղ հաղթեց հեղափոխությունը, կատարվեց Ռ․, և կալվինականությունը դարձավ (1573–74) պաշտոնական կրոն։
Անգլիայում Ռ․ ունեցավ առանձնահատուկ գծեր։ XVI դ․ Անգլիայում ամրապնդվող բացարձակ միապետությունը ընդհարվեց պապության հետ։ 1534-ին ընդունվեց ակտ գերագույն իշխանության մասին, որով անգլ․ թագավորը դառնում էր անգլ․ եկեղեցու ղեկավարը, պետ․ եկեղեցի էր