Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/658

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սինթեզած սպիտակուցները մնում են բշշում։

ՌԻԲՈՖԼԱՎԻՆ, տես Վիտամիններ։

ՌԻԳԱ, Լատվիական ՍՍՀ մայրաքաղաքը։ Արդ․, գիտական, մշակութային խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց, ծովային նավահանգիստ։ Գտնվում է Դաուգավա գետի ափերին, դրա Ռիգայի ծոցը թափվելու վայրում։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 4,5°C է, հուլիսինը՝ 18°C։ Տարեկան տեղումները 649 մմ են։ Տարածությունը 307,2 կմ2 է, բն․՝ 858 հզ․ (1982, Լատվիայի բն․ 34%-ը)։ Ռ․ բաժանված է 6 շրջանի։ 1970-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Պատմական ակնարկ։ Գրավոր աղբյուրներում Ռ․ առաջին անգամ հիշատակվում է 1198-ին, որպես քաղաք՝ 1201-ից։ Մինչև 1561-ը եղել է Լիվոնյան օրդենի, 1581-ից՝ Ռեչ Պոսպոլիտայի կազմում։ 1621-ին Ռ․ զավթել են շվեդները։ 1710-ից այն մտել է Ռուս, կայսրության կազմի մեջ, 1714-ից եղել է Ռիգայի, 1796-ից՝ Լիֆլանդիա նահանգի կենտրոնը։ Ռուս, կայսրության կազմում Ռ․ տնտեսապես աճել է, տարանցիկ նավահանգստից դարձել Ռուսաստանի խոշոր նավահանգիստներից և առևտրական կենտրոններից։ XIX դ․ վերջից Ռ․ կարևոր երկաթուղային հանգույց էր։ 1861-ին հիմնադրվել է Ռ–ի պոլիտեխնիկումը, 1868-ին՝ աոաջին լատիշ, պրոֆեսիոնալ թատրոնը։ 1900-ին Ռ–ում է եղել Վ․ Ի․ Լենինը։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ռ․ Ռուս, կայսրության արդ․ նշանակալի կենտրոններից էր։ 1919-ի հունվար-մայիսին Ռ․ Սովետական Լատվիայի, 1919–40-ին՝ բուրժ․ Լատվիայի մայրաքաղաքն էր։ Հայրենական մեծ պատերազմի (1941 –45) ժամանակ (1941-ի հուլիսին) Ռ․ օկուպացրին գերմանա–ֆաշիստական զորքերը։ Քաղաքն ազատագրեց սովետական բանակը 1944-ի հոկտեմբերին (տես Մերձբաչթյան օպերացիա 1944)։ Պատերազմից հետո քաղաքը վերականգնվել է, կառուցվել են նոր բնակելի շրջաններ։

Տնտեսությունը։ Ռ․ սովետական Մերձբալթիկայի խոշոր տնտ․ կենտրոնն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակումը, թեթև, սննդի, քիմ․ արդյունաբերությունը և էներգետիկան։ Ռ–ին բաժին է ընկնում Լատվիական ՍՍՀ–ի արդ․ արտադրանքի ընղհանուր ծավալի ավելի քան 1/2-ը։ 1940– 80-ին արդ․ արտադրանքի թողարկումը մեծացել է 48 անգաւք։ Արագ տեմպերով զարգացել են ռադիոտեխ․, էլեկտրոնային, էլեկտրատեխ․, սարքաշինական, տրանսպորտային և գյուղատնտ․ մեքենաշինությունը, քիմ․ արդյունաբերությունը։ Ռ–ի արդյունաբերությունը ներկայացնում են մոտ 200 արտադրական միավորում ու ձեռնարկություն, որոնցից խոշորագույններն են «ՎԷՖ», «Ռադիոտեխնիկա», «Ալֆա», «Կոմուտատոր», «ՌԷԶ», «Ռիգասելմաշ», «Հիդրոմետպրիբոր», «Ավտոէլեկտրոպրիբոր», «էտալոն», վագոնաշինական, դիզելաշինական, էլեկտրալամպերի, քիմ․, լաքի–ներկերի, տեքստիլ, տրիկոտաժի, կարի, սննդի, օծանելիքի, շինանյութերի, ապակու, փայտամշակման և այլ ձեռնարկությունները։ Ռ․ նաև ձկնարդյունաբերության խոշոր կենտրոն է։ Արդյունաբերությունը էւեկտրաէներգիա է ստանում ՋԷԿ–երից, Ռիգայի, Կեգումի, Պլյավինի ՀԷԿ–երից և Հս–արմ․ միասնական էներգահամակարգից, գազ՝ Կոմի ԻՍՍՀ–ից և Արմ․ Սիբիրից։ Ռ․ երկաթուղով կապված է Մոսկվայի, Լենինգրադի, Տալլինի, Վիլնյուսի, Կալինինգրադի և այլ քաղաքների հետ։ Կառուցվում է գետային նավահանգիստ։ Գործում են «Ռիգա» և «Սպիլվե» օդանավակայանները։ Նախագծվում է մետրոպոլիտեն։ Քաղաքային տրանսպորտի հիմնական միջոցներն են տրամվայը, տրոլեյբուսը, ավտոբուսը։ Դաուգավա գետի ափերը միանում են 4 կամուրջներով։

Ճարտարապետությունը։ Հին քաղաքում, որ պահպանել է միջնադարյան նեղ փողոցների ցանցը, կենտրոնացած են բազմաթիվ ճարտ․ հուշարձաններ ռոմանո–գոթական Դոմյան (XIII դ․, վերակառուցվել է XIV–XVIII դդ․)և Եկաբի (XIII դ․, վերակառուցվել է XIV–XVIII դդ․), Պետերի (գոթիկո, XIII դ․–XIV դ․ սկիզբ, XV–XVIII դդ․ վերակառուցվել է, այրվել 1941-ին։ վերականգնվել 1973-ին), Յանի (XIII դ․ վերջ, վերակառուցվել է XV–XVI դդ․, ուշ գոթիկո) եկեղեցիները, նախկին Օրդենյան դղյակը (XIV–XIX դդ․), XV– XVIII դդ․ բնակելի տներ (այսպես կոչված Ռեյտեռնի տունը, 1685, ճարտ․ Ռ․ քփնդենշու, Դանենշաեռնի աունը, 1696)։ Պարտեզապուրակային կիսաշրջանը, որ ստեղծվել է քաղաքի ամրությունների տեղում, բաժանում է հին քաղաքը ավելի ուշ կառուցված կանոնավոր հատակագծով կենտրոնական շրջանից։ Այստեղ գերակշռում են XIX, դ․ –XX դ․ սկզբին կառուցված 5–6-հարկանի տները և հասարակական շենքերը (Լատվ․ ՍՍՀ գեղարվեստ, թանգարանը, 1905, ճարտ․ Վ․ Նեյման, Լատվ․ ՍՍՀ Գեղարվեստի ակադեմիայի շենքը, 1904, ճարտ․ Վ․ Բոկսլաֆ)։ Սովետ, ժամանակաշրջանում մշակվել են քաղաքի զարգացման գլխ․ հատակագծեր (1955, 1969)։ Կառուցվում են բնակելի նոր շրջաններ՝ Մեծ Յուգլա (1960-ից) Պուրվցիեմս (1964–ից), Իմանտա (1970-ից), Մեժցիեմս (1977-ից), Պլյավնիեկե (1980-ից), հասարակական շենքեր՝ Յա․ Ռայնիսի անվ․ Գեղարվեստական թատրոնը (1976, ճարտ․ Մ․ Ստանյա, Խ․ Կանդերս, Ի․ Յակոբսոն), Լատվիայի կոմկուսի Կենտկոմի շենքը (ճարտ․ Գ․ Ասարիս, Յա․ Վիլցինշ, Ա․ Ուդրիս), Ռիգայի Պարարվեստի ուսումնարանի և է, Գարգինի անվ․ երաժշտական ուսումնարանի համալիրը (1973, ճարտ․ Օ․ Զակամեննի, Я․ Կամպուսե, Տ․ Կրիմսկայա), Հանրապետական հիվանդանոցը