Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/659

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Գայլեզերսում (առաջին հերթը՝ 1978, ճարտ․ Ա․ Պուրվինշ, Վ․ Կադիրկով)։ Ռ–ում են․ Եղբայրական գերեզմանատան անսամբլը (1924–36, քանդակագործ Կ․ Զալե, ճարտ․ Ա․ Բիրզենիեկ), Ազատության (1935, քանդակագործ Կ․ Զալե, ճարտ․ է․ Շտալբերգ), 6ա․ Ռայնիսի (1934, քանդակագործ Կ․ Զեմդեգա, ճարտ․Պ․ Արենդ), Վ․ Ի․ Լենինի (1950, քանդակագործ Վ․ Յա․ Բոգոլյուբով և Վ․ Ի․ Ինգալ, ճարտ․ է․ Շտալբերգ) հուշարձանները, 1905 թ․ հեղափոխության մարտիկների հուշարձանները Մատիսի գերեզմանատանը (1959, քանդակագործ Լ․ Բուկովսկի, ճարտ․ Օ․ Զակամեննի, Ա․ Բիրզենիեկ) և Կոմերիտմիության առափնյակում (1959, քանդակագործ Ա․ Տերպիլովսկի, ճարտ․ Կ․ Պլուկսնե), Լատիշ կարմիր հրաձիգների մեմորիալ անսամբլը (1970, քանդակագործ Վ․ Ալբերգ, ճարտ․ Զ․ Դրիբա, Գ․ Լուսիս–Գրինբերգ)։

Մշակութային շինարարությունը։ Գործում են Լատվ․ ՍՍՀ ԳԱ–ն և 43 ԳՀ հիմնարկ (այդ թվում և բուհերը, Անտառատնտ․ պրոբլեմների, Քաղաքացիական ավիացիայի կառավարման ավտոմատացված համակարգերի կենտրոնական, թեթե արդյունաբերության, ծովային երկրաբանության ու երկրաֆիզիկայի և այլ ԳՀԻ–ներ)։

Բուհերն են՝ պետ․ համալսարանը, պոլի տեխ․, քաղաքացիական ավիացիայի ինժեներների, ֆիզկուլտուրայի, բժշկ. ինստ–ները, կոնսերվատորիան և Գեղարվեստի ակադեմիան (1980/81 ուս․ տարում բուհերում սովորում էր 35,1 հզ․ ուսանող)։ Ռ–ում կա 22 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 142 հանրակրթական դպրոց, 284 նախադպրոցական հիմնարկ։ 1981-ին կար 170 մասսայական գրադարան (10,7 մլն գիրք ու հանդես), այդ թվում՝ Վ․ Լացիսի անվ․ պետ․, ԳԱ–ի հիմնակազմ գրադարանները, 20 թանգարան [խոշորներից են՝ Լատվ․ ՍՍՀ պատմության, հեղափոխության (Վ․ Ի․ Լենինի մեմորիալ թանգարան և տուն–թանգարան մասնաճյուղերով), Ռիգայի պատմության ու ծովագնացության և այլ թանգարաններ], 7 թատրոն (օպերայի և բալետի պետ․ ակադեմիական, Ա․ Ուպիտի անվ․ պետ․ ակադեմիական են), պետկրկես և ֆիլհարմոնիա։

Ռ–ում կան 6 հրատարակչություն, Լատինֆորմ գործակալությունը, ռադիո– և հեռուստատեսային կենտրոնները։ Լույս են տեսնում 9 հանրապետական, 2 քաղաքային, 1 շրջանային թերթ, 31 ամսագիր ու հանդես։

Առողջապահությունը։ 1980-ին գործում էր 31 հիվանդանոցային հիմնարկ՝ 12,9 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 15,3 մահճակալ), աշխատում էին 5,4 հզ․ բժիշկ (156 բնակչին՝ 1 բժիշկ), 9,6 հզ․ միջին բուժաշխատող։ Բժշկ․ կադրեր է պատրաստում Ռ–ի բժշկ․ ինստ–ը (հիմն․ 1950, ունի բուժական, մանկաբուժական, ստոմատոլոգիական և դեղագործական ֆակուլտետներ)։ Ռ–ում են գտնվում տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի (հիմն․ 1946), փորձառական և կլինիկական բժշկության (հիմն․ 1946), սրտաբանության (հիմն․ 1977) ԳՀԻ–ները։ Ռ–ի մոտ են գտնվում կլիմայական՝ Յուրմաչա, Օգրե, Միգուլդա, բալնեոլոգիական՝ Բալդոնե և Կեմերի առողջավայրերը։

Գրկ. Эpглe 3․ Э․, Циелава С․, О чем рассказывают дома и улицы старой Риги, [пер․ с латышского], Рига, 1971; Музеи Риги, Рига, 1966; Лаз дынь В․ К․, Пурин В․ Р․, Рига․ Экономико-географический очерк, М․, 1957; Васильев Ю․, Классицизм в архитектуре Риги, Рига, 1961; Նույնի, Рига․ Памятники зодчества, Рига, 1971; Рига-столица Латвийской ССР․ Рекомендательный указатель литературы, Рига, 1953․

ՌԻԳԱՅԻ ԾՈՑ, Բալթիկ ծովում, էստոն․ ՍՍՀ և Լատ․ ՍՍՀ ափերի մոտ։ Մտնում է ցամաքի մեջ 174 կմ երկարությամբ։ Մակերեսը 18,1 հզ․ կմ² է։ Ծովի բաց մասից բաժանվում է Մոոնգունդյան (Արեմտաէստոնական) կղզիներով, ծովի հետ հաղորդակցվում՝ Իրբենի, Մուր Վյայն, Մուհու և այլ նեղուցներով։ Առավելագույն խորությունը 62 մ է։ Նշանավոր են Ռուհնու, Կիհնու կղզիները։ Ափերը ցածրադիր են, ավազային։ Ռ․ ծ․ են թափվում Արեմտյան Դվինա (Դաուգավա), Լիելուպե, Գաույա գետերը։ Ջրի ջերմաստիճանն ամռանը 18°Cէ, ձմռանը՝ 0–1°С։ Աղիությունը 3,5–6°/00 է։ Սառցակալում է դեկտեմբերից ապրիլ։ Խոշոր նավահանգիստը Ռիգան է։ Ռ․ ծ–ի ափերին են Յուրմալա, Պյառնու, Սաարեմաա կղզում՝ Կինգիսեպ քաղաքները։

ՌԻԳԱՍ (Piyyac) Վելեսաինլիս, Ռիգաս Ֆերեոս Կոնստանդինոս (մոտ 1757–1798), հույն հեղափոխական դեմոկրատ, բանաստեղծ։ 1797-ին Վիեննայում գաղտնի տպագրել է «Ռումելիայի, Փոքր Ասիայի, Միջերկրական ծովի կղզիների, Վալախիայի և Մոլդավիայի ժողովուրդների համար նոր քաղաքական կառավարում» և «Ռազմական հիմն» գրքույկները, որոնցում զարգացրել է քրիստոնյաների և մահմեդականների իրավահավասարության, բալկանյան բոլոր ժողովուրդների եղբայրության ու հավասարության գաղափարները, առաջ քաշել Օսմանյան կայսրության դեմ ճնշված ժողովուրդների (այդ թվում նաև հայերի) համատեղ պայքարի և Բալկանյան թերակղզում ու Փոքր Ասիայում Ֆրանս, հանրապետության օրինակով միացյալ դեմոկրատական պետություն («Հունական հանրապետություն») ստեղծելու ծրագիր։ 1796–97-ին Վիեննայում կազմակերպել է գաղտնի հեղափոխական ընկերություն (Ռիգաս Վելեստինլիսի «հետերիան»)։ 1797-ի դեկտեմբերին՝ Հունաստան վերադառնալիս, Տրիեստում Ռ–ին ձերբակալել է ավստր․ ոստիկանությունը և հանձնել թուրք, իշխանություններին։ Մահապատժի է ենթարկվել Բելգրադում։ Հույն ժողովուրդը Ռ–ին մեծարում է որպես Հունաստանի ազգային հերոսի։

ՌԻԴԵԼ (|3 Օրիոնի), Օրիոն համաստեղության պայծառագույն աստղը (0 աստղային մեծության)։ Վիզուալ կրկնակի աստղ է (արբանյակը՝ 7-րդ աստղային մեծության)։ Արբանյակն իր հերթին սպեկտրալ կրկնակի աստղ է։ Լուսատվությամբ Ռ․ 100 հզ․ անգամ գերազանցում է Արեգակին։

ՌԻԳՈՐԻԶՄ (< լատ․ rigor – խստություն), որեէ սկզբունքի իատագույն պահպանումը․ բարոյագիտության մեջ՝ ձևապաշտության տարատեսակ, որը ենթադրում է բարոյական նորմերի անշեղ կատարումը, անկախ կոնկրետ պայմաններից, նույնիսկ հակառակ նպատակահարմարության, մարդկանց և հասարակության շահերի։ Ռ․ հաճախ կապված է մոլեռանդության, ճգնավորականության հետ և երբեմն վերածվում է կեղծ բարեպաշտության։ Բարոյախոսական Ռ․ հատուկ է, օրինակ, պուրիտանությանը։ Բարոյագիտության մեջ Ռ–ի սկզբունքը ձևակերպել է Ի․ Կանաը, պարտքի, որպես բարոյականության միակ չափանիշի, մասին ուսմունքում։ Կոմունիստական բարոյականությունը, ներկայացնելով բարոյական բարձր պահանջներ, դրա հեա մեկտեղ մարդուն չի կաշկանդում կյանքի բոլոր պարագաների համար պիտանի, համապարփակ կանոններով։

«ՌԻԳՎԵԴԱ» («Հիմների գիրք»), առավելապես կրոն, հիմների ժողովածու, որոնք առաջացել են արիական ցեղերի մեջ, վերջիններիս Հնդկաստան գաղթելու ժամանակաշրջանում։ «Ռ․»-ի վերջնական ձևավորումն ընդունված է համարել մ․ թ․ ա․ X դ․, սակայն, որոշ հիմներ, ըստ երևույթին, ստեղծվել են մ․ թ․ ա․ 2-րղ հազարամյակի կեսին։ «Ռ․» հնդ․ գրականության