բար՝ ՀՍՍՀ ԳԱ արվեաոի ինաո–ի ավագ գիտ․ աշխատող, 1969-ից՝ դիրեկտորի տեղակալ գիտ․ գծով, 1975-ից՝ նաև Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։Ռ–ի աշխատություններին բնորոշ է գիտ․ հիմնավորվածությունը, արվեստաբանական ընդհանրացումները և փաստական նյութի հարստությունը։ Բազմաթիվ հոդվածներ ունի հայ նշանավոր թատերական գործիչների և ներկայացումների, ինչպես և հայ կինոարվեստի զարգացման խնդիրների վերաբերյալ։
Երկ․ Մաքսիմ Դորկու դրամատուրգիան հայ բեմում, Ե․, 1956։ Հրաչյա Ղափլանյան, Ե․, 1969։ Վարդան Աճեմյան, Ե․, 1972։ Թատրոն, Ե․, 1976։ Թատերայնություն, Ե․, 1978։ Со Станиславским, Е․, 1963; Армянская художественная кинематография, Е․, 1963; Страницы дружбы, Баку, 1964; Режиссура в армянском театре, Е․, 1968; Рачия Нерсесян, М․, 1968․ Լ. Խալաթյան
ՌԻԶԵ (Rize), քաղաք և նավահանգիստ Թուրքիայի սևծովյան ափին, Ռիզե իլի վարչական կենտրոնը։ 36 հզ․ բն․ (1975)։ Թեյագործական շրջանի աոետրաարդ․ կենտրոն է։ Կա սննդի (թեյի ֆաբրիկաներ, ձկան յուղի գործարան), փայտամշակման արդյունաբերություն, արհեստագործություն (գորգերի և գործվածքների արտադրություն)։
ՌԻԶՈՒԴՆԵՐ (< հուն․ pi£a – արմատ U Ei6oc;– տեսակ), մեկ կամ մի քանի բջիջներից կազմված թելաձև գոյացություններ։ Առկա են մամուռներում, քարաքոսերում, որոշ ջրիմուռներում ու սնկերում և կատարում են սուբստրատին ամրանալու, դրանից ջուր, սննդանյութեր կլանելու ֆունկցիա։ Արտաքինից նման են արսատամազիկների։
ՌԻԶՈՍՖԵՐԱ (< հուն․ – արմատ և սֆերա), բույսերի արմատների հետ անմիջականորեն շփվող հողի շերտ (2–3 մմ), որտեղ կուտակված են մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ։ Ռ–ի միկրոֆլորայի կազմը կախված է հողի տիպից․ էկոլոգիական պայմաններից, բույսի տարիքից Ան։ Ռ–ում միկրոօրգանիզմների ազդեցությունը բազմակի է, սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, համակեցության մեջ են մտնում բույսերի հետ, որոշ դժվար յուրացվող միացություններ վեր են ածում հեշտ յուրացվող նյութերի, արտադրում են թունավոր նյութեր, մասնակցում դենիտրիֆիկացման են պրոցեսներին։ Միկրոօրգանիզմների որոշ ներկայացուցիչներ բույսերի մակաբույծներ են։
ՌԻԹՄ (հուն․ puvjLiog – համաչափություն, կառուցիկություն՝ շարժման մեջ, < (5ёш – հոսել), ժամանակի մեջ հավասար և համանման միավորների պարբերական, համաչափ կրկնություն։ Հատուկ է բնության երևույթներին, օրգանական և աշխատանքային պրոցեսներին, ինչպես նաև ժամանակային արվեստներին (պոեզիա, երաժշտություն, պար)։
Գրականության մեջ Ռ․ չափածո խոսքի հիմնական հատկանիշն է․ ստեղծվում է ռիթմական միավորների՝ շեշտված և անշեշտ վանկերի, միանման ոտքերի կամ անդամների, նույնաչափ տողերի, նույնաքանակ տների կամ հատվածների կրկնությամբ։ Բանաստեղծական Ռ–ի ուժգնությանը նպաստում են հանգը, բաղաձայնույթը, առձայնույթը։ Ռ․ համաչափ է, երբ նրա միավորները բացարձակորեն հավասար են, Ռ․ խառն է, երբ միաժամանակ գործում են ռիթմական տարբեր միավորներ։ Համաչափ Ռ․ նույնն է, ինչ և կանոնավոր կամ երաժշտ․ Ռ․։ Անհամաչափ կամ անկանոն Ռ․ ստեղծվում է ռիթմական միավորների որոշ խախտումների ժամանակ։ Խախտման տարբեր աստիճանների դեպքում կանոնավոր չափածո խոսքը վերածվում է ագատ բանաստեղծության (ազատ ոտանավոր), ռիթմական արձակի և արձակ խոսքի։ Վերջինիս Ռ․ դրսևորվում է արդեն ոչ թե տաղաչափական հատկանիշներով, այլ միանման շարահյուսական–կառուցվածքային ձևերի ու պատկերների որոշ կրկնություններով, լեզվաոճական միավորների և երկի հատվածների համաչափությամբ։ Դա բնորոշվում է նաև որպես ներքին Ռ․։ Հայ պոեզիայում, որին հիմնականում հատուկ է վանկական չափը, Ռ․ դրսևորվում է հավասար անդամների և դրանցով ստեղծված հավասարավանկ տողերի, ինչպես և ռիթմական այլ միավորների կրկնությամբ։ Հնագույն շրջանի հայ բանաստեղծությունը, շարականների մեծագույն մասը, ինչպես և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի հիմնականում ունեն ազատ ոտանավորներին հատուկ անկանոն ռիթմ։ Այդ Ռ–ով են գրված նաև Սիամանթոյի բանաստեղծությունները։ Կանոնավոր Ռ–ով են գրված Նարեկացու տողերը, «Մատյանի» որոշ հատվածներ, ինչպես նաև հետագա շրջանի հայ բանաստեղծության մեծ մասը։ Հայ պոեզիայի մեջ առկա են նաև ռիթմական արձակի մի շարք նմուշներ։ Հ․ Բախչինյան,
Երաժշտ ության մեջ Ռ․ հնչյունային տևողությունների կազմակերպված հաջորդականությունն է․ արտահայտչամիջոց, որ մյուս միջոցների հետ փոխգործակցելով, ձևակառուցողական կարևորագույն դեր է կատարում։ Երաժշտության ծավալման ընթացքում տոների բարձրութային հարաբերությունները, որպես կանոն, իմաստավորվում, հուզական լիցք են ստանում, երբ դրանք տևականության առումով ևս տրամաբանորեն կազմակերպված են։ Հնչյունների տևողական հարաբերությունները կազմակերպվում են միասնական հարաբերական չափման հիման վրա (տես Մետր), նրանց բազմակերպ բաժանումների միջոցով (տես Տևողություն)։ Ռ–ի առումով մեղեդիական շարժումը ռիթմական առանձին դարձվածքների հաջորդականություն է։ Այդպիսի դարձվածքները (այլ կերպ՝ Ռ–ական պատկերները) անվերջանալիորեն բազմազան են։ Առավել բնորոշներից են՝ «գումարման» Ռ․ (երկու հավասարատև հնչյունների և դրանց գումարը ներկայացնող հնչյունի հաջորդականությունը), «կետագծային» Ռ․ (շեշտվածերկար և անշեշտ–կարճ հնչյունի հաջորդականությունը տևողական միավորի սահմաններում), «շրջված կետագծայինը», սինկոպան ևն։ Ռ–ի պարզագույն տարրերը միմյանց հետ հարաբերվում են նաև իրենց մետրական ֆունկցիայով (տես նաե Շեշտ), ուստի երաժշտությունը «հոսում» է մետրական և ռիթմական շեշտերի համընկնումով կամ մեկով մյուսը «հաղթահարելով»։ Ռ–ի և մետրի փոխգործակցությունը բնութագրում է մետրառիթմ հասկացությունը, որը երաժշտության ժամանակային բնույթի կազմակերպումը անդրադարձնում է լիապես։ Տարբերում են երաժշտության ընդհանուր Ռ-ային կերտվածքի երեք հիմնական տեսակ, որոնք պայմանական անվանում են՝ պարային (միմյանց համադրվող հավասարատև ու կարճաշունչ Ռ–ական դարձվածքներ, Ռ–ական ու մետրական շեշտերի համընկնում, նմանվում է չափածոյի Ռ–ին), երգային (անհավասար ու երկարաշունչ դարձվածքներ, շեշտերը չեն համընկնում, համեմատելի է արձակի հետ) և ասերգայի ն–ի մպրովիզացիոն (մետրական շեշտերը չեզոքացված, ոչ կանոնավոր հաջորդվող անհավասար դարձվածքներով ազատ շարադրություն)։ Այս տարբեր կերտվածքների զուգադրումներն ու փոխներթափանցումները, Ռ–ի կոտորակումն ու խտացումը, ընդհանրապես Ռ–ական տարբերակումը, ինչպես և տարբեր Ռ–ական պատկերների միաժամանակյա զուգադրումը երաժշտ․ մտքի զարգացման, կերպարային վերաիմաստավորման, կոնտրաստային իրավիճակներ արտահայտելու զորեղ միջոցներ են։
Երաժշտ․ ստեղծագործության մեջ նրա Ռ–ական էությունն ու դրա ընկալումր (նաե՝ գրավոր անդրադարձումը) երկարատև պատմ․ զարգացում են ապրել, անտիկ դարաշրջանի մեղեդիական Ռ–ից (ֆրազավորման հետ կապված ազատ, անհամաչափ Ռ․, առանց հաստատուն տևողական միավորի) ընթանալով դեպի Ռ–ի կոնկրետացումը, դրա նշանակության մեծացումը և գրավոր դրսևորման ճշգրտումը։ Դասական երաժշտության շեշտային Ռ–ում աննախընթաց մեծացավ մետրի և տակտի դերը (ռոմանտիկ երաժշտության մեջ հակառակը՝ կոմպոզիտորները ձգտել են չեզոքացնել մետրի ազդեցությունը), ավելացան Ռ–ի միջոցներով երաժշտ․ մտքի զարգացման եղանակները։ XX դ․ որոշ ոճերում Ռ․ դարձել է առաջնային՝ հիմնված ոչ պարբերականության, անհամաչափության վրա։ Երեվան եե եկել՝ Ռ–ական թեմատիզմ, Ռ–ական պոլիֆոնիա, տակտային լիակատար փոփոխականություն կամ մետրի լիակատար արտաքսում, Ռ–ական սերիա (տես Սերիական երաժշտություն); Մասսայական ժանրերում տակտային համակարգը, Ռ–ական պարբերականությունն ու շեշտավորությունը իրենց նշանակությունը պահպանում են։ Այս կամ այն ժողովրդի երաժշտության մեջ Ռ–ական առանձնահատկությունները հաճախ երևան են գալիս որպես դրա ազգային բնորոշության գործոն։ Ռ․ Աթայան
Տարածական արվեստներում Ռ․ գեղարվեստական ստեղծագործության կոմպոզիցիայի ստեղծման կարեոր միջոց է, կերպարի ձևակերպման էական բաղադրատարր։ Ռիթմական այս կամ այն կառուցվածքի օգնությամբ գեղարվեստական ստեղծագործություններին կարելի է հաղորդել հուզական տարբեր