զիցիայի ներդաշնակ հավաս ար ակշռվածության նկատմամբ Ռ–ի ձգտումը։
ՌԻՄՍԿԻ–ԿՈՐՍԱԿՈՎ Նիկոլայ Անդրեևիչ [6(18)․3․1844, Տիխվին –8 (21)․6․1908, Լյուբենսկ դաստակերտ, Լուգայի մոտ], ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր, երաժշտական–հասարակական գործիչ։ Նախնական ընդհանուր և երաժշտական կրթությունն ստացել է տանը, դասեր առել դաշնակահար Ֆ․ Կանիլլեից, որը և ղեկավարել է ստեղծագործական առաշին փորձերը։ 1862-ին ավարտել է Պետերբուրգի ռազմածովային դպրոցը, 3 տարի եղել ուսումնական նավարկության մեշ։ 1861-ին դարձել է Մ․ Բալակիրեի ղեկավարած «Հզոր խմբակի» անդամ, ուր ձևակերպվել են նրա գեղագիտական հայացքներն ու ստեղծագործական սկզբունքները։
Ռ–Կ․ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր (1871-ից), Անվճար երաժշտական դպրոցի դիրեկտոր (1874–81), Պալատական երգեցիկ կապելլայի վարիչի տեղակալ (1883–94)։ 1880-ական թթ․ գլխավորել է «Բելյաեյան խմբակ»-ը, մասնակցել է Մ․ Րեչյանի հիմնադրած նոտային հրատարակչության և «Ռուսական սիմֆոնիկ համերգների» աշխատանքներին։ 1874-ից սկսել է դիրիժորական գործունեությունը։ 1905-ին գործադուլավոր ուսանողների կողմն անցնելու համար Ռ–Կ․ հեռացվել է կոնսերվատորիայից, ապա հասարակական կարծիքի ճնշման տակ վերականգնվել։ Ի պաշտպանություն Ռ–Կ–ի մամուլում հրապարակված բազմաթիվ բաց նամակներից մեկը պատկանում էր Ա․ Սպենդիարյանին («Русь» թերթ, 4․4․1905)։
Ռ–Կ–ի երաժշտական ոճը ձևավորվել է ռուս․ ժող․ և դասական երաժշտության, իր ժամանակի արևմտաեվրոպական կոմպոզիտորների փորձի ստեղծագործական յուրացման հիման վրա։ Նրա ստեղծագործությունների բովանդակությունը ժողովրդի կյանքն է, կենցաղը, հինավուրց ծեսերը, հայրենի բնությունը, մարդու հոգեկան աշխարհը, Արևելքն իր յուրօրինակությամբ։ Կերտել է բազմապիսի կերպարներ, ֆանտաստիկ տեսարաններ, բնապատկերներ, փառաբանել բարին, ճշմարիտը, վեհը, պարսավել անմարդկայինը, չարը, արտահայտել ժողովրդի բարոյական, գեղագիտական իդեալները՝ հավատը արդարության, լուսավոր ուժերի հաղթանակի նկատմամբ։
Ռ–Կ–ի ստեղծագործական ժառանգության հիմնական մասը կազմում են օպերաները (թվով՝ 15)․ «Պսկովուհին» (ըստ Լ․ Մեյի, 1868–72), «Մայիսյան գիշեր» (ըստ Ն․ Գոգոլի, 1878–79), «Մլադա» (1890), «Գիշերը ծննդի նախօրեին» (ըստ Ն․ Գոգոլի, 1895), «Մադկո» (բիլինա–օպերա, 1896), «Մոցարտ և Մալիերի» (ըստ Ա․ Պուշկինի, 1897), «Բոյարուհի Վերա Շելոգա» (ըստ Լ․ Մեյի, 1898), «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (ըստ Պուշկինի, 1900), «Սերվիլիա» (ըստ Լ․ Մեյի, 1900–01), «ՊանՎոյեվոդա» (ըստ Ա․ Օստրովսկու, 1903), «Ասք անտեսանելի Կիտեժ քաղաքի և Ֆևրոնյա կույսի մասին» (առասպելներ, 1904) ևն։ Գլուխգործոցներն են հեքիաթային–քնարական «Զյունանուշիկը» (ըստ Ա․ Օստրովսկու, 1881) և քնարական–հոգեբանական, «Թագավորի հարսնացուն» (ըստ է․ Մեյի, 1898)։ Վերջինը բեմադրվել է նաև Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում (1940, 1967)։ Հեքիաթային օպերաներից «Անմահ Կաշչեյը» (ըստ Ե․ Պետրովսկու, 1901–02) և երգիծական «Ոսկի աքլորիկը» (ըստ Պուշկինի, 1907) ունեն սոցիալական, քաղաքական ուղղվածություն, սրանցում այլաբանորեն մերկացված են ցարական բռնակալությունը, տիրակալների հոգեոր աղքատությունը։
Գործիքավորման խոշոր վարպետ Ռ–Կ․ սիմֆոնիկ նվագախմբի համար գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցում զարգացրել է «Հզոր խմբակի» սիմֆոնիզմի գծերը՝ ծրագրային և ժանրային․ 3 սիմֆոնիա, «Նախերգանք ռուսական երեք թեմաներով» (1866), սիմֆոնիկ սյուիտներ՝ «Անթար» (1868, սկզբնապես՝ 2–րդ սիմֆոնիա) և «Շեհերեզադե» (1888, երկուսն էլ ըստ արաբ, հեքիաթների), «Իսպանական կապրիչչիո» (իսպանական ժող․ թեմաներով, 1887), սիմֆոնիկ պատկերներ՝ «Սադկո» (1887) և «Հեքիաթ» (1880), կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար ևն։
Ձայնի համար գրել է կանտատներ, խմբերգեր, զուգերգեր, եռերգեր, ռոմանսներ (Պուշկինի, Ա․ Տոլստոյի, Մայկովի և ուրիշների խոսքերով), որոնցից մի քանիսն ունեն արեելյան բնույթ («Արևելյան ռոմանս», «Պուրակում լռեց սոխակը» են)։ Գործիքավորել և բեմադրության է պատրաստել Դարգոմիժսկու «Քարե հյուրը», Մուսորգսկու «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները։ Ռ–Կ․ հարմոնիայի դասագրքի, «Գործիքավորման հիմունքները» աշխատության, «Իմ երաժշտական կյանքի տարեգրությունը» գրքի հեղինակ է։ Դաստիարակել է բազմաթիվ երաժիշտներ, որոնց թվում են հայ կոմպոզիտորներ Մ․ Եկմալյանը և Ա․ Սպենդիարյանը։
Գրկ․ Римски й-Корсаков А․ Н․, Н․ А․ Римский-Корсаков․ Жизнь и творчество, в․ 1–5, М․, 1933–46; Яс тр ебцев В․ В․, Н․ А․ Римский-Корсаков․ Воспоминания, т․ 1–2, Л․, 1959–60; Соло fillов А․, Жизнь и творчество Н․ А․ Римского - Корсакова, 2 изд․, М․, 1969; Асафьев Б․ В․, Симфонические этюды, Л․, 1970; Кандинский А․, История русской музыки, т․ 2, кн․ 2, Н․ А․ Римский-Корсаков, М․, 1979․ Ա․ Բարսամյան
ՌԻՆԱԼԴԻ (Rinaldi) Անտոնիո (մոտ 1710–1794, Հռոմ), իտալացի ճարտարապետ։ Աշակերտել է Լ․ վանվիտելլիին (Հռոմ)։ 1751-ից աշխատել է Ռուսաստանում, 1755-ից՝ Պետերբուրգում։ 1756–1790-ին պալատական ճարտարապետ։ Ռ․ ռուս, կլասիցիզմի հիմնադիրներից է։ Հիմնական գործերը պալատական և պարտեզապուրակային կառույցներ են․ Օրանիենբաումում (այժմ՝ ք․ Լոմոնոսով)՝ Պետրոս 111-ի (1758–62) և Չինական (1762–68) պալատները, Գատչինայում՝ պալատ (1766–81, հետագայում վերակառուցվել է), Ցարսկոյե Մելոյում (այժմ ք․ Պուշկին)՝ «Օռլովյան դարպասը» (1773–1776), «Չեսմենյան սյունը» (1771–78), Պետերբուրգում՝ Մարմարե պալատը (այժմ՝ Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանի Լենինգրադի մասնաճյուղը, 1768–85)։ Ա․ Զարյան
ՌԻՆԳ (անգլ․ ring, բառացի՝ օղակ, շրջանակ), մոնոպոլիստական միավորումների պարզագույն, պատմականորեն սկզբնական ձևերից, մի քանի կապիտալիստների միջև սպեկուլյատիվ բնույթի ժամանակավոր համաձայնություն որոշակի ապրանքներ գնելու կամ պահեստներում պահելու վերաբերյալ՝ հետագայում դրանք բարձր գներով վաճառելու նպատակով։ Բնորոշ, է եղել գլխավորապես առևտրական կապիտալի ոլորտին, շուկայական կոնյունկտուրայի փոփոխմամբ հեշտությամբ քայքայվել է։
ՌԻՆԳ (անգլ․ ring), բռնցքամարտի քառակուսի հրապարակ, որի կողմերը (5–6 մ) սահմանազատված են հատուկ պարանով։ Տեղադրվում է գետնից 75–125 սմ բարձրությամբ հարթակի վրա (սայթաքումը բացառող ծածկով)։
ՌԻՆԴ, գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ արմ․։ Հիմնադրվել է 1967-ին, սողանքի պատճառով ապաբնակեցված նախկին Ռ–ի փոխարեն։ Պտղաբուծաայգեգործական, անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ուսուցչի տուն, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Նախկին Ռ–ի տարածքում պահպանվել են եկեղեցիներ (XIII– XIV դդ․), գյուղատեղիներ (X–XV դդ․), խաչքարեր (XIII–XIV դդ․), գերեզմանոցներ՝ խաչքարերով (XIII –XIY դդ․)։
ՌԻՆԻՈՖԻՏՆԵՐ (Rhyniophyta), պսիլոֆիտներ (Psilophyta), բարձրակարգ բույսերի հնագույն և ամենապարզ բրածո խումբը (կամ բաժինը)։ Տարածված են եղել խոնավ, ճահճոտ վայրերում, մերձափնյա ծանծաղուտներում։ Արմատներ և տերևներ չեն ունեցել, ցողունները ճյուղավորված են եղել դիխոաոմիկ կամ դիխոպոդիալ, գագաթնային սպորանգիումներով։ Փոխադրող հյուսվածքը կազմվել