է թույլ զարգացած քսիլեմից՝ տրախեիդների օղակաձև, զսպանակաձև, երբեմն սանդղաձև հաստացումներով։ Մեխանիկական հյուսվածքը զարգացած չի եղել։ Ռ–ի երկրորդային աճը չի արտահայտվել (մերիսթեման միայն գագաթնային էր)։ Գամեաոֆիտը (սեռական սերունդ) հայտնի չէ։ Ռ–ի բրածո մնացորդները հայտնաբերվել են երկրագնդի տարբեր վայրերում, որը վկայում է նրանց լայն տարածվածության մասին։ Բաժինն ունի 2 կարգ՝ ռինիայիններ (Rhyniales) և պսիլոֆիտայիններ (Psilophytales)։ Ռինիայինները բնորոշվել են թույլ, բարակ, դիխոտոմիկ ճյուղավորված ցողուններով։ Սպորանգիումները մեկական էին, ճյուղերի ծայրերին։ Կարգի լավ ուսումնասիրված ցեղերն են կուկսոնիան (Cooksonia), ռինիան (Rhynia), տենիոկրադան (Teniocrada), հեդեան (Hedea)v յարովիան (Yarrovia)։ Պսիլոֆիտայիններն ունեցել են արտահայտված գլխավոր ցողուն դիխոպոդիալ ճյուղավորությամբ։ ճյուղերի կորացած ծայրերից կախված են եղել զույգ–զույգ մոտեցած սպորանգիումները։ Պսիլոֆիտայինների ցեղերից է պսիլոֆիտը, որն իր չափերով մի քանի անգամ գերազանցել է ռինիային, ցողունի մակերեսը մերկ է եղել կամ պատված 2–2,5 մմ երկարության փշիկներով, որոնց վերագրվում է արտազատիչ ֆունկցիա։ Ռ–ի կառուցվածքի և էվոլյուցիոն փոխհարաբերությունների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիայի և ֆիլոգենիայի համար։ Ենթադրվում է, որ բարձրակարգ բույսերի սպորոֆիտի (անսեռ սերունդ) սկզբնական օրգանը եղել է դիխոտոմիկ ճյուղավորված ցողունն իր գագաթնային սպորանգիումներով, տերևներն ու արմատներն ավելի ուշ են առաջացել։ Բոլոր հիմքերը կան Ռ–ին համարելու այն նախնական խումբը, որից առաջացել են բարձրակարգ բույսերից մամուռները, գետնամուշկայինները, ձիաձետերը և պտերանմանները։
Գրկ ․ Жизнь растений, т․ 4, М․, 1978․
ՌԻՇԵԼՏԵ (Richelieu) Արման ժան դյու Պլեսսի (1585–1642), ֆրանս․ պետ․ գործիչ, կարդինալ (1622), դուքս պեր (1631)։ 1624–42-ին Լյուդովիկոս XIII-ի առաջին մինիստրն էր և Ֆրանսիայի փաստական կառավարիչը։ Ձգտելով ամրապնդել բացարձակ միապետությունը՝ Ռ․ հուգենոտներին զրկել է քաղ․ իրավունքներից, որ տրվել էին նրանց 1598-ի Նանտի էդիկտով (տես Նանտի էդիկտ 1598), թողնելով դավանանքի ազատությունը և որոշ արտոնություններ հուգենոտ բուրժուազիային («Ներման շնորհագիր», 1629)։ 1632-ին ճնշել է ֆեոդ, խռովությունը Լանգեդոկում և մահապատժի ենթարկել ՆահաՆգապետ դուքս Մոնմորանսիին։ Ուժեղացրել է վերահսկողությունը նահանգապետների վրա՝ նահանգային վարչությունները հանձնելով թագավորի կողմից նշանակվող ինտենդանտներին։ Արտաքին քաղաքականության բնագավաում Ռ․ հիմնական խնդիրը համարում էր պայքարը Հաբսբուրգների դեմ, որոնց դեմ սկզբում մղում էր «գաղտնի» պատերազմ, աջակցելով նրանց թշնամիներին (գերմ․ բողոքական իշխաններին, Հոլանդիային, Դանիային, Շվեդիային)։ 1635-ին Ֆրանսիային ներքաշեց Երեսնամյա պատերազմի 1618–1648 մեջ։ Ֆրանսիայի հաղթանակներին նպաստեցին Ռ–ի օրոք ստեղծված ռազմ. նավատորմը և վերակառուցված բանակը։ Ֆրանսիայի տարածքն ընդարձակվեց ի հաշիվէլզասի ու Լոթարինգիայի մի մասի։ Ռ․ ընդլայնել է Կանադայի ֆրանս․ գաղութացումը, աշխուժացրել ֆրանս․ առևտրական ընկերությունների գործունեությունը Անտիլյան կղզիներում, Սան Դոմինգոյում, Սենեգալում, Մադագասկարում։ Դաժանորեն ճնշել է ժող․ շարժումները (քաղաքային ապստամբությունները 1620– 1640-ական թթ․ ևն)։ Ռ–ի օրոք հիմնադրվել է (1635) ֆրանս․ ակադեմիան, վերակառուցվել Սորբոնի համալսարանը, կառուցվել Պալե Կարդինալը (հետագայում՝ Պալե Ռոյալ)։ Իր «Քաղաքական կտակում» Ռ․ շարադրել է ֆրանս․ բացարձակ միապետության քաղաքականության հիմնական սկզբունքները։
ՌԻՇՏԱ (< աաջ․, բառացի–թել), գվինեական որդ (< լատ․ dracuncu- lus – փոքրիկ վիշապ օձ), մակաբույծ կլոր որդ, որն առաջացնում է դրակունկուլոզ ճիճվային հիվանդություն։ Հարուցիչը նեմաւոոդների դասի Dracun- culus medinensis (տեղադրվում է հիմնականում ենթամաշկային ճարպաշերտում)։ էգի երկարությունը 32–120 սմ է, արուինը՝ մինչև 4 սմ, լայնությունը՝ 0,5–1,7 մմ։ Հիվանդանում են մարդը և որոշ կենդանիներ (շուն, շնագայլ ևն)։ Տարածված է Աֆրիկայի, Հնդկաստանի, Արաբական թերակղզու, Իրանի, Բրազիլիայի մի շարք շրջաններում։ ԱՍՀՄ–ում նկատվել է Միջին Ասիայի հանրապետություններում, որտեղ 1932-ից հետո դեպքեր չեն գրանցվել։ Հարուցիչի վերջնական տերը մարդն է, հազվադեպ՝ շունը։ Միջանկյալ տերերը քաղցրահամ ջրերում ապրող ցիկլոպներն են, որոնց օրգանիզմում որդի թրթուրները զարգանում են։ Մարդը վարակվում է այդ ցիկլոպները ջրի հետ կուլ տալով։ Վարակումից 9–14 ամիս անց առաջանում են ալկրգիական երևույթներ (եղնջացան, շնչահեղձության նոպաներ ևն), սրտխառնոց, փսխում, լուծ, ուշաթափություն ևն: Մաշկի վրա, որդի տեղադրության հատվածում, գոյանում է բուշտ, որը մի քանի օր անց պատռվում է և բացվածքում երեվում որդի գլխիկը։ Ջրի հետ շփվելիս (լողանալիս) ախտահարված հատվածից որդի թրթուրներն անցնում են ջրի մեջ։ Դրակունկուլոզը կարող է բարդանալ ձուսպապարկի բորբոքումով, հոդերի անշարժացմամբ ևն։ Բուժումը․ որդի վիրաբուժական հեռացում, հակաալերգիական և հակաբորբոքային միջոցներ։ Կանխարգելումը․ ջրամատակարարման aղբյուրների սան․ պահպանության կանոնների կիրառումը։
ՌԻՈ ԳՐԱՆԴԵ (Rio Grande), Ռիո Բրավոդել Նորտե (Rio Bravo del Norte), գետ Հս․ Ամերիկայի հվ–արմ–ում, ԱՄՆ–ում և Մեքսիկայում։ Երկարությունը 2880 կմ է, ավազանը՝ 570 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Սան Խուան լեռներից (ժայռոտ լեռների համակարգ), թափվում՝ Մեքսիկական ծոցը։ էլ Փասո քաղաքից սկսած սահման է ԱՄՆ–ի և Մեքսիկայի միջև։ Առավել ջրառատ է սեպտեմբերից նոյեմբեր։ Ջրի միջին ծախսը 570 մ3/վոկ է։ Ռ․ Դ–ի վրա կառուցված են էլեֆանտ Բյութ և Ֆալկոն ջրամբարները։ Ռ․ Դ–ի ափերին են Ալբուկերկե, էլ Փասո, Լարեդո (ԱՄՆ), Նուևո Լարեդո (Մեքսիկա) քաղաքները։
ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ (Rio de Janeiro), նահանգ Բրազիլիայի հվ–արլ–ում։ Տարածությունը 43,3 հզ․ կմ2 է, բն․՝ 11,019 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Ռիո դե ժանեյրո։ Երկրում գրավում է առաջնակարգ տեղ կոքսի արտադրանքով, նավթի վերամշակմամբ, թուջի, պողպատի և ցեմենտի արտադրությամբ։ Կա մետալուրգիա, մեքենաշինություն, նավթավերամշակման, ցեմենտի, քիմ․, տեքստիլ, սննդի արդյունաբերություն։ Մշակում են սուրճ, շաքարեղեգ, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, կակաո, բանան։ Զբաղվում են նաև բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, Պարաիբա գետի հովտում՝ անասնապահությամբ։
ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ (Rio de Janeiro), քաղաք Բրազիլիայում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Առևտրաֆինանսական, արդ․ և մշակութային խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Դուանաբարա խորշի ափին։ 9,2 մլն բն․ (1980)։ 1502-ի հունվարին պորտուգալացի ծովագնացները Դուանաբարա ծովախորշն ընդունելով իբրև մեծ գետի գետաբերան՝ այդ վայրն անվանել են Ռիո դե ժանեյրո (պորտուգ․՝ հունվարյան գետ)։ 1531-ի սկզբին ծովախորշում հաստատվել են ֆրանս, նվաճողները, սակայն նույն թվականին պորտուգալացի կոնկիստադորները ջախջախել են ֆրանս․ զորքերին և հիմնել Ռ․ դ․ ժ․ ամրությունը։ 1555-ին ֆրանս․ գաղութարարները դարձյալ հիմնավորվել են ծովախորշում, սակայն 1567-ին պորտուգալացիները վերջն ակա–