Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/67

Այս էջը սրբագրված է

հայտնվել է «Արևելյան թատրոն»-ի ու երաժշտ․ ընկերության շուրջ համախմբված արևմտահայ մտավորականության առաջին շարքերում։ 1860-ական թթ․, ոգևորված ազգ․ վերածնության հեռանկարներով, Չ. դասախոսություններ է կարդացել և մանկավարժական գործունեություն ծավալել, սիմֆոնիկ համերգներ ղեկավարել, երաժշտություն հորինել, մասնավորապես, մի ամբողջ շարք թատերական ստեղծագործությունների, այդ թվում՝ Պ․ Դուրյանի «Վարդ և Շուշան», Տ․ Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թ․ Թերզյանի «Սանդուխտ», Ս․ Թղլյանի «Մեծն Տրդատ և Գրիգոր Լուսավորիչ» ներկայացումների համար։ Այս շրջանից հատկապես հիշատակության են արժանի ազատասիրական պաթոսով հագեցած նրա երգերն ու երաժշտությունը Ռ․ Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» տրամախաղի համար (նվիրված Մ․ Նալբանդյանի մահվան տարելիցին, 1867), որի կատարումը վերածվել է քաղ․ ցույցի։ Այս մթնոլորտում Չ․ հղացել և հմուտ վարպետությամբ մարմնավորել է իր ամենախիզախ ու գեղեցիկ ծրագրերից մեկը՝ «Արշակ Բ» օպերան։ Դա հայկ․ առաջին օպերան էր, պատմա-ռոմանտիկական մի շքեղ ներկայացում (grand opera), որը թեպետ կերպավորում էր հայոց պատմության IV դ․ դրամատիկական դրվագներն ու ողբերգական բախումները, բայց գրական-երաժշտ․ իր ողջ հյուսվածքով կապվում էր իրեն ժամանակակից հայ իրականության հետ՝ արձագանքելով ազգային և սոցիալական ազատագրության իղձերին ու ձգտումներին։ Լիբրետոն հորինել է Թ․ Թերզյանը, հայերեն և իտալերեն։ Օպերան հիմնականում ավարտվել է 1868-ին։ Նախերգանքը, որ նույն թվականին կատարվել է Կ․ Պոլսում, մեծ տպավորություն է թողել ունկնդիրների վրա։ Ծրագրվել է օպերան բեմադրել հաջորդ տարին, բայց չի հաջողվել։ Օսմանյան կառավարությունը որդեգրել էր բացահայտ հետադիմական քաղաքականություն, փակվել էր «Արևելյան թատրոնը», հետապնդվում էին ազգային գազափարաբանության հետ առնչություն ունեցող բոլոր նախաձեռնումները։ 1870-ական թթ․ սկզբներից շեշտակի փոխվել է Չ-ի ստեղծագործական գործունեության ուղղվածությունը։ Մտիպված լինելով հարմարվել նոր պայմաններին, Չ․ անցել է երաժշտ․ կատակերգությունների հորինմանը, որոնցում պետք է խնամքով քողարկված լինեին ազգ․, սոցիալական, քաղ․ տարրերը, առաջին գիծը զիջելով արտաքնապես սուր բեմական իրավիճակներին, կենցաղային պատկերներին, երգիծախառն զավեշտին և քնարական ապրումներին՝ մեկտեղված ընդհանուր հետաքրքրաշարժ դիպվածաշարի մեջ։ Իտալացի (Ալբորետո), հայ (Թագվոր Նալյան և ուրիշներ) լիբրետիստների ջանքերով այդ կատակերգությունները ներկայացվելու էին նախ թուրք․։ Երաժշտությունը պետք է լիներ աշխույժ, մատչելի և հիմնված արլ․ քաղաքային երգերի ու պարեղանակների տարերքի վրա։ Այս կամ այն կերպ հաշվի առնելով առաջարկված պայմանները և գործակցելով Ե․ Մելիքյանի, Հ․ Վարդովյանի ու Ս․ Պենկլյանի երաժշտաթատերական խմբերի հետ, Չ․ հորինել է հայկ․ քաղաքաբնակ շրջանակներում կենցաղավարող ընդհանուր արլ․ և ազգ․ երգ-երաժշտության տիպական Ելևէջներով ու կշռույթներով հագեցած, ինչպես և իր վառ անհատականության անշփոթելի կնիքով դրոշմված գործեր՝ «Արիֆի խարդախությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1874) և «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1876)։ Երեքն էլ Կ․ Պոլսում բեմադրվելով իրենց ստեղծման տարիներին Չ-ի անունը հռչակել են Թուրքիայում և նրա սահմաններից դուրս։ Լայն տարածում է ստացել հատկապես «Լեբլեբիջի»-ն, որը բեմադրվել է Թուրքիայի մի քանի քաղաքներում, Եգիպտոսում ու Անդրկովկասում, Հունաստանում և արմ․ ուրիշ երկրներում։ Հնչել է թուրք․, հայերեն, հուն, և այլ (եվրոպ․) լեզուներով։ 1880-ական թթ․ վերջին Չ․ ավարտել է նախորդներից բոլորովին տարբեր երաժշտաթատերական մի գործ՝ արաբ, հեքիաթի հիման վրա հղացված «Զեմիրե» օպերա-կախարդապատկերը։ Դրա բեմադրությունները Կ․ Պոլսում (1891-ին՝ ֆրանս․, 1894-ին՝ իտալ․ խմբի կատարմամբ), չնայած հաջողությանը, նյութական ապահովություն չեն բերել հեղինակին։ Ավելի տանելի պայմաններում ստեղծագործելու ակնկալությամբ, 1896-ին, Չ․ ընտանիքով փոխադրվել է Զմյուռնիա։ Մամուլում տեղեկություններ են պահպանվել այն մասին, թե նա 1897-ին ավարտել է «Ինդիանա» օպերան ու սկսել երաժշտաթատերական մի նոր գործ, որը թերավարտ է մնացել սրնթացիկ հիվանդության և անժամանակ մահվան պատճառով։ Բացի օպերաներից, Չ․ հորինել է նաև պատկառելի քանակությամբ սիմֆոնիկ ու կամերային գործիքային, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր ու ռոմանսներ (այդ թվում՝ Մ․ Պեշիկթաշլյանի խոսքերով գրված հայկ․ առաջին լավագույն ռոմանսներից մեկը՝ մեծապես սիրված ու տարածված «Գարունը»)։ Մահից հետո ցրիվ են եկել նրա գրեթե ամբողջապես անտիպ ստեղծագործությունը ներկայացնող մեծարժեք ձեռագրերը։

Ներկայումս Երևանի Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարանի և ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ի ջանքերով շարունակվում են Չ-ի ձեռագրական ժառանգության որոնման, հայտնաբերման ու կենտրոնացման աշխատանքները։ Արդեն հավաքված ձեռագրերը անգնահատելի ծառայություն են մատուցում հայ երաժշտագիտությանը։

Կոմիտասի, Ա․ Սպենդիարյանի և Ա․ Խաչատրյանի հետ Չ․ նոր շրջանի հայկ․ երաժշտության մեծերից է, որի մասնավորապես օպերային ստեղծագործությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել ինչպես ազգային, այնպես և ընդհանրապես արլ․ արվեստի զարգացման մեջ։

Գրկ․ Շահվնրդյան Ա․, Հայ նրաժշտության պատմության ակնարկներ, XIX— XX դդ․ (մինչսովետական շրշան), և , 1959։ Մտեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1962։ Մուրադյան Մ․, Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում (հայկական երաժշտական մշակույթի պատմություն, 2), Ե․, 1970։ Թահմիզյան Ն․, Տիգրան Չուխաշյանի և նրա «Արշակ Բ» օպերայի մասին, «ՍԱ»» 1971, № 5; Тигран св Г․, Армянский музыкальный театр, т․ 1, Е․, 1956 Ն, Թահմիզյան,

ՁՈՒԽԱՋՅԱՆ Գառնիկ Ալեքսանի (ծն․28․02․1935, Լենինական), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիա․ դ-ր (1972), պրոֆ․ (1979)։ ՍՄԿԿ անդամ 1964-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1957)։ 1962-ից պոլիմերների համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստ-ի օրգ․ սեկտորի, 1964-ից՝ մոնոմերների քիմիայի լաբորատորիայի, 1982-ից՝ Երևանի բժշկ․ ինստ-ի կենսաանօրգանական և կենսաֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են անցումային մետաղների կոմպլեքսային միացությունների ազդեցությամբ չհագեցած օրգ․ միացությունների փոխանակումների ուսումնասիրմանը։ Հայտնաբերել է ացետիլենային միացությունների նպատակային փոխարկումների իրականացման օրինաչափություններ, մշակել ացետիլենային միացություններ մեղմ պայմաններում բենզոլի, ցիկլոօկտատեարաենի ու նրանց ածանցյալների և բենզոլի արժեքական իզոմեր՝ ֆուլվենների ըստացման եղանակներ։ Միջֆազային կատալիզատորների կիրառմամբ ջրային միջավայրում ընթացող օրգ․ ռեակցիաների հետազոտությունների հիման վրա Չ․ մշակել է ֆունկցիոնալ խմբեր պարունակող չհագեցած միացությունների ստացման մատչելի եղանակներ։ Զբաղվել է նաև բժշկության մեջ քիմ․ պոլիմերների և օժանդակ նյութերի կիրառման հարցերով։

ՉՈՒԽՐԱՅ Գրիգորի Նաումովիչ (ծն․ 23․5․ 1921, Մելիտոպոլ), սովետական կինոռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1953-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Մ․ Ցուակևիչի և Մ․ Ռո-