Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/672

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Գոյություն ունեն Ռ–երի առաջացման մի քանի հիպոթեզ։ Նորագույն տեկտոնիկայի դրույթների համաձայն Ռ–երը առաջանում են Երկրի լիթոսֆերային սալերի հորիզոնական ուղղությամբ իրարից հեռանալու հետեանքով։

ՌԿ(Բ)Կ, տես Սովետական Միության կոմունիստական կուսակցութաւն։

ՌԿ(բ)Կ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է Մոսկվայում 1920-ի մարտի 29 – ապրիլի 5-ին։ Մասնակցել է 553 պատգամավոր վճռական, 162՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 611978 անդամի։

Օրակարգ․ Կենտկոմի հաշվետվությունը (զեկուցող Վ․ Ի․ Լենին, Ն․ Ն․ Կրեստինսկի), տնտ․ շինարարության հերթական խնդիրները (Լ․ Դ․ Տրոցկի, հարակից՝ Ն․ Օսինսկի, Ա․ Ի․ Ռիկով), արհմիութենական շարժումը (Ն․ Ի․ Բուխարին, հարակից՝ Դ․ Բ․ Ռյազանով), Կոմունիստական ինտերնացիոնալի խնդիրները (Կ․ Բ․ Ռադեկ), կազմակերպական հարցեր (Լ․ Բ․ Կամենև), վերաբերմունքը կոոպերացիային (համագումարը լսեց կոոպերատիվ սեկցիայի մեծամասնության ներկայացուցիչ Վ․ Պ․ Միլյուտինին, որը հանդես եկավ սեկցիայում փոքրամասնություն ըստացած հիմնական զեկուցող Ն․ Ն․ Կրեստինսկու դեմ), անցումը միլիցիական կարգին (Լ․ Դ․ Տրոցկի), Կենտկոմի ընտրություններ։ Համագումարի օրակարգում կենտրոնականը տնտ․ շինարարության, աշխատանքի կազմակերպման, քայքայվածության վերացման, երկրի ժողտնտեսության վերականգնման և զարգացման մասին հարցերն էին։

«Տնտեսական շինարարության հերթական խնդիրների մասին» բանաձևում ընդգծվեց, որ երկրի տնտ․ վերականգնման հիմնական պայմանը միասնական տնտ․ պլանի անշեղ կիրառումն է, որի հիմքը պետք է լինի երկրի էլեկտրիֆիկացումը։ Բանաձևում նշվեց այդ պլանի խնդիրների կատարման հաջորդականությունը, տրանսպորտի վիճակի բարելավում, հացի, վառելիքի և անհրաժեշտ հումքի փոխադրման ապահովում և դրանց պաշարների ստեղծում, մեքենաշինություն՝ տրանսպորտի, վառելիքի, հումքի ու հացի հայթայթման, մասսայական սպառման ապրանքների արտադրության համար ևն։ Համագումարն առաջարկեց՝ երկրի արդյունաբերական պրոլետարիատին ամբողջապես ընդգրկել արտադրական աշխատանքներում, կազմակերպել մասսայական մոբիլիզացիաներ աշխատանքային պարհակության ուղղությամբ։ Որոշվեց կարմիր բանակի զորամասերը լայնորեն օգտագործել երկրի տնտ․ շինարարության բնագավառում։ Համագումարը մեծ ուշադրություն դարձրեց աշխատանքի արտադրողականության բարձրացման և աշխատավորության կոմունիստական դաստիարակության հզոր ուժ հանդիսացող աշխատանքային մրցության հարցերին։ Արդյունաբերության ղեկավարման բնագավառում համագումարը նշեց կառավարման կենտրոնացումը պահպանելու և զարգացնելու, միանձնյա ղեկավարությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ առաջարկվեց հեռավոր շրջանների համար ստեղծել ժողովրդական տնտեսության մարգային բյուրոներ և մասսաներին լայնորեն ընդգրկել արտադրության պլանավորման մեջ։ Համագումարի կողմից ընդունված միասնական տնտ․ պլանը, ըստ էության, հանդիսացավ Մովետական Ռուսաստանի սոցիալիստական շինարարության առաջին հեռանկարային պլանը։ Տնտ․ շինարարության կուսակցության գծի դեմ հանդես եկավ «Դեմոկրատական ցենտրաւիզմխ խումբը, որը դեմ էր հին մասնագետներին օգտագործելուն, ձեռնարկություններում միանձնյա ղեկավարությանը, անսահմանափակ կոլեգիալականությունը համարելով արդյունաբերության ղեկավարման միակ սկզբունքը։ Խումբը ոտնձգություն էր անում կուսակցության հիմնական կազմակերպման սկզբունքի՝ դեմոկրատական ցենտրալիզմի դեմ։ Համագումարը մերժեց հակակուսակցական այդ առաջարկությունները։ Արհմիությունների մասին ընդունված բանաձևում համագումարը նշեց տնտ․ շինարարության մեջ աշխատավորների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը և պարտավորեցրեց կուսակցական կազմակերպություններին արհմիությունների օգնությամբ լայն մասսաներին ակտիվորեն ընդգրկել ժողովրդատնտեսական խնդիրների կատարմանը։

Համագումարը որոշեց հրատարակել Վ․ Ի․ Լենինի երկերի լիակատար ժողովածուն։ Ընտրվեց ՌԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ՝ 19 անդամով և 12 թեկնածուով։

Գրկ. Լենին Վ․Ի․, Կենտրոնական կոմիտեի զեկուցումը մարտի 29, [ՌԿ(բ)Կ IX համագումարը 1920 թ․ մարտի 29–ապրիլի 5], Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 4։ Девятый съезд РКП(б)․ Март-апрель 1920 года․ Протоколы, М․, 1960; КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, доп․ и испр․, т․ 2, М․, 1970․ Հ․ Շատվորյան

ՌԿ(բ)Կ ԻՆՆԵՐՈՐԴ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է 1920-ի սեպտ․ 22–25-ին՝ Մոսկվայում։ Մասնակցել է 116 պատգամավոր վճռական, 125-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Օրակարգ․ Լեհաստանի կոմունիստների ներկայացուցչի զեկուցումը (զեկուցող Վ․ Ուլյանովսկի), Կենտկոմի քաղ․ հաշվետվությունը (Վ․ Ի․ Լենին), Կենտկոմի կազմակերպական հաշվետվությունը (Ն․ Ն․ Կրեստինսկի), Կուսակցական շինարարության հերթական խնդիրները (Դ․ Ե․ Զինովև), Կուսպատմությունը ուսումնասիրող հանձնաժողովի զեկուցումը (Մ․ Ս․ Օլմինսկի), Հաշվետվություն Կոմինտերնի II կոնգրեսի մասին (Գ․ Ե․ Զինովև)։

Կոնֆերանսը բացեց Վ․ Ի․ Լենինը։ ՌԿ(բ)Կ ԿԿ–ի քաղ․ հաշվետվության մեջ գլխավորը Լեհաստանի հետ պատերազմի և Վրանգելի սպիտակգվարդիական բանակի վերջնական ջախջախման նախապատրաստման հարցն էր։ Կոնֆերանսը միաձայն բանաձև ընդունեց Լեհաստանի հետ հաշտություն կնքելու անհրաժեշտության մասին, հավանություն տվեց Լենինի կողմից խմբագրված ՀամԿԳԿ–ի՝ Լեհաստանի հետ հաշտություն կնքելու կոնկրետ պայմանների մասին հայտարարությանը։ Լսելով Լեհաստանի կոմունիստների ներկայացուցչի զեկուցումը՝ կոնֆերանսը նշեց լեհ և ռուս կոմունիստների հայացքների լիակատար համերաշխությունը և եղբայրական ողջույն հղեց լեհ բանվորներին–կոմունիստներին։ Կոնֆերանսը հավանություն տվեց Կենտկոմի կազմակերպական գործունեությանը։ խնդիր դրվեց ուժեղացնել ԿԿ–ի քարտուղարության աշխատանքը կուսակցական կազմակերպական շինարարության բնագավառում։ «Կուսակցական շինարարության հերթական խնդիրների մասին» բանաձևում, որի նախագիծը գրել էր Վ․ Ի․ Լենինը, նշվեցին ներկուսակցական դեմոկրատիայի ընդլայնման, կուսակցության միասնության ամրապնդման, սովետների աշխատանքների աշխուժացման, բյուրոկրատիզմի դեմ պայքարի, կուսակցության ու մասսաների միջև կապերի ամրապնդման կոնկրետ միջոցառումներ։ Նշվեց նաև կոմունիստների շրջանում տարվող գաղափարական և դաստիարակչական աշխատանքների բարձրացման անհրաժեշտությունը։ Կոնֆերանսում հակահարված տրվեց «Դեմոկրատական ցենտրաչիզմի» հակակուսակցական խմբի մասնակիցնե– րին։

Կոնֆերանսը որոշում ընդունեց ստեղծել Վերահսկիչ հանձնաժողով (ընտրում էր կուսակցության համագումարը) և կուսակցական հանձնաժողովներ՝ կուսակցության նահանգկոմներին կից (ընտրում են նահանգային կոնֆերանսները)։

Գրկ․ Լենին Վ․Ի․, Ո–Կ(բ)Կ Կենտկոմի քաղաքական հաշվետվությունը սեպտեմբերի 22, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 41։ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, доп․ и испр․, т․ 2, М․, 1970․

ՌԿ(Բ)Կ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ (արտակարգ), տեղի է ունեցել 1918-ի մարտի 6–8-ին՝ Պետրոգրադում։ Այդ ժամանակ կուսակցության մեջ կար ավելի քան 300 հզ․ անդամ, բայց համագումարին մասնակցում էր 47 պատգամավոր վճռական, 59-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 170 հզ․ կուսանդամի։ Նրա արտակարգ բնույթի և գերմ․ զորքերի կողմից երկրի տերիտորիայի մի մասի օկուպացիայի պատճառով շատ կազմակերպություններ չէին կարողացել ուղարկել իրենց ներկայացուցիչներին։ Օրակարգ․ Կենտկոմի կազմակերպական հաշվետվությունը (զեկուցող Յա․ Մ․ Ավերդլով), ԿԿ–ի քաղ․ հաշվետվությունը՝ զեկուցում պատերազմի և հաշտության մասին (Վ․ Ի․ Լենին, հարակից Ն․ Ի, Բուխարին), Կուսակցության ծրագիրը և անունը վերանայելու մասին (Լենին), կազմակերպական հարցեր, ընտրություններ։ Համագումարի աշխատանքները ղեկավարել է Վ․ Ի․ Լենինը։ Համագումարը հրավիրվել էր տվյալ պահին հեղափոխության համար ամենակարևոր հարցի՝ Ռուսաստանը իմպերիալիստական պատերազմից դուրս բերելու կապակցությամբ։ Վ․ Ի․ Լենինը համագումարում հանդես եկավ Կենտկոմի քաղ․ հաշվետվությամբ, ծրագրի վերանայման ու կուսակցության անվան փոփոխման և այլ հարցերի առթիվ։ Քաղ․ հաշվետվության մեջ Լենինը բազմակողմանիորեն լուսաբանեց պատերազմի և հաշտության հարցը։ «Ձախ