Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/679

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

թյան ու երկրի, այնպես էլ ամբողջ միջազգային կոմունիստական շարժման պատմության մեջ։

Գրկ․ Լենին Վ․Ի․, ՌԿ(բ)Կ VIII համագումարը, 1919 թ․ մարտի 18–23, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 38։ ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մաս 1, Ե․, 1954։ История КПСС, кн․ 2, гл․ 13, М․, 1968․ Գ․ Խաչատրյան

ՌԿ(Բ)Կ ՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է 1919-ի ղեկա․ 2–4-ին, Մոսկվայում։ Մասնակցել է 45 պատգամավոր վճռական, 73-ը՝ խորհըրդակցական ձայնի իրավունքով։ Կոնֆերանսի աշխատանքը ղեկավարել է վ․ Ի․ Լենինը։ Օրակարգ․ Կենտկոմի քաղ․ և կազմակերպական հաշվետվությունները (զեկուցողներ՝ Վ․ Ի․ Լենին, Ն․ Ն․ Կրեստինսկի), միջազգային դրության մասին (Գ․ Վ․ Չիչերին), սովետների համառուսաստանյան VII համագումարի օրակարգի հարցերը (քննարկվել է միայն սովետական շինարարության մասին հարցը, զեկուցող՝ Մ․ Ֆ․ Վլադիմիրսկի)։ Սովետական իշխանության մասին Ուկրաինայում (Ցա․ Ա․ Ցակովլև), կուսակցության կանոնադրության մասին (Դ․ Ե․ Զինովև), կուսակցության շարքերն ընդունված նոր անդամների շրջանում տարվող աշխատանքի մասին (Ն․ Ի․ Բուխարին), վառելիքային ճգնաժամի մասին (Ա․ Ի․ Ռիկով)։ Կենտկոմի քաղ․ հաշվետվության մեջ Վ․ Ի․ Լենինը սահմանեց կուսակցության հերթական խնդիրները պետ․, տնտ․ և կուսակցական շինարարության բնագավառներում, որոնց լուծումն ապահովեց քաղաքացիական պատերազմի հաղթական ավարտը։ Միջազգային դրության մասին զեկուցման առթիվ կոնֆերանսի ընդունած բանաձևում արտահայտվեց ուրիշ պետությունների հետ սովետական երկրի խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքը։ Կոնֆերանսը մեծ ուշադրություն նվիրեց Ուկրաինային, որտեղ թույլ էին տրվել լուրջ սխալներ ազգ․ և գյուղացիական հարցերը լուծելիս (ռուսականացման փորձեր, կամավորության սկզբունքի խախտում, հացի ավելցուկի բռնագրավում միջակներից)։ Այդ հարցի քննարկման ընթացքում Վ․ Ի․ Լենինը հանդես եկավ ճառով և եզրափակման խոսքով՝ պահանջելով վերջ տալ ազգ․ մշակույթի և ազգ․ լեզվի թերագնահատմանը։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում ստեղծված ռազմաքաղ․ դաշինքը հարկավոր է ամրապնդել ու ուժեղացնել տնտ․ դաշինքով։ Նա կոչ արեց այդ դաշինքը ստեղծել մեծագույն համբերատարությամբ և զգուշությամբ՝ խստորեն պահպանելով ազգերի ինքնորոշման իրավունքը։ Քննարկելով սովետական շինարարության հարցը, կոնֆերանսը մի շարք որոշումներ ընդունեց սովետական ապարատն ամրապնդելու, աշխատավորներին երկրի կառավարմանը լայնորեն մասնակից դարձնելու մասին։ Կոնֆերանսը հակահարված տվեց Մապրոնով–Օսինսկի հակակուսակցական խմբի (տես «Դեմոկրատական ցենւորայիզւէի» funulp) օպորտունիստական ելույթներին, որոնք ուղղված էին պրոլետարիատի դիկտատուրայի թուլացմանը, սովետական ապարատի կուսակցական ղեկավարման ժխտմանը։ Կոնֆերանսը ընդունեց կուսակցության նոր կանոնադրություն, որտեղ ամրապնդվեց դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, հստակ որոշվեց կուսակցական կազմակերպությունների կառուցվածքը, մտցվեց նոր բաժին կուսակցության անդամության թեկնածուների մասին ևն։ Կոնֆերանսը նշեց կոմունիստների ընդհանուր կրթական և գաղափարաքաղ․ մակարդակի բարձրացման, կուսակցական կարգապահության ամրապնդման, երիտասարդ կոմունիստներին սոցիալիստական շինարարության մեջ ընդգրկելու կոնկրետ միջոցառումներ։ Կոնֆերանսը հաստատեց մի շարք բանաձևերի նախագծեր, որոնք բոլշևիկյան ֆրակցիան առաջարկելու էր սովետների համառուսաստանյան VII համագումարին։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, ՌԿ(բ)Կ համառուսաստանյան VIII կոնֆերանսը 1919 թ․ դեկտեմբերի 2–4-ին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 39։ Восьмая конференция РКП(б)․ Протоколы, М․․ 1961․ Հ․ Մեւիքյան

ՌՄԲԱԿՈԾԻՉ ԱՎԻԱՑԻԱ, ավիացիոն ռումբերով և հրթիռներով վերերկրյա կամ ծովային օբյեկտների խոցման համար ծառայող մարտական ավիացիայի տեսակ։ Ըստ լուծվող խնդիրների բնույթի և ինքնաթիռների թռիչքատակտիկական տվյալների տարբերում են ճակատային և հեռահար (ստրատեգիական) Ռ․ ա․։ ճակատային Ռ․ ա․ օգտագործվում է ցամաքային զորքերի հետ միացյալ գործողությունների համար՝ ռազմաօդային ուժերի կողմից կատարվող օդային օպերացիաներում, հեռահար Ռ․ ա․՝ հակառակորդի խոր թիկունքում գտնվող օբյեկտների հետ կապված գործողությունների ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է գործել ցամաքային զորքերի և ռազմածովային նավատորմի հետ համատեղ։ Արդի պայմաններում Ռ․ ա–ի հիմնական զենքը ավիացիոն ռումբերը և կառավարվող ու չկառավարվող հրթիռներն են։

«ՌՅԱ ԹԱԶԱ» («Р’иа т’эзэ», «Նոր ուղի»), եռօրյա թերթ։ ՀԿԿ Կենտկոմի, Հայկ․ ՄԱՀ Գերագույն սովետի և ՀԱԱՀ Մինիստրների խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1930-ից (1938–55-ին ընդհատվել է), Երևանում։ խմբագիրներ՝ Հ․ Քոչար, Հ․ Մկրտչյան, Զարդոե Գենջո, Միրոե Ասադ (Մ․ Մստոյան, 1955-ից)։ Քրդերեն միակ թերթն է ՄՄՀՄ–ում և կանոնավոր պարբերականությամբ հրատարակությունը՝ աշխարհում։ Ակտիվորեն աջակցել է ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության ծրագրի իրականացմանը հանրապետությունում։ Համախմբում է հանրապետության քուրդ աշխատավորությանը՝ ՄՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումները կենսագործելու, հնգամյակի առաջադրանքները կատարելու համար։ Լուսաբանում է ՄՄՀՄ ներքին և արտաքին քաղաքականությունը, միջազգային քաղ․ կյանքը։ «Ռ․ թ․» նպաստում է սովետական հայրենասիրության, ժողովուրդների լենինյան բարեկամության ամրապնդմանը, նշում ռուս և հայ ժողովուրդների դերը քուրդ աշխատավորության համակողմանի զարգացման գործում։ Լուրջ դեր է կատարում քրդերեն լեզվի, քուրդ սովետական գրականության և քրդագիտության զարգացման ասպարեզում, տպագրում նմուշներ քրդական բանահյուսությունից, հայ, ռուս և մյուս ժողովուրդների գրական ստեղծագործություններ։ Զգալի ավանդ ունի նաև քուրդ բնակչության շրջանում հին, վնասակար ավանդույթների վերացման, նոր, առաջադեմ սովորությունների արմատավորման գործում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1980)։ Մ․ Մստոյան

ՌՅԱ ԹԱԶԱ, գյուղ ՀՄՄՀ Արագածի շրջանում, Քասաղ գետի ափին, շրջկենտրոնից 7 կմ հս–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակներ (X–XIII դդ․), գերեզմաԱոցներ։

ՌՅԱԶԱՆ, քաղաք, ՌՄՖՄՀ Ռյազանի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Օկա գետի աջ ափին։ 477 հզ․ բն․ (1982)։ Նավահանգիստ է, երկաթուղային հանգույց, արդ․ կենտրոն։ Գերակշռում են ծանր արդյունաբերության ճյուղերը, գլխավորապես մեքենաշինությունը (հաստոցներ, դարբնոցամամլիչային սարքավորումներ, ջերմային սարքեր, հաշվիչ–վերլուծական և գյուղատնտ․ մեքենաներ ևն)։ Կան նավթավերամշակման, քիմ․ մանրաթելի, ստվարաթղթի ռուբերոիդի, շինանյութերի, կահույքի, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի բուհ, 11 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 թանգարան, 3 թատրոն։ Առաջին անգամ հիշատակվում է 1095-ին։

Ռ–ի հին կենտրոնի՝ Կրեմլի (հիմնադրվել է 1095-ին) տարածքում են Արխանգելսկի (Հրեշտակապետաց, XVI դ․), Ուսպենսկի (Վերափոխման, 1693–99, ճարտ․՝ Յա․ Գ․ Բուխվոստով) տաճարները, զանգակատունը (1789–1840, ճարտ․՝ Ի․ Ֆ․ Ռուսսկո, Ն․ Ի․ Վորոնիխին և ուրիշներ), Արքեպիսկոպոսի պալատը (1653–92, ճարտ․՝ Ցու․ Կ․ Ցարշով, Գ․ Լ․Մազուխին)։ Կլասիցիզմի ոճով են կառուցվել գիմնազիան (այժմ՝ գյուղատնտ․ ինստ․, 1808–