Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/681

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

զուրի համադրման վրա։ Ռ–ի շատ բնանկարների յուրահատուկ հուզական լարվածությունը ուշ շրջանի գործերում ձեռք է բերել մռայլ, սուբյեկտիվ բնույթ («Լեռներ Նորվեգիայում», էրմիտաժ)։ Պատկերազարդումը տես 657-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Фехнер Е․ Ю․# Якоб ван Рейсдаль и его картины в Государственном эрмитаже, Л․, 1958․

ՌՅՈՐԻԽ, Ռերիխ, Նիկոլայ Կոնստանտինովիչ [27․9(9․16)․ 1874, Պետերբուրգ 13․12․1947, Նագար, Կուլու հովիտ, Փենջաբ նահանգ, Հնդկաստան], ռուս նկարիչ, հնագետ, ճանապարհորդ, հասարակական գործիչ։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1893–97, ակադեմիկոս 1909-ից), միաժամանակ՝ համալսարանի իրավաբան․ ֆակ–ում (ավարտել է 1898-ին)։ Եղել է «Միր իսկուստվա»-ի անդամ (1910–19-ին՝ նախագահ)։ Աշխատել է սլավոն, հնագիտության բնագավառում։ Սկզբնական շրջանում ստեղծել է հին Ռուսիային նվիրված բանաստեղծական նկարներ («Սուրհանդակ», 1897, «Անդրծովյան հյուրեր», 1901, «Քաղաք են կառուցում», 1902, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Հետագայում հակվել է դեպի դեկորատիվ ոճավորումն ու սիմվոփզմը («Երկնային կռիվ», 1912, Ռուս, թանգարան, Լենինգրադ, «Նախանշանակ», 1915, Օդեսայի գեղարվեստական թանգարան)։ 1918-ից ապրել է արտասահմանում (1936-ից՝ մշտապես Հնդկաստանում)։ Կատարել է երկու մեծ հնագիտական արշավ (1924-28 և 1934-35) Կենտր․ և Արլ․ Ասիայում։ 1929–42-ին հնագիտ․ և ազգագր․ նյութերի ուսումնասիրման կենտրոնը Հիմալայի հետազոտական ինստ–ն էր («Ուրուսվատի»), որը հիմնադրել է Ռ․ որդու՝ Ցոլ․ Ն․ Ռ–ի հետ Նագարում։ 1920–1940-ական թթ․ ստեղծած նկարները (մոնղ․, տիբեթյան, հիմալայան լեռնային բնանկարների շարեր, սիմվոլիկ կոմպոզիցիաներ) առանձնանում են էմոցիոնալ բնույթով և հարուստ գունային էֆեկտներով («Գուգա Չոխան», 1931, Տրետյակովյան պատկերասրահ, «Հիշիր», 1945, Ռուս, թանգարան)։ Եղել է նաև ճանաչված բեմանկարիչ (Ա․ Պ․ Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի ձևավորումը, 1914, Փարիզ ևն), մոնումենտալ գործերի հեղինակ (որմնանկարների, խճանկարների, պաննոների էսքիզներ); Նրա առաջ քաշած, այսպես, կոչված Ռ–ի պակտի հիման վրա 1954-ին Հաագայում ստորագրվել է Ռազմ. ընդհարումների դեպքում մշակութային արժեքները պաշտպանելու մասին միջազգային համաձայնագրի Եզրափակիչ ակտը, որ վավերացրել են բազմաթիվ երկրներ, այդ թվում և ՍՍՀՄ–ը։ Ռ․ նշանակալի ներդրում է կատարել սովետական և հնդիկ ժողովուրդների մշակութային մերձեցման գործում։ Հիվանդությունը հնարավորություն չի ընձեռել նրան վերադառնալու հայրենիք։ Հնդկաստանում ստեղծած 400-ից ավելի գործեր հանձնվել են ՍՍՀՍ թանգարաններին, այդ թվում՝ «Ռոնդյան լեռներ», «Հսկաների ուղին» ևն գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։

Պատկերազարդումը տես 657-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՌՅՈՒԴ (Rude) Ֆրանսուա (1784–1855), ֆրանսիացի քանդակագործ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ 1798-ից աշակերտել է գեղանկարիչ Ֆ․ Դևոժին (Դիժոն), 1807-ից՝ քանդակագործներ է․ Գոլին և Պ․ Կարտելիեին (Փարիզ)։ Բուրբոնների ռեստավրացիայի շրջանում տարագրվել է Բելգիա (1815-27), Բրյուսելում մտերմացել ժ․ Լ․ Դավիդի հետ, որը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։ Վերադառնալով Փարիզ կատարել է անտիկ դիցաբանության թեմաներով քանդակներ («Մույկը կապող Մերկուրիոսը», բրոնզ, 1827, Լուվր, Փարիզ)։ 1833–36-ին ստեղծել է իր ամենանշանավոր գործը՝ «Մարսելյեզ» մոնումենտալ ռելիեֆը («Կամավորները կռվի են ելնում 1792 թվականին», քար) Փարիզի դը Գոլի հրապարակի Հաղթակամարի վրա։ Այն առանձնանում է ռիթմիկ ամբողջականությամբ և կոմպոզիցիայի դինամիկությամբ, ֆիգուրների պլաստիկ հարուստ մշակմամբ։ Կերտել է նաև բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում մարշալ Նեյի հուշարձանը (բրոնզ, 1852–53) Փարիզի Աստղադիտարանի հրապարակում։ Հանրաճանաչ է նաև որպես գծանկարիչ։

ՌՅՈՒԿՅՈՒ, Նանսեյ, արշիպելագ ճապոնիայում, Կյուսյու և Տայվան կղզիների միջև։ Արևելա–Չինական ծովը բաժանում է Խաղաղ օվկիանոսի բաց մասից։ Աղեղնաձև ձգվում է (մոտ 1200 կմ) հս–արլ–ից հվ–արմ․։ Բաղկացած է կղզիների 6 խմբից (Օսումի, Տոկարա, Ամամի, Օկինավա, Միյակո և Ցաեյամա, վերջին երկուսը հաճախ միացնում են Սակիսիմա անվան տակ), ընդգրկելով 98 կղզի։ Տարածությունը մոտ 4,8 հզ․ կմ2, բն․՝ մոտ 1,2 մլն (1977)։ Առավել խոշոր են Օկինավա և Ամամիոսիմա կղզիները։ Ռելիեֆում տիրապետում են սարավանդները, ցածրադիր լեռներն ու առափնյա դարավանդները։ Առավելագույն բարձրությունը 1935 մ է (Ցակու կղզում)։ Հս․ լ․ 29°-ից հվ․ ափերի երկայնքով տեղ–տեղ ձգվում են կորալային խութերի շերտեր։ Կան ֆոսֆորիտների և քարածխի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային է, հվ–ում՝ արևադարձային։ Հաճախակի են թայֆունները։ Լեռների լանջերը ծածկված են անտառներով։ Մշակում են բրինձ, բատատ, շաքարեղեգ։ Կա ձկնորսություն։ Հիմնական քաղաքը Նահան է (Օկինավա կղզի)։

ՌՅՈՒՄԻՆ Վալերի Վիկտորռվիչ (ծն․ 1939), ԱԱՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1979, 1980), Հունգարիայի ժող․ Հանրապետության (1980), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի (1980), Կուբայի (1980) Հանրապետության հերոս։ ԱՄԿԿ անդամ 1972-ից։ Տիեզերագնացների ջոկատում է 1973-ից։ Ավարտել է Մոսկվայի անտառատեխ․ ինստ–ը։ 1977-ի հոկտ․ 9–11-ին, Վ․ Վ․ Կովաչյոնոկի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–25» տիեզերանավով։ 1979-ի փետր․ 25-ին, Վ․ Ա․ Լյախովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–32» տիեզերանավով, և թռիչքը տևել է մինչև 1979-ի օգոստ․ 19-ը (175 օր)։ 1980-ի ապրիլի 9-ին, Լ․ Ի․ Պուցովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–35» տիեզերանավով։ Ապրիլի 10-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6»–«Պրոգրես–8» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Աալյուտ–6» ուղեծրակայանով։ Վերջինին թռիչքի ընթացքում կցվել են «Սոյուզ–36» (մայիսի 27-ին, տիեզերագնացներ Վ․ Ն․ Կուքասով, Բերտալան Ֆարկաշ), «Սոյուզ Տ–2» (հունիսի 5-ին, տիեզերագնացներ Չու․ Վ․ Մաչիշև, Վ․ Վ․ Ակսյոնով), «Սոյուզ–37» (հուլիսի 24-ին, տիեզերագնացներ Վ․ Վ․ Գորբատկո, Ֆամ Տուան), «Սոյուզ–38» (սեպտ․ 19-ին, տիեզերագնացներ՝ Ցոլ․ Վ․ Ռոմանե՜ևկո, Առնալդո Տամայո Մենդես) տիեգերանավերը, «Պրոգրես–9, 10, 11» ավտոմատ բեռնափոխադրական տիեզերանավերը։ 1980-ի հոկտ․ 11-ինՌ․ և Լ․ Պոպովը վայրէջք են կատարել «Սոյուզ–37» տիեզերանավով (թռիչքը տևել է 185 օր)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ՌՅՈՒՐԻԿ, տարեգրության համաձայն վարյագների ռազմ, ջոկատի պետ, իշխան, որին, իբր, իլմենյան սլավոնները կանչել են իշխելու Նովգորոդում։ Ռ․ եկել է իր եղբայրներ Սինեուսի և Տրուվորի հետ։ Սկզբում իշխել է Լադոգայում, իսկ 862-ից (զավթելով իշխանությունը)՝ Նովգորոդում։ Ռյուրիկովիչների դինաստիայի հիմնադիր։

ՌՅՈՒՐԻԿՈՎԻՉՆԵՐ, իշխաններ, ըստ տարեգրական տեղեկության Ռյուրիկի որդին համարվող Կիևի մեծ իշխան Իգորի հետնորդները։ Ռ․ գլխավորել են Հին