Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/684

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին՝ Կոնվենտը։ Ռ․ անմիջականորեն չի մասնակցել 1792-ի օգոստ․ 10-ի ժող․ ապստամբությանը, որը տապալեց միապետությունը, սակայն օգոստ․ 11-ին ընտրվել է Փարիզի կոմունայի (1789–94) կազմում, որտեղ եռանդուն գործունեություն է ծավալել։ 1792-ի սեպտեմբերին Ռ․ ընտրվեց Ազգ․ կոնվենտի դեպուտատ (ձայների քանակով առաջին դեպուտատն էր Փարիզից) և ժ ․ Պ․ Մ արատի հետ գլխավորեց պայքարը ժիրոնդիստների դեմ, պահանջեց մահապատիժ նախկին թագավորի նկատմամբ։ Ռ․ 1793-ի մայիսի 31–հունիսի 2-ի ժող․ ապստամբության, որը տապալեց ժիրոնդիստների իշխանությունը, քաղ․ ղեկավարներից էր։ Յակոբինյանների իշխանության գլուխ անցնելուց հետո Ռ․ դարձավ նրանց հեղափոխական քաղաքականության գլխ․ ներշնչողներից (ագրարային հարցի լուծումը ֆեոդ, հողատիրության վերացման հիման վրա, 1793-ի դեմոկրատական սահմանադրության ընդունում են միջոցառումներ ապահովեցին լայն զանգվածների աջակցությունը յակոբինյան կառավարությանը)։ Յակոբինյան առաջնորդներից Ռ․ ավելի վաղ և ավելի խորապես ըմբռնեց, պաշտպանեց և տեսականորեն հիմնավորեց նոր, հեղափոխական իշխանության կազմակերպման բարձրագույն ձևը՝ հեղափոխականդեմոկրատական դիկտատուրան․ «Հեղափոխությունը դա ազատության պատերազմն է ընդդեմ նրա թշնամիների, սահմանադրությունը դա հաղթական և խաղաղ ազատության վարչակարգն է, այսպես բնորոշեց Ռ․ հեղափոխական կառավարման էությունը 1793-ի դեկտ․ 25-ին Կոնվենտին ներկայացրած զեկուցման մեջ։ 1793-ի հուլիսի 27-ին Ռ․ ընտրվեց հասարակական փրկության կոմիտեի մեջ և փաստորեն դարձավ նրա ղեկավարը։ Աննկուն կամքի տեր ու անվեհեր քաղ․ գործիչ, ժող․ զանգվածներից անվանված «անկաշառ», Ռ․ մեծ դեր խաղաց ժողովրդի ուժերը համախմբելու, ներքին ու արտաքին հակահեղափոխությանը հաղթելու գործում։ Սակայն նրա քաղ․ գործունեության մեջ արտահայտվեցին հակասություններ, որոնք բխում էին յակոբինյան դիկտատուրայի էությունից։ Զգտելով հեղափոխական գործունեության մեջ իրականացնել հավասարարական նպատակներ, Ռ․ չկարողացավ գտնել այն հասարակական ուժը, որը կարող էր հենարան լինել այդ քաղաքականության իրականացման գործում։ Ջախջախելով հեղափոխական կառավարության դեմ հանդես եկող դանտոնականներին, Ռ. հարված հասցրեց նաև էբերականներին ու ձախ յակոբինյաններին (Պ․ Շոմետ և այլք)։ Սխալ էր նաև նոր, հանրապետական կրոնի շուրջ ազգը համախմբելու Ռ–ի փորձը, ինչում շուտով համոզվեց նաև ինքը։ Ցակոբինյան դիկտատուրայի խորացող ճգնաժամի և ուժեղացող հակահեղափոխության պայմաններում Ռ․ գործնական միջոցներ չձեռնարկեց իր դեմ հասունացող դավադրությունը խափանելու համար։ 1794-ի հուլիսի 27-ի տերմիդորյան հակահեղափոխական խռովությամբ տապալվեց յակոբինյան դիկտատուրան, Ռ․ և իր մերձավոր զինակիցները ձերբակալվեցին և առանց դատի գիլյոտինի ենթարկվեցին։

Երկ․ CEuvres completes, t․ 1 – 10, P․, 1910–67; Избр․ произв․, т․ 1–3, М․, 1965․

Գրկ․ Манфред А․ – 3․, М․ Робеспьер-выдающийся деятель Великой Французской буржуазной революции, М․, 1958․ Գ․ Քիշիմջյան

ՌՈԲԷՍՊԻԵՈ (Robespierre) Օգյուստեն Բոն ժոզեֆ (1763–1794), Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության գործիչ, յակոբինյան, Մ․ Ռոբեացիեոի եղբայրը և զինակիցը։ Հեղափոխության սկզբում Սահմանադրության բարեկամների ընկերության նախագահն էր և Արրասի Կոմունայի դատախազը, 1792-ից՝ Կոնվենտի դեպուտատ, քվեարկել է հօգուտ Լյուդովիկոս XVI-ի մահապատժի։ Նշանակալի դեր է խաղացել Կոնվենտից ժիրոնդիստներին հեռացնելու գործում (1793-ի մայիսի 21 –հունիսի 2)։ Որպես Կոնվենտի կոմիսար քանիցս մեկնել է բանակ, նպաստել է Տուլոնի ազատագրմանը։ Տերմիդորյան հեղաշրջման (1794-ի հուլիսի 27) ժամանակ Ռ․ հայտարարելով, որ ցանկանում է բաժանել եղբոր ճակատագիրը, առանց դատի գիլյոտինի է ենթարկվել։

ՌՈԲԵՐ (Robert) Հյուբեր (1733–1808), ֆրանսիացի նկարիչ։ Ատեղծագործել է Փարիզում, 1754–65-ին ապրել Իտալիայում։ Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամ (1767-ից) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1802-ից)։ Վերսալի զբոսայգու վերակառուցողներից (1775) և Լուվրի թանգարանապահը (1784-ից)։ Կրել է Ջ․ Բ․ Պիրանեգիի ազդեցությունը։ Ռ–ի գործերում պատկերված են հիմնականում անտիկ ավերակներ, զբոսայգիներ, նաև տարբեր իրադարձություններ Փարիզի կյանքից և առանձնանում են հարուստ ֆանտազիայով, լուսաօդային նուրբ հեռանկարով («Ավերակներ», 1779, Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ ժանրային տեսարանները միտումնավոր հակադրված են ճարտ․ վիթխարի շինություններին և բնանկար են ներմուծում ռոկոկոյի տարրեր։ Ռ–ի «Նիմի տաճարը» (1797) և «Դեկորատիվ բնանկար»-ը (1782) գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։

Գրկ․ Дьяков Л․ А․, Гюбер Робер, М․, 1971․

ՌՈԲԵՐՏ ԿՈԼԵՋ, հիմնադրվել է 1869-ին Կ․ Պոլսում, ամերիկացի մեծահարուստ Քրիստոֆեր Ռոբերտի նվիրատվությամբ, միսիոներ Ս․ Հեմլինի նախաձեռնությամբ։ Համարվել է Նյու Յորքի համալսարանի ճյուղը։ Նպատակն էր այլազգիներից պատրաստել կադրեր, որոնք ունենան ամերիկյան կողմնորոշում և ձգտեն տարածել նրա կրոնական ու քաղ․ ազդեցությունն Արևելքում։ Նախապատրաստական բաժնում ուսման տևողությունը 3 տարի էր, գիմնազիականում՝ 5, համալսարանականում՝ 4 (ուներ արվեստների ու գրականության, գիտությունների ու մեքենագիտության մասնաճյուղեր)։ Շրջանավարտները ստանում էին «պսակավոր արվեստից», «պսակավոր գիտութեանց», «մագիստրոս արվեստից» կոչումներ։ Ուսուցումը անգլ․ էր, սակայն յուրաքանչյուր ուսանող պարտավոր էր ուսումնասիրել նաև իր մայրենի լեզուն, ազգ․ դպրությունն ու պատմությունը։ Սովորում էին 35 ազգերի ներկայացուցիչներ, գերակշռում էին հայերը, բուլղարացիներն ու հույները։ 1869– 1904-ին ունեցել է 448 շրջանավարտ, որից հայ՝ 152-ը, բուլղարացի՝ 169-ը, հույն՝ 53-ը։ Ռ․ կ–ին կից գործել է «Հայ սանուց միությունը», որը հրատարակել է «Միություն» խորագրով ձեռագիր թերթը։ Փակվել է 1933-ին։ Ա․ Իգնաայան

ժան Բատիսա Ռընե Ոոբինե (Robinet) (1735 –1820), ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա։ Ծնվել է տպագրիչի ընտանիքում, սովորել ճիզվիտական կոլեժում։ Ողջունել է ֆրանս․ հեղափոխությունը, որի սկզբն․ շրջանում եռանդուն մասնակցել քաղ․ պայքարին։ Մահից առաջ եկեղեցու պնդմամբ հրաժարվել է իր հայացքներից։ Ռ–ի փիլ․ հայացքները բնորոշելու համար էական նշանակություն ունի նրա երիտասարդ տարիների գործունեությունը, երբ, խզելով հարաբերությունները ճիզվիտների հետ, անանուն հրատարակել է «Բնության մասին» (հ․ 1–4, 1761 – 1766) հայտնի աշխատությունը։ Նրա հայացքների հիմնական գաղափարական ակունքները Ջ․ Լոկի, Գ․ Լայբնիցի և է․ Կոնդիլյակի ուսմունքներն են։ Ռ․ մատերիալիստական դեիզմի հետևորդ էր։ Ընդունել է օբյեկտիվ աշխարհի գոյությունը։ Մատերիան և շարժումը, ըստ նրա, անոչնչանալի են, մատերիական սուբստանցը անվերջ է տարածության և ժամանակի մեջ։ Բնության բազմազանությունը բացատրել է իրերի պատճառական կապով պայմանավորված համընդհանուր միասնության ու ներդաշնակության սկզբունքով։ Ռ․ տարբերել է երեք տեսակի ճանաչողություն՝ զգայություն, կշռադատություն և ինտուիցիա, դրանց համապատասխան՝ երեք տեսակի հավաստիություն՝ զգայական, ակնառու և ինտուիտիվ։ Ըստ նրա, զգայությունները իմացության (այդ թվում տեսական մտածողության) աղբյուր են։ Ռ․ գաղափարները հալքարել է օբյեկտների պատճեններ, քննադատել Պլատոնի իդեալիզմը։ Ռ․ հիլոզոիզմի կողմնակից էր․ զգայության և մտածողաթյան ընդունակություն էր վերագրում մատերիայի բոլոր ձևերին։

Գրկ․ Луп пол И․ К․, Историко-философские этюды, М․–Л․, 1935, с․ 136–65; Ситковский Е․, Философия Ж․ Б․ Робинэ, М․, 1936․ Մ․ Քոչարյան

Ռոբերտ Ռոբինսոն (Robinson) (1886-1975), անգլ․ քիմիկոս–օրգանիկ, բնական միացությունների քիմիայի հիմնադիրներից, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1920), պրեզիդենտ (1945-1950)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։ Ավարտել է Մանչեստրի համալսարանը (1910), ստացել դոկտորի կոչում։ Եղել է Սիդնեյի (1912–15), Լիվերպուլի (1915–21), Մանչեստրի (1922–1928), Լոնդոնի (1928–30) համալսարանների օրգ․ քիմիայի, Օքսֆորդի համալսարանի (1930–55) քիմիայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական օրգ․ քիմիային։ Ուսումնասիրել է ալկալոիդների, իզոպրենոիդների, անտոցիանների կազմությունը, պարզել մորֆինի, ստրիխնինի կառուցվածքը, մշակել ատրոպինի, կոկաինի են միացությունների սինթեգը։ Նոբելյան մրցանակ (1947)։