Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/689

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

գրաֆ և երկրաբան։ Սովորել է Գյոթինգենի և Հայդելբերգի համալսարաններում։ 1869-ին Ֆրայբերգի լեռնային ակադեմիան Ռ–ին շնորհել է փիլ–յան դոկտորի աստիճան։ 1873-ից4 Ստրասբուրգի, 1878–1908-ին՝ Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր։ Ռ–ի հիմնական աշխատությունները վերաբերում են ապարների միկրոկառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Մշակել է շլիֆներում միներալների որոշման ֆիզիկա–օպտիկական մեթոդը, կատարելագործել բևեռացնող մանրադիտակը, մագմայի բյուրեղացումը դիտել որպես հրային ապարների I բազմազանության գլխավոր պատճառ։ Առանձնացրել է ապարների մետամորֆիզմի տիպեր։ Նրա անունով է կոչվել ֆտորասիլիկատների խմբի ռոզենբուշիտ միներալը՝ NaCa2 (Zr, Ti) Si2OsF։

ՌՈԶԵՆԹԱԼ, Ռոզենթալս, Ցանիս Միխայլովիչ (1866–1916), լատիշ նկարիչ։ 1888–94-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Վ․ Ե․ Սակովսկու մոտ, եղել «Ռուկիս» խմբակի անդամ։ 1901 – 15-ին ստեղծագործել է Լատվիայում։ Ռ–ի ստեղծագործությունները («Պատարագից հետո», 1894, «Վերադառնում են գերեզմանատնից», 1895, «Վերադառնում են աշխատանքից», 1903) մոտ են էցերեղվիժնիկների գործերին և հավաստիորեն պատկերում են լատիշ ժողովրդի աշխատանքն ու կենցաղը։ Ռ․ լատիշ, գեղանկարչությունում առաջինն արտահայտեց իր ժամանակի գյուղի դասակարգային շերտավորումը։ Ստեղծել է նաև ժամանակակիցների մի շարք արտահայտիչ դիմանկարներ («Պ․ Ֆեդդեր», 1901, նշված գործերը՝ Լատվ․ ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։

ՌՈԶՈՎ Վիկտոր Սերգեևիչ [ծն․ 8(21)․8․1913, Ցարոսլավլ], ռուս սովետական դրամատուրգ։ Ավարտել է Հեղափոխության թատրոնին կից ուսումնարանը, ապա՝ Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ը (1952)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1949-ին Կենտր․ մանկական թատրոնը բեմադրել է Ռ–ի «Նրա ընկերները», 1953-ին՝ «Կյանքի էջերը» («Քո ուղին») պիեսները, որոնցում արդեն նկատվում էին հեղինակին բնորոշ գծերը՝ կենցաղագրության թեթևություն ու ճշգրտություն, հուզականություն, հումոր ևն։ Այնուհետև տարբեր թատրոններում ներկայացվել են Ռ–ի «Բարի երթ» (1954), «Ուրախության որոնումներ» (1957), «Հավերժ ապրողները» (1957), «Անհավասար մարտ» (1960), «Ընթրիքից առաջ» (1962), «Հարսանիքի օրը» (1964), «Ավանդական հավաք» (1967), «Իրադրություն» (1973) և այլ պիեսներ, որոնք արծարծում են ժամանակակից մարդու քաղաքացիականության, իր կոչմանը հավատարիմ մնալու և այլ հարցեր։ Ռ–ի դրամատուրգիային հատուկ քաղաքացիականությունը զերծ է հռետորականությունից․ դա համապատասխանում է նրա դրամաների ու կատակերգությունների կամերայնությանը։ Ռ–ի պիեսները լայնորեն բեմադրվում են ՍՍՀՄ–ում և արտասահմանում, մի քանիսը էկրանացվել են․ «Բարի երթ» (1956), «Ուրախության որոնումներ» (կինոնկար՝ «Աղմկոտ օր», 1961), «Հավերժ ապրողները» (կինոնկար՝ «Թռչում են կռունկները», 1957)։ Ռ–ին է պատկանում Ի․ Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի բեմականացումը (1966, ՍԱՀՄ պետ․ մրցանակ՝ 1967)։ Ռ․ պարգևատրվել է 3 շքանշանով։

ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԻ Գենադի Նիկոլաևիչ (ծն․ 4․5․1931, Մոսկվա), սովետական դիրիժոր։ ՄՍՀՄ ժող․ արտիստ (1976)։ 1954-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, ուր աշակերտել է Ն․ Անոսովին (դիրիժորություն) և Լ․ Օբորինին (դաշնամուր)։ 1951–60-ին Մեծ թատրոնի դիրիժոր, 1965–70-ին՝ գլխ․ դիրիժոր։ 1961 – 1974-ին Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության Մեծ սիմֆոնիկ նվագախմբի գլխ․ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ 1974–77-ին Ատոկհոլմի ֆիլհարմոնիայի, 1978-ից «Բի Բի Սի»-ի (Լոնդոն) նվագախմբի դիրիժոր։ 1974-ից Մոսկվայի կամերային երաժշտ․ թատրոնի գլխ․ դիրիժոր։ 1976-ից Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նվագացանկում դասական երաժշտության կողքին մեծ տեղ են գրավում ժամանակակից եվրոպ․ (Պ․ Հինդեմիթ, Ա․ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ֆ․ Պուլենկ) և սովետական (Ս․ Պրոկոֆև, Դ․ Շոստակովիչ) կոմպոզիտորների երկեր։ Լենինյան մրցանակ (1970, Իոսչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությանը մասնակցելու համար, Մեծ թատրոն)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և բուլղ․ «Կիրիլի և Մեֆոդիի» շքանշաններով։ Շվեդ, թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (1975)։

ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԻ Ռոբերտ Իվանովիչ (ծն․ 1932), ռուս սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1977-ից։ 1956-ին ավարտել է Մ․ Գորկու անվ․ համաշխարհային գրականության ինստ–ը։ Ունի բանաստեղծությունների ու պոեմների երկու տասնյակից ավելի գրքեր՝ «Գարնան դրոշներ» և «Իմ սեր» (1955), «Դրեյֆող պողոտա» (1959), «Իմ հասակակցին» (1962), «Նամակ երեսուներորդ դարին» (1963), «Գործողության շառավիղ» (1965), «Հավատի որդին» (1966), «Զոն» (1970), «Գիծ» (1973), «Վիթխարի երկինք» (1975), «Ամեն ինչ սկսվում է սիրուց» (1977), «Քաղաքի ձայնը» (1977), «Ցոթանասունականներ» (1980) ևն։ Ռ․ իր ստեղծագործությամբ հաստատում է կոմունիստական բարոյականության նորմաները, գրում խաղաղության համար պայքարի, սովետական մարդկանց հերոսականության, տիեզերքի յուրացման մասին։ Նրա ստեղծագործությանը հատուկ են հրապարակախոսական պաթոսը, կերպարների մասշտաբայնությունը, կոնտրաստային և ռացիոնալ մտածողությունը։ Հետևելով Վ․ Մայակովսկու ավանդույթներին, Ռ․ բանաստեղծության մեջ լայնորեն կիրառում է «խոսակցական» ռիթմը, հռետորական ձևերն ու ասոնանսը (առձայնույթ)։ Հաճախ դիմում է բալլադի ու ներբողի ժանրին։ Շատ երգերի տեքստի հեղինակ է․ նրա «Ռեքվիեմ» (1961) պոեմի խոսքերով երաժշտություն է գրել Դ․ Կաբալևսկին։ Արտասահմանյան տպավորություններն են կազմում Ռ–ու «Եվ չի վերջանում երկիրը․․․» (1971) ճամփորդական ակնարկների գրքի բովանդակությունը։ Ռ–ի գործերը թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

Երկ․ Избр․ произв․, т․ 1–2, М․, 1979; 210 шагов։ Поэма, М․, 1981; Սիրտը ձեռքի մեջ, Ե․, 1968։

ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԻ Վալերի Իլյիչ (ծն․ 1939), ՍՍՀՄ տիեգերագնաց–օդաչու։ Սովետական Միության հերոս (1976), ինժեներ–գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Ավարտել է Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1961), ծառայել ռազմածովային նավատորմում։ Տիեզերագնացների ջոկատում է 1965-ից։ 1976-ի հոկտ․ 14–16-ը, Վ․ Դ․ Զուդովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Մոյուզ23» տիեզերանավով։

ՌՈԼԱՆ (Rolland) Ռոմեն (29․1․1866, Կլամսի –30․12․1944, Վեզլե), ֆրանսիացի գրող, երաժշտագետ, հասարակական գործիչ։ 1889-ին ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցը, 1895-ին Մորբոնում պաշտպանել «ժամանակակից օպերային թատրոնի ծագումը։ Օպերայի պատմությունը Եվրոպայում մինչև Լյուլլին ու Սկարլաատին» թեմայով դիսերտացիա։ 1897-ից նորմալ դպրոցի, 1902–12-ին՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր (երաժշտության պատմության դասընթաց)։ Կազմակերպել և գլխավորել է Սորբոնի Բարձրագույն սոցիալ․ գիտությունների դպրոցի երաժշտ․ բաժանմունքը։ ժ․ Կոմբարիոյի, Պ․ Օբրի և ուրիշների հետ հիմնադրել է «Ռևյու դը իստուար է քրիտիք մյուզիկալ» («Revue d’histoire et critique musicale», 1901) հանդեսը»․ Երաժշտության պատմության ուսումնասիրությունների մենագրությունների (նվիր– ված Բեթհովենին, Հենդելին, Լյուլլիին, Ռ․ Շտրաուսին և ուրիշների), հոդվածների հեղինակ է։ Առանձին հետաքրքրու–